Սեմինարիա
Մաս 10. Օր 3, Ենովս


Մաս 10. Օր 3

Ենովս

Նախաբան

Իր հոր խոսքերին անդրադառնալուց հետո Ենովսն աղոթում է և ներում է ստանում իր մեղքերից: Ապա նա աղոթում է նեփիացիների և լամանացիների հոգևոր բարօրության համար և իր կյանքն անց է կացնում նրանց փրկության համար աշխատելով:

Ենովս 1.1–8

Իր հոր խոսքերին անդրադառնալուց հետո Ենովսն աղոթում է և ներում է ստանում իր մեղքերից

Կարդացեք Ենովս 1.1, 3 և ուշադրություն դարձրեք, թե ինչ ազդեցություն ունեցավ Հակոբը Ենովսի վրա: Չնայած Ենովսը մարգարեների տղա և թոռ էր, նա, այնուամենայնիվ, կարիք ուներ անձամբ զգալու Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը:

Մտածեք մի այնպիսի պահի մասին, երբ դուք շատ սոված եք եղել: Շրջանի մեջ առեք ստորև գտնվող բառերից մի քանիսը, որոնք նկարագրում են, թե ինչ եք դուք զգում, երբ սոված եք լինում.

  • դատարկ

  • թույլ

  • դժգոհ

  • քաղցած

  • ցավ

  • անհամբեր

  • տենչ

Ենովս 1.4-ում ընդգծեք «իմ հոգին քաղցում էր» արտահայտությունը: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը:

«Իմ հոգին քաղցում էր» արտահայտությունը կարող է ներառել զգացումներ, ինչպիսին են հոգևոր դատարկությունը կամ ցավը, կամ հոգևորապես լցվելու ցանկությունը: Ենովսը գրել է պահերի մասին, երբ նա զգացել է այս հոգևոր քաղցը: Նա գրել է, որ իր հոր խոսքերը «խորը ընկղմվել էին [իր] սրտում» (Ենովս 1.3): Երբ նա խորհել է այս բառերի մասին, նա ունեցել է ցանկություններ, որոնք առաջնորդել են նրան հավատք գործադրել: Նրա հավատարիմ արարքները փոփոխություն բերեցին նրա կյանքում և օրհնություններ Տիրոջ կողմից:

Ենովսի աղոթքը
  1. journal iconԿատարեք վարժությունների այս շարքը, որոնք կօգնեն ձեզ հասկանալ Ենովսի փորձառությունը և կապել այն ձեր կյանքի հետ` բաժանելով ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի ամբողջ էջը վեց մասի և վերնագրելով յուրաքանչյուր մասը հետևյալ կերպով.

Ի՞նչ էր ցանկանում Ենովսը.

Ի՞նչ եմ ցանկանում ես.

Ի՞նչ արեց Ենովսը.

Ի՞նչ պետք է ես անեմ.

Ի՞նչ փորձառություն ունեցավ Ենովսը.

Իմ փորձառությունը.

  1. journal iconԿարդացեք Ենովս 1.2–3 և յուրաքանչյուր հատվածում փնտրեք արտահայտություններ, որոնք մատնանշում են, թե ինչ էր Ենովսը ցանկանում ունենալ իր կյանքում: Գրեք այս արտահայտությունները ձեր սուրբ գրությունների օրագրի աղյուսակի «Ի՞նչ էր ցանկանում Ենովսը» բաժնում:

Իր մեղքերին թողություն ստանալու Ենովսի ցանկությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչ նա ի նկատի ուներ Ենովս 1.4–ում, գրելով. «Իմ հոգին քաղցում էր»: Բացի ներման քաղցից Ենովսը նաև ցանկանում էր «հավերժական կյանք և սրբերի ուրախություն» (Ենովս 1.3): Նա ցանկանում էր զգալ երջանկությունը, որը գալիս է արժանի լինելուց լինելու Տիրոջ և ուրիշների հետ, ովքեր արդար են:

  1. journal iconԽորհեք, թե արդյոք դուք ունեք հոգևոր քաղցի նույն զգացումները, որը նկարագրել է Ենովսը: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի աղյուսակի «Ինչ եմ ցանկանում ես» բաժնում գրեք որոշ հոգևոր ցանկությունների մասին, որոնց համար քազց ունեք ձեր կյանքում:

Ենովսի ցանկություններն առաջնորդեցին նրան հավատք գործադրել և գործել: Ենովս 1.2-ում ներկայացրեք և նշեք այն բառը, որը Ենովսն օգտագործել է նկարագրելու համար իր գործադրած ջանքերը: Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Ենովսը չի գոտեմարտել Աստծո հետ, այլ Աստծո առաջ` աղոթքով: Նման գոտեմարտը ներառում է մտավոր և հոգևոր ճիգեր` ցույց տալու Երկնային Հորը մեր ցանկությունների անկեղծությունը և ապաշխարելու և մեր կյանքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մեր պատրաստակամությունը: Ենովս 1.4-ում Ենովսը գրի է առել որոշ մանրամասներ` նկարագրելով իր գոտեմարտը:

  1. journal iconԿարդացեք Ենովս 1.4 և նշեք բաները, որոնք Ենովսն արել է, որ ցուց տա իր անկեղծությունը` մինչ նա թողություն էր փնտրում իր մեղքերից: Ձեր ներկայացրածը գրեք ձեր սուրբ գրությունների օրագրում «Ի՞նչ արեց Ենովսը» վերնագրի ներքո:

Աղաչանքով բառը Ենովս 1.4–ում նշանակում է խնդրել խոնարհաբար և մեծ ցանկությամբ: Մեր աղոթքները կարող են չլինել այնքան երկար, որքան Ենովսինն էին, սակայն դրանք պետք է անկեղծ լինեն:

  1. journal iconՁեր սուբ գրությունների ուսումնասիրության օրագրի աղյուսակում «Ի՞նչ պետք է ես անեմ» վերնագրի տակ գրեք ձեր մտքերն այն մասին, թե ինչպես դուք կարող եք ցույց տալ Տիրոջը ձեր անկեղծությունը, երբ դուք աղոթում և փնտրում եք Նրա հոգևոր օրհնությունները:

  2. journal iconԵնովսի հավատարիմ և անկեղծ ջանքերը առաջ բերեցին մեծ օրհնություններ իր կյանքում: Կարդացեք Ենովս 1.5–8 և նշեք, թե ինչ փորձառություններ ունեցավ Ենովսը: Գրեք դրանք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի աղյուսակի «Ինչ փորձառություն ունեցավ Ենովսը» բաժնում: Երբ դուք կարդաք հատվածներ 5 և 6-ը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես Ենովսը գիտեր, որ ներվել էր: Հատված 5-ում նշված ձայնը Ենովսի մտքի մեջ եկած ձայնն էր (տես Ենովս 1.10):

Ենովս 1.7–8-ը սովորեցնում է, որ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը, մեր մեղքերը կարող են ներվել և մենք կարող ենք ողջ դարձվել: Զարգանալու մեր ցանկությունները, մեր անկեղծ աղոթքները և ապաշխարելու մեր ջանքերը ուղիներ են, որոնց միջոցով մենք կարող ենք ցուց տալ մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը:

Առաջին Նախագահությունից Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է, թե ինչպես կարող է մեր մեղքի զգացումը հեռացվել, երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը և ապաշխարում ենք մեր մեղքերից.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Երբ մենք անկեղծորեն ապաշխարենք, Քրիստոսը կվերցնի մեր մեղքերի համար զգացած մեղավորության ծանրությունը: Մենք ինքներս կիմանանք, որ մենք ներվել ենք և մաքրվել: Սուրբ Հոգին կհաստատի սա մեզ: Նա է Մաքրագործողը: Ներման ոչ մի այլ վկայություն չի կարող ավելի մեծ լինել: …

[Տերն] ասում է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈՒ 58.42):

Որպեսզի կարողանաք կիրառել Նախագահ Ուխդորֆի խոսքերը, խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը ներել է ձեզ ձեր մեղքերը: Ինչպե՞ս եք դուք իմացել, որ դուք ներված եք: Դուք վերջերս զգացե՞լ եք Տիրոջ ներողամտությունը:

  1. journal iconՎերևում տրված հարցերի շուրջ խորհելուց հետո ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի աղյուսակի «Իմ փորձառությունը» բաժնում գրի առեք ներման զգացողության ձեր փորձառությունը: Կամ կարող եք գրել այն մասին, թե ինչ փորձառության հույս ունեք, երբ հավատք եք գործադրում առ Հիսուս Քրիստոսը:

Ենովս 1.9–27

Ենովսն աղոթում է նեփիացիների և լամանացիների համար և աշխատում մյուսների հետ` նրանց փրկության համար

համակենտրոն շրջաններ

Այս գծապատկերը լուսաբանում է Ենովսի աղոթքը: Նա առաջինը աղոթեց իր սեփական անձի համար և հետո ընդլայնեց իր աղոթքները` ուրիշներին ներառելու համար: Կարդացեք Ենովս 1.9–10 և նշեք ձեր սուրբ գրություններում, թե երկրորդը ում համար աղոթեց Ենովսը: Կարդացեք Ենովս 1.11–14 և նշեք, թե երրորդը ում համար աղոթեց Ենովսը:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Հիմնվելով լամանացիների մտադրությունների Ենովսի նկարագրության վրա Ենովս 1.14–ում, ի՞նչն է ձեզ վրա տպավորություն գործում նրանց համար ասված նրա աղոթքի մեջ:

Ենովսի օրինակից մենք սովորում ենք, որ երբ մենք զգում ենք Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները, մենք ձգտում ենք օգնել ուրիշներին ստանալ փրկություն: Որպեսզի կարողանաք ավելի հեշտ հիշել այս ճշմարտությունը, դուք կարող եք ամբողջությամբ կամ մասամբ գրել Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը ձեր սուրբ գրությունների լուսանցքում.

Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Ցանկացած պահի, երբ մենք մեր կյանքում զգում ենք Քավության օրհնությունները, մենք չենք կարող զսպել մեր մտահոգությունը մեր եղբայրների բարօրության համար: …

Մարդու դարձի գալու մեծ վկա է հանդիսանում ավետարանով ուրիշների հետ կիսվելու նրա ցանկությունը» (The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams [1997], 248–49):

Կարդացեք Ենովս 1.19–20, 26 և նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս նեփիացիների և լամանացիների հետ կապված Ենովսի ցանկությունների անկեղծությունն այն բանից հետո, երբ նա աղոթեց նրանց համար:

Կարդացեք Ենովս 1.27 և փնտրեք ապացույցներ, որ Ենովսը ուրախություն է ունեցել իր ջանքերում և ստացել է հավերժական կյանքի հավաստիացում:

  1. journal iconՈրպեսզի կիրառեք այն, ինչ դուք սովորել եք այս դասի ժամանակ, աղոթքով որոշեք մեկ կամ մի քանի եղանակներ, որոնցով դուք կարող եք հետևել Ենովսի օրինակին: Ընտրեք ստորև գտնվող նախադասություններից մեկը և լրացրեք այն ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

    1. Ինչպես Ենովսը, ես նույնպես ցանկանում եմ թողություն ստանալ իմ մեղքերին: Ես ցույց կտամ Տիրոջը, որ անկեղծ եմ իմ այս ցանկության մեջ …

    2. Ինչպես Ենովսը, ես նույնպես ցանկանում եմ օգնել իմ ընտանիքի անդամներին և ընկերներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ: Մի անձնավորություն, ում ես կփորձեմ օգնել, (անձնավորության անունը) է: Ես կփորձեմ օգնել այս անձնավորությանը …

    3. Ենովսն աղոթեց լամանացիների համար, ովքեր կարող էին համարվել նրա թշնամիները: Ինչպես Ենովսը, ես էլ ցանկանում եմ ցույց տալ Տիրոջ սերը նրանց հանդեպ, ովքեր անբարյացակամ են իմ հանդեպ: Եղանակներից մեկը, որով ես կանեմ դա …

Փորձեք իրականացնել այն, ինչ գրել եք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Երբ դուք հավատք եք գործադրում առ Հիսուս Քրիստոսի Քավությունը և ապաշխարում եք, դուք կարող եք զգալ ներում, ուրախություն և ուրիշներին օգնելու ավելի մեծ ցանկություն:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ենովս 1 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.