Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 22. Օր 2, Հելաման 3–4


Մաս 22. Օր 2

Հելաման 3–4

Նախաբան

Հելամանի գրքի առաջին գլուխներում նկարագրված ժամանակահատվածում Նեփիացիները վայելում էին խաղաղության ժամանակաշրջաններ, բայց նաև ապրում էին հակառակության ժամանակներ: Տաս հազարավոր Նեփիացիներ խաղաղության ժամանակ միացան Եկեղեցուն: Այս մեծ բարգավաճումից հետո Եկեղեցու ավելի խոնարհ անդամներն աճեցին իրենց հավատքի մեջ` չնայած որ հալածվում էին նրանց կողմից, ովքեր դարձան հպարտ: Քանի որ Նեփիացիներից շատերը դարձան ամբարիշտ, իրենք ողջ իրենց հարավային հողերը Լամանացիներին պարտվեցին:

Հելաման 3

Շատ Նեփիացիներ գաղթում են դեպի հյուսիս` մինչ Եկեղեցին բարգավաճում է ամբարշտության և հալածանքների մեջ

Կարդացեք Հելաման 3.1–2 և ուշադրություն դարձրեք, որ մի քանի տարի Նեփիացի ժողովրդի մեջ «հակառակություն չկար»: Այժմ կարդացեք Հելաման 3.3, 19 և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ ամեն ինչ փոխվեց Նեփիացիների մոտ:

Հելաման 3.4–16 բացատրում է, որ քանի որ հակառակությունը շատացավ Նեփիացիների մեջ, շատ մարդիք գնացին դեպի հյուսիս: Շատ Նեփիացիներ ամբարիշտ դարձան և միացան Լամանացիներին:

Չնայած հակառակությանն ու ամբարշտությանը` Հելամանն ընտրեց ապրել այլ կերպ: Հելամանը ծառայում էր որպես Նեփիացիների գլխավոր դատավոր և որպես մարգարե: Կարդացեք Հելաման 3.20 և նշեք, թե ինչպես է նկարագրվում Հելամանը: (Անաչառություն բառը նշանակում է արդարություն, առանց կողմնապահության կամ խտրականության):

Ինչպիսի՞ տպավորություն է թողնում Հելամանը ձեզ վրա: Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա այդքան ամուր մնաց հակառակության և ամբարշտության այս ժամանակահատվածում: Դուք կարող եք նշել շարունակ բառը Հելաման 3.20-ում:

Կարդացեք Հելաման 3.22–26 և նշեք, թե ինչպես Նեփիացիները սկսեցին փոխվել դեպի լավը: Քա՞նի հոգի միացան Եկեղեցուն:

Մորմոնը հաճախ կիրառում էր «այսպիսով, մենք կարող ենք տեսնել», «այսպիսով մենք տեսնում ենք» և «մենք տեսնում ենք» արտահայտությունները, որպեսզի ցույց տա այն ճշմարտությունները, որ ուզում էր մենք սովորենք: Հելաման 3.27–30-ում այս արտահայտությունները բազմիցս կիրառվում են` ցույց տալով, որ Մորմոնը ուզում էր, որ մենք սովորենք որոշ կարևոր դասեր: Կարդացեք Հելաման 3.27–30 և նշեք կարևոր արտահայտություններն ու պարզաբանեք այն դասերը, որոնք Մորմոնն ուզում էր, որ մենք սովորենք:

  1. journal iconԿատարեք հետևյալ հանձնարարությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում.

    1. Գրեք, թե ինչ էր Մորմոնն ուզում, որ դուք իմանայիք Աստծո խոսքի մասին Հելաման 3.27–30 հատվածներից:

    2. Գրեք, թե ինչպես է ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել ձեզ խուսափել ամբարշտությունից և պահել ձեզ դեպի Աստծո ներկայությունը տանող ճանապարհին:

Կարդացեք Հելաման 3.32–34 և ուշադրություն դարձրեք, որ Եկեղեցու որոշ անդամներ սկսեցին հալածել Եկեղեցու մյուս անդամներին: Հալածողներն այն մարդիկ էին, ովքեր ասում էին, որ պատկանում են Եկեղեցուն, բայց իրականում նրանք լցված էին հպարտությամբ և չէին հավատում Եկեղեցու ուսմունքներին: Նրանց արարքները Եկեղեցու խոնարհ անդամների շատ տանջանքների պատճառ հանդիսացան: Պատկերացրեք, որքան դժվար կլիներ գնալ եկեղեցի և հալածվել Եկեղեցու այլ անդամների կողմից այն պատճառով, որ դուք ընտրել եք հետևել Աստծո մարգարեներին ու պատվիրաններին:

Կարդացեք Հելաման 3.35, որպեսզի իմանաք, թե ինչպես գործեցին Եկեղեցու հավատարիմ անդամները հալածանքների ու տանջանքների ընթացքում:

  1. journal iconԸստ Հելաման 3.35-ի ձեր ուսումնասիրության`սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Եկեղեցու խոնարհ անդամների հավատքն ավելացա՞վ, թե նվազեց իրենց տանջանքների ընթացքում:

    2. Եկեղեցու խոնարհ անդամներն ի՞նչ արեցին, որն ամրացրեց իրենց հավատքը:

    3. Եկեղեցու այս անդամներն ինչպիսի՞ օրհնություններ ստացան:

Ուսումնասիրելով Հելաման 3.33–35, մենք կարող ենք սովորել, որ յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, թե ինչպես է իր վրա ներգործում հալածանքն ու տանջանքը: Ըստ այս հատվածներից ձեր սովորածի` ավարտեք այս արտահայտությունը. անկախ հալածանքից ու փորձությունից` մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կարող է աճել, եթե մենք . (Կան բազմաթիվ ուղիներ այս նախադասությունն ավարտելու համար): Դուք կարող եք գրել ձեր նախադասությունը ձեր սուրբ գրություններում` Հելաման 3.33–35 –ի կեղքին:

  1. journal iconՈրպեսզի ավելի լավ հասկանաք այն, թե ինչ են ուսուցանում այս հատվածները, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ բոլորին.

    1. Ինչպե՞ս են աղոթքն ու ծոմապահությունն օգնել ձեզ հալածանքի կամ փորձության ժամանակ:

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հանձնել ձեր սիրտն Աստծուն:

    3. Ե՞րբ է ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս աճել հալածանքի կամ փորձության ժամանակ:

Կարդացեք Հելաման 3.36–37 և ուշադրություն դարձրեք Նեփիացիներից շատերի հոգևոր վիճակի վրա այն ժամանակահատվածում, երբ Հելամանը մահացավ:

Հելաման 4

Տիրոջ Հոգին հեռանում է Նեփիացիներից, իսկ Լամանացիները նվաճում են Նեփիացիների բոլոր հարավային հողերը

Ինչպես նշված է Հելաման 4-ում, երբ Հելամանը մահացավ, Նեփիացիների հպարտությունն ու հակառակությունը պատճառ հանդիսացավ, որ շատ Նեփիացիներ միանային Լամանացիներին: Լամանացիները կռվում էին Նեփիացիների դեմ: Կարդացեք Հելաման 4.4–8 և քարտեզի վրա նշեք այն տարածքը, որը, ձեր կարծիքով, Լամանացիները նվաճել էին:

Territory Map
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բաժանեք էջը երկու մասի` էջի մեջտեղից անցկացնելով ուղղահայաց գիծ: Էջի մի մասի վերին հատվածում գրեք. արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Նեփիացիների վերաբերմունքն ու արարքները: Էջի մյուս մասում գրեք. արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեղի ունեցավ այդ արարքների պատճառով: Կարդացեք Հելաման 4.11–13, 21–26 և յուրաքանչյուր վերնագրի տակ գրեք առնվազն երեք արտահայտություն:

Ամենակարևոր սկզբունքներից մեկը, որ մենք սովորում ենք Հելաման 4-ից, հետևյալն է. հպարտությունն ու ամբարշտությունը բաժանում են մեզ Տիրոջ Հոգուց և թողնում են մեզ մեր սեփական ուժին: Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում` Հելաման 4.23–25-ի կողքին:

Նեփիացիների փորձառության մեջ իրենց սեփական ուժին թողնվելը սովորաբար նշանակում էր պարտվել կռիվներում և կորցնել հողեր (տես Հելաման 4.25–26): Մեր կյանքում մեր սեփական ուժին թողնվելը կարող է նշանակել կորցնել Սուրբ Հոգու ընկերակցությունը:

  1. journal iconԽորհեք, թե ինչպիսի «դժվարությունների» եք դուք հանդիպում ձեր կյանքում և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք դրանցից մեկի կամ մի քանիսի մասին: Գրեք առնվազն մեկ բան, որ կարող եք անել, որպեսզի պահպանեք Սուրբ Հոգու ընկերակցությունը ձեր կյանքում: Նաև գրեք ձեր զգացմունքները ձեր կյանքում Սուրբ Հոգու ընկերակցությունն ունենալու կարևորության մասին, որն օգնում է ձեզ, որպեսզի Տիրոջ զորությամբ դեմ առ դեմ կանգնեք ձեր կյանքի դժվարություններին:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հելաման 3–4 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.