Մաս 29. Օր 2
Մորմոն 9
Նախաբան
Մորոնին ավարտեց իր հոր հիշատակարանը կոչ անելով նրանց, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսին` ապաշխարության միջոցով դառնալ դեպի Աստված: Նա ուսուցանեց, որ Աստված հրաշքների Աստված է, ով չի փոխվում: Նա նաև ուսուցանեց, որ հրաշքները դադարում են միայն այն ժամանակ, երբ մարդիկ դադարում են հավատալ: Նա խրախուսում է ողջ մարդկությանը` աղոթել Հորը Հիսուս Քրիստոսի անունով` ստանալու համար այն, ինչ անհրաժեշտ է իրենց:
Մորմոն 9.1–6
Մորոնին ապաշխարության կոչ է անում նրանց, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսին
Պատկերացրեք, թե ինչ կմտածեիք և կզգաիք, եթե այսօր Աստծո ներկայություն մտնելու լինեիք: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզգան ամբարիշտ մարդիկ Նրա ներկայությամբ: Կարդացեք Մորմոն 9.1–5 հատվածները և ուշադրություն դարձրեք, որ Մորոնին նկարագրել է, թե ինչ տեղի կունենա, երբ մարդիկ, ովքեր ընտրել են չհավատալ Հիսուս Քրիստոսին, ի վերջո բերվեն Աստծո ներկայություն:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, որ շատ մարդիկ սխալմամբ հավատում են, որ իրենց մեղքերից չապաշխարելու դեպքում անգամ իրենք իրենց հանգիստ կզգան Աստծո ներկայությամբ.
«Առանց ապաշխարության չի կարող լինել փրկություն: Մարդն իր մեղքերով չի կարող Աստծո արքայություն մուտք գործել: Անհնար է, որ մարդն իր մեղքերով մուտք գործի Հոր ներկայություն և ապրի Աստծո ներկայության մեջ: …
Կարծում եմ, երկրի վրա կան շատ մարդիկ, հավանաբար Եկեղեցում ևս, առնվազն որոշները, ովքեր մտածում են, որ կարող են այս կյանքում անել, ինչ ուզում են, խախտելով Տիրոջ պատվիրանները, և դրա հետ միասին գնալ նրա ներկայություն: Նրանք կարծում են, թե հնարավոր է ապաշխարել հոգևոր աշխարհում:
Նրանք պետք է կարդան Մորոնիի այս խոսքերը. «Մի՞թե դուք կարծում եք, որ պիտի բնակվեք նրա [Քրիստոսի] հետ ձեր հանցանքի գիտակցության ներքո: Մի՞թե դուք կարծում եք, որ կկարողանաք երջանիկ լինել, բնակվելով այն սուրբ Էակի հետ, երբ ձեր հոգիները պրկված լինեն հանցանքի գիտակցումից, որ դուք միշտ ոտնահարել եք նրա օրենքները:
Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք կլինեք ավելի թշվառ՝ բնակվելով սուրբ և արդար Աստծո հետ, նրա առջև ձեր աղտոտվածության գիտակցության ներքո, քան դուք կլինեք՝ ապրելով նզովված հոգիների հետ դժոխքում: Քանզի ահա, երբ դուք բերվեք՝ տեսնելու ձեր մերկությունն Աստծո առջև, և նաև՝ Աստծո փառքը, և՝ Հիսուս Քրիստոսի սրբությունը, դա անմար կրակի մի բոց կվառի ձեր մեջ» [Մորմոն 9.3–5]» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:195–96):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ձեր կարծիքով, ինչո՞ւ չպետք է հետաձգել ապաշխարությունը այս կյանքում, մտածելով, թե կարող եք ապաշխարել հաջորդ կյանքում: (Կարող եք ձեր պատասխանում օգտագործել Մորմոն 9.1–5; Ալմա 12.14; և Ալմա 34.32–34 հատվածներում ձեր սովորածը:)
Կարդացեք Մորմոն 9.6, և գտեք, թե ինչ պետք է «անհավատներն» անեն Մորոնիի նկարագրած տառապանքից խույս տալու համար: Կարող եք ընդգծել Մորմոն 9.6-ի այն բառերը, որոնք նկարագրում են այն մարդկանց վիճակը, ովքեր դառնում են առ Աստված և խնդրում Նրա ներողամտությունը: Այս հատվածից մենք սովորում ենք հետևյալը. Եթե ապաշխարենք և կանչենք առ Աստված, մենք անբիծ կլինենք, երբ մտնենք Նրա ներկայություն: Ցանկության դեպքում կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություններ այն մասին, թե ձեր պատկերացմամբ ինչպե՞ս կզգայիք ձեզ Աստծո ներկայությունում, եթե իմանայիք, որ Փրկչի Քավության շնորհիվ մաքուր ու անբիծ եք դարձել:
Ապաշխարության և արդարակեցության շնորհիվ դուք կարող եք պատրաստվել հանգիստ զգալու Աստծո ներկայությունում: Մտածեք, թե որն է առավել կարևոր բանը, որ կարող եք անել այժմ, պատրաստվելով Աստծուն հանդիպելուն:
Մորմոն 9.7–20
Մորոնին հայտարարում է, որ Աստված հրաշքներ է գործում և պատասխանում է հավատարիմների աղոթքներին
Երբևէ եղե՞լ եք հրաշքի ականատեսը կամ վկան: Գրեք հրաշք բառի սահմանումը.
Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում փնտրեք հրաշք բառը, որպեսզի հստակեցնեք և լրացնեք այդ բառի ձեր սահմանումը: Ձեր կարծիքով, ինչու որոշ մարդիկ այսօր չեն հավատում հրաշքներին:
Ինչպես հիշատակված է Մորմոն 9.7–8-ում, Մորոնին գրեց վերջին օրերի մարդկանց, ովքեր մերժելու էին, որ Աստված ապրում է, որ Նա տալիս է հայտնություններ և որ Նա պարգևներ է թափում հավատարիմների վրա: Մորոնին ազդեցիկ կերպով ուսուցանեց, որ կա Աստված և Նա նույն է` «երեկ, այսօր, և հավիտյանս» (Մորմոն 9.9): Նա շարունակում է մարդկանց մեջ հրաշքներ գործել բոլոր դարերում: Կարդացեք Մորմոն 9.9–11, 15–19, և բացահայտեք, թե ինչ է Մորոնին ուսուցանում Աստծո բնույթի մասին, որ օգնի մարդկանց հավատալ, որ Աստված դեռևս հրաշքներ է գործում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե Մորմոն 9.9–11, 15–19 հատվածներից ինչ եք սովորում Աստծո բնույթի մասին: Նաև գրեք հետևյալ հարցի ձեր պատասխանը` ի՞նչ են այս հատվածները սովորեցնում ձեզ այսօր մարդկանց կյանքում հրաշքներ կատարելու Աստծո պատրաստակամության և ունակության մասին:
Կարդացեք Մորմոն 9.20, և գտեք պատճառները, թե ինչու որոշ մարդկանց կյանքում հրաշքներ չեն լինում:
Մորմոն 9.9–19-ում հիշատակված Մորոնիի խոսքերը սովորեցնում են հետևյալ սկզբունքը. Քանի որ Աստված անփոփոխ է, Նա հրաշքներ կգործի ըստ Իր զավակների հավատքի: Կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում` Մորմոն 9.19–20 հատվածի կողքին:
Մեր կյանքում Աստծո հրաշալի զորությունը բազում եղանակներով կարող ենք զգալ: Վերանայելով սուրբ գրություններում նկարագրված մեծ հրաշքները, Քույր Սիդնի Ս. Ռեյնոլդսը, ով ծառայել է Երեխաների Միության գերագույն նախագահությունում, ուսուցանել է.
«Այս «հզոր հրաշքների» պես նույնքան կարևոր են ավելի փոքր «անձնական հրաշքները», որոնք սովորեցնում են մեզ հավատք ունենալ առ Տերը: Դրանք գալիս են, երբ մեր կյանքում ընկալում և ականջ ենք դնում Հոգու հուշումներին: …
Ես հավատում եմ, որ մենք բոլորս կարող ենք վկայություն բերել այս փոքր հրաշքների մասին: Մենք գիտենք դեպքեր, երբ երեխաները աղոթել են կորած իրերը գտնելու համար և գտել են: Մենք գիտենք երիտասարդների, ովքեր քաջություն են ստանում կանգնելու որպես Աստծո վկաներ և զգում են Նրա աջակցող ձեռքը: Մենք գիտենք ընկերների, ովքեր վճարում են իրենց տասանորդը իրենց վերջին գումարով, և ապա հրաշքով կարողանոմ են չվճարել իրենց ուսման վարձը, տան վարձը կամ ինչ-որ կերպ ուտելիք են հայթհայթում իրենց ընտանիքի համար: Մենք կարող ենք կիսվել փորձառություններով, երբ աղոթքներ են պատասխանվել և քահանայության օրհնություններով ձեռք է բերվել քաջություն և հանգստություն կամ առողջություն է վերականգնվել: Այդ ամենօրյա հրաշքների շնորհիվ մենք տեսնում ենք Տիրոջ ձեռքը մեր կյանքում» (“A God of Miracles,” Ensign, May 2001, 12):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր կամ մեկ ուրիշի փորձի մասին, որը հաստատում է, որ Աստված այսօր դեռևս հրաշքների Աստված է:
Մորմոն 9.21–37
Մորոնին ուսուցանում է աղոթքի և Նեփիի հիշատակարանի նպատակի մասին
Կարո՞ղ եք հիշել այն պահը, երբ զգացել եք, որ ձեր աղոթքից հետո Երկնային Հայրը ձեզ տվել է անհրաժեշտ օգնությունը: Կարդացեք Մորմոն 9.21, և գտեք, թե ինչ էր Մորոնին ուսուցանում օգնության համար Երկնային Հորն աղոթելու մասին:
Կարդացեք հետևյալ խոսքերը և գտեք, թե ինչ է նշանակում աղոթել Քրիստոսի անունով. «Մենք աղոթում ենք Քրիստոսի անունով, երբ մեր միտքը Քրիստոսի միտքն է, և մեր ցանկությունները Քրիստոսի ցանկություններն են, երբ նրա խոսքը մնում է մեզանում (Հովհաննես 15.7): Այնուհետև մենք խնդրում ենք այն, ինչ Աստծո համար հնարավոր է շնորհել: Շատ աղոթքներ անպատասխան են մնում, որովհետև դրանք ամենևին էլ Քրիստոսի անունով չեն ասվում. դրանք ոչ մի կերպ նրա միտքը չեն ներկայացնում, այլ բխում են մարդկային սրտի եսասիրությունից» (Bible Dictionary, “Prayer”):
Քննեք ձեր անձնական աղոթքները` հիմնվելով հենց նոր ձեր կարդացածի վրա: Ի՞նչ կարող եք անել Հիսուս Քրիստոսի անունով առավել լիարժեք աղոթելու համար:
Որպեսի բերեր օրինակն այն մարդկանց, ովքեր հավատում էին Փրկչին և կարողանում էին հրաշքներ գործել, Մորոնին մեջբերում է այն խոսքերը, որոնք Հիսուս Քրիստոսը ուսուցանեց Իր Նեփիացի աշակերտներին: Ինչպես արձանագրված է Մորմոն 9.22–25-ում, Փրկիչը պատվիրեց Իր աշակերտներին գնալ ողջ աշխարհով մեկ և քարոզել ավետարանը, և Նա խոստացավ, որ զարմանահրաշ «նշաններ կհետևեն նրանց, ովքեր կհավատան» (Մորմոն 9.24): Այնուհետև Մորոնին շարունակեց աղոթքի վերաբերյալ իր ուսուցումները:
-
Կարդացեք Մորմոն 9.27–29 և պարզեք, թե հավատքով աղոթելու վերաբերյալ ինչ ուսուցանեց Մորոնին: Այդ ամենը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Այնուհետև մի քանի նախադասությամբ նկարագրեք, թե ինչպես կարող եք օգտագործել այդ ուսմունքներից մեկը` ձեր աղոթքները բարելավելու համար:
Կարող եք հետևյալ սկզբունքը գրել ձեր սուրբ գրության մեջ` Մորմոն 9.27-ի կողքին: Եթե մենք աղոթում ենք Երկնային Հորը հավատքով և Հիսուս Քրիստոսի անունով, նա մեզ կշնորհի այն օրհնությունները, որոնք կօգնեն մեզ գործել մեր փրկությունը:
Մորոնին ավարտելով իր խոսքը նա իր մտահոգությունը արտահայտեց, որ վերջին օրերին որոշ մարդիկ կմերժեն Մորմոնի Գիրքը, այդ գրքի հեղինակների թերությունների պատճառով (տես Մորմոն 9.30–34): Կարդացեք Մորմոն 9.35–37 և առանձնացրեք Մորմոնի Գրքի նպատակները ներկայացնող Մորոնիի խոսքերը:
Քննեք, թե ինչու է Մորմոնի Գրքի ի հայտ գալը լրացուցիչ ապացույց հանդիսանում այն բանի, որ Աստված հրաշքների Աստված է և Նա պատասխանում է աղոթքներին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մորմոն 9 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.