Սեմինարիա
Մաս 23. Օր 1, Հելաման 10


Մաս 23. Օր 1

Հելաման 10

Նախաբան

Գլխավոր դատավորի սպանության դատավարության ավարտից հետո (տես Հելաման 7–9) Նեփին վերադարձավ իր սեփական տուն: Նա մտածում էր այն ամենի մասին, ինչ Տերը ցույց էր տվել նրան, և նաև անհանգստանում էր ժողովրդի ամբարշտության պատճառով: Նեփիի հուսահատության պահին Տերը խոսեց նրա հետ և հավերժորեն օրհնեց նրան կնքման զորությամբ: Տերը պատվիրեց Նեփիին շարունակել քարոզել ժողովրդին ապաշխարություն` մի պատվիրան, որին Նեփին անմիջապես հնազանդվեց:

Հելաման 10.1–11

Նեփին ստանում է կնքման զորությունը

Հիշեք մի ժամանակահատված, երբ դուք ձեր կարողացածի չափ փորձել եք անել այն, ինչ ճիշտ է, բայց արձագանքը, որ դուք ստացել եք ուրիշներից, կամ ձեր ստացած արդյունքներն այլ են եղել, ինչ դուք ակնկալել եք: Հելաման 10-ում դուք կկարդաք, թե ինչպես էր Տերն օրհնում Նեփիին, երբ նա դժվարին իրավիճակներում շարունակում էր լինել հավատարիմ:

Գլխավոր դատավորի սպանությունից մաքուր դուրս գալուց հետո Նեփին հասկացավ, որ մարդիկ հավատքով չէին արձագանքում և չէին ապաշխարում Հելաման 9-ում նկարագրված դրամատիկ իրադարձություններից հետո: Նեփին հուսահատությամբ տուն վերադարձավ: Կարդացեք Հելաման 10.1–3 և ուշադրություն դարձրեք, թե ինչի մասին էր Նեփին խորհում դեպի տուն քայլելիս: Դուք կարող եք ընդգծել խորհել բառն ամեն անգամ, երբ հանդիպեք դրան այս հատվածներում: Խորհել նշանակում է խորհրդածել կամ խորը մտածել սուրբ գրությունների կամ Աստծո այլ բաների մասին: Երբ այն համակցվում է աղոթքին, Աստծո բաների մասին խորհելը կարող է բերել հայտնություն և ընդարձակ հասկացողություն:

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչի՞ մասին էր խորհում Նեփին:

  • Ինչո՞ւ էր նա «ընկճված» կամ տխուր զգում:

  • Ի՞նչ տեղի ունեցավ մինչ նա խորհում էր:

Հելաման 10.1–3-ում կա մի սկզբունք. Աստծո բաների մասին խորհելը նախապատրաստում է մեզ ստանալ հայտնություն: Սուրբ գրությունների այլ օրնակներ նույնպես ցույց են տալիս այս սկզբունքը. Նեփին խորհում էր այն բաների մասին, որ նրա հայրը` Լեքին, ուսուցանել էր, և սովորեց դրանց ճշմարտացիության մասին (տես 1 Նեփի 10.17; 11,1); երիտասարդ Ջոզեֆ Սմիթը «նորից ու նորից … [վերընթերցեց]» Հակոբոս 1.5-ը և ճշմարտությունը հայտնի դարձավ նրան (տես Ջոզեֆ Սմիթ Պատմություն 1.11–19); Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, ով խորհեց ու մտորեց սուրբ գրությունների այն հատվածների մասին, որոնք վերաբերում էին մահացածների փրկագնմանը, և ճշմարտությունը հայտնի դարձավ նրան (տես ՎևՈւ 138.1–6, 11):

Շատ հայտնություններ, որ մարդիկ ստանում են Տիրոջ բաների մասին խորհելիս, այնուամենայնիվ, չեն գալիս ձայներ լսելու, տեսիլքներ տեսնելու միջոցով կամ նման դրամատիկ ձևերով: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Հայտնությունները տրվում են բազմաթիվ ձևերով, օրինակ, երազների, տեսիլքների, երկնային սուրհանդակների հետ զրույցների և ոգեշնչման տեսքով: Որոշ հայտնություններ ստացվում են անմիջապես. որոշները ճանաչվում են աստիճանաբար: …

… Ավելի հաճախ հայտնությունը գալիս է ժամանակ առ ժամանակ և տրվում է համաձայն մեր ցանկության, արժանավորության և պատրաստվածության: Այսպիսի հաղորդակցությունները Երկնային Հորից աստիճանաբար և մեղմորեն «[իջնում են մեր] հոգու վրա, ինչպես ցողը երկնքից» (ՎևՈւ 121.45): Հայտնության այս ձևը ավելի հաճախ է հանդիպում, քան Նեփիի վառ, բայց ավելի հազվադեպ հանդիպող փորձառությունը, երբ նա փորձեց մի քանի տարբեր միջոցներ, մինչև հաջողության հասավ Լաբանից արյուրե թիթեղները ստանալում (տես 1 Նեփի 3–4): …

… Վերականգնված ավետարանի հիմնական ճշմարտությունները Սրբազան Պուրակում միանգամից չտրվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այս անգին գանձերը հայտնվեցին ըստ անհրաժեշտության և ճիշտ ժամանակին:

Մարգարե Ջոզեֆ Ֆ. Սմիթը բացատրել է, թե ինչպես է հայտնության այս ձևը արտահայտվել իր կյանքում. «Իմ պատանեկության օրերին … ես հաճախ էի խնդրում Տիրոջը ինձ մի հրաշալի բան ցույց տալ, որպեսզի ես կարողանամ վկայություն ստանալ: Սակայն Տերը հրաշքները ետ պահեց ինձանից և ինձ ցույց տվեց ճշմարտությունը, տող առ տող … մինչև նա ինձ տվեց իմանալու ճշմարտությունը իմ ողջ էությամբ, և մինչև կասկածն ու վախը ամբողջովին հեռացան ինձանից: … » (In Conference Report, Apr. 1900, 40–41):

«Մենք որպես Եկեղեցու անդամներ, այնքան շատ ենք հակված կարևորություն տալու հրաշալի և տպավորիչ հոգևոր դրսևորումներին, որ մենք կարող է արժանավույնս չգնահատենք և նույնիսկ չնկատենք սովորական միջոցը, որի շնորհիվ Սուրբ Հոգին իրականացնում է իր գործը» («Հայտնության Հոգին» Ensign կամ Լիահոնա, մայիս, 2011, 88):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի ժամանակահատվածի մասին, երբ կարծում եք, որ ստացել եք անձնական հայտնություն: Ինչպիսի՞ իրավիճակում էր, որ ստացաք հայտնություն: Ինչպե՞ս է խորհելն օգնել ձեզ ստանալ հայտնություն: (Հիշեք, որ հայտնությունը կարող է գալ տարբեր ձևերով: Այն կարող է ներառել հանկարծակի կամ աստիճանաբար տրվող լուսավորության և հասկացողության կամ խաղաղության ու վստահության զգացումների պահեր):

Նկար
աղջիկ անտառում

Ժամանակ սահմանեք, որպեսզի պարբերաբար խորհեք ձեր կյանքում, ինչպես օրինակ եկեղեցու ժողովների ընթացքում, անձնական աղոթքներից ու սուրբ գրությունների ուսումնասիրությունից առաջ և հետո, գերագույն համաժողովը դիտելուց կամ լսելուց հետո, ծոմապահության ընթացքում կամ Կիրակին սուրբ պահելիս:

Պատկերացրեք դուք ինչ-որ բան ունեիք, որը շատ թանկ արժեր ձեզ համար, և դուք ստիպված եք եղել թողնել այն ինչ-որ մեկի խնամքի տակ: Ո՞ւմ կվստահեիք, որ հոգ տաներ դրա մասին: Ինչո՞ւ կընտրեիք այդ անձնավորությանը: Ի՞նչ է արել այդ անձնավորությունը ձեր վստահությանը արժանանալու համար:

Կարդացեք Հելաման 10.4–5 և ուշադրություն դարձրեք, թե ինչու էր Տերը վստահում Նեփիին: Անխոնջություն նշանակում է «երբեք չհոգնող»: Խորհեք այն մարդկանց օրինակների մասին, ում ճանաչում եք, ովքեր թվում է ծառայում են Տիրոջը անխոնջությամբ` անկախ այն բանից, թե ինչպիսին են հանգամանքները:

Տիրոջ պատասխանը Նեփիին Հելաման 10.4-ում ուսուցանում է հետևյալ սկզբունքը. Տերը մեզ վստահում է օրհնություններ և պատասխանատվություններ, երբ մենք դնում ենք Նրա կամքը մեր սեփական կամքից առաջ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

    1. Ինչպե՞ս եք իմանում, թե որն է Աստծո կամքը ձեր կյանքի վերաբերյալ:

    2. Ի՞նչ եք արել վերջերս ձեր կյանքում, որպեսզի ցույց տաք Տիրոջը, որ Նրա կամքն ավելի կարևոր է, քան ձեր սեփական կամքը, և որ դա այն է, ինչին միշտ ուզում եք ձգտել:

    3. Ո՞րն է ձեր կյանքի ոլորտներից մեկը, որտեղ դուք, ձեր սեփական կամքի փոխարեն, կարող եք ավելի լավ փնտրել և հետևել Տիրոջ կամքին:

Կարդացեք Հելաման 10.5–7 և նշեք այն օրհնություններն ու խոստումները, որ Տերը տվեց Նեփիին վստահելի լինելու համար: Օրհնություններն ու խոստումները գրեք համապատասխան հատվածի կողքին.

Հատված 5.

Հատված 6.

Հատված 7.

Հելաման 10.7-ում նշված օրհնությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր վարդապետություններից է. կնքման զորությունը կապում և արձակում է երկրի վրա և երկնքում: Գիտե՞ք այլ մարդկանց մասին սուրբ գրություններից, ում տրվեց կնքման այս զորությունը: Դուք կարող եք կատարել խաչաձև համեմատություն Հելաման 10.7-ի և հետևյալ սուրբ գրությունների միջև. Ա. Թագավորաց 17 (Եղիա); Մատթէոս 16.15–19 (Պետրոս); Վարդապետություն և Ուխտեր 132.46 (Ջոզեֆ Սմիթ):

Նկար
Բեռն Շվեյցարիա Տաճար

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.9 և պարզեք, թե ինչ է ուսուցանել Մարգարե Ջոզեֆ Սմիթը կնքման զորության մասին:

Կնքման զորության այս նույն բանալիներն այսօր պահվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի մոտ: Հենց այնպես, ինչպես Տերը կարող էր վստահել Նեփիին, նույն կերպ Տերը գիտի, որ Եկեղեցու Նախագահը չի կիրառի այս զորությունը Իր կամքին հակառակ: Կնքման այս զորությունը լիազորված է այլ արժանի քահանայություն կրողներին աշխարհով մեկ` թույլ տալով, որ քահանայության արարողությունները կապեն երկրի վրա և երկնքում:

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի` կնքման զորության կարևորությանը վերաբերող հետևյալ խոսքի մասին.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Բոլոր բաները, որոնք չեն կնքվում այս զորությամբ, ավարտվում են, երբ մարդիկ մահանում են: Եթե մկրտությունը չունենա այս տևական կնիքը, այն ներս չի թողնի մարդուն դեպի սելեստիալ արքայություն: Եթե հավերժական ամուսնության ուխտը չկնքվի այս զորությամբ, այն չի ուղեկցի մասնակից կողմերին դեպի վեհացման սելեստիալ աշխարհի ամենաբարձր երկնքում:

Կնքման զորության շնորհիվ բոլոր բաները ձեռք են բերում տևական ուժ և հիմնավորում» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 683):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Համաձայն Երեց Մակքոնկիի` ի՞նչ է տեղի ունենում, երբ արարողությունը չի կնքվում հատուկ իշխանությամբ:

    2. Ինչպե՞ս է կնքման զորությունն ազդել ձեր կյանքի վրա, և ինչպե՞ս կուզենայիք, որ այն օրհներ ձեր կյանքն ապագայում:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ.Նելսոնի հետևյալ հաստատումը, որ Աստծո կնքող զորությունը վերականգնվել է. «Տաճարները, ծեսերը, ուխտերը, օժտումները և կնքումները վերականգնվել են, ճիշտ ինչպես մարգարեացվել է: Տաճարային ծեսերը հաշտեցնում են Տիրոջ հետ և կնքում են ընտանիքները հավերժ միասին: Տաճարներում կապված սրբազան ուխտերի նկատմամբ հնազանդությունը երաշխավորում է մեզ հավերժական կյանք` Աստծո ամենամեծ պարգևը մարդուն» («Պատրաստվեք Տաճարային Օրհնություններին» Ինսայն, Հոկտ. 2010, 42):

Համաձայն Երեց Նելսոնի` ի՞նչն է մեզ որակում ստանալ կնքման զորության խոստացված օրհնությունները:

Հելաման 10.12–19

Նեփին հնազանդվում է Տիրոջ պատվիրանին, որն է` քարոզել մարդկանց ապաշխարություն

Երբևէ ձեզ ծնողի, գործատուի կամ ղեկավարի կողմից խնդրվե՞լ է անել ինչ-որ բան, որը դուք հապաղել եք կամ ձախողվել եք անել: Մտածեք, թե ինչ ուղերձ եք հաղորդում, երբ դուք հապաղում եք անել այն, ինչ խնդրվել է ձեզանից:

Կարդացեք Հելաման 10.11–12 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես արձագանքեց Նեփին Տիրոջ` մարդկանց ապաշխարություն քարոզելու պատվիրանին: Ի՞նչ ենք մենք ցույց տալիս Տիրոջը, երբ մենք անմիջապես արձագանքում ենք Նրա խորհրդին կամ պատվիրաններին:

  1. Կարդացեք Հելաման 10.13–18: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություն այն մասին, թե ինչ եք սովորում Նեփիի` Տիրոջ պատվիրանին արձագանքելու օրինակից: Գրեք մի եղանակ, որի միջոցով կարող եք կիրառել սա ձեր կյանքում:

Նեփիի հավատարմությունը ցույց տվեց, որ Տերը կարող է վստահել նրան, և նա օրհնվեց մեծ զորությամբ և պաշտպանությամբ:

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրության կրկնություն

Սերտման սուրբ գրության կրկնության համար կարդացեք 1 Նեփի 3.7; 2 Նեփի 2.27; 2 Նեփի 31.19–20 և Մոսիա 2.17: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են սերտման սուրբ գրության հատվածները վերագրվում Նեփիին ու նրա սպասավորմանը Հելաման 10-ում:

Տիրոջ կամքը ձեր սեփական կամքից առաջ դնելու և արագ հնազանդվելու ուղիներ փնտրեք: Եթե դուք Նեփիի նման հավատարմորեն ծառայեք Տիրոջը, Նա ձեզ կվստահի ու կօրհնի:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հելաման 10 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.