Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 13: Օր 2, Մոսիա 19–20


Մաս 13. Օր 2

Մոսիա 19–20

Նախաբան

Երբ Ալման և նրա մարդիկ փախան Նոյ թագավորի զորքից, մարդիկ, ովեր մնացել էին Նոյի հետ, սկսեցին տառապել այն հետևանքների պատճառով, որոնց մասին մարգարեացել էր Աբինադին: Նեփիացիների պատմությունը Լեքի-Նեփիի երկրում հիշեցնում է մեզ, որ երբ մենք մերժում ենք Տիրոջ ծառաների խորհուրդը, մենք հանդիպում ենք լուրջ հետևանքների: Մյուս կողմից, երբ մենք հնազանդվում ենք մարգարեներին, մենք վայելում ենք խաղաղություն և ապահովություն նույնիսկ մեր փորձությունների ընթացքում: Երբ դուք ուսումնասիրեք այս դասը, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ստանալ խաղաղություն և ապահովություն, որ գալիս է Տիրոջ ներկայիս մարգարեների խորհրդին լսելուց:

Մոսիա 19–20

Լեքի-Նեփիի երկրի նեփիացիները տեսան Աբինադիի մարգարեությունների իրկանացումը:

Կարդացեք Երեց Դեյվիդ Ռ. Սթոունի հետևյալ փորձառության մասին, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Յոթանասունի անդամ, և մտածեք հոգևոր նախազգուշացումների կարևորության մասին, որոնք մենք ստանում ենք մարգարեների միջոցով.

«Մի գեղեցիկ կիրակի առավոտ … մենք արթնացանք Սանտո Դոմինգոյում, Դոմինիկյան Հանրապետությունում: Կարիբյան արևը շողշողում էր, երկինքը պարզ էր: Փչում էր մեզմ զեփյուռը` հազիվ շարժելով ծառերի տերևները; Տաք էր, խաղաղ ու հանգիստ: Սակայն ծովի խորքերում, մեր ֆիզիկական զգայարաններին անհասանելի վայրերում այդ օրը մահաբեր կործանիչը գալիս էր մեր ուղղությամբ` անողոք և անհաղթահարելի: Փոթորիկների Կենտրոնը, պարտավորություն ունենալով հետևելու և կանխատեսելու Ջորջիս փոթորկի ուղին, անընդհատ թարմացնում էր տեղեկությունը, որը մատչելի էր համացանցում: Այդ առավոտյան խաղաղ, հանդարտ անդորրում, ի շնորհիվ երկնքում գտնվող ամենատես աչքերի, ես նախապես տեսա փոթորկի ուղին, որ նման էր Սանտո Դոմինգոյի սրտին ուղղված աղեղի:

48 ժամվա ընթացքում փոթորիկը հարվածեց կղզուն … մոլեգնացող ուժգնությամբ` իր ճանապարհին թողնելով ավերվածություն, թշվառություն և մահ: …

Ինչպես այս սարսուռ առաջացնող բացառիկ ֆիզիկական ներգործությունն է պատճառում մեծ վնաս, ավերածություն և մահ, հոգևոր փոթորիկները նույնիսկ ավելի մեծ թշվառություն են պատճառում մարդկանց կյանքում: Այս մոլեգնած ուժերը հաճախ շատ ավելի մեծ կործանարար վնաս են հասցնում, քան ֆիզիկական պտտահողմերը, քանի որ դրանք կործանում են մեր հոգին և խլում են մեզանից մեր հավերժական հեռանկարը և խոստումը: …

Մենք մեզ դնում ենք այս հոգևոր փոթորիկների ճանապարհին, երբ տրվում ենք բարկությանը, ալկոհոլին և բիրտ վարվելակերպին, հեշտասիրությանը և ցոփությանը, այլասեռվածություններին ու պոռնոգրաֆիային, թմրամոլությանը, հպարտությանը, ագահությանը, բռնարարքներին, նախանձին և ստերին. ցանկը երկար է: …

Տասներկու Առաքյալների Քվորում

Սակայն մենք նաև ունենք մեր հոգևոր փոթորիկների պահապաններին, որոնք կոչված են հսկելու և նախազգուշացնելու` օգնելով մեզ խուսափել հոգևոր վնասից, կործանումից և նույնիսկ մահից: Մեր աշտարակի դետերը հայտնի են մեզ որպես առաքյալներ և մարգարեներ: Նրանք մեր հոգևոր աչքերն են երկնքում և նրանք ոգեշնչման, խորաթափանցության և մաքուր մտավոր կարողությունների միջոցով գիտեն այս փոթորիկների ուղղությունը: Նրանք շարունակում են բարձրացնել իրենց նախազգուշացնող ձայները` ասելով մեզ Տիրոջ պատվիրանները միտումնավոր կերպով և առանց պատճառի խախտելու ողբերգական հետևանքների մասին: Նրանց նախազգուշացումներին միտումնավոր կերպով ուշադրություն չդարձնելը նշանակում է թշվառություն, վիշտ և կործանում առաջ բերել: Դրանց հետևելը նշանակում է հետևել Տիրոջ ընտրյալ ծառաներին` դեպի խաղաղ ու առատ հոգևոր արոտավայր» (“Spiritual Hurricanes,” Ensign, Nov. 1999, 31–32):

Մի պահ խորհեք, թե ինչ վտանգների մասին են մեզ նախազգուշացրել մարգարեները և առաքյալները: Ինչպե՞ս կարող են նրանց խոսքերը պաշտպանել մեզ «հոգևոր փոթորիկներից»:

Աստված ուղարկեց Աբինադիին նախազգուշացնելու Լեքի-Նեփիի մարդկանց կործանման մասին, որը կգար, եթե նրանք չապաշխարեին:

  1. journal iconՀետևյալ աղյուսակը արտագրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում` բավականաչափ տեղ թողնելով յուրաքանչյուր հղման տակ գրելու համար.

    Մարգարեություն Նոյ թագավորի մարդկանց մասին (Մոսիա 12.1–2)

    Իրականացում (Մոսիա 19.10, 14–15, 20.20–21, 21.3–4, 8, 10–13)

    Մարգարեություն Նոյ թագավորի մասին (Մոսիա 12.3)

    Իրականացում (Մոսիա 19.18–20)

    Ա.

    Բ.

    Վերանայեք նեփիացիներին ուղղված Աբինադիի մարգարեությունները Լեքի-Նեփիի երկրում` կարդալով աղյուսակի ձախ սյունակի սուրբ գրությունների հղումները: Համապատասխան սուրբ գրությունների հղումների տակ գրեք հետևանքները, որոնք Աբինադին ասաց Նոյ թագավորին և նրա մարդկանց, որ կգային նրանց վրա, եթե նրանք չապաշխարեին: Ձախ սյունակի (Ա) ներքևում գրեք, թե՝ ձեր կարծիքով, ինչ դուք կզգայիք և ինչ կանեիք, եթե լսեիք Աբինադիի նախազգուշացումներին:

Նախքան աղյուսակի աջ սյունակի վրա աշխատելը, կատարեք ձեռնարկի ներքևում գտնվող վարժությունը: Այս վարժությունը կօգնի ձեզ ավելի լավ ծանոթանալ Մոսիա 19–20–ի իրադարձություններին և տեսնել Աբինադիի մարգարեությունների իրականացումը, որոնք արձանագրված են այս հատվածներում:

Երբ դուք ուսումնասիրեք Մոսիա 19–20, թվարկեք հետևյալ 11 իրադարձություններն այն հերթականությամբ, ինչպես դրանք տեղի են ունենում սուրբ գրություններում: Յուրաքանչյուր գլխի սկզբում գտնվող ենթատեքստերը օգտակար տեղեկություններ կտան ձեզ առաջնորդելու համար:

  • Գեդեոնը ջանում է սպանել Նոյ թագավորին:

  • Նեփիացի կանայք և երեխաները աղերսում են լամանացիներին չսպանել իրենց:

  • Նոյ թագավորը կրակով մահվան է ենթարկվում:

  • Լամանացիների բանակը մոտենում է Սեմլոնի սահմաններին:

  • Նոյ թագավորի քահանաները առևանգում են լամանացիների 24 դուստրերին:

  • Լամանացիների թագավորը խնդրում է իր զորքին խնայել Լիմքիի ժողովրդին:

  • Նոյի մարդկանցից ոմանք փախչում են լամանացիներից` ետևում թողնելով իրենց կանանց ու երեխաներին:

  • Լիմքին պատվիրում է իր մարդկանց չսպանել լամանացիների թագավորին:

  • Նեփիացիների և լամանացիների միջև երկու տարի խաղաղություն է հաստատվում:

  • Լիմքին խոստանում է, որ իր ժողովուրդը կվճարի իր ունեցվածքի կեսը լամանացիներին:

  • Նեփիացիները հետ են մղում լամանացիների հարձակումը և գերի են վերցնում լամանացիների թագավորին:

(Այս վարժության պատասխանները գտնվում են այս դասի վերջում:)

  1. journal icon11 նախադասությունները ճիշտ համարակալելուց հետո վերադարձեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի աղյուսակին: Աջ սյունակի սուրբ գրություններում փնտրեք մանրամասներ այն մասին, թե ինչպես իրականացան Աբինադիի մարգարեությունները: Գրեք այդ մանրամասները ձեր աղյուսակի աջ սյունակում: Աջ սյունակի (Բ) ներքևում բացատրեք, թե ինչ եք դուք սովորել մարգարեի խոսքերը կամ նախազգուշացումն անտեսելու հետևանքների մասին:

Կարդացեք Մոսիա 20.21 և նշեք Գեդեոնի հայտարարությունը, որը ցույց է տալիս, որ նա գիտակցում է, որ Տիրոջ ծառաների խոսքերն անտեսելը բերում է տառապանք և վիշտ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133.63, 70–72՝ տեսնելու համար, թե ինչպես է այս սկզբունքը վերաբերվում նրանց, ովքեր վերջին օրերին չեն լսի Տիրոջը կամ Նրա ծառաներին: Դուք կարող եք գրել այս հղումը ձեր սուրբ գրություններում Մոսիա 20.21–ի կողքին: Ensign կամ Լիահոնա ամսագրերի (մայիս կամ նոյեմբեր ամիսների համարներում) ամենավերջին գերագույ համաժողովի ելույթներում կամ LDS.org-ում գտեք մարգարեների խոսքերը այս խնդիրների վերաբերյալ:

Խորհեք այս հարցի շուրջ. Ի՞նչ եք դուք լսել, որ մարգարեները վերջերս սովորեցնեն, ինչը կօգնի անհատներին, ընտանիքներին և ազգերին խուսափել չարչարանքներից և վշտից:

Վշտի ու տառապանքի օրինակը տեսնելու համար, որը կարող է գալ Տիրոջ մարգարեներին մերժելուց, փնտրեք հետևանքները, որոնք, ըստ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի, կունենան նրանք, ովքեր ներգրավվում են պոռնոգրաֆիայի մեջ.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Պոռնոգրաֆիան վնասում է հակառակ սեռի ներկայացուցչի հետ նորմալ էմոցիոնալ, ռոմանտիկ և հոգևոր հարաբերություններ վայելելու մարդու ունակությանը: Այն արժեզրկում է բարոյական արգելքները, որոնք կանգնած են ոչ պատշաճ, ոչ նորմալ կամ անօրինական վարքագծի դեմ: Երբ խիղճն անզգայանում է, պոռնոգրաֆիա դիտողները սկսում են գործել ըստ իրենց տեսածի, անկախ իրենց կյանքի և ուրիշների կյանքի վրա դրանց ունեցած հետևանքներից:

Պոռնոգրաֆիան նաև կախվածություն է առաջացնում: Այն վնասում է որոշումներ կայացնելու ունակությանը և այն «հմայում» է այն օգտագործողներին` հետ մղելով նրանց ավելի ու ավելի համակվել դրանով» (“Pornography,” Ensign կամ Liahona, May 2005, 89):

Մտածեք վշտի ու չարչարանքի որոշ օրինակների մասին, որոնք գալիս են մարգարեի խոսքերն անտեսելու արդյունքում, երբ խոսքը վերաբերվում է մոլախաղով զբաղվելուն, պոռնոգրաֆիային, Իմաստության Խոսքին, անազնիվ վարվելուն, դաջվածքներին, մարմնի փիրսինգին, անհամեստ հագուստին կամ մինչև 16 տարեկանը ժամադրվելուն:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է Տիրոջ ծառաների խորհրդին հետևելն օգնել անհատներին և ընտանիքներին խուսափել որոշ տառապանքներից և վշտից, որ նրանք ունենում են, երբ խոսքը վերաբերվում է ընտանիքները ամրացնելուն, մաքրաբարոյության օրենքով ապրելուն կամ Իմաստության Խոսքին հնազանդվելուն:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը վկայել է, որ մենք կարող ենք խաղաղություն ունենալ և վերադառնալ Աստծո ներկայություն` հետևելով մարգարեներին.

«Ես վկայում եմ, որ այս օրերի մարգարեները նման են հին օրերի մարգարեներին և այս տնտեսության մյուս մարգարեներին: …

… Մեր հոգևոր ապահովությունը կախված է դեպի մեր ապրող մարգարեի հստակ ձայնին դառնալուց: Եթե մենք լսենք նրա ձայնը և հնազանդվենք նրա խորհրդին, մենք կկարողանանք ապրել այնպես, ինչպես Քրիստոսը կցանկանար, որ մենք ապրեինք և համբերեինք մինչև վերջ, որպեսզի մի օր մեր ընտանիքների հետ վերադառնանք մեր Երկնային Հոր և մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի ներկայությունը» (“Hear the Prophet’s Voice and Obey,” Ensign, May 1995, 17):

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այն մասին, թե ինչպես դուք կցանկանայիք, որ Մոսիա 19–20–ի ուսումնասիրությունն ազդեր Տիրոջ մարգարեների խորհրդին լսելու ձեր որոշման վրա: Մտածեք փորձառության մասին, թե ինչպես եք խաղաղություն և հոգևոր ապահովություն ստացել, հետևելով Տիրոջ ծառաների խորհրդին, և գրեք այն ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

  1. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 19–20 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ).

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Համարակալելու վարժության պատասխանները. 1, 4, 5, 2, 8, 11, 3, 10, 7, 6, 9: