Սեմինարիա
Մաս 25. Օր 3, 3 Նեփի 14


Մաս 25. Օր 3

3 Նեփի 14

Նախաբան

Հիսուս Քրիստոսի քարոզը տաճարի շուրջ շարունակվում է 3 Նեփի 14–ում: Նա ուսուցանեց մարդկանց ուրիշներին դատելու մասին և պատվիրեց նրանց աղոթքի միջոցով Երկնային Հորից օրհնություններ փնտրել: Փրկիչը նաև զգուշացրեց կեղծ մարգարեների մասին և ընդգծեց Աստծո կամքը կատարելու կարևորությունը:

3 Նեփի 14.1–6

Փրկիչն ուսուցանում է ուրիշներին դատելու մասին

Կարդացեք «Տեր, ես կհետևեմ Քեզ» օրհներգի երկրորդ տան բառերը (Hymns, no. 220) կամ երգեք այն ինքներդ ձեզ համար, եթե հարմար եք զգում դա անել.

Ո՞վ եմ ես, որպեսզի դատեմ ուրիշին,

Երբ ինքս եմ անկատար:

Հանգիստ սրտում թաքնված

Վիշտ կա, որ աչքը չի կարող տեսնել:

Ո՞վ եմ ես, որպեսզի դատեմ ուրիշին:

Տեր, ես կհետևեմ Քեզ:

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 14 –ում, Փրկիչը շարունակում է ուսուցանել Նեփիացիներին տաճարի շուրջ: Կարդացեք 3 Նեփի 14.1– 2 և մտածեք, թե ինչպես է Փրկչի այս պատվիրանը վերաբերում ձեր կարդացած օրհներգի երկրորդ տանը: (Ձեզ համար օգտակար կլինի հասկանալը, որ «ինչ չափով որ չափեք» արտահայտությունը վերաբերում է այն չափանիշին, որի միջոցով մարդը չափում կամ դատում է մեկ ուրիշին:)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ինչպե՞ս է 3 Նեփի 14.1–2-ի Փրկչի խորհուրդը վերաբերում «Տեր, ես կհետևեմ Քեզ» օրհներգի երկրորդ տանը:

    2. Ինչպե՞ս կարտահայտեիք ձեր բառերով 3 Նեփի 14.2-ում Փրկչի ուսուցանած կարևոր ճշմարտությունը: (Դուք նաև կարող եք գրել այս ճշմարտությունը կամ սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օքսը մի միտք է տալիս, որն օգնում է մեզ հասկանալ 3 Նեփի 14.1-ում Փրկչի տված պատվիրանը՝ «մի դատեք»: Երբ այն կարդաք, ընդգծեք դատողության այն տեսակները, որոնցից, նա ասել է, մենք պետք է խուսափենք, և թե ինչու:

Երեց Դալլին Հ. Օքս

«Կա դատելու երկու տեսակ՝ վերջնական դատավճիռ, որը մեզ արգելված է կայացնել, և միջանկյալ դատավճիռ, որը մեզ պատվիրված է կայացնել, բայց արդար սկզբունքներով: …

Վերջնական դատավճիռը … գալիք իրադարձությունն է, երբ մենք բոլորս կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև, որպեսզի դատվենք ըստ մեր գործերի: … Ես հավատում եմ, որ «մի դատեք» սուրբգրքյան պատվիրանն ավելի հստակորեն վերաբերվում է այս վերջին դատաստանին: …

… Փրկիչն ինչո՞ւ պատվիրեց, որ մենք չկայացնենք վերջնական դատավճիռ: Ես կարծում եմ, այս պատվիրանը տրվել է, որովհետև մենք հակված ենք կայացնել վերջնական դատավճիռ, երբ մենք հայտարարում ենք, որ տվյալ անձնավորությունը գնալու է դժոխք (կամ դրախտ) տվյալ պահին տվյալ գործողությունը կատարելու պատճառով: Երբ մենք այսպես ենք անում, և այսպես անելու մեծ գայթակղություն կա, մենք վիրավորում ենք ինքներս մեզ և այն անձնավորությանը, ում մենք փորձում ենք դատել: …

…Արդար դատավճիռը, ըստ իր սահմանման, պետք է լինի միջանկյալ: Այն չպետք է հայտարարի, որ անձնավորությանը երաշխավորվում է վեհացում, կամ հրաժարվի մարդուց` որպես անդառնալիորեն պարտավորված դժոխքի կրակներին: Այն չպետք է հայտարարի, որ անձնավորությունը կորցրել է վեհացման բոլոր հնարավորությունները կամ նույնիսկ Տիրոջ գործում օգտակար դեր ունենալու ողջ հնարավորությունը: Ավետարանը հույսի ավետարան է, և մեզանից ոչ ոք լիազորված չէ ժխտել Քավության զորությունը, որը կարող է բերել մաքրում անհատական մեղքերից, ներում և համապատասխան պայմաններում կյանքի բարեփոխում» (“‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 7, 9):

Մտածեք, թե Երեց Օքսի խեսքերն ինչպես են օգնում ձեզ հասկանալ «մի դատիր» Փրկչի պատվիրանը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչպե՞ս կարող է 3 Նեփի 14.2-ի սկզբունքն այն մասին, որ մենք կդատվենք նույն դատաստանով, ինչ դատաստանով որ դատենք, փոխել ուրիշների սխալներին ու թուլություններին նայելու մեր եղանակը: Կարդացեք 3 Նեփի 14.12: Ինչպե՞ս կարող է այս հատվածը վերագրվել այս սկզբունքին:

Երբևէ ինչ-որ փոքրիկ բան ընկե՞լ է ձեր աչքի մեջ, ինչպես օրինակ` թարթիչ կամ փոշու մասնիկ: Սուրբ գրություններում փոշու մասնիկը նկարագրվում է որպես շյուղ : Փայտի երկար, հաստ կտորը վերագրվում է որպես գերան: Փրկիչն օգտագործել է այս փոխաբերությունները, որպեսզի օգնի մեզ հասկանալ այն խնդիրները, որոնք առաջանում են, երբ մենք անարդար կերպով դատում ենք ուրիշներին կամ անպատշաճ սխալ ենք գտնում նրանց մեջ: Կարդացեք 3 Նեփի 14.3–5 և մտածեք, թե ինչ են ներկայացնում շյուղն ու գերանը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի նկար այն մասին, ինչ նկարագրեց Փրկիչը 3 Նեփի 14.4–ում: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է ներկայացնում շյուղը:

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ է ներկայացնում գերանը:

    3. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է գերանը, այլ ոչ թե շյուղն, օգտագործվում ներկայացնելու համար նրանց սխալները, ովքեր դատում են անարդար կերպով:

Ուշադրություն դարձրեք, որ Փրկչի այլաբանությունը կենտրոնանում է այն առարկաների վրա, որոնք տեղակայված են աչքում, և հետևաբար, ազդում են մարդու տեսողության վրա: Խորհեք հետևյալ հարցերի մասին` վերագրելով դրանք ձեզ. ինչպե՞ս կարող են իմ սխալներն ազդել այն բանի վրա, թե ինչպես եմ ես տեսնում ուրիշներին: Ինչպե՞ս կարող եմ կիրառել Հիսուս Քրիստոսի խորհուրդը, որը գրված է 3 Նեփի 14.5-ում:

Ձեր կարծիքով, երբևէ պատշաճ կամ անհրաժե՞շտ է դատել այլ մարդկանց վարքագծի մասին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը պարզաբանել է, որ թեև մենք չպետք է դատենք ուրիշներին անարդար կերպով, մեզ պատվիրված է դատել արդար դատով (see Joseph Smith Translation, Matthew 7:1 [in Matthew 7:1, footnote a]):

Հետևյալ բացատրությունն առաջարկում է հավելյալ ներըմբռնում ուրիշներին դատելու հարցի վերաբերյալ. «Մարդիկ երբեմն կարծում են, որ ցանկացած ձևով ուրիշներին դատելը սխալ է: Չնայած ճիշտ է, որ չպետք է դատապարտեք ուրիշներին կամ դատեք նրանց անարդար կերպով, դուք պետք է մտքերի, իրավիճակների ու մարդկանց մասին դատողություններ կազմեք ձեր ողջ կյանքի ընթացքում: Տերը տվել է շատ պատվիրաններ, որոնք դուք չեք կարող պահել առանց կարծիք կազմելու» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում, [2004], 90):

Որպեսզի կարողանաք հասկանալ արդար դատելու կարևորությունը, կարդացեք 3 Նեփի 14.6 և պարզեք մի քանի դատողություններ, որ Հիսուս Քրիստոսը պատվիրել է մեզ կայացնել: Նախքան կկարդաք, օգտակար կլինի հասկանալ, որ «[տալ] այն, ինչ սուրբ է, շներին» և «մարգարիտները [գցել] խոզերի առջև» նշանակում է կիսվել մի սուրբ բանով նրանց հետ, ովքեր չեն գնահատի այն կամ չեն հասկանա դրա սրբությունը:

Ինչպե՞ս է 3 Նեփի 14.6–ն օգնում ձեզ հասկանալ արդար դատելու անհրաժեշտությունը: Երեց Դալլին Հ. Օքսը նկարագրել է այլ իրավիճակներ, որտեղ մենք պետք է արդար կարծիք կազմենք.

Երեց Դալլին Հ. Օքս

«Մենք բոլորս դատում ենք, երբ ընտրում ենք մեր ընկերներին, երբ ընտրում ենք ինչպես անցկացնել մեր ժամանակն ու գումարը, և, իհարկե, երբ ընտրում ենք հավերժական զուգընկեր: …

…Արդար դատելն առաջնորդվում է Տիրոջ Հոգով, և ոչ թե զայրույթով, վրեժխնդրությամբ, նախանձով կամ անձնական հետաքրքրություններով» (“‘Judge Not’ and Judging,” 9):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է կարևոր արդար դատել այն ոլորտներում, ինչպիսիք են օրինակ` ընկերներ ընտրելը, մեր ժամանակն ու գումարը ծախսելը կամ հավերժական զուգընկեր ընտրելը: Ի՞նչ այլ օրինակներ կարող եք բերել, երբ անհրաժեշտ կամ պատշաճ կլինի դատողություն կազմել ուրիշների մասին:

    2. Ինչպե՞ս կարող եք ավելի արդար դատել: Խորհեք, արդյոք կա որևէ մեկը, ում նկատմամբ կարող էիք ավելի բարի լինել կամ խուսափել անարդար դատելուց:

3 Նեփի 14.7–12

Փրկիչն ուսուցանում է Երկնային Հոր օրհնությունները փնտրելու մասին

Մտածեք ժամանակների մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքներին: Կարդացեք 3 Նեփի 14.7–11 և ուշադրություն դարձրեք նրան, ինչ ուսուցանեց Հիսուս Քրիստոսը մեր աղոթքներին պատասխանելու Երկնային Հոր պատրաստակամության մասին:

Մեկ սկզբունք, որ մենք կարող ենք սովորել 3 Նեփի 14.7–11-ից, այն է, որ Երկնային Հայրը կօրհնի մեզ, եթե մենք խնդրենք և փնտրենք Նրան աղոթքով: Գիտելիքն այն մասին, որ Երկնային Հայրը ցանկանում է պատասխանել ձեր աղոթքներին, ինչպե՞ս կարող է փոխել ձեր աղոթելու ձևը:

  1. journal iconՉափահասներից մեկին, ում վստահում եք, հարցրեք հետևյալը. ե՞րբ եք զգացել Երկնային Հոր սերը ձեր նկատմամբ, ձեր աղոթքներին Նրա պատասխանելու միջոցով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփեք նրա պատասխանը և այն ամենը, ինչ սովորեցիք դրանից:

3 Նեփի 14.13–27

Փրկիչն ուսուցանում է Երկնային Հոր կամքը կատարելու կարևորությունը

Երբ Փրկիչը շարունակում էր ուսուցանել Նեփիացիներին, ովքեր հավաքվել էին տաճարի շուրջ, Նա տվեց մի քանի այլաբանություն, որպեսզի օգնի մեզ հասկանալ Իր ուսմունքներին հնազանդվելու կարևորությունը: Յուրաքանչյուր այլաբանություն պարունակում է լավ ու վատ օրինակ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք լավ օրինակի ու վատ օրինակի հասարակ պատկերներ, որոնք կգտնեք հետևյալ երեք սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածում: Նաև գրեք, թե ձեր կարծիքով Փրկիչն ինչ է ուզում, որ մենք սովորենք` համեմատելով լավ ու վատ օրինակները: Պատրաստ եղեք ցույց տալ ձեր նկարները դասարանին և բացատրել, թե ինչ սովորեցիք այս այլաբանություններից:

    1. 3 Նեփի 14.13–14

    2. 3 Նեփի 14.15–20

    3. 3 Նեփի 14.24–27

Կարդացեք 3 Նեփի 14.21–23 և մտածեք, թե ինչ կարող եք ասել մեկին, ով ձեզ ասում է, որ Աստծո արքայությունում փրկվելու համար այն ամենը, ինչ պետք է ասեք, այն է, որ դուք հավատում եք Հիսուս Քրիստոսին:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 14 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.