Սեմինարիա
Բաժին 1. Օր 3, Տիտղոսաթերթ, Նախաբան և Վկաների վկայությունները


ՄԱՍ 1. Օր 3

Տիտղոսաթերթ, Նախաբան և Վկաների վկայությունները

Նախաբան

Պատկերացրեք, թե ձեր ընկերը հարցրել է, թե ինչու է պետք Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին, եթե մենք արդեն ունենք Աստվածաշունչը: (Հավանաբար, դուք արդեն ունեցել եք այդ փորձառությունը:) Ի՞նչ դուք կասեիք ձեր ընկերոջը:

Մորմոնի Գիրքը սկսվում է տիտղոսաթերթով և նախաբանով, որոնք բացատրում են այս սուրբ գրքի նպատակը, ներառյալ այն ազդեցությունը, որն այն գործում է մեր վկայության և Աստծո հետ մեր հարաբերությունների վրա: Մորմոնի ներածական էջերը պարունակում են նրանց վկայությունները, ովքեր տեսել են ոսկե թիթեղները, որոնցից գիրքը թարգմանվել է, և վկայություն են բերել դրա աստվածային բնույթի մասին:

Այս դասն ավարտելուց հետո, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք առավել մեծ օգուտ քաղել այս տարի Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից և թե ինչպես կարող է օգնել ձեզ Մորմոնի Գիրքը ավելի մեծ վկայություն զարգացնել Փրկչի Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի վերաբերյալ:

Տիտղոսաթերթ

Նկար
Ջոզեֆ Սմիթը թիթեղների հետ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ հին ժամանակների մարգարե Մորոնին ներառել է ոսկե թիթեղների Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը. «Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը բառացի թարգմանություն է, որը վերցվել է հավաքածուի կամ թիթեղների գրքի ամենավերջին, ձախ կողմի թերթից, որը պարունակում է գրառում, որը թարգմանվել է, … և … ասում է, որ տիտղոսաթերթը, ոչ մի կերպ, չի հանդիսանում ոչ իմ, ոչ էլ որևէ այլ մարդու ժամանակակից ստեղծագործություն, ով ապրել է կամ ապրում է այս սերնդում» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 60–61):

Տիտղոսաթերթի առաջին պարբերությունը կարդալիս, գտեք բառեր և արտահայտություններ, որոնք օգտագործել է Մորոնին, որպեսզի վկայեր Մորմոնի Գրքի առաջ գալու գործում Տիրոջ ներգրավվածության մասին:

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում բացատրեք, թե ինչու է կարևոր ձեզ համար իմանալը, թե ինչպես է Տերը ներգրավված եղել Մորմոնի Գիրքը գրելու և թարգմանելու մեջ:

Տիտղոսաթերթի երկրորդ պարբերությունը կարդալիս, գտեք այն երեք հիմնական նպատակները, որոնց համար, ըստ Մորոնիի, գրվել է Մորմոնի Գիրքը: (Կարող եք նշել դրանք ձեր սուրբ գրություններում:) «Իսրայելի տունը» վերաբերում է նրան, ովքեր Հակոբի հետնորդներն են, ինչպես նաև Տիրոջ եկեղեցու ուղտյալ անդամները (տես Աստվածաշնչի բառարան, «Իսրայել»): Բացի դա, «հրեաներ և հեթանոսներ» արտահայտությունը ներառում է Երկնային Հոր բոլոր զավակներին: Երկրորդ պարբերության մեջ անձնականացրեք տիտղոսաթերթի ուղերձը, փոխարինելով «Իսրայելի տան մնացորդը» և «հրեաները և հեթանոսները» ձեր անունով:

  1. Սուրբ գրքերի ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես է Մորմոնի Գրքի նպատակներն իմանալը օգնում ձեզ հասկանալ գրքի կարևորությունը:

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնը հետևյալն է ասել Մորմոնի Գրքի «հիմնական առաքելության» կամ նպատակի մասին.

Մորմոնի Գրքի հիմնական առաքելությունը, ինչպես գրված է գրքի տիտղոսաթերթում, համոզելն է «հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»:

Ճշմարտության անկեղծ որոնողը կարող է վկայություն ստանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, եթե աղոթքով խորհի Մորմոնի Գրքի ոգեշնչված բառերի շուրջ»:

Մորմոնի Գրքի բոլոր հատվածների կեսից ավելին վերաբերում են մեր Տիրոջը: Քրիստոսի անունը մեկ հատվածում որևէ տեսքով Մորմոնի Գրքում նշվում է ավելի հաճախ, քան անգամ Նոր Կտակարանում» (“Come unto Christ,” Ensign, Nov. 1987, 83):

Ինչպես ասվում է տիտղոսաթերթում, Մորմոնի Գիրքը վկայում է, որ Հիսուսը Քրիստոսն է: Այս տարի ուսումնասիրելով Մորմոնի Գիրքը կենտրոնացեք նրա վրա, ինչ սովորում եք Հիսուս Քրիստոսի մասին, և աղոթքով հարցրեք Երկնային Հորը հաստատել այն, ինչ սովորում եք, Սուրբ Հոգու զորությամբ:

Մորմոնի Գրքի Նախաբան

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է կանգուն մնում կամարը կամրջի կամ շենքի կազմում առանց որևէ հենարանի: Երբ կամար է կառուցվում, երկու կողմերը կառուցվում են հենարանների օգնությամբ: Կամարի վերին մասի, այնուհետև, ուշադիր չափվում է, և մի քար, որը կոչվում է «պորտաքար», կտրվում է ճշգրտորեն այդ չափսով: Ապա պորտաքարը դրվում է իր տեղում և կամարը կարող է կանգուն մնալ առանց հենարանների: Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե կամարի պորտաքարը հանվի:

Նկար
կամար

Մորմոնի Գրքի նախաբանում կարդացեք վեցերորդ պարբերությունը, որը սկսվում է այսպես «Հիշատակարանի վերաբերյալ…»: Այդ պարբերությունը կարդալիս փնտրեք երեք կարևոր սկզբունքներ, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանում էր Մորմոնի Գրքի մասին:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը ավելին է բացատրել այն մասին, թե ինչու է Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարը հանդիսանում: Մեջբերումը կարդալիս, ընդգծեք այն արտահայտությունները կամ նախադասությունները, որոնք կարող են օգնել ձեզ նկարագրել որևէ մեկին, թե ինչ կենտրոնական դեր է խաղում Մորմոնի Գիրքը մեր կրոնում:

«Կան երեք ճանապարհներ, որոնցով Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է: Այն Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է: Այն մեր վարդապետության պորտաքարն է: Այն մեր վկայության պորտաքարն է:

Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, իսկ Նա այն ամենի պորտաքարն է, ինչ մենք անում ենք: Այն բերում է վկայություն Նրա իրական լինելու մասին՝ զորությամբ և հստակությամբ: …

Տերն Ինքն է հայտարարել, որ Մորմոնի Գիրքը պարունակում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» (ՎևՈւ 20.9: Դա չի նշանակում, որ այն պարունակում է ամեն մի ուսմունք, ամեն մի վարդապետություն, որը երբևէ հայտնվել է: Ավելի շուտ, դա նշանակում է, որ Մորմոնի Գրքում մենք կգտնենք մեր փրկության համար անհրաժեշտ վարդապետությունների լրիվությունը: Եվ դրանք ուսուցանված են պարզ և հասարակ ձևով, որպեսզի անգամ երեխան կարողանա սովորել փրկության և վեհացման ճանապարհները:…

Վերջապես, Մորմոնի Գիրքը վկայության պորտաքար է: Ինչպես կամարը փլուզվում է, եթե պորտաքարը հանվում է, այնպես է ողջ Եկեղեցին կանգուն մնում կամ ընկնում է Մորմոնի Գրքի ճշմարտացիության շնորհիվ: Եկեղեցու թշնամիները հստակ հասկանում են դա: Այդ պատճառով են նրանք այդքան ծայրահեղությունների հասնում, փորձելով ապացուցել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ չէ, քանզի, եթե այն արժեքազրկվի, Մարգարե Ջոզեֆ Սմիթը նույնպես կվարկաբեկվի: Ինչպեսև քահանայության բանալիներ, հայտնություններ և վերականգնված Եկեղեցի ունենալու մեր հայտարարությունները: Սակայն այդ նույն տրամաբանությամբ, եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և միլիոնավոր մարդիկ վկայում են, որ Հոգու վկայությամբ գիտեն, որ այն իսկապես ճշմարիտ է, ապա ընդունելի են դառնում Վերականգնումը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5–6):

  1. Կարդացեք Մորմոնի Գրքի նախաբանի ութերորդ պարբերությունը, որը սկսվում է այսպես. «Մենք հրավիրում ենք բոլոր մարդկանց, ամենուրեք … ,” և տեսեք, թե ինչպես կարող եք իմանալ, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Պարբերությունը կարդալուց հետո ավարտեք հետևյալ նախադասությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Երբ մենք կարդում, խորհում և աղոթում ենք, Սուրբ Հոգին …

Ինչպես պորտաքարն է պահում կամարի մյուսի քարերը, Մորմոնի Գրքի մասին վկայությունը ամրացնում է մեր վկայությունները ավետարանի այլ կարևոր սկզբունքների մասին: Կարդացեք նախաբանի իններորդ պարբերությունը, որը սկսվում է այսպես. «Նրանք, ովքեր ձեռք են բերում այս աստվածային վկայությունը … », և ընդգծեք երեք լրացուցիչ ճշմարտություն, որոնց մասին դուք վկայություն կստանաք, եթե հետևեք ութերորդ պարբերության խորհրդին: Երբ մենք կարդանք, խորհենք և աղոթենք Մորմոնի Գրքի մասին, Սուրբ Հոգին կվկայի, որ այն ճշմարիտ է, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին երկրի վրա Տիրոջ արքայությունն է:

  1. Ձեր օրագրում բացատրեք, թե ինչու է Մորմոնի Գիրքը կոչվում մեր կրոնի պորտաքարը:

Վկաների վկայությունները

Պատկերացրեք, թե դուք դատավոր եք, որը փորձում է պարզել ճշմարտությունը երկու կողմերի վիճաբանության մեջ: Ի՞նչ օգուտ կտա վկայի առկայությունը, որն եղածի ականատեսն է եղել: Ի՞նչ ավելի մեծ օգուտ կտա ավելի շատ վկաներ ունենալը:

Նկար
Օլիվեր Քաուդերի

Օլիվեր Քաուդերի

Նկար
Դեյվիդ Վիթմեր

Դեյվիդ Վիթմեր

Նկար
Մարտին Հարիս

Մարտին Հարիս

Տերը մի քանի վկաների ցույց տվեց ոսկե թիթեղները, որոնցից Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Մորմոնի Գիրքը: Կարդացեք «Երեք վկաների վկայությունը» և նշեք երեք կամ չորս արտահայտություն, որոնցով նրանք վկայել են թիթեղների և Մորմոնի Գրքի աշխարհ գալու մասին: Ապա կարդացեք «Ութ վկաների վկայությունը»: Ուշադրություն դարձրեք երկու խմբերի փորձառությունների միջև տարբերությունների վրա, ինչպես երևում է ստորև բերված աղյուսակում:

Երեք վկաները

Ութ վկաները

  1. Հրեշտակը ցույց տվեց նրանց թիթեղները, Ուրիմը և Թումիմը, լանջապանակը, Լիահոնան և Լաբանի սուրը:

  1. Ջոզեֆ Սմիթը ցույց տվեց նրանց թիթեղները:

  1. Աստծո ձայնը հայտարարեց գրառումների աստվածային բնույթի մասին:

  1. Նրանք բռնեցին (շոշափեցին) ոսկե թիթեղները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ է կարևոր, որ բացի Ջոզեֆ Սմիթից կային ոսկե թիթեղների այլ վկաներ:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր անձնական վկայությունը Մորմոնի Գրքի, Ջոզեֆ Սմիթի և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին: Եթե զգում եք, որ դեռ չունեք ձեր անձնական վկայությունը, գրեք, թե ինչ եք անելու այս տարի Մորմոնի Գրքի մասին վկայություն ձեռք բերելու համար: Ձեր վկայությունը ամրացնելու համար կիսվեք ձեր գրածով ծնողի, ընտանիքի այլ անդամի կամ ընկերոջ հետ:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես սովորեցի «Մորմոնի գրքի ներածական նյութեր» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.