Մաս 8. Օր 3
2 Նեփի 29–30
Նախաբան
Ավետարանի Վերականգնման զարմանալի գործի վերաբերյալ Նեփիի ուղերձը շարունակվում է 2 Նեփի 29–30: Նա վկայել է, որ վերջին օրերում բոլոր սուրբ գրությունները կաշխատեն միասին, որ ցույց տան բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին, որ Տերը հիշում է Իր զավակներին: Այս հիշատակարանները վկայություն են այն մասին, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Նեփին մարգարեացել է, որ շատերը կմերժեն Մորմոնի Գիրքը, սակայն նրանք, ովքեր կհավատան, կհավաքվեն Եկեղեցում: Բացի դրանից, Նեփին ուսուցանեց, որ Աստծո ուխտյալ ժողովուրդը նրանք են, ովքեր ապաշխարում են և հավատում Աստծո Որդուն:
2 Նեփի 29.1–14
Տերն ասում է Նեփիին, որ վերջին օրերում շատերը կմերժեն Մորմոնի Գիրքը
Նեփին տեսավ, որ շատ մարդիկ վերջին օրերում կկարծեն, որ Աստվածաշունչը Աստծո կողմից հայտնված միակ սուրբ գիրքն է և կմերժեն Մորմոնի Գիրքը: Ինչպե՞ս դուք կպատասխանեիք, եթե ձեր ընկերը հարցներ. «Ինչո՞ւ Մորմոններն ունեն մեկ այլ Աստվածաշունչ»:
Նեփին տվել է որոշ պատասխաններ այս հարցին, գրելով Տիրոջ խոսքերը վերջին օրերում ավետարանի Վերականգնման ժամանակ Մորմոնի Գրքի դերի մասին, որը Տերը կոչել է «զարմանալի գործ» (2 Նեփի 29.1): Կարդացեք 2 Նեփի 29.1–2 և ներկայացրեք, թե ինչ կանեն Տիրոջ խոսքերը վերջին օրերում: (Դրանք «դուրս կգան» դեպի Նեփիի սերունդը կամ ժառանգներին և դրանք նաև «առաջ կսլանան մինչև աշխարհի ծայրերը»:) «Սլանալ» բառը ունի նաև «սուլել» նշանակությունը, որը նաև հավաքվելու ազդանշան է (տես Եսայիա Ե.26, տողատակի ծանոթագրություն չ):
Դրոշ բառը 2 Նեփի 29.2-ում վերաբերվում է մի առարկայի, որն օգտագործվում է մարդկանց հավաքելու և միավորելու համար: Համաձայն 2 Նեփի 29.2–ի, որն է դրոշը, որը առաջ կգնա «մինչև աշխարհի ծայրերը»` Տիրոջ ժողովրդին հավաքելու համար: (Դուք կարող եք գրել Մորմոնի Գիրքը, Նեփիի սերունդների կամ ժառանգների խոսքերը 2 Նեփի 29.2–ի կողքին:)
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե համաձայն 2 Նեփի 29.1–2-ի, ինչ նպատակով է Տերը նախապատրաստել լրացուցիչ սուրբ գրություն, ինչպիսին է Մորմոնի Գիրքը:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է Մորմոնի Գրքի վերաբերյալ հետևյալ մտքերով. «Մորմոնի Գիրքը նշանավոր հայտարարություն է երկրի վրա իր զավակների հետ կապած Աստծո ուխտի և նրանց հանդեպ նրա սիրո մասին» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 4):
2 Նեփի 29-ում հեթանոսներ բառը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր Իսրայելի տնից չեն: Հրեաներ բառը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր Իսրայելի տնից են, ներառյալ Լեքիի ընտանիքը և սերունդները: Կարդացեք 2 Նեփի 29.3–6, փնտրելով, թե ինչպես կարձագանքեն լրացուցիչ սուրբ գրություններին որոշ հեթանոսներ: Հետևյալ հարցերի պատասխանները գրեք համապատասխան տեղում:
Ինչպե՞ս ոմանք կարձագանքեն լրացուցիչ սուրբ գրություններին:
Ի՞նչ է Տերն ասել այն մարդկանց մասին, ովքեր այդպես կարձագանքեն:
Նեփին մարգարեացել է, երբ նկարագրել է Մորմոնի Գրքի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը: Մարդիկ այսօր հաճախ կասկածներ են արտահայտում Մորմոնի Գրքի հանդեպ, քանի որ նրանք արդեն իսկ ունեն Աստվածաշունչը: 2 Նեփի 29.7–11-ում ընդգծեք բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են Տիրոջ նպատակները լրացուցիչ սուրբ գրություններ տալու հետ կապված: Խորհեք այն մասին, թե ինչպես դուք կարող եք բացատրել այս նպատակները ինչ-որ մեկին, ով չի հասկանում Աստծուց լրացուցիչ հայտնություն ստանալու կարիքը կամ արժեքը:
-
Օգտագործելով այն, ինչ դուք նշել եք 2 Նեփի 29.7–11-ում, ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այս դասի սկզբում ներկայացված «Ինչո՞ւ մորմոններն ունեն մեկ այլ Աստվածաշունչ» հարցի պատասխանը:
Տերը նախապատրաստել է սուրբ գրությունները որպես երկրորդ վկայություն և որպեսզի մարդկանց հավաքի Իր ուխտի մեջ: Կարդացեք 2 Նեփի 29.13–14 և փնտրեք օրհնությունները, որոնք առաջ կգան, երբ մարդիկ կունենան սուրբ գրությունները` «նեփիացիների խոսքերը» (Մորմոնի Գիրքը), «հրեաների խոսքերը» (Աստվածաշունչը) և «Իսրայելի կորած ցեղերի խոսքերը»:
2 Նեփի 30.1–8
Նեփին մարգարեանում է վերջին օրերում Մորմոնի Գրքի դերի մասին
Սովորեցնելուց հետո, որ Աստված կհիշեր Իսրայելի տունը, Նեփին նախազգուշացրեց իր ժողովրդին չմտածել, որ իրենք ավելի արդար էին, քան կլինեին հեթանոսները: Նա նաև հիշեցրեց նրանց, որ բոլոր մարդիկ կարող են դառնալ Աստծո ուխտյալ ժողովուրդ: Կարդացեք 2 Նեփի 30.2 և հատկացված տեղում գրեք երկու բան, որ մարդիկ պետք է անեն, նախքան Տերը ուխտի մեջ կմտնի իրենց հետ:
Մի պահ խորհեք այն մասին, թե Մորմոնի Գիրքը ինչ ազդեցություն է ունեցել ձեզ վրա կամ որևէ մեկի վրա, ում հետ դուք մոտ եք: Ապա կարդացեք 2 Նեփի 30.3–8 և լրացրեք հետևյալ վարժությունը արտահայտություններով, որոնք նկարագրում են Մորմոնի Գրքի ազդեցությունը նրանց վրա, ովքեր ընդունում են այն:
|
Մարդկանց խմբեր |
Մորմոնի Գրքի ազդեցությունը |
|---|---|
|
Լեքիի հետնորդները (2 Նեփի 30.3–6) | |
|
Հրեաները (2 Նեփի 30.7) | |
|
Հեթանոսները կամ բոլոր ազգերը (2 Նեփի 30.8) |
Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը և ընդգծեք պատճառները, թե ինչու է Մորմոնի Գիրքը հզոր միսիոներական գործիք հանդիսանում.
«Մորմոնի Գիրքը եղել է միսիոներական աշխատանքի կենտրոնում այն ժամանակվանից սկսած, երբ ավետարանը վերականգնվեց Մարգարե Ջոզեֆի միջոցով: Մենք ամեն օր օգտագործում ենք այն միսիոներական աշխատանքում: Փաստերից մեկը, որ Մորմոնի Գիրքը միսիոներական աշխատանքի ցանկացած բնագավառում կարևորագույն զորությունն է հանդիսանում, հետևյալն է. Մորմոնի Գիրքը վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Տիտղոսաթերթն ասում է մեզ այդ մասին: Այնտեղ ասվում է, որ գրքի նպատակն է ցույց տալը, թե ինչ հրաշալի բաներ է Տերն արել Իր ժողովրդի համար, որպեսզի օգնի նրանց իմանալ, որ ուխտերը, որոնք Տերը կապել էր Իր ժողովրդի հետ, դեռևս ուժի մեջ են և համոզել բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է» (“Why the Book of Mormon?” New Era, May 2008, 6, 8):
2 Նեփի 30.1–8 ուսումնասիրելը մեզ ցույց է տալիս, որ Մորմոնի Գիրքը կարող է օգնել բոլոր մարդկանց ճանաչել Հիսուս Քրիստոսին և ապրել Նրա ավետարանով:
-
Ընտրեք հետևյալ հարցերից մեկը, որպեսզի պատասխանեք դրան ձեր սուրբ գրությունների օրագրում.
-
Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ ճանաչել Փրկչին:
-
Ինչպե՞ս դուք կօգտագործեք Մորմոնի Գիրքը օգնելու համար ուրիշներին ճանաչել Փրկչին:
-
2 Նեփի 30.9–18
Նեփին մարգարեանում է երկրի իրավիճակի մասին Հազարամյակի ընթացքում
Կարդացեք 2 Նեփի 30.9–10 և փնտրեք, թե ինչ կպատահի մարդկանց մեջ նախքան Հազարամյակը` արդարության և խաղաղության 1000 տարիները, որ կհետևեն Փրկչի Երկրորդ Գալստյանը, երբ Հիսուս Քրիստոսն «անձամբ կթագավորի երկրի վրա» (Հավատո Հանգանակ 1.10): Ինչպե՞ս եք դուք տեսել, որ «մեծ բաժանումը» (2 Նեփի 30.10) բաժանի արդարներին ամբարիշտներից: Ի վերջո, ի՞նչ կպատահի ամբարիշտների հետ:
Կարդացեք 2 Նեփի 30.12–18, փնտրելով տեղեկություն այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը Հազարամյակի ընթացքում:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք թերթի մի վերնագիր (ամենակարևորը կամ ամփոփումը մի քանի բառերով), որը նկարագրում է հազարամյակային պայմանը, որին դուք պետք է սպասեք: Վերնագիրը գրելուց հետո բացատրեք, թե ինչպես է այդ վերնագիրը խաղաղության նախանշան հանդիսանում, որը կտիրի երկրի վրա Հազարամյակի ընթացքում:
Խորհեք այն մասին, թե ինչպիսին կլինի այն ժամանակաշրջանը, երբ Սատանան զորություն չի ունենա մարդկանց սրտերի վրա Հազարամյակի ընթացքում, և արդարություն ու խաղաղություն կտիրի: Մտածեք այն մասին, թե ինչ կփոխվեր ձեր դպրոցում կամ համայնքում, եթե այդ պայմանները տիրեին այսօր:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք այն մասին, թե ինչ կարող եք դուք անել, որ օգնեք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքին և ուրիշներին նախապատրաստվել խաղաղության և արդարության այս ժամանակահատվածին:
Բացատրական և պատմական տեղեկություն
Ինչպե՞ս առաջ կգան լրացուցիչ սուրբ գրությունների հիշատակարանները:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկին ասել է, որ 2 Նեփի 29.12–14–ում նշված հիշատակարանները «առաջ կգան զարմանալի ձևով, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահի գլխավորությամբ, ով հայտնող և թարգմանող է և ով կրում է Աստծո թագավորության բանալիները» (The Millennial Messiah [1982], 217): Մենք գիտենք, որ Փրկիչը Իր Հարությունից և նեփիացիներին այցելելուց հետո այցելել է Իսրայելի որոշ կորած ցեղերի, և որ նրանք նույնպես կգրեն համաձայն Իր հարությունից հետո նրանց մեջ կատարած Նրա ծառայության (տես 3 Նեփի 16.1–3, 17.4):
Ե՞րբ «հրեաները … կսկսեն հավատալ Քրիստոսին»:
Երեց Բրուս Ռ. Մակքոնկին նաև քննարկել է հրեաների դարձի գալու մարգարեությունը.
««Եվ կլինի այնպես, որ հրեաները, որոնք ցրված են, նույնպես կսկսեն հավատալ Քրիստոսին. և նրանք կսկսեն ի մի հավաքվել երկրի երեսի վրա» (2 Նեփի 30.7): Քրիստոսի դեմ ունեցած հին հրեաների զայրույթը հիմնականում անցել է. շատերն այժմ ընդունում են նրան որպես մեծ Ռաբբի, չնայած ոչ Աստծո Որդի: Ոմանք ընդունել են նրան լիարժեք ձևով` գալով ճշմարիտ Եկեղեցի Եփրեմի և նրա եղբայրների հավաքված մնացորդի հետ միասին:
Սակայն հրեաների հիմնական դարձի գալը, նրանց վերադարձը դեպի ճշմարտությունը որպես ազգ, տեղի կունենա նրանց Մեսիայի Երկրորդ Գալստից հետո: Նրանք, ովքեր կկարողանան մնալ այդ օրը, իրենց ծայրահեղ սգի մեջ կհարցնեն. «Այս ինչ խոցեր են քո ձեռքերին ու քո ոտքերին: Այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը. Քանզի ես կասեմ նրանց. Այս խոցերն այն խոցերն են, որոնցով ես խոցվեցի իմ բարեկամների տանը: Ես նա եմ, որին բարձրացրեցին: Ես Հիսուսն եմ, որին խաչեցին: Ես Աստծո Որդին եմ» (ՎևՈՒ 45.51–52, Զաքարիա ԺԲ.8–14, 13.6)» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 722–23):
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 29–30 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.