Մաս 20. Օր 4
Ալմա 43–44
Նախաբան
Ալմա 43–44 գլուխներում Մորմոնը սկսում է պատմել լամանացիների և նեփիացիների միջև պատերազմների մասին։ Երբ Ալման ու իր որդիները շարունակում էին ծառայել ժողովրդին, զորամացիները միացան լամանացիներին, որպեսզի հարձակվեին նեփիացիների վրա։ Նեփիացիների` լամանացիների բանակի դեմ պաշտպանության ժամանակ զորապետ Մորոնին ցուցադրեց հավատք և իմաստություն։ Չնայած, որ նրանք մեծաքանակ էին, նեփիացիների բանակի պատրաստվածությունը և Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատքը ճակատամարտում նրանց առավելություն տվեց։ Երբ տեսան, որ պարտվում են, լամանացիները խաղաղության ուխտ կապեցին և որոշ ժամանակով երկրի տարածքից դուրս եկան։
Ալմա 43
Զորապետ Մորոնիի պատրաստություններն ու ռազմավարությունը ջախջախում են լամանացիների բանակի ծրագրերը
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր ծրագրերի, նպատակների և ցանկությունների մի ցուցակ ձեր ապագայի համար։ Այդտեղ ընդգրկեք ձեր հոգևոր նպատակներն ու ցանկությունները, ինչպես օրինակ միսիան, տաճարային ամուսնությունը և ընտանիքը։
Ձեր ցուցակը կազմելուց հետո, բացահայտեք այն նպատակներն ու ցանկությունները, որոնք Սատանան չէր ցանկանա, որ դուք իրականացնեիք։ Ուսումնասիրելով Ալմա 43–44` ուշադրություն դարձրեք այն սկզբունքներին, որոնք կօգնեն ձեզ իրականացնել ձեր արդար նպատակները, անկախ չարի ջանքերին՝ խափանելու ձեր հաջողությունը։
Ալմա 43․1–4, անկախ Ալմայի ջանքերին՝ բերելու զորամացիներին հետ դեպի Եկեղեցի, նրանցից շատերը միացան լամանացիներին` նեփիացիների դեմ հարձակվելու համար։ Կարդացեք Ալմա 43․5–8 և բացահայտեք լամանացիների ղեկավար Զերահեմնայի «ծրագրերը» (պլանները)։ Կարող եք բացահայտելու դեպքում նշեք Զերահեմնայի մտադրությունները։ Խորհեք այն մասին, թե Զերահեմնայի ծրագրերը կամ ցանկությունները նեփիացիների հանդեպ ինչպես է նման Սատանայի այն ծրագրերին, որոնք նա ունի ձեզ համար։
Այնուհետև, կարդացեք Ալմա 43․9–11 և բացահայտեք նեփիացիների ծրագրերն ու ցանկությունները: Այժմ խորհեք, թե ինչպես այս ցանկությունները կարող են նման լինել այն արդար ցանկություններին, որոնք դուք ունեք։
Զորապետ Մորոնին` նեփիացիների բանակի գլխավոր հրամանատարը, նախապատրաստեց իր ժողովրդին պաշտպանելու իրենց հողերը և ընտանիքները Զերահեմնայի չար մտադրություններից։ Կարդացեք Ալմա 43․16–19, ուշադրություն դարձնելով, թե ինչ նախապատրաստություններ տեսան զորապետ Մորոնին և նեփիացիները։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք այն բաներից երկուսը, որոնք Մորոնին տվեց իր մարդկանց պատերազմին նախապատրաստվելու համար։
Այժմ կարդացեք Ալմա 43․20–22, որպեսզի բացահայտեք, թե ինչպես արձագանքեցին լամանացիները նեփիացիների պատրաստություններին։ Խորհեք, թե ինչու լամանացիները հետ քաշվեցին, չնայած, որ նրանք մեծաքանակ էին նեփիացիների համեմատ։
Մորմոնի Գրքում ֆիզիկական ճակատամարտերն ուսումնասիրելով` մենք կարող ենք դրանք նմանեցնել մեր հանդիպած հոգևոր ճակատամարտերին։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ի՞նչ կարող եք սովորել ճակատամարտ տալու Մորոնիի նախապատրաստությունից՝ Սատանայի հարձակումներից և գայթակղություններից ինքներդ ձեզ պաշտպանելու համար։
Լամանացիների նահանջումից հետո Մորոնին չէր իմանում, թե իր թշնամիները հաջորդ անգամ որտեղից կհարձակվեն։ Եթե դուք Մորոնին լինեիք, ի՞նչ կանեիք հաջորդ հարձակմանը նախապատրաստվելու համար։
Կարդացեք Ալմա 43․23–24, որպեսզի իմանաք, թե ինչ արեց Մորոնին։
Մորոնիի օրինակից մենք սովորում ենք․ Եթե մենք փնտրում ու հետևում ենք մարգարեական խորհրդին, մենք ավելի լավ կպաշտպանենք ինքներս մեզ չարից։ Այնպես, ինչպես մարգարե Ալման կարողացավ ասել Մորոնիին, թե ինչպես պաշտպանել նեփիացիներին իրենց թշնամիներից, Տիրոջ մարգարեներն էլ այսօր ուսուցանում են մեզ, թե ինչպես պաշտպանվենք չարի հոգևոր հարձակումներից։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություն այն մասին, թե ինչ մարգարեական խորհուրդ է տրվել վերջին օրերում, որ եթե դուք ականջ դնեք, ապա այն կարող է պաշտպանել ձեզ Սատանայի ծրագրերից և գայթակղություններից։
Ինչպես գրված է Ալմա 43․25–43, Մորոնին գործեց մարգարեից իրեն տրված գիտելիքի համաձայն՝ բաժանելով իր բանակը և թաքցնելով նրանց գրոհող լամանացիների ճանապարհին։ Երբ լամանացիները մոտեցան, նեփիացիների բանակի մի կեսը հարձակվեց և լամանացիներին քշեց դեպի Սիդոն գետի ափը։ Երբ լամանացիները անցան գետը, նեփիացիների մյուս կեսը գրոհեց։ Երբ լամանացիները տեսան, որ նրանք շրջափակված են, նրանք սկսեցին կռվել այնպես կատաղի, որ նեփիացիները սկսեցին երերալ։
Դուք կարող եք սկզբունքներ սովորել, թե ինչպես իրագործել ձեր արդար նպատակներն ու ցանկությունները՝ ուսումնասիրելով Ալմա 43 գլխի մնացած մասը։ Կարդացեք Ալմա 43․43–54 և համեմատեք լամանացիների և նեփիացիների ուժի աղբյուրները։
Խորհեք, թե ինչն էր ավելի լավ նեփիացիների կռվելու դրդապատճառի մեջ, քան՝ լամանացիների։ Երբ մենք համեմատում ենք Մորոնիին և նրա հավատարիմ բանակին հակառակորդի հետ ունեցած մեր ճակատամարտերի հետ, մենք սովորում ենք, որ երբ մենք աղոթում ենք օգնության համար, իրագործելու մեր արդար ծրագրերն ու ցանկությունները, Աստված կօգնի մեզ իրագործել դրանք:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե երբ եք զգացել Տիրոջ օգնությունը ձեր արդար նպատակներն իրագործելիս։
Ալմա 44
Նեփիացիների հաղթանակից հետո զորավար Մորոնին լամանացիներին հրամայեց խաղաղության ուխտ կնքել
Հիշեք, որ Ալմա 43 գլխում, երբ զորապետ Մորոնին տեսավ, որ լամանացիները շրջափակված էին և սարսափած, նա հրամայեց դադարեցնել կռիվը։ Կարդացեք Մորոնիի խոսքերը Ալմա 44․1–6 և ուշադրություն դարձրեք, թե ում էր Մորոնին վերագրում նեփիացիների հաղթանակը։
-
Հիմնվելով Ալմա 44․4–6 Մորոնիի վկայության վրա` սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի ճշմարտություն, որը կօգնի ձեզ ձեր հոգևոր ճակատամարտերում։
Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Նախագահ Բոյդ Ք․ Փաքերը երիտասարդներին խոստացել է, որ Տերը կպաշտպանի նրանց, եթե նրանք մնան հավատարիմ։ Երբ դուք կարդաք նրա խոսքերը, նշեք այն հատվածները, որոնք մխիթարիչ են ձեզ համար և որոնք, ձեր կածիքով, կիրառելի են ձեր համար։
«Ես կրկնում եմ, որ այսօր երիտասարդությունը մեծանում է անկում ապրող բարոյական չափանիշով թշնամու տարածքում: Բայց որպես Տիրոջ ծառա, ես խոստանում եմ, որ դուք կպաշտպանվեք և կպատսպարվեք հակառակորդի հարձակումներից, եթե դուք կամենաք ուշադրություն դարձնել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց:
Համեստ հագնվեք, հարգալիր խոսեք, վեհացնող երաժշտություն լսեք: Խուսափեք ամեն անբարոյականությունից և անձնապես այլասերող փորձառություններից: Ձեր ձեռքը վերցրեք ձեր կյանքը և ինքներդ ձեզ կարգադրեք հավատարիմ լինել: Որովհետև մենք մեծապես կախված ենք ձեզանից, դուք նշանակալիորեն կօրհնվեք: Դուք երբեք հեռու չեք ձեր սիրառատ Երկնային Հոր տեսողությունից» («Խորհուրդ երիտասարդությանը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 18)։
Ալմա 44․7–10 Զերահեմնան հայտարարում է, որ նա չի հավատում, որ Աստված է եղել նեփիացիների ուժի աղբյուրը։ Նա լամանացիներին հրամայեց ցած դնելու իրենց զենքերը, սակայն նա հրաժարվեց խաղաղության ուխտ կապելուց։ Մորոնիի պատասխանը կարդացեք Ալմա 44․11 հատվածում։ Մտածեք, թե ձեր կածիքով, ինչու էր Մորոնիի համար կարևոր, որպեսզի լամանացիները խաղաղության ուխտ կապեին։
Թեև լամանացիներից շատերը խաղաղության ուխտ կապեցին, Զերահեմնան համախմբեց իր մնացած մարդկան, որպեսզի կռվի Մորոնիի բանակի դեմ։ Երբ նեփիացիները հարձակվեցին և սկսեցին կոտորել լամանացիներին, Զերահեմնան տեսավ, որ իր բանակի կործանումն անխուսափելի էր և խոստացավ մտնել խաղաղության ուխտի մեջ (տես Ալմա 44․12–20)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես դուք կկիրառեք այս սկզբունքներից և ճշմարտություններից մի քանիսը, որոնք սովորեցիք այս դասի ընթացքում, որպեսզի պաշտպանեք ձեզ չարի գայթակղություններից ու հարձակումներից և իրագործեք ձեր արդար ցանկություններն ու նպատակները։
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ալմա 43–44 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.