Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 21․ Օր 1, Ալմա 45–49


Մաս 21. Օր 1

Ալմա 45–49

Նախաբան

Իր որդի Հելամանին իր վերջին ցուցումները տալուց հետո Ալման հեռանում է նեփիացիների ժողովրդից և նրա մասին այլևս ոչ ոք չի լսում։ Նեփիացիների համար տևած դժվար ժամանակահատվածում Հելամանը և զորավար Մորոնին դարձան նրանց հոգևոր և ռազմական ղեկավարները։ Լամանացիների ղեկավար Ամաղիկիան եսասիրաբար հետապնդում է իր անարդար ցանկությունները՝ օգտագործելով դևի մարտավարությունը։ Զորապետ Մորոնին իր ժողովրդին նախապատրաստեց լինելու հավատարիմ Աստծուն այդ վտանգավոր ժամանակներում։

Ալմա 45

Հելամանը հավատում է իր հոր` Ալմայի խոսքերին և սկսում է իր ծառայությունը

Հիշեք այն հարցազրույցը, որը դուք ունեցել էիք ծնողի կամ քահանայության ղեկավարի հետ։ Մտածեք այն տարբեր հարցերի մասին, որոնք ձեզ տրվել են։ Նախքան Ալման երկրից կհեռանար, նա Հելամանին երեք կարևոր հարց տվեց։ Կարդացեք Ալմա 45․2–7 և բացահայտեք ու նշեք այդ հարցերը։ (Հատված 2-ի Ալմայի «խոսքեր»-ը կարող եք գտնել Ալմա 37․1։) Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք Ալմայի հարցերին․ Դուք հավատո՞ւմ եք սուրբ գրություններին։ Դուք հավատո՞ւմ եք Հիսուս Քրիստոսին։ Կպահե՞ք արդյոք պատվիրանները։

տղամարդ և երիտասարդ տղամարդ

Հելամանի վկայությունից հետո Ալման նրա հետ խոսեց նեփիացիների ապագայի մասին։ Նա մարգարեացավ նրանց կործանումը և կործանումը մյուս այլ ժողովուրդների, ովքեր այս ընտրված երկրում կապրեն անօրինության մեջ։ Կարդացեք Ալմա 45․16 և մտածեք այդ հատվածի հետևյալ ճշմարտության մասին․ Տերը չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել։

Այս սկզբունքը հասկանալու համար հիշեք, որ Իր քավության միջոցով Փրկիչը վճարեց վարձքը բոլոր մեր մեղքերի համար, եթե մենք ապաշխարենք և փնտրենք Նրա ներումը։ Աստված մեղքը ոչ մի աստիճանով չի կարող տանել։ Այնուհանդերձ, քանի որ Փրկիչը տառապեց մեզ համար, մենք կարիք չունենք տառապելու մեր մեղքերի համար, եթե մենք ապաշխարենք։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1․31–33։ Կարող եք այս հատվածները գրել Ալմա 45․16 հատվածի կողքին, որպես հղում։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ի՞նչ եք զգում Փրկչի նկատմամբ, երբ դուք մտածում եք Նրա ցանկության մասին՝ վճարելու վարձքը ձեր մեղքերի փոխարեն։

Ինչպես գրված է Ալմա 45․20–24 հատվածներում, Հելամանը սկսում է իր ծառայությունը, որպես Տիրոջ մարգարե և Եկեղեցու ղեկավար։ Նա և Եկեղեցու այլ ղեկավարներ նշանակում են քահանաներ և ուսուցիչներ եկեղեցիների վրա, սակայն երկպառակությունների և աճող հպարտության պատճառով մարդիկ չցանկացան լսել իրենց ղեկավարներին։

Ալմա 46

Զորապետ Մորոնին միավորում է արդարներին, որպեսզի պաշտպանի նրանց իրավունքները և նրանց կրոնը

Եկան

Ինչպես գրված է Ալմա 46․1–7, որոշ մարդիկ, ովքեր բարկացած էին Հելամանի և նրա եղբայրների վրա, հեռացան Եկեղեցուց և հետևեցին մի ամբարիշտ մարդու, որի անունն էր Ամաղիկիա, ով ցանկանում էր թագավոր կարգվել։ Կարդացեք Ալմա 46․8–10 և ուշադրություն դարձրեք այն դասերին, որոնք Մորմոնը ցանկանում էր, որ մենք սովորենք այս վտանգավոր իրավիճակից։

Մորոնին, ով գլխավոր հրամանատարն էր ողջ նեփիացիների բանակի, ժողովրդի ազատությունը պաշտպանելու նպատակով պատռեց իր պատմուճանը և դրանից մի կտոր վերցնելով դարձրեց այն «ազատության դրոշ»` միավորելով մարդկանց ազատության պաշտպանության համար։

Կարդացեք Ալմա 46․12–13 և նշեք այն, թե ինչ գրեց Մորոնին ազատության դրոշի վրա։ Բացահայտեք, թե ինչպես նա պատրաստվեց ներկայացնել ժողովրդին ազատության դրոշը։ Խորհեք այն մասին, թե այս հատվածներն ինչ են ուսուցանում Մորոնիի բնավորության մասին։ Նաև կարդացեք Ալմա 48․11–13, 17–18, որպեսզի ավելի շատ իմանաք զորապետ Մորոնիի բնավորության մասին։ Կարող եք նշել Մորոնիի բնավորության այն գծերը, որոնք դուք ավելի շատ կցանկանայիք զարգացնել ձեր կյանքում։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնաիսրության ձեր օրագրում Ալմա 46․12–13 և Ալմա 48․11–13, 17–18 հատվածներից գրեք Մորոնիի մեկ կամ մի քանի հատկանիշներ ։ Բացատրեք, թե ինչու դուք կցանկանայիք ունենալ այդ հատկանիշները և ինչպես կարող եք ձգտել զարգացնել դրանք։

Կարդացեք Ալմա 46․18–22 և ուշադրություն դարձրեք, թե մարդիկ ինչպես արձագանքեցին ազատության համար կռվելու Մորոնիի հորդորին։ Հատված 20 նկարագրված ուխտը հատուկ խոստում է, որ նեփիացիների այդ խումբը կապեց Աստծո հետ։

Ըստ Ալմա 46․20, ինչո՞ւ Մորոնին ցանկացավ, որ նեփիացիները ուխտ կապեին Աստծո հետ, որ նրանք կպաշտպանեին իրենց իրավունքներն ու կրոնը։

Ինչպես գրված է Ալմա 46․28–37 հատվածներում, այն նեփիացիները, ովքեր միացան զորապետ Մորոնիին, բռնեցին Ամաղիկիայի բանակին։ Սակայն, Ամաղիկիան և իր մարդկանց մի փոքր խումբ փախան և միացան լամանացիներին։ Ամաղիկիային հետևողներից շատերը, ովքեր գերի ընկան, միացան ազատություն պաշտպանելու ուխտին։ Նրանք, ովքեր դա չարեցին, դատապարտվեցին մահվան։ Նեփիացիների փորձառությունից մենք սովորում ենք այս սկզբունքը․ Երբ մենք անվեհեր ենք պատվիրանները պահելիս, ինչպես Զորավար Մորոնին արեց, Աստված կզորացնի և կօրհնի մեզ։

Ճակատամարտից հետո զորապետ Մորոնին հրամայեց, որ ազատության դրոշը բարձրացվեր նեփիացիների ամեն մի աշտարակի վրա, որպես «չափանիշ» կամ հիշեցում այն ուխտի, ըստ որի նրանք պետք է կռվեին և պաշտպանեին (տես Ալմա 46․36

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում Առաջին Նախագահությունն ասել է․ «Մեր սիրելի երիտասարդ աղջիկներ և տղաներ, մենք մեծապես վստահում ենք ձեզ: Դուք Աստծո սիրելի որդիներն ու դուստրերն եք, եւ Նա մտածում է ձեր մասին: Դուք եկել եք երկիր մեծ հնարավորությունների, ինչպես նաև մեծ դժվարությունների ժամանակ: Այս գրքույկի չափանիշները կօգնեն ձեզ այն ընտրությունների պահին, որոնք դուք կատարում եք այժմ, ինչպես նաև կօգնեն ապագայում: Մենք խոստանում ենք, որ պահելով ձեր կապած ուխտերը և այս չափանիշները, դուք կօրհնվեք Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ձեր հավատքը և վկայությունը ավելի կամրանան և դուք կվայելեք էլ ավելի մեծ երջանկություն» ([2011], ii)։

  1. journal iconԱռաջին Նախագահության այդ ուղերձի համաձայն, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․

    1. Որո՞նք են ձեզ տրված խոստումները, եթե դուք պահեք ավետարանի ուխտերն ու Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշները։

    2. Նայեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի բովանդակության էջին և ընտրեք չափանիշներից մեկը։ Ինչպե՞ս է այդ չափանիշին հետևելը օրհնել ձեր կյանքը կամ ինչպես այն կօրհնի ձեր կյանքը հետագայում։

Ալմա 47

Ամաղիկիան դավաճանության և խաբեության միջոցով դառնում է լամանացիների թագավորը

Ի՞նչ կանեիք դուք, եթե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը ձեզ մի գիրք ցույց տար, որը կբացահայտեր ձեզ և ձեր ընտանիքին կործանելու ձեր թշնամիների ծրագիրը։ Ալմա 47 գլուխը որոշ գաղափարներ կարող է տրամադրել մեր թշնամու՝ սատանայի ծրագրերի մասին։

Ալմա 47 գլխում գրված է այն բազում խաբկանքների մասին, որոնց օգնությամբ Ամաղիկիան դարձավ լամանացիների թագավորը, որպեսզի նա կարողանար լամանացիների բանակին ստիպել ճակատամարտ տալու նեփիացիների բանակի դեմ։ Նրա վերջնական նպատակն էր ողջ լամանացիներին բերելու դեպի գերություն` ինքը լինելով նրանց թագավորը։

Ամաղիկիան և նրա մարդիկ առաջին հերթին գնացին Նեփիի երկիրը, որտեղ լամանացիներն էին բնակվում։ Լամանացիների թագավորը ցանկանում էր ճակատամարտել նեփիացիների դեմ, սակայն նրա ժողովրդից շատերը վախենում էին։ Ուստի, թագավորը Ամաղիկիային խնդրեց հարկադրել վախկոտ լամանացիներին դուրս գալ կռվելու։ Ամաղիկիան գնաց այն լեռնային ապաստանը, որտեղ այդ մարդիկ փախել էին, սակայն նա մտադրություն չուներ օգնելու թագավորին։ Նա ցանկանում էր կարգվել ղեկավար այդ վախկոտ լամանացիների վրա՝ խարդավանք գործադրելով նրանց ղեկավար Լեքոնտիի վրա` նրան ցած բերելով լեռնային ապաստանից։ Ամաղիկիան մտադիր էր թունավորել Լեքոնտիին նրա ցած իջնելուց հետո։

Ուսումնասիրեք Ալմա 47․10–12: Քանի՞ անգամ Ամաղիկիան փորձեց Լեքոնտիին ցած բերել իր ապահով տեղից։ Նաև կարդացեք Ալմա 47․17–19։ Ինչպե՞ս Ամաղիկիան սպանեց Լեքոնտիին, երբ նա ցած իջավ լեռից։

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը ուսուցանեց, որ մարդիկ այսօր կարող են փորձել կործանել մեր հավատքը և վկայությունը՝ գայթակղելով թողնել մեր հոգևոր ապահով վայրերը և գալ դեպի սատանայի տարածք․ «Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Լեքոնտիի և նրա մարդկանց մասին, ովքեր վրաններ էին խփել լեռան մոտ: Դավաճան Ամաղիկիան համոզում էր Լեքոնտիին «վար իջնել» և հանդիպել իր հետ հովտում: Սակայն, երբ Լեքոնտին իջավ բարձր դիրքից, նրան «աստիճանաբար» թունավորեցին, մինչև նա մահացավ, և նրա բանակն անցավ Ամաղիկիայի ձեռքը (տես Ալմա 47): Վիճաբանելով և մեղադրելով` որոշ մարդիկ գայթակղում են մեզ իջնել բարձր դիրքից: Բարձր դիրքում գտնվում է լույսը: …Դա ապահով հողն է: Այնտեղ է ճշմարտությունը և գիտելիքը» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 74)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են այն մի քանի եղանակները, որով Սատանան փորձում է ձեզ «վայր իջեցնել» հոգևոր բարձր դիրքից։

    2. Ձեր կածիքով, արդյո՞ք Սատանան փորձում է հրապուրել երիտասարդներին իջեցնել իրենց չափանիշները «աստիճանաբար»։ Ո՞րն է դրա օրինակը։

    3. Ի՞նչ հատուկ բան կարող եք անել, որպեսզի մնաք այդ հոգևոր բարձր դիրքում։ Ավետարանական ո՞ր չափանիշի վրա դուք պետք է աշխատեք, որպեսզի այդ չափանիշը «աստիճանաբար» չիջեցնեք։

Ինչպես նա արեց Ամաղիկիայի դեպքում, Սատանան փորձում է կործանել և հրապուրել մեզ աստիճանաբար` իջեցնելով մեր չափանիշները։

Ալմա 48–49

Զորապետ Մորոնին ոգեշմչում է նեփիացիներին ամրապնդվել ֆիզիկապես և հոգեպես

Մինչ Ամաղիկիան ձեռք էր բերում իշխանություն «խաբեության ու ստի» միջոցով (Ալմա 48․7) լամանացիների ու նեփիացիների վրա, Մորոնին գործում էր ուրիշ եղանակով։ Կարդացեք Ալմա 48․7–10 և ուշադրություն դարձրեք, թե ի՞նչ արեց Մորոնին, երբ իմացավ, որ շուտով Ամաղիկիան լամանացիների բանակին առաջնորդելու է նեփիացիների դեմ։ Դուք կարող եք նշել այս գաղափարները․ (1) Նա նախապատրաստեց մարդկանց դժվարին պահերին հավատարիմ մնալ Տիրոջը (տես հատված 7)։ (2) Նա օգնեց մարդկանց ուժեղացնել այն տեղերում, որտեղ նրանք թույլ էին (տես հատվածներ 8–9)։ (3) Նա նախապատրաստեց մարդկանց պահպանելու և պաշտպանելու «Քրիստոնեաների գործը» կամ Եկեղեցին (տես հատված 10

Այնպես, ինչպես Մորոնին օգնեց իր մարդկանց նախապատրաստվել և դիմակայել դժվարին պահերին, այնպես էլ այսօր Եկեղեցու ղեկավարներն են իրենց խորհուրդներով նախապատրաստում մեզ դժվարին պահերի համար։ Ձեր սուրբ գրություններում Ալմա 48․7–10 հատվածների կողքին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Երբ մենք հետևեում ենք Աստծո ծառաների խորհրդին, մենք նախապատրաստվում ենք կյանքի դժվարին իրավիճակներին։

Լամանացիներն ի սկզբանե պլանավորում էին հարձակվել Ամմոնիա, իսկ հետո Նոյ քաղաքների վրա, որոնք նեփիացիների թույլ քաղաքներն էին։ Կարդացեք Ալմա 49․4–5 հատվածները, որպեսզի տեսնեք լամանացիների արձագանքը, երբ նրանք տեսան Ամմոնիա քաղաքի նեփիացիների նախապատրաստությունը։ Լամանացիները որոշեցին չհարձակվել քաղաքի վրա, քանի որ այն շատ լավ նախապատրաստված էր հարձակմանը։ Կարդացեք Ալմա 49․12–14, որպեսզի տեսնեք լամանացիների արձագանքը, երբ նրանք փորձեցին հարձակվել Նոյ քաղաքի վրա։

  1. journal iconՄի քանի րոպե տրամադրեք` վերանայելու որոշ ելույթներ ամենավերջին գերագույն համաժողովից (Ensign կամ Լիահոնա-ի մեջ)։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփեք ելույթ ունեցողներից մի քանիսի խորհուրդները։ Ինչպե՞ս են այս խորհուրդները օգնում ձեզ նախապատրաստվել ձեր կյանքի դժվարին իրավիճակների դեմ։ Ինպե՞ս կարող եք այս խորհուրդները կիրառել ձեր կյանքում։

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 45–49 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.