Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մորմոն


Ծանոթություն Մորմոն

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Մորմոնի գիրքն ուսումնասիրելիս դուք արժեքավոր դասեր կսովորեք Մորմոնից, ով հավատքով ապրեց որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, թեպետ ողջ կյանքում իր աչքի առաջ ունեցավ «ամբարշտության և պղծությունների մի անվերջ տեսարան» (Մորոմն 2.18): Դուք նաև օգուտ կքաղեք` ուսումնասիրելով Մորմոնի որդու` Մորոնիի խոսքերը, ով վերջին օրերի ընթերցողներին վկայել է` «Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները» (Մորմոն 8.35): Ուսումնասիրելով այդ գրվածքները կսովորեք, թե որքան կարևոր է ընտրել` ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանի պատվիրաններով և ուխտերով:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորմոնը այս գրքի առաջին յոթ գլուխներում ներկայացրել է իր օրերի Նեփիացիների և Լամանացիների մեջ ամբարշտության և պատերազմների հակիրճ պատմությունը: Նա նաև Նեփիի թիթեղների վրա գրի է առել իր կյանքում տեղի ունեցած իրադարձությունների «մի լրիվ պատմությունը»: (Տես Մորմոն 2.18; 5.9:) Մորմոնը «մոտ տաս տարեկան» էր, երբ հիշատակարան պահող Ամմարոնը հայտնեց նրան, որ ի վերջո նա էր կրելու հիշատակարանները պահելու պարտականությունը` գրառելով «բոլոր բաները, ինչ [ինքը] կնկատեր այդ ժողովրդի վերաբերյալ» (Մորմոն 1.2, 4): Նա 24 տարեկան էր, երբ ստացավ Նեփիի թիթեղները և գրեց «մի հիշատակարան` Ամմարոնի խոսքերի համաձայն» (Մորմոն 2.17): Ավելի ուշ Մորմոնը սկսեց կրճատել Նեփիի մեծ թիթեղները, որոնք ընդգրկում էին մարգարեների և հիշատակարան գրողների գրվածքները` Լեքիից մինչև Ամմարոն: Իր կյանքի վերջին մոտ Մորմոնը «թաքցրեց բոլոր հիշատակարանները Կումորա բլրում, որոնք վստահվել էին [իրեն] Տիրոջ ձեռքով» (Մորմոն 6.6): Այնուհետև նա ղեկավարեց Լամանացիների դեմ Նեփիացիների վերջին մեծ ճակատամարտը: Մորմոնը մահանալուց առաջ պատվիրեց Մորոնիին ավարտել իր հիշատակարանը: Մորոնին ավելացրեց գրվածքներ, որոնք կազմում են այս գրքի 8-9 գլուխները: