Սեմինարիա
Մաս 7. Օր 3, 2 Նեփի 21–24


Մաս 7. Օր 3

2 Նեփի 21–24

Նախաբան

Եսայիայի մարգարեություններից շատերը Մորմոնի Գրքում վերջին օրերի մասին են: Նա մարգարեացել է ավետարանի Վերականգնման, Մարգարե Ջոզեֆ Սմիթի, Երկրորդ Գալստյան և ամբարիշտների կործանման մասին: Նա կանխատեսել էր, որ Տերը «դրոշ կբարձրացնի ազգերի համար», որպեսզի հավաքի Իր ժողովրդին վերջին օրերում (տես 2 Նեփի 21.11–12): Եսայիան նաև վկայեց, որ Տերը կհաղթեր Սատանային և կառաջնորդեր Հազարամյակի` խաղաղության և ուրախության ժամանակաշրջանում:

2 Նեփի 21.1–4, 10–12

Եսայիան կանխատեսում է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը վերջին օրերում

Մի պահ կանգ առեք և պատկերացրեք, որ ձեր առջև լույս է սկսում հայտնվել: Լույսը շարունակում է պայծառանալ: Հանկարծ Աստծո ներկայությունից ուղարկված մի սուրհանդակ է կանգնում ձեր առջև: Նա ասում է ձեզ, որ հին մարգարեությունները մոտ են իրականանալուն և որ դուք օգնելու եք դրանց իրականացմանը: Ինչպիսի՞ն կլինի ձեր առաջին արձագանքը, ի՞նչ մտքեր և հարցեր առաջ կգան:

Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին իր սենյակում

Այն գիշեր, երբ Մորոնին առաջին անգամ հայտնվեց Ջոզեֆ Սմիթին` 1823թ. սեպտեմբերի 21-ին, նա մեջբերեց Եսայիա ԺԱ-ն, որը նաև գտնվում է 2 Նեփի 21-ում: Մորոնին ասաց Ջոզեֆ Սմիթին, որ այդ գլխի մարգարեությունը շուտով «կիրականանա» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.40): Մինչ դուք ուսումնասիրեք Եսայիայի այս մարգարեությունները, խորհեք այն մասին, թե ինչու էր Նեփին արձանագրել դրանք փոքր թիթեղների վրա և նաև ինչու էր Մորոնին մեջբերում դրանք Ջոզեֆ Սմիթին:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել է հայտնություն, որը պարզաբանել է 2 Նեփի 21–ում արձանագրված մարգարեությունների իմաստը: Գիտնականները երկար ժամանակ խիստ հետաքրքրված էին, փորձելով հասկանալ այս գլխում օգտագործված խորհրդանիշների իմաստը: Մորմոնի Գիրքը և ժամանակակից մարգարեները օգնել են մեզ ավելի լավ հասկանալ իմաստը: Օրինակ, Եսայիան օգտագործել է ծառի կամ բույսի պատկերը: Կարդացեք 2 Նեփի 21.1, 10 և ներկայացրեք Եսայիայի նշած ծառի կամ բույսի առանձնակի մասերը: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 113.1–6, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ են նշանակում այս խորհրդանիշները: Ձեր սուրբ գրություններում խորհրդանիշների մեկնաբանությունները գրելը կարող է օգտակար լինել:

Հեսսէի ցողունը—Հիսուս Քրիստոս

Շառավիղ պիտի դուրս գա Հեսսեի ցողունից—Հիսուս Քրիստոսի մի ծառա

Հեսսեի արմատը—Մի անհատ, ով կրում է քահանայության բանալիները

Խորհեք Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերի շուրջ, ով բացատրել է, որ «Հեսսեի արմատը» և «շառավիղ պիտի դուրս գա Հեսսեի ցողունից» արտահայտությունները երկուսն էլ վերաբերվում են Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Արդյո՞ք մենք կասկած ունենք, երբ ասում ենք, որ այստեղ նշված մարգարեն [ՎևՈւ 113.5–6] Ջոզեֆ Սմիթն է, ում տրվեց քահանայությունը, ով ստացավ արքայության բանալիները և ով դրոշ բարձրացրեց Տիրոջ ժողովրդի հավաքման համար մեր տնտեսությունում: Եվ արդյո՞ք նա չէ նաև այն «մի [ծառան] Քրիստոսի ձեռքում, որը մասամբ Հեսսեի հետնորդ է, ինչպես նաև Եփրեմի, կամ Հովսեփի տան, որի վրա մեծ զորություն է դրվել» [ՎևՈՒ 113.3–4]» (Millennial Messiah [1982], 339–40):

Կարդացեք 2 Նեփի 21.10, 12 և փնտրեք, թե ինչ մարգարեացավ Եսայիան, որ Տերը կաներ «Հեսսեի արմատի» (Ջոզեֆ Սմիթ) միջոցով: Դրոշ բառը վերաբերվում է «չափանիշին», որի շուրջ մարդիկ հավաքվում են:

Այս հատվածները սովորեցնում են հետևյալ ճշմարտությունը. Տերը վերականգնել է Իր ավետարանը և Իր Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով և այժմ հավաքում է Իր ժողովրդին վերջին օրերում:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին դրոշ հանդիսանում աշխարհի համար:

2 Նեփի 21.6–9, 22.1–6

Եսայիան նկարագրում է Հազարամյակը

Քրիստոնյաների մեջ ամենաքննարկված հարցերից մեկը Փրկչի թագավորումն է հազարամյակի ժամանակ: Դուք երբևէ երկար խորհե՞լ եք դրա մասին: Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը հարցրել է ձեզ, թե դուք ինչ մտքեր ունեք Հազարամյակի մասին: Ի՞նչ կասեիք դուք:

Առանց որևէ զայրույթի

Եսայիան մարգարեացել է, որ Փրկչի Երկրորդ Գալուստից հետո երկրի վրա փոփոխություններ տեղի կունենան, որոնք կտևեն հազար տարի: Խաղաղության այս ժամանակաշրջանը մենք անվանում ենք Հազարամյակ: Կարդացեք 2 Նեփի 21.6–9, փնտրելով, թե ինչ պայմաններ կլինեն երկրի վրա Հազարամյակի ընթացքում:

Համաձայն 2 Նեփի 21.9, Հազարամյակի մասին մարգարեություններից մեկն այն է, որ «երկիրը Տիրոջ գիտությունով լցված կլինի»: Խորհեք, թե այս մարգարեության իրականացումն ինչպես կազդի ողջ երկրի մարդկության վրա: Կարդացեք 2 Նեփի 22.1–6 և ուշադրություն դարձրեք երկրպագության հոգուն, որը մարդիկ կունենան Հազարամյակի ընթացքում: Ինչպե՞ս մենք կարող ենք զարգացնել այդ նույն վերաբերմունքն այսօր:

Հատվածները, որոնք դուք ուսումնասիրել եք, սովորեցնում են այս ճշմարտությունը. Հազարամյակի ընթացքում երկիրը կլինի խաղաղության վայր, քանի որ այն լցված կլինի Տիրոջ գիտությունով: Հազարամյակի ո՞ր հատկանիշները դուք կցանկանայիք ունենալ ձեր կյանքում հենց հիմա: Մի պահ խորհեք, թե ինչ կարող եք դուք անել, որ ստանաք այս օրհնություններից մի քանիսը:

Դուք կարող եք երգել, լսել կամ կարդալ «Տերը իմ լույսն է» (Hymns, no. 89) օրհներգը, որը կլրացնի 2 Նեփի 22–ի ձեր ուսումնասիությունը:

2 Նեփի 23–24

Եսայիան նկարագրում է Բաբելոնի ընկնելը, ամբարիշտների ընկնելը և Լյուցիֆերի ընկնելը

Ինչպես գրված է 2 Նեփի 23–24, Եսայիան դատապարտում էր Իսրայելի տան ամբարշտությունը և համեմատում ամբարիշտների կործանումը վերջին օրերին հին Բաբելոնի կործանման հետ: Բաբելոնը շատ ամբարիշտ ազգ էր Եսայիայի օրերում և այդ ժամանակներից խորհրդանշում է աշխարհի ամբարշտությունը (տես ՎևՈՒ 133.14):

Ուսումնասիրեք, թե ըստ Եսայիայի մարգարեության, ինչ պետք է պատահի ամբարիշտների հետ վերջին օրերում` կարդալով 2 Նեփի 23.1, 4–9, 11, 15, 19, և 22:

Եսայիան նաև համեմատել է հին Բաբելոնի կործանումը Լյուցիֆերի (Սատանայի) երկնքից ընկնելու հետ: Նա խոսել է Լյուցիֆերի մասին որպես Բաբելոնի`ի նկատի ունենալով ողջ ամբարիշտ աշխարհը, խորհրդանշական թագավորի մասին: Եսայիան օգտագործել է Լյուցիֆերի ընկնելը նախաերկրային կյանքում որպես լուսաբանող օրինակ, թե ինչպես ամբարիշտները կձախողվեն և կընկնեն: Ուսումնասիրեք 2 Նեփի 24.12–14 և նշեք արտահայտությունները, որոնք ընդգծում են Սատանայի գոռոզությունը և հպարտությունը:

Դուք նկատո՞ւմ եք ես բառի գործածությունը այս հատվածներում: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում շրջանի մեջ առնել ես բառերը: Առաջին Նախագահությունից Նախագահ Ն. Էլդոն Թանները մի անգամ ասել է, որ Սատանային «ավելի շատ մտահոգում էր գովասանքը, քան հետևանքները. փառքը և գովասանքը վերջնական նպատակներ էին հանդիսանում» (“For They Loved the Praise of Men More Than the Praise of God,” Ensign, Nov. 1975, 76):

Ուսումնասիրեք 2 Նեփի 24.15–16, թե ի վերջո ինչ է տեղի ունենալու Սատանայի հետ և ինչ են մարդիկ զգալու նրա հանդեպ, երբ նրանք տեսնեն նրան այնպիսին, ինչպիսին նա կա:

2 Նեփի 23.22-ում մենք սովորում ենք, որ դուք կարող եք հանգիստ լինել, եթե արդար եք: Աստված ողորմած կլինի ձեր հանդեպ, բայց ամբարիշտները կկործանվեն:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ կարող եմ ես փոխել իմ կյանքում այսօր, որ լինեմ ավելի հնազանդ:

    2. Ինչպե՞ս ես կարող եմ վճռական լինել հնազանդ մնալու համար:

Աղոթեք հնարավորությունների համար, որ կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք սովորել եք 2 Նեփի 23:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 21–24 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.