Սեմինարիա
Մաս 32. Օր 2, Մորոնի 8–9


Մաս 32. Օր 2

Մորոնի 8–9

Նախաբան

Մորոնի 8 դա մի գիր (նամակ) է, որում Մորմոնը գրեց իր որդի Մորոնիին այն մասին, թե ինչու պետք չէ փոքր երեխաներին մկրտել: Այդ նամակում Մորմոնը նաև ուսուցանում է, թե ինչպես պետք է պատրաստվել Աստծո հետ բնակվելուն: Նա ավարտում է արտահայտելով իր մտահոգությունը Նեփիացիների ամբարշտության և անխուսափելի կործանման մասին: Մորոնի 9–ը Մորմոնի վերջին նամակն է գրված իր որդուն: Նա ցավով է արտահայտվում Նեփիացիների ամբարիշտ լինելու մասին և կոչ է անում Մորոնիին ջանասիրաբար աշխատել և օգնել Նեփիացիներին ապաշխարել: Չնայած իր ժողովրդի ապականված վիճակին, նա քաջալերում էր իր որդուն հավատարիմ լինել Քրիստոսին և հավերժ իր մտքում պահել հավերժական կյանքի խոստումը:

Մորոնի 8.1–24

Մորմոնը գրեց իր որդի Մորոնիին նրանց մասին, ովքեր կարիք ունեին մկրտվելու

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաները չեն մկրտվում մինչև ութ տարեկանը: Իր որդի Մորոնիին գրված նամակում Մորմոնն ուսուցանել է մի քանի կարևոր ճշմարտություններ փոքր երեխաների փրկության և մկրտության մասին, ներառյալ այն, թե ինչու երեխաները չպետք է մկրտվեն մինչև ութ տարեկան դառնալը: Մորմոնը Մորոնիին ուղղված իր նամակը սկսում է խոսելով Նեփիացիների մեջ տեղ գտած վիճաբանությունների (անհամաձայնության ) մասին: Կարդացեք Մորոնի 8.4–6, և գտեք այն վարդապետությունը, որի շուրջ Նեփիացիները վիճաբանում էին: (Կարդալու ընթացքում լավ կլիներ իմանայիք, որ կոպիտ բառն այս ենթատեքստում նշանակում է չափազանց լուրջ:)

Կարդացեք Մորոնի 8.7-ը, և պարզեք, թե ինչ արեց Մորմոնը, երբ իմացավ այդ խնդրի մասին: Փրկիչը պատասխանեց Մորմոնի աղոթքին և բացատրեց, թե ինչո՞ւ փոքր երեխաները չպիտի մկրտվեն մինչև պատասխանատվության տարիքին հասնելը: Կարդացեք Մորոնի 8.8–9, և գտեք Փրկչի խոսքերը, որտեղ բացատրում է՝ ինչու նորածինները և փոքր երեխաները չպետք է մկրտվեն:

Մորոնի 8.8-ում «Ադամի անեծքը» վերաբերում է Անկման հետևանքով Աստծո ներկայությունից Ադամի հեռացմանը: Ակնհայտ է, որ Նեփիացիները չէին հասկանում մկրտության վարդապետությունը: Հետևաբար, նրանք սխալմամբ կարծում էին, թե առանց մկրտության արարողության փոքր երեխաները արժանի չէին լինի Աստծո ներկայությանը, և նրանք ուզում էին մկրտել երեխաներին շատ փոքր տարիքում: Այս հատվածը հասկանալիս շատ օգտակար կլինի նշել, որ մեղքը դա «Աստծո պատվիրաններին դիտավորյալ չհնազանդվելն է» (Guide to the Scriptures, “Sin,” scriptures.lds.org): Այս հատվածի վարդապետությունն առավել խորը հասկանալու համար, կարող էք զուգահեռներ անցկացնել Մորոնի 8.8-ի և հավատո հանգանակի երկրորդ կետի միջև:

Կարդացեք Մորոնի 8.10-ը, և փնտրեք այն բառերը, որոնք ամբողջացնում են հետևյալ ճշմարտությունը. Ապաշխարությունը և մկրտությունը պետք են նրանց, ովքեր .

Քանի որ ապաշխարությունը և մկրտությունը անհրաժեշտ են նրանց, ովքեր պատասխանատու են և ընդունակ են մեղք գործելու, Մորմոնը ուսուցանել է, որ սխալ է փոքր երեխաներին մկրտելը մինչև նրանք չդառնան պատասխանատու: Կարդացեք Մորոնի 8.11–13, 18–22, և գտեք Մորմոնի բացատրությունը, թե ինչու է սխալ փոքր երեխաների մկրտությունը: Այս հատվածներն ուսուցանում են հետևյալ վարդապետությունը. Փոքր երեխաները փրկվում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Տերը սահմանել է պատասխանատվության սկսվելու տարիքը, դա ութ տարեկանն է (տես ՎևՈւ 68.25–27; Ջոզեֆ Սմիթ թարգմանություն, Ծննդոց 17.11 [Աստվածաշնչի հավելվածում]): Մինչև ութ տարեկանը երեխաները չեն կարող մեղք գործել, որովհետև սատանան փոքր երեխաներին գայթակղելու զորություն չունի (տես ՎևՈւ 29.46–47): Մինչև ութ տարեկան երեխաների գործած ցանկացած սխալ մեղք չի համարվում:

Նկար
մկրտվող աղջիկը
Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, թե ինչու փոքր երեխաները չեն կարող մեղք գործել. «Մենք մեր վարդապետությունից հասկանում ենք, որ մինչև պատասխանատվության տարիքը երեխան չի կարող մեղք գործել (Մորոնի 8.8): Այդ ժամանակահատվածում երեխաները կարող են սխալներ գործել, նույնիսկ շատ լուրջ և վնասակար, որոնք անհրաժեշտ կլինի ուղղել, սակայն նրանց գործողությունները չի կարելի դիտարկել որպես մեղք» (“Sins and Mistakes,” Ensign, Oct. 1996, 65):

Որպես իր նամակի մի մաս, Մորմոնը նաև վկայել է, որ փոքր երեխաները «ապրում են Քրիստոսի մեջ», և եթե մահանում են մինչև ութ տարեկան դառնալը, նրանք փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ (տես Մորոնի 8.12–15, 22):

Բացատրելով, թե ինչու նորածինները և փոքր երեխաները չպետք է մկրտվեն, Մորմոնը վկայում է հետևյալ սկզբունքը. Աստված կատարելապես արդար է Իր զավակների հանդեպ: Սա նշանակում է, որ ամեն ոք ունի փրկություն ստանալու ճշմարիտ և արդար հնարավորություն:

  1. Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ սովորել, թե ինչպես բացատրել Մորոնի 8 հատվածի առաջին մասում տրված վարդապետությունները: Վերցրեք ստորև բերված իրավիճակներից մեկը (կամ երկուսը) և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ներկայացրեք Մորոնի 8.8–24–ից մեկ կամ երկու հատվածներ, որոնք կօգնեն պատասխանել տվյալ անձնավորության մտահոգությանը այդ պարագայում: Այնուհետև գրեք մեկ կամ երկու պարբերություն այդ պարագայի վերաբերյալ: Ձեր պատասխաններում օգտագործեք հատվածներ սուրբ գրություններից:

    1. Որպես միսիոներ դուք հանդիպում եք մի մարդու, ով անկեղծորեն փնտրում է ճշմարտությունը: Նա բացատրում է, որ իր ողջ կյանքում նրան սովորեցրել են, որ փոքր երեխաներն արդեն իսկ մեղքի մեջ են ծնվում Ադամի զանցանքի պաատճառով: Նա վստահ է, որ երբ նորածինները մահանում են առանց մկրտվելու, նրանք մեղավոր են և չեն կարող փրկվել:

    2. Մի նորադարձ համաձայն է, որ ութ տարեկան երեխաներին մկրտելը լավ գաղափար է, սակայն հարցնում է. «Իրականում տարբերություն չկա մարդիկ մկրտվում են ութ ամսականում, թե ութ տարեկանում, այդպես չէ՞»:

Մորոնի 8.25–30

Մորմոնն ուսուցանում է, թե Աստծո հետ բնակվելու համար մենք ինչ պետք է անենք

Բացատրելուց հետո, թե ինչու փոքր երեխաները կարիք չունեն մկրտվելու, Մորմոնը ուսուցանում է, որ պատասխանատվության տարիքին հասած մարդիկ պետք է մկրտվեն: Նա նաև բացատրել է, թե Աստծո հետ բնակվելու համար մենք ինչ պետք է անենք մկրտությունից հետո:

Կարդացեք Մորոնի 8.25–26, և գտեք, թե մենք ինչ պետք է անենք և ինչպիսի հատկանիշներ պետք է զարգացնենք Աստծո հետ բնակվելու համար: Դուք կարող է ցանկանաք նշել այս բաները ձեր սուրբ գրություններում: Օգտակար կլինի հասկանալ, որ «հեզություն» նշանակում է լինել հնազանդ Աստծո կամքին և «սրտի խոնարհություն» նշանակում է լինել ճշմարիտ խոնարհ:

Դուք կարող եք գրել Մորոնի 8.25–26-ի հետևյալ սկզբունքները ձեր սուրբ գրություններում: Հավատարմորեն հնազանդվելով պատվիրաններին, մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին, որը մեզ նախապատրաստում է Աստծո հետ բնակվելուն:

  1. Հետևյալ հարցերը կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Մորոնի 8.25–26-ը: Քննեք բոլոր հարցերը և ընտրեք երկուսը կամ ավելին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանելու համար.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ ձեր մեղքերի թողությունը կհանգեցնի հեզության և սրտի խոնարհության:

    2. Ինչպե՞ս կարող է հեզ և սրտով խոնարհ լինելը Սուրբ Հոգուն հրավիրել ձեր կյանք:

    3. Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին ունենալն օգնել ձեզ նախապատրաստվել Աստծո հետ ապրելուն:

    4. Մորմոնը ուսուցանել է, որ եթե մենք ուզում ենք լցված լինել հարատև սիրով մենք պետք է ջանասիրաբար աղոթենք: Ինչու՞ւ եք դուք կարծում, որ ջանասիրաբար աղոթելն անհրաժեշտ է սիրով լցվելու համար:

Ինչպես գրված է Մորոնի 8.27-ում, Մորմոնը Նեփիացիներին դատապարտել է հպարտության մեղքի մեջ: Կարդացեք Մորոնի 8.27-ը և գտեք Նեփիացիների հպարտության արդյունքը: Այնուհետև համեմատեք այդ արդյունքը հեզ և սրտով խոնարհ լինելու արդյունքների հետ, որոնք կգտնեք Մորոնի 8.26-ում:

Մորմոնը խրախուսել է Մորոնիին աղոթել Նեփիացիների համար, որ գուցե նրանք ապաշխարեն և ստանան այն օրհնությունները, որոնք նա նկարագրել է իր նամակում (տես Մորոնի 8.28–30): Օգտագործելով իր որդուն հղղած Մորմոնի խորհուրդը, խորհեք ձեզ ծանոթ որոշ մարդկանց համար աղոթելու մասին, ովքեր ավետարանի օրհնությունները ստանալու կարիք ունեն և ուղիներ փնտրեք այդ մարդկանց օգնելու համար:

Մորոնի 9.1–20

Մորմոնը նկարագրում է Նեփիացիների և Լամանացիների ամբարշտությունը

Հիշեք այն պահը, երբ փորձել եք օգնել ինչ-որ մեկին, սակայն նա մերժել է ձեր ջանքերը: Ինչպե՞ս կարող են որոշ մարդիկ արձագանքել, երբ նրանց բարի մտադրությունները բազմիցս մերժվել են այն մարդկանց կողմից, ում փորձել են օգնել: Ուսումնասիրելով Մորմոնի երկրորդ նամակը իր որդուն, որը գտնվում է Մորոնի 9-ում, գտեք, թե ինչ ասաց Մորմոնը իր որդուն քաջալերելու համար, որ նա չհրաժարվի Նեփիացիներից:

Կարդացեք Մորոնի 9.1, և գտեք այն բառը, որով Մորմոնը նկարագրում է այն իրավիճակը, որ նա քննարկում է իր նամակում: Նշեք, որ ծանր այս ենթատեքստում նշամակում է չափազանց մտահոգիչ: Ինչպես գրված է Մորոնի 9.2–19-ում Մորմոնը նկարագրել է մարդկանց մեջ տեղ գտած մի քանի մտահոգիչ բաներ, որոնք ցույց են տալիս, թե որքան ամբարիշտ են դարձել մարդիկ: Նա վախենում էր, որ Տիրոջ Հոգին դադարել է ճգնել իրենց հետ (տես Մորոնի 9.4):

Խորհեք, թե ինչո՞ւ Մորմոնը շարունակեց գործել Նեփիացիների մեջ, չնայած որ նրանք կարծրացրել էին իրենց սրտերն առ Տիրոջ խոսքը և մերժել էին իրենց օգնելու մարգարեների ջանքերը:

Մորմոնը Մորոնիին տվեց մի քանի կարևոր խորհուրդ, թե ինչպես պետք է նա ծառայեր մարդկանց, ում սրտերը բաց չէին: Կարդացեք Մորոնի 9.3–6, և նշեք այն բառերը և արտահայտությունները, որոնք սովորեցնում են հետևյալ սկզբունքը. Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք Աստուն ծառայելու համար, նույնիսկ եթե նրանք, ում մենք ծառայում ենք, դրականորեն չեն արձագանքում: Հատված 6-ը հատկապես օգտակար է այս սկզբունքն ուսուցանելու համար:

Մորոնի 9.21–26

Մորմոնը խրախուսում է Մորոնիին հավատարիմ լինել

Մտածեք ձեր համայնքում, ազգում կամ աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, որոնցով մարդիկ կարող էին հուսալքվել: Կարդացեք Մորոնի 9.25–26-ը հայտնաբերելու համար Մորոնիին տրված Մորմոնի խորհուրդը, թե ինչ անել հուսալքող հանգամանքներում:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Մորմոնը Մորոնիին ի՞նչը ասաց, թե պետք է «մնա քո մտքում հավիտյանս» (Մորոնի 9.25): Ինչպե՞ս կարող է Փրկչին և Նրա Քավությունը հիշելը օգնել, երբ դուք դժվար իրավիճակում եք հայտնվել կամ շրջապատված եք ամբարշտությամբ:

Մորոնիին տրված Մորմոնի խորհրդից մենք կարող ենք սովորել այս սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք Հիսուս Քրիստոսին, ապա Նա մեզ կբարձրացնի նույնիսկ այն ժամանակ, երբ դժվարությունները և ամբարշտությունը շրջապատում են մեզ: Լինել «հավատարիմ Քրիստոսին» կարող է նշանակել ձգտել մշտապես Փրկչի իսկական աշակերտի նման գործել՝ հիշելով Փրկչին և Նրա Քավությունը և հավատարմորեն պահելով Նրա պատվիրանները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր կամ ձեր մտերիմի կյանքից մի փորձառություն, որը ցույց է տալիս, որ նախորդ սկզբունքը ճշմարիտ է:

Մի ուղի մտածեք, որի միջոցով դուք կարող եք էլ ավելի հավատարիմ լինել Քրիստոսին, երբ շրջպատված էք ամբարշտությամբ կամ դժվար հանգամանքներով:

  1. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մորոնի 8–9 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.