Մաս 14. Օր 3
Մոսիա 28–29
Նախաբան
Իրենց դարձի գալուց հետո Մոսիայի որդիները ավետարանը լամանացիներին քարոզելու մեծ ցանկություն զգացին: Մոսիա թագավորը աջակցեց նրանց որոշմանը, սակայն նա այնուհետև մնաց առանց աջակցության իր գահի համար և առանց սուրբ գրությունների հիշատակարանների համար հոգ տանողի: Նա Ալմային (Ալմայի որդուն) տվեց պարտավորություն հիշատակարանների հետ կապված: Մեկ այլ թագավոր ընտրելու փոխարեն նա հիմնեց դատավորների համակարգ՝ որպես կառավարության նոր տեսակ:
Մոսիա 28.1–9
Մոսիայի որդիները ցանկանում են քարոզել լամանացիներին
Ստորև տրված նախադասություններից յուրաքանչյուրի կողքին գնահատեք ձեր ցանկությունները հետևյալ ոլորտներում: Օգտագործեք 1-10 սանդղակը (1 ցույց է տալիս «չկա ցանկություն» և 10 ցույց է տալիս «չափազանց ուժեղ ցանկություն»):
-
Ես ունեմ անկեղծ ցանկություն` օգնելու ուրիշներին գտնել հավերժական երջանկություն:
-
Ես հոժար եմ զոհաբերելու` ուրիշներին օգնելու համար:
-
Ես ցանկանում եմ կիսվել ավետարանով ուրիշների հետ:
-
Եթե դուք երիտասարդ տղամարդ եք, գնահատեք լիաժամկետ միսիա ծառայելու ձեր ցանկությունը: (Եթե դուք երիտասարդ կին եք, դուք նույնպես կարող եք ընտրել գնահատել) ձեր ցանկությունը:
Վերանայեք Մոսիա 27.8–10 և ներկայացրեք, թե ինչպես Ալման և Մոսիայի որդիները կգնահատեին վերևում տրված նախադասությունները իրենց դարձի գալուց առաջ:
Այժմ կարդացեք Մոսիա 28.1–3 և ներկայացրեք, թե ինչպես փոխվեցին Մոսիայի որդիները վերևում նշված ոլորտներում: Երբ դուք կարդաք, հիշեք, որ կորչեր բառը վերաբերվում է հոգևորապես կորած լինելուն:
Գրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները.
Ո՞ւմ հետ էին Մոսիայի որդիներն ուզում կիսել ավետարանը:
Ելնելով մինչ այժմ Մորմոնի Գրքից ձեր սովորածից` ի՞նչ դժվարությունների կամ վտանգների կարող էին հանդիպել Մոսիայի որդիները լամանացիների մեջ իրենց միսիայի ժամանակ:
Կարդացեք Մոսիա 28.4 և խորհեք, թե ինչպես դուք կձևակերպեիք դա ձեր իսկ բառերով: Ուշադրություն դարձրեք, թե Մոսիայի որդիների դարձի գալը ինչպես ազդեց ավետարանով կիսվելու նրանց ցանկության վրա: Մոսիա 28.1–4-ում մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Երբ մեր դարձը խորանում է, ավետարանով կիսվելու մեր ցանկությունը մեծանում է:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը (դուք կարող եք գրել այն ձեր սուրբ գրությունների լուսանցքում Մոսիա 28.1–4–ի կողքին). «Ավետարանով կիսվելու մեր ցանկության մեծությունը կարևոր ցուցիչ է հանդիսանում մեր անձնական դարձը գնահատելու համար» (“Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 7):
Մոսիա 28.4-ի առաջին նախադասության մեջ նշեք, թե ինչպիսի ներգործություն էր կրել ավետարանով կիսվելու Մոսիայի որդիների ցանկությունը: Ուշադրություն դարձրեք, որ Տիրոջ Հոգին կարևոր դեր ունի ավետարանով կիսվելու մեր ցանկությունը մեծացնելու գործում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.
-
Ինչպե՞ս է մեծացել ավետարանով կիսվելու ձեր ցանկությունը, երբ դուք ամրացրել եք ձեր վկայությունը:
-
Ձեր կյանքի ո՞ր փորձառություններն են ձեր մեջ ցանկություն առաջացրել կիսվելու ավետարանով ուրիշների հետ:
-
Եթե դուք չեք զգում, որ ունեք ավետարանով կիսվելու մեծ ցանկություն այժմ, ի՞նչ կարող եք դուք անել այդ ցանկությունը մեծացնելու համար: (Կարդացեք Ալմա 17.2–3:)
-
-
Պատկերացրեք մի երիտասարդ տղամադու, ով Եկեղեցու անդամ է, սակայն ունի շատ քիչ ցանկություն, կամ չունի ցանկություն լիաժամկետ միսիա ծառայելու համար: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նամակ գրեք նրան, խորհուրդ տալով, թե ինչ կարող է անել, որ մեծացնի ավետարանով կիսվելու իր ցանկությունը: Դուք կարող եք հիշել, թե ինչն է խորացրել ձեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, և խորհուրդ տալ նմանատիպ փորձառություններ այս երիտասարդ տղամարդուն: Գրելիս հիշեք, որ որքան մեծ է դարձը, այնքան մեծ կլինի ուրիշների հետ ավետարանով կիսվելու ցանկությունը:
Երբ դուք շարունակեք Մոսիա 28–ի ձեր ուսումնասիրությունը, պատկերացրեք, թե ինչ դուք կզգայիք, եթե մեկը, ում դուք սիրում եք, ցանկանար գնալ և ապրել բիրտ ժողովրդի մեջ, ովքեր ատում էին նրանց, ովքեր իրենց նման չէին: Կարդացեք Մոսիա 28.5–9 և ներկայացրեք, թե ինչու Մոսիան թույլ տվեց իր որդիներին գնալ այսպիսի վտանգավոր միսիայի: Ալմայի գրքում դուք կիմանաք շատերի մասին, ովքեր «կհավատան նրանց խոսքերին» (Մոսիա 28.7). հազարավոր լամանացիների, ովքեր դարձի եկան Մոսիայի որդիների ջանքերի արդյունքում:
Մոսիա 28.10–20
Մոսիան թարգմանում է հարեդացիների թիթեղները և տալիս է իր պահած բոլոր հիշատակարանները Ալմային
Մոսիա 28-ի մնացած մասում նկարագրվում է, որ Մոսիա թագավորը ծերանում էր և կարիք զգաց նախքան իր մահանալն ընտրել սուրբ հիշատակարանների համար հոգ տանողի: Նախորդ երկու սերունդների ընթացքում թագավորը թիթեղները տվել էր հաջորդ թագավորին: Սակայն, քանի որ Մոսիա թագավորի որդիները գնացել էին միսիայի, նա չուներ որդի, ով կժառանգեր գահը և, ուստի, չուներ հիշատակարանների համար հոգ տանող: Այս հիշատակարանների մեջ ընդգրկված էին նաև հարեդացիների թիթեղները, որոնք Մոսիան թարգմանել էր Աստծո զորությամբ (տես Մոսիա 28.11–19):
Եթե դուք ընտրեիք մեկին, որ պետք է հոգ տաներ սուրբ հիշատակարանների համար, իError! Not a valid link.նչ առանձնահատկություններ դուք կցանկանայիք, որ այդ անձնավորությունն ունենար:
Նկարագրեք, թե ինչ կզգայիք դուք, եթե մեկը ձեզ ընտրեր որպես հոգ տանող թիթեղների համար:
Կարդացեք Մոսիա 28.20 և փնտրեք այն մարդու անունը, ում Մոսիան ընտրեց, որպեսզի հոգ տաներ թիթեղների համար:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչ է ձեզ սովորեցնում Մոսիա թագավորի որոշումը Ալմայի սրտի փոփոխության մասին: (Այս հարցին պատասխանելու համար դուք կարող եք վերանայել Ալմայի նախկին արարքները, որոնց մասին գրված է Մոսիա 27–ում:) Նաև բացատրեք, թե ինչպես կարող է Ալմայի հանդեպ Մոսիայի վստահությունը հուսադրել նրանց, ովքեր ապաշխարում են:
Մոսիա 29
Մոսիայի ժողովուրդը ընտրում են դատավորների համակարգը որպես կառավարման նոր ձև
Ինչպես գրված է Մոսիա 29-ում, Մոսիա թագավորն առաջարկում է, որ նեփիացիներն այլևս չկառավարվեն թագավորի կողմից, այլ դատավորների համակարգի կողմից: Կարդացեք և համեմատեք Մոսիա 23.7–8 և Մոսիա 29.13, 16–18: Համաձայն այս սուրբ գրությունների, ի՞նչ իրավիճակների կամ պայմանների դեպքում է միապետությունը (թագավորի կամ թագուհու կողմից կառավարվելը) համարվում կառավարման լավ ձև: Ինչո՞ւ է Մոսիան խորհուրդ տալիս նեփիացիներին չշարունակել իրենց միապետությունը:
Կարդացեք Մոսիա 29.11, 25 և շրջանի մեջ առեք հետևյալ պատասխանները, որոնք մատնանշում են, թե ինչ ասաց Մոսիան այն բանի մասին, թե ինչպես պետք է դատավորները դատեին ժողովրդին. (ա) մեծ ողորմությամբ, (բ), ըստ օրենքների, (գ) Աստծո պատվիրանների համաձայն, (դ) սուրբ գրություններով:
Կարդացեք Մոսիա 29.26, 30, 33–34, 37–38 և բացահայտեք մարդկանց դերը Մոսիա թագավորի առաջարկած նոր կառավարությունում:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչու եք դուք կարծում, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր է իր երկրին ծառայելիս «կրել իր բաժինը» (Մոսիա 29.34):
Ալման նշանակվեց` լինելու առաջին գլխավոր դատավորը, և նա արդարությամբ կատարեց իր դերը (տես Մոսիա 29.41–43):
Ձեր իսկ բառերով գրեք մեկ սկզբունք, որը դուք սովորել եք Մոսիա 29-ում.
Այս գլխի ուսուցանած սկզբունքներից մեկն է. Յուրաքանչյուր անձնավորություն ունի արդար օրենքներին և ղեկավարներին հետևելու պարտականություն:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք մեկ եղանակ, որով դուք կարող եք աջակցել արդար օրենքներին և ղեկավարներին ձեր երկրում:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մոսիա 28–29 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.