Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 11. Օր 2, Մոսիա 3


Մաս 11. Օր 2

Մոսիա 3

Նախաբան

Շարունակելով խոսել իր ժողովրդի հետ` Բենիամին թագավորն ասաց նրանց, որ հրեշտակը խոսել է նրա հետ Հիսուս Քրիստոսի ծառայության մասին: Բենիամին թագավորը վկայեց, որ առ Հիսուս Քրիստոսն ունեցած հավատքի և ապաշխարության միջոցով նրանք, ովքեր մեղանչել են, կարող են փրկություն ստանալ: Նա նաև ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով անհատը կարող է հաղթել բնական մարդուն` ենթարկվելով Սուրբ Հոգու հորդորներին:

Մոսիա 3.1–10

Բենիամին թագավորը հայտնում է Քավության վերաբերյալ հրեշտակի խոսքերը.

Cups

Երբ դուք կարդաք Մոսիա 3, փնտրեք «մեծ ուրախության ավետիքի» (Մոսիա 3.3) պատճառը:

Կարդացեք Մոսիա 3.1–5 և փնտրեք, թե ինչ ասաց հրեշտակը Բենիամին թագավորին: Հրեշտակը հայտարարեց, որ Բենիամին թագավորի ժողովուրդը պատճառ ուներ ուրախանալու և ուրախությամբ լցվելու:

Ի՞նչ ուղերձ բերեց հրեշտակը, որը կարող էր ուրախությամբ լցնել նեփիացիներին:

Կարդացեք Մոսիա 3.5–10 և նշեք բառեր կամ արտահայտություններ Փրկչի և Նրա ծառայության մասին, որոնք օգնում են ձեզ ավելի մեծ երախտագիտություն զգալ Փրկչի մահկանացու ծառայության համար:

  1. journal iconԸնտրեք ձեր նշած արտահայտություններից երկուսը և գրեք բացատրություն ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում այն մասին, թե ինչ են դրանք ուսուցանում և ինչպես է դա օգնում ձեզ ավելի լավ հասկանալ և գնահատել Փրկչի ծառայությունը:

Մոսիա 3.5–10-ում ուսուցանվում են բազմաթիվ վարդապետություններ և սկզբունքներ: Դրանցից ամենակարևորներից մեկը սա է. Հիսուս Քրիստոսը չարչարվեց, որպեսզի մենք կարողանանք փրկվել մեր մեղքերից: Կարող եք գրել այս վարդապետությունը ձեր սուրբ գրություններում Մոսիա 3.7–9–ի կողքին:

Մոսիա 3.7–9-ը կարդալուց հետո կարդացեք Ղուկաս 22.44 և Վարդապետություն և Ուխտեր 19.16–18: Ի՞նչ լրացուցիչ միտք է արտահայտվում Մոսիա 3–ում: Ինչպե՞ս է Մոսիա 3–ը օգնում մեզ գնահատել այն, ինչ պատահեց Փրկչի հետ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջի հետևյալ հայտարարությունը Գեթսեմանիի պարտեզում Փրկչի տառապանքների մասին.

Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Պարտեզում տարած Քրիստոսի տառապանքն անըմբռնելի է սահմանափակ մտքի համար, թե՝ իր ուժգնությամբ, թե՝ նպատակով: … Նա տառապեց և հառաչեց այնպիսի բեռի տակ, որը ոչ մի ուրիշ էակ, ով ապրել է երկրի վրա, չի կարող նույնիսկ պատկերացնել որպես հավանական բան: Դա միայն ֆիզիկական ցավը կամ մտավոր տառապանքը չէր, որ ստիպեց նրան տանել նման չարչարանքներ, որ արյուն հոսեր ամեն ծակոտիից, այլ հոգևոր տառապանք էր հոգու, ինչպիսին միայն Աստված կարող էր տանել: … Տառապանքի այդ պահին Քրիստոսը հանդիպեց և հաղթահարեց բոլոր սոսկումներին, որ Սատանան` «այս աշխարհքի իշխանը» [Հովհաննես ԺԴ.30] կարող էր պատճառել: …

Որոշ առումով, որպես իրական և ահավոր իրականություն, չնայած մարդու համար անըմբռնելի, Փրկիչն Իր վրա վերցրեց մարդկության մեղքերի բեռը` սկսած Ադամից մինչև աշխարհի վերջը» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 613):

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք փորձառության մասին, որն օգնել է ձեզ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է: Այս փորձառությունը հիշելը ինչպե՞ս է ուրախություն ավելացնում ձեր կյանքին:

Մոսիա 3.11–27

Բենիամին թագավորը նկարագրում է, թե ինչպես հաղթել բնական մարդուն

Մինչ Բենիամին թագավորը շարունակեց ուսուցանել իր ժողովրդին, նա սովորեցրեց նրանց, թե ինչպես է Քավությունն օրհնում Աստծո զավակներին: Նա նաև ուսուցանեց, թե ինչպես մենք կարող ենք հաղթել բնական մարդուն և դառնալ Սրբեր Փրկչի Քավության միջոցով:

Հիսուսն օրհնում է Հայրոսի աղջկան

Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է Քավությունը օրհնում Աստծո զավակներին, կարդացեք հետևյալ սուրբ գրությունների հատվածները և գրեք մարդկանց այն խմբի նկարագրությունը, որոնց մասին այդ հատվածը վկայում է, որ կօրհնվեն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով.

Կարևոր է իմանալը, որ չնայած Հիսուս Քրիստոսը քավել է նրանց մեղքերը, ովքեր չգիտեն ավետարանը, նրանք, ովքեր մահանում են անտեղյակության մեջ, այնուամենայնիվ, պետք է ապաշխարեն և հավատք գործադրեն առ Հիսուս Քրիստոսը հոգևոր աշխարհում, որպեսզի փրկվեն (տես ՎևՈՒ 131.6, 138.31–34): Տերը նաև հայտնել է, որ երեխաները Աստծո աչքում անմեղ են ծնվում և որ Սատանան չունի նրանց գայթակղելու զորություն: Մինչ նրանց պատասխանատու դառնալը ութ տարեկան հասակում, փոքր երեխաները փրկված են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով` առանց ապաշխարելու կամ մկրտվելու անհրաժեշտության (տես Մորոնի 8.8–15, ՎևՈՒ 29.46–47, 137.10):

Մենք պետք է գործենք համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ ունեցած մեր գիտելիքի: Կարդացեք Մոսիա 3.12–13 և ընդգծեք բառեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են, որ մենք կարող ենք փրկվել մեր մեղքերից և ուրախանալ, երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը և ապաշխարում:

Վերհիշեք այն բաժակը, որը լցված էր «երջանկությամբ»: Հիշեք հրեշտակի խոսքերը, որոնք հայտարարում էին, որ ուրախությունը գալիս է Փրկչի առաքելությունը և Քավությունը հասկանալուց (տես Մոսիա 3.4–5): Սրա հակառակ իրավիճակը հասկանալու համար կարդացեք Մոսիա 3.24–27: Ընդգծեք, թե դատաստանի օրը ինչ կխմեն նրանք, ովքեր չեն ընտրում ապաշխարելը:

Ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր ընտրում են հավատք չգործադրել առ Հիսուս Քրիստոսը և չեն ապաշխարում:

Իր ժողովրդին Փրկչի Քավության և ապաշխարելու ու Փրկչին հավատալու անհրաժեշտության մասին ուսուցանելուց հետո Բենիամին թագավորը սովորեցրեց, թե ինչպես հանել իրենց էության մեղավոր մասը և դառնալ Սրբեր Քավության միջոցով:

Կարդացեք Մոսիա 3.19 և ներկայացրեք ցանկացած բառ կամ արտահայտություն, որը դուք չեք հասկանում: Ձեր սուրբ գրություններում այս հատվածի կողքին երեք սահմանումներ գրելը կարող է օգտակար լինել: «Բնական մարդը» մի անձնավորություն է, ով ընտրում է ներգործվել մարմնի կրքերի, ցանկությունների և հակումների կողմից, և ոչ թե Սուրբ Հոգու հուշումներից: «Ենթարկվել» նշանակում է հնազանդվել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բանի: «Հորդորները» համոզիչ կամ սիրալիր հրավերներ են: Մոսիա 3.19-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնակի ձևով, որպեսզի կարողանաք գտնել այն ապագայում:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում գրեք «Հանել բնական մարդուն» վերնագիրը: Այս վերնագրի տակ կազմեք մի ցանկ, թե ինչ է ուսուցանում Մոսիա 3.19–ը, որ մենք պետք է անենք, որ հաղթենք «բնական մարդուն»: Շրջանի մեջ առեք մի գործողություն, որը, ձեր կարծիքով, ամենակարևորն է, որի վրա պետք է աշխատեք հիմա: Կազմեք այս գործողությունը կիրառելու ծրագիր:

Մոսիա 3.19-ի ուսուցանած սկզբունքներից մեկն այն է, որ եթե մենք ենթարկվենք Սուրբ Հոգու հորդորներին, մենք կարող ենք հաղթել բնական մարդուն Քրիստոսի Քավության միջոցով:

Ձեր իսկ բառերով ասեք, թե ի՞նչ է նշանակում ենթարկվել «Սուրբ Հոգու հորդորներին»:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ հայտարարությունը բնական մարդուն հանելու մասին. «Անձնական արդարությունը, երկրպագությունը, աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը շատ կարևոր են «բնական մարդուն» (Մոսիա 3.19) հանելու համար» (“The Tugs and Pulls of the World,” Ensign, Nov. 2000, 36):

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ եղանակներով եք դուք փորձում ենթարկվել Սուրբ Հոգու հորդորներին ձեր կյանքում:

  2. journal iconԻ՞նչ կարող եք դուք անել, որպեսզի ավելի լիարժեք ձևով ենթարկվեք «Սուրբ Հոգու հորդորներին» ձեր իսկ կյանքում: Դուք կարող եք աշխատել հատկանիշներից մեկի վրա, որն օգնում է մեզ դառնալ երեխայի նման, որ թվարկված են Մոսիա 3.19-ում, օրինակ` դառնալ ավելի ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի կամ հոժար` ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը «հարմար է տեսնում բերել» ձեզ վրա:

  3. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում գրեք որոշ խոչընդոտներ ձեր կյանքից, որոնք ձեզ հեռու են պահում Հոգու հորդորներին ենթարկվելուց:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն. Մոսիա 3.19

  1. journal iconՄոսիա 3.19-ը հիշելու կամ անգիր սովորելու համար դուք կարող եք այն ամբողջությամբ կարդալ երեք անգամ: Կրկնությունը կօգնի ձեզ ծանոթանալ հատվածի բովանդակությանը: Սա անելուց հետո փորձեք գրել հատվածից կամ հատվածի մտքերից որքան որ կարող եք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում` առանց ձեր սուրբ գրությունների օգնության: Փորձեք բարձրաձայն կրկնել հատվածը մի քանի անգամ, երբ քայլում եք, մարզվում եք կամ պատրաստվում եք քնելու: Մի քանի օր շարունակ սա անելը կարող է օգնել ձեզ անգիր սովորել և հիշել այս հատվածի կարևոր սկզբունքները:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 3 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.