Մաս 30. Օր 4
Եթեր 12
Նախաբան
Հարեդացիների պատմության երկար տարիները նկարագրելուց հետո, Մորոնին ներկայացրեց Եթեր մարգարեի ծառայությունը: Այնուհետև Մորոնին դադար տվեց իր պատմական գրառումներում և գրեց այն օրհնությունների մասին, որոնք ստանում են նրանք, ովքեր հավատք են գործադրում առ Հիսուս Քրիստոս: Նա նաև մտահոգություն հայտնեց: Նա անհանգիստ էր, որ վերջին օրերին Մորմոնի Գիրքն ընթերցողները չեն ընդունի այն իր և մյուս հեղինակների գրելու թուլության պատճառով: Տերը խոստացավ Մորոնիին զորացնել բոլոր նրանց թուլությունները, ովքեր իրենց կխոնարհեցնեն Իր առաջ և հավատք կունենան:
Եթեր 12.1–4
Եթերը ապաշխարություն է քարոզում Հարեդացիներին
Ինչո՞ւ է նավակի համար կարևոր խարիսխ ունենալը: Ի՞նչ վտանգների կամ դժվարությունների առաջ կկանգնի նավակը, եթե խարիսխ չունենա: Նկարում նավակի վրա գրեք Իմ կյանքը: Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Եթե նավակը ներկայացնի ձեր կյանքը, ինչի՞ կնմանեցնեք ալիքները:
-
Եթե մենք համեմատում ենք ալիքները դժվարությունների և ամբարշտության հետ, ինչպիսին կլինի այն մարդու կյանքը, եթե նա խարիսխ չունի: (Տես Մորմոն 5.18:)
-
Ի՞նչ է Տերը տվել ձեզ, որպեսզի օգնի ապահով մնալ ձեր տեղում, ինչը նման է խարսխի:
Ուսումնասիրելով Եթեր 12-ը գտեք ինչ պետք է անեք, որպեսզի լինեք խարսխված նավակի պես,- կայուն և հաստատուն, չնայած ձեր դեմ բարձրացող ալիքներին և ճնշումներին: Եթեր 12-ը սկսվում է մարգարե Եթերին ներկայացնող Մորոնիի խոսքերով: Նրանք ապրում էին այնպիսի ժամանաշրջանում, երբ մարդիկ մերժում էին մարգարեներին և ապրում էին ամբարշտության մեջ: Կարդացեք Եթեր 12.1–3, և գտեք Եթերի գործելակերպի մեջ ինչն է ձեզ վրա տպավորվում այդ դժվարին պայմաններում:
Հորդորելով ժողովրդին ապաշխարել, Եթերն ուսուցանում էր, թե ինչի համար պետք է հույս տածի Աստծուն հավատացող մարդը, ով թեպետ շրջապատված է խնդիրներով և ամբարշտությամբ: Կարդացեք Եթեր 12.4, և նշեք, թե որն է այդ հույսը: (Ընթերցելիս օգտակար կլինի իմանալ, որ «մի տեղ Աստծո աջ կողմում» նշանակում է վերադառնալ Աստծո ներկայություն և հավերժական կյանք ստանալ:)
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ինչպես է «անկասկած» հույս ունենալը տարբերվում պարզապես ինչ-որ բան ցանկանալուց:
-
Ինչպե՞ս է հավատքն առ Հիսուս Քրիստոս թույլ տալիս մեզ «անկասկած» հուսալ մի տեղի համար՝ Աստծո աջ կողմում:
-
Եթեր 12.4-ում ո՞ր արտահայտություններն են ներկայացնում առ Հիսուս Քրիստոս հույս և հավատ ունեցող մարդու արարքները:
-
Դասի սկզբում նավակի նկարի վրա խարսխի վերևում գրեք հավատք և հույս բառերը:
Եթեր 12.4-ն ուսուցանում է այն սկզբունքը, որ երբ մենք հույս և հավատք ունենանք առ Հիսուս Քրիստոս, մենք ուժ կստանանք լինելու հաստատակամ և կհարստանանք բարի գործերով:
Հիշեք այն պահերը, երը ձեզ համար դժվար է եղել լինել հաստատուն (անսասան) և հարստանալ բարի գործերով: Նման իրավիճակներում և կյանքի ընթացքում կօգնի, եթե առ Տեր Հիսուս Քրիստոս ձեր հավատքը մեծացնելու ուղիներ գտնեք շարունակելով ուսումնասիրել Եթեր 12 գլուխը:
Եթեր 12.5–22
Մորոնին պատմում է հավատքի արդյունքում կատարվող հրաշքների և հզոր գործերի մասին
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ նախադասությունը նշելով ավետարանական ճշմարտություններից որևէ մեկը, որի համար դուք հոգևոր վկայություն եք ցանկանում ստանալ. Ես ցանկանում եմ հոգևոր վկայություն ստանալ …
Ոմանք կարծում են, թե իրենք պետք է նախ այդ ճշմարտության ապացույցը տեսնեն և դա հաստատվի իրենց համար, և ապա իրենք կապրեն դրանով: Եթերը խոսում է այդ դիրքորոշման մասին Եթեր 12.5–6-ում: Կարդացեք այդ հատվածները և նշեք նրա խորհրդի այն մասերը, որոնք կարող եք առանձնացնել ձեզ համար: (Եթեր 12.6-ը սուրբ գրության սերտման հատված է:)
Ըստ Եթեր 12.6-ի ի՞նչ պետք է մենք ունենանք նախքան Տիրոջից վկայություն ստանալը: Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ մտածում եք «ձեր հավատքի փորձության» մասին:
Ոմանք սխալմամբ «ձեր հավատքի փորձությունը» միշտ վերագրում են դժվարություններին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը պարզաբանել է, թե ինչ է «ձեր հավատքի փորձությունը» նշանակում. «Դուք կարող եք սովորել առավել արդյունավետ օգտագործել հավատքը կիրառելով Մորոնիի կողմից ուուցանված հետևյալ սկզբունքը. «… Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» [Եթեր 12.6; շեշտադրումն ավելացված է]: Ուրեմն, ամեն անգամ փորձելով ձեր հավատքը, այսինքն՝ տպավորության ներքո արժանավայել գործելով, դուք կստանաք Հոգու վկայության հաստատումը: Այդ զգացումները կամրացնեն ձեր հավատքը: Այդպես շարունակելով ձեր հավատքը կամրանա» (“The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Ensign or Liahona, May 2003, 76):
Կարդացեք սուրբ գրքյան հետևյալ հատվածները և գտեք այն օրհնությունները, որ գալիս են հավատքը գործադրելու արդյունքում.
-
Եթեր 12.11): Ո՞րն էր օրհնությունը:
-
Եթեր 12.12–13: Ի՞նչ օրհնություն ստացան Ալման և Ամուղեկը:
-
Եթեր 12.19–22, 30–31: Ի՞նչ օրհնություններ ստացավ Հարեդի եղբայրը հավատքի շնորհիվ:
Օգտակար կլինի, եթե ուշադրություն դարձնեք հետո և նախքան բառերին Եթեր 12.7, 12, 17, 18 և 31 հատվածներում:
-
Եթեր 12-ում սովորածի վրա հիմնվելով սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ձեր խոսքերով գրեք, ձեր կարծիքով ինչ էր Մորոնին ուսուցանում Տիրոջից հոգևոր վկայություն ստանալու վերաբերյալ:
Մորոնիի ուսուցանած սկզբունքներից մեկն էր. Եթե մենք վկայություն ենք ցանկանում ստանալ, ապա պետք է նախ հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս:
-
Կարդացեք հետևյալ իրավիճակները և ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես կարող է մարդը հավատք գործադրել առ Տերը նշված երկու կամ ավելի իրավիճակներում.
-
Երիտասարդ աղջիկը ցանկանում է վկայություն ստանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ:
-
Երիտասարդը մեծապես փափագում է, որ օգնի իր սիրելիներին ստանալ ավետարանը:
-
Երիտասարդ աղջիկը խնդրում է, որ Տերն օրհնի իր հիվանդ հորը:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն ժամանակների մասին, երբ դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը հավատք դրսևորելու արդյունքում վկայություն է ստացել կամ հրաշքի ականատես է եղել:
Կրկին մտածեք այն սկզբունքի կամ վարդապետության մասին, որի համար կուզենայիք հոգևոր վկայություն ստանալ (տես այս դասի հանձնարարություն 2-ը): Նախքան վկայություն ստտանալը ինչպե՞ս կարող եք ձեր հավատքը դրսևորել:
Սուրբ գրությունների սերտում—Եթեր 12.6
-
Եթեր 12.6-ը մտապահելու համար մի քանի անգամ կարդացեք այն, ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այդ հատվածը գրեք այնքան, որ կարողանաք հիշել: Որից հետո համեմատեք ձեր գրածը իրական հատվածի հետ: Կրկին այդ հատվածը կարդացեք և երկրորդ անգամ գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
Եթեր 12.23–41
Մորոնին անհանգստանում է, թե ինչպես հեթանոսները կարտահայտվեն Մորմոնի Գրքի վերաբերյալ
Ինչպես գրված է Եթեր 12.23–41-ում Մորոնին իր մտահոգությունն արտահայտեց, որ վերջին օրերում Մորմոնի Գիրքը ստացողները չեն ընդունի այն իր և մյուս գրողների թուլության պատճառով: Կարդալով Եթեր 12.26–27-ում տրված Տիրոջ պատասխանը գտեք, ինչպես Տերն ասաց, որ թույլ բաները կարող են ուժեղ դառնալ: (Եթեր 12.27-ը սուրբ գրության սերտման հատված է:)
Սուրբ գրությունները երբեմն ավետարանական սկզբունքը շեշտում են օգտագործելով եթե և ապա բառերը: Եթե բառը ցույց է տալիս, թե ինչ պետք է մենք անենք, և ապա բացատրում է, թե ինչ կպատահի ձեր գործողությունների արդյունքում: Կարդացեք Եթեր 12.27, գտեք եթե–ապա սկզբունքը, և գրի առեք ստորև:
Եթե մենք , ապա Տերը .
learn more about Moroni’s discussion about faith, hope, and charity found in Եթեր 12.28–41:
Սուրբ գրությունների սերտում—Եթեր 12.27
Որպեսզի հիշեք Եթեր 12.27 հատվածում տրված գաղափարները, թղթի վրա գրեք հետևյալը. Եթե … գան … ցույց կտամ … թուլությունը: … … թուլություն … տալիս … խոնարհ. … շնորհը … բոլոր մարդկանց … խոնարհեցնում … եթե … խոնարհեցնեն … հավատք … թույլ … ուժեղ:
Վերընթերցեք Եթեր 12.27-ը՝ նշելով այդ բառերը: Անգիր կրկնեք այդ հատվածը նայելով միայն թղթի վրա գրված բառերին: Դրեք թուղթը այնպիսի տեղում, որ այսօրվա կամ վաղվա ընթացքում կարողանաք աչքի անցկացնել (օրինակ, ձեր գրպանում կամ սուրբ գրությունների մեջ): Ամեն անգամ թղթի կտորը տեսնելիս կրկնեք Եթեր 12.27, մինչև որ անգիր կսովորեք այս հատվածը:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Եթեր 12 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.