ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՄորմոնի Խոսքերը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Մորմոնի Խոսքերի ուսումնասիրությամբ դուք կարող եք մեծացնել ձեր հավատքն առ այն, որ «Տերը գիտի բոլոր բաները» (Մորմոնի Խոսքերը 1.7) և որ Նա առաջնորդում է Իր ծառաներին` Իր նպատակներն իրագործելու համար: Որպես պատմական հաշվետվություն, գիրքը ծառայում է որպես կամուրջ Նեփիի փոքր թիթեղների (1 Նեփի- Օմնի) և Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումների միջև (Մոսիա-4 Նեփի): Մորմոնի Խոսքերը կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե որ հիշատակարաններն է Մորմոնը կրճատել՝ Մորմոնի Գիրքը կազմելիս: Այն նաև ներկայացնում է ձեզ Բենիամին թագավորի հավատքը և կատարած գործերը:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Այս գիրքը գրել է Մորմոնը: Նա մարգարե էր, հիշատակարան վարող, կրճատող և Մորմոնի Գրքի մեծ մասը կազմողը: Մորմոնի Գիրքը կոչվել է նրա անունով: Նա նաև նեփիացի զորապետ էր և արդար հայր: Մարգարե Մորոնին նրա որդին էր:
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Մորմոնն այս գիրքը գրել է մոտավորապես մ. թ. 385թ.՝ այն բանից հետո, երբ «վկա [եղավ իր] ժողովրդի` Նեփիացիների համարյա լիակատար կործանմանը» (Մորմոնի Խոսքերը 1.1): Մորմոնը չի գրել, թե որտեղ է նա եղել, երբ գրել է այս գիրքը: