Սեմինարիա
Ծանոթություն սեմինարիայի տնային ուսումնասիրման ծրագրին


Ծանոթություն սեմինարիայի տնային ուսումնասիրման ծրագրին

Սեմինարիայի տնային ուսումնասիրման ծրագրի նպատակն է օգնել ձեզ խորացնել Հիսուս Քրիստոսի ավետարանի ձեր հասկացողությունը և կիրառել այդ ուսմունքները ձեր առօրյա կյանքում՝ սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով: Ուսումնական այս տարվա համար դուք նախ կկատարեք Մորմոնի Գրքի այս տարվա ծրագրի սուրբգրքյան տեքստի ընթերցանության հանձնարարությունները, ապա կկատարեք առանձին դասերը: Շաբաթը մեկ անգամ դուք կհանդիպեք ձեր սեմինարիայի ուսուցչի հետ, կներկայացնեք ձեր աշխատանքը և կմասնակցեք շաբաթվա դասին:

Սեմինարիան կրոնական կրթության ամենօրյա ծրագիր է: Ձեր սուրբ գրություններն աղոթքով ամեն օր ուսումնասիրելը պետք է դառնա ամենօրյա սովորույթ: Դուք պետք է աշխատեք ձեր սեմինարիայի հանձնարարությունների վրա ուսումնական յուրաքանչյուր օրը, եթե անգամ չեք հաճախում սեմինարիայի դասարան ամեն օր: Դասընթացը պահանջում է 35 մասի ուսումնասիրություն: Էջ viii-ում տրված ընթերցանության աղյուսակը ցույց է տալիս, թե ինչ դուք պետք է սովորեք յուրաքանչյուր մասում: Ձեր ուսուցիչը կօգնի ձեզ հասկանալ յուրաքանչյուր մասի վերջնաժամկետը: Այս ուսումնական ուղեցույցի յուրաքանչյուր դասը տևում է մոտ 30 րոպե՝ ի լրումն ձեր ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությանը:

Բացի ձեր անձնական օրագրից դուք պետք է ունենաք սուրբ գրությունների ուսումնասիրության երկու օրագիր (կամ տետր), որտեղ պետք է գրի առնեք ուսուցման ուղեցույցի ձեր հանձնարարությունները: Ամեն շաբաթ, երբ հանդիպեք ձեր ուսուցչի հետ, դուք պետք է հանձնեք ձեր սուրբ գրությունների օրագիրը՝ այդ շաբաթվա լրացված հանձնարարություններով: Ձեր ուսուցիչը կկարդա ձեր հանձնարարությունները, կպատասխանի դրանց և կվերադարձնի սուրբ գրությունների ձեր օրագիրը հաջորդ շաբաթ: Դուք կարող եք նաև գրել ձեր պատասխանները թղթի վրա և ամրացնել այն արագակար թղթապանակում և ներկայացնել միայն այն էջերը, որոնք լրացրել եք տվյալ շաբաթվա համար: Այնուհետև, երբ ուսուցիչը վերադարձնի ձեր էջերը, կարող եք դրանք նորից կարել թղթապանակում:

Այս ձեռնարկի օգտագործումը սեմինարիայի ամենօրյա ծրագրում

Այս ձեռնարկը կարող է օգտագործվել ուսուցիչների և ուսանողների կողմից սեմինարիայի ամենօրյա ծրագրում՝ դասերը խորացնելու կամ լրացուցիչ աշխատանք կատարելու նպատակով: Ինչևէ, այն նախատեսված չէ ամենօրյա սեմինարիայի բոլոր ուսանողների համար: Եթե ուսանողը լրացուցիչ աշխատանք պետք է կատարի՝ դասի համար միավորներ հավաքելու նպատակով, ուսուցիչը կարող է հանձնարարել նրան կատարել տնային ուսումնասիրման դասը, որը համապատասխանում է այն դասին, որը նա բաց է թողել:

Տնային ուսումնասիրման ուսանողի ձեռնարկի օգտագործումը

ուսումնասիրման ուղեցույց, էջ 17

Մորմոնի Գրքի ընթերցանության աղյուսակ

Book of Mormon Reading

Բարի գալուստ Մորմոնի Գիրք

Ի՞նչ է Մորմոնի Գիրքը:

Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Այն պարունակում է հին մարգարեների գրառումները, որոնք տալիս են Ամերիկյան մայր-ցամաքում Իսրայելի տան ճյուղերից մեկի հետ Աստծո գործերի պատմությունը: Վերջին Օրերի Սրբերի համար Մորմոնի Գիրքը՝ Աստվածաշնչի, Վարդապետություն և Ուխտերի և Թանգագին Մարգարիտի հետ մեկտեղ սուրբ գրություն է համարվում: Մորմոնի Գիրքը հնադարյան Ամերիկյան մեծ քաղաքակրթությունների հիշատակարան է:

1830թ. Անգլիայում առաջին տպագրությունից ի վեր՝ Մորմոնի Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Գրքի տպագրված օրինակների քանակը գերազանցել է 150 միլիոնը: Աստծո մարգարեների կողմից այն նկարագրվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու «պորտաքար»:

Ինչո՞ւ է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը կարևոր ինձ համար:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է, որ մեզ սպասվում է Աստծուն ավելի մոտենալու օրհնությունը, եթե ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը անկեղծ սրտով.

«Արդյոք մեր սրտերում չկա՞ մի խորը ցանկություն՝ ավելի մոտենալ Աստծուն, ավելի նմանվել Նրան մեր ամենօրյա կյանքում, զգալ Նրա ներկայությունը մշտապես: Եթե այո, ապա Մորմոնի Գիրքը, ավելին, քան որևէ այլ գիրք, կօգնի մեզ անել դա:

Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ ոչ միայն ճշմարտությունը, թեև իրականում այն անում է դա: Այն ոչ միայն բերում է վկայություն Քրիստոսի մասին, թեև իրականում անում է դա: Բայց այն ավելին է տալիս: Զորություն կա այդ գրքում, որը կսկսի ներթափանցել ձեր կյանքը այն պահից, երբ սկսեք գրքի լուրջ ուսումնասիրությունը: Դուք ավելի մեծ ուժ կգտնեք գայթակղությանը դիմակայելու համար: Դուք ուժ կգտնեք խաբեությունից խուսափելու համար: Դուք ուժ կգտնեք նեղ ու անձուկ ճանապարհին մնալու համար: Սուրբ գրությունները կոչվում են «կյանքի խոսքեր» (տես ՎևՈւ 84.85), և դա առավել ճշմարիտ է Մորմոնի Գրքի մասին: Երբ դուք սկսեք քաղց և ծարավ զգալ այդ խոսքերի համար, դուք կգտնեք ավելի ու ավելի առատ կյանք» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 7):

Մորմոնի Գիրքը գրվել է այս օրվա և մեզ համար: Հնադարյան մարգարե Մորմոնը, ում անունով կոչվել է գիրքը, և նրա որդի Մորոնին, կրճատել են դարերի պատմություն ունեցող գրառումները, կազմելով ոսկե թիթեղները, որոնցից Մարգարե Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մորմոնի Գիրքը: Աստված, ով գիտի վերջը ամենասկզբից, ոգեշնչել է Իր մարգարեներին, որպեսզի նրանք իմանային, թե ինչի կարիքը մենք կունենայինք մեր օրերում, և որ ներառեին դա իրենց կրճատումներում: Մորոնին՝ վերջինը Մորմոնի Գրքում գրող մարգարենից, կանխատեսել է մեր ժամանակները. «Ահա, ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք: Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները» (Մորմոն 8.35):

Նախագահ Բենսոնը նաև ուսուցանել է, որ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը կօգնի մեզ տարբերել բարին չարից.

«Մորմոնի Գիրքը մարդկանց բերում է Քրիստոսի մոտ երկու հիմնական եղանակներով: Առաջինը, այն պարզ ձևով պատմում է Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Այն վկայում է Նրա աստվածային էության, Քավիչի անհրաժեշտության և Նրան ապավինելու մեր կարիքի մասին: Այն վկայություն է բերում Անկման ու Քավության և ավետարանի առաջին սկզբունքների, ներառյալ՝ կոտրված սիրտ և ապաշխարող հոգի ունենալու և հոգևոր վերածնունդ ապրելու անհրաժեշտության մասին: Այն հայտարարում է, որ մենք պետք է արդարության մեջ դիմանանք մինչև վերջ և ապրենք Սրբի բարոյական կյանքով:

Երկրորդ, Մորմոնի Գիրքը բացահայտում է Քրիստոսի թշնամիներին: Այն հերքում է կեղծ վարդապետությունները և դադարեցնում հակառակությունները (տես 2 Նեփի 3.12): Այն ամրացնում է Քրիստոսի խոնարհ հետևորդներին՝ մեր օրերում դևի չար ծուղակներին, ռազմավարություններին և վարդապետություններին դիմակայելիս: Մորմոնի Գրքում նկարագրված ուրացության տեսակները հատկանշական են այսօր ևս: Աստված՝ Իր անսահման կանխագիտակցությամբ, այնպես է ձևակերպել Մորմոնի Գիրքը, որպեսզի մենք կարողանանք տեսնել սխալը և իմանալ, թե ինչպես պայքարել մեր ժամանակների կեղծ կրթական, քաղաքական, կրոնական և փիլիսոփայական գաղափարների դեմ» (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, May 1975, 64):

Մորմոնի Գրքի մասին

Մորմոնի Գիրքը կազմված է 15 ավելի փոքր գրքերից: Դրանցից ութը սկսվում են վերնագրով, որը գրվել էր ոսկե թիթեղների վրա, որոնցից թարգմանել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը. 1 Նեփի, 2 Նեփի, Հակոբ, Ալմա, Հելաման, 3 Նեփի, 4 Նեփի և Եթեր: Մորմոնի Գրքի որոշ գլուխներ նույնպես կրում են վերնագիր, որը ներառված էր ոսկե թիթեղներում (բացի ներառված գլուխների մասին նախադասությունները). Մոսիա 9, Մոսիա 23, Ալմա 5, Ալմա 7, Ալմա 9, Ալմա 17, Ալմա 21, Ալմա 36, Ալմա 38, Ալմա 39, Ալմա 45, Հելաման 7, Հելաման 13, 3 Նեփի 11, և Մորոնի 9:

Մորմոնի Գրքի յուրաքանչյուր գլխի սկզբում տրվում է այդ գլխի համառոտ ամփոփագիրը շեղագիր տառերով: Գլուխների այս ամփոփագրերը գրվել և ավելացվել են Առաջին Նախագահության ղեկավարության ներքո և չէին հանդիսանում Մորմոնի Գրքի ոսկե թիթեղների սկզբնական տեքստի մասը: