Մաս 27. Օր 1
3 Նեփի 23
Նախաբան
Եսայիայի խոսքերը մեջբերելուց հետո Հիսուս Քրիստոսը պատվիրեց Նեփիացիներին փնտրել մարգարեների խոսքերը: Փրկիչը նաև ուղղեց Նեփիացիներին՝ գրառումներ կատարելու մեջ ջանասեր չլինելու համար:
3 Նեփի 23.1–5
Հիսուս Քրիստոսը պատվիրում է մարդկանց փնտրել մարգարեների խոսքերը
Խորհեք այս վերջին տաս տարիների ընթացքում սուրբ գրություններն ուսումնասիրելու ձեր փորձառությունների մասին: Գրեք մի քանի խոսք կամ կարճ արտահայտություններ այն օրհնությունները նկարագրելու համար, որոնք եկել են ձեր կյանք սուրբ գրություններն ուսումնասիրելու արդյունքում:
Այս ցուցակին նայելիս` մտածեք այս օրհնություններն ինչ կարող են ուսուցանել ձեզ սուրբ գրությունների ուսումնասիրման մասին:
Եսայիայի ուսմունքները մեջ բերելուց հետո (տես 3 Նեփի 22) Փրկիչը պատվիրեց մարդկանց ջանասիրաբար փնտրել Եսայիայի ու մարգարեների խոսքերը: Կարդացեք 3 Նեփի 23.1–5 և պարզեք, թե Փրկիչն ինչու ասաց, որ մենք պետք է փնտրենք Եսայիայի ու մարգարեների խոսքերը: Կարող եք ընդգծել այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգնում են ձեզ հիշել այն, ինչ սովորեցիք:
Պատճառներից մեկը, որ մեզ պատվիրվել է ուսումնասիրել Եսայիայի խոսքերը, այն է, որ «նա խոսել է բոլոր բաների առնչությամբ` [Տիրոջ ուխտյալ] ժողովրդի վերաբերյալ, որոնք Իսրայելի տնից են» (3 Նեփի 23.2): Քանի որ դուք ուխտեր եք կապել Տիրոջ հետ, դուք Իսրայելի տան մասն եք: Եսայիայի խոսքերը ձեզ են վերաբերում: Եվս մեկ պատճառ, որի համար մենք պետք է ուսումնասիրենք Եսայիայի խոսքերը, այն է, որ դրանք իրականանալու են (տես 3 Նեփի 23.3):
Ուշադրություն դարձրեք, որ 3 Նեփի 23.1-ում Հիսուս Քրիստոսը Նեփիացիներին պատվիրեց մասնավորապես «ջանասիրաբար խորաքննել [Եսայիայի խոսքերը]»:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ո՞րն է մարգարեների խոսքերը կարդալու և դրանք ջանասիրաբար խորաքննելու միջև եղած տարբերությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ինչպիսի՞ մեթոդներ կարող են օգնել ձեզ արդյունավետ և իմաստալից կերպով խորաքննել Եսայիայի ու մյուս մարգարեների խոսքերը: (Դուք կարող եք վերանայել Մաս 1. Օր 1–ի դասը` «Ուսումնասիրել սուրբ գրությունները», որպեսզի հիշեք սուրբ գրությունների ուսումնասիրման մի քանի կարևոր միջոցներ:)
-
Երեց Մերիլ Ջ. Բեյթմենը` Յոթանասունի պատվավոր անդամներից մեկը, նշել է մի քանի օրհնություններ, որոնք գալիս են մեր կյանք, երբ մենք փնտրում ենք մարգարեների խոսքերը. «Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք ձեռք ենք բերում մի քանի օրհնություններ: Երբ մարդն ուսումնասիրում է Տիրոջ խոսքերը և հնազանդվում է դրանց, նա ավելի է մոտենում Փրկչին և արդար կյանքով ապրելու ավելի մեծ ցանկություն է ձեռք բերում: Գայթակղությանը դիմակայելու զորությունը մեծանում է և հոգևոր թուլությունները հաղթահարվում են: Հոգևոր վերքերը բուժվում են» (“Coming unto Christ by Searching the Scriptures,” Ensign, Nov. 1992, 28):
Կարդացեք 3 Նեփի 23.5 և ուշադրություն դարձրեք այն խոստումին, որ Փրկիչը տվեց մեզ բոլորիս, եթե մենք ուսումնասիրենք և գործեք ըստ սուրբ գրություններում տրված հրավերի:
-
Պատկերացրեք, դուք ունեք մի ընկեր կամ ընտանիքի անդամ, ով պարբերաբար ձգտում է ուսումնասիրել սուրբ գրությունները: Կիրառելով այն, ինչ սովորել եք 3 Նեփի 23.1–5-ում, գրեք, թե ինչ կարող եք ասել, որպեսզի խրախուսեք այդ անձնավորությանը ջանասիրաբար ուսումնասիրել մարգարեների խոսքերը և ունենալ իմաստալից փորձառություն սուրբ գրությունների հետ:
3 Նեփի 23.6–14
Հիսուս Քրիստոսը նախատում է Իր առաքյալներին կարևոր իրադարձությունները չգրառելու համար
Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը.
«Տեր Հիսուս Քրիստոսն Ինքն է շեշտել Նեփիացիներին ու Լամանացիներին գրառումներ կատարելու մեծ կարևորության մասին [տես 3 նեփի 23.6–13]:
Ես ուրախ եմ, որ ես չէի, ով նախատվեց, չնայած մեղմորեն ու բարությամբ զգացի դա, քանի որ իմ գրառումները ժամանակին կատարելու պարտականությունը չէի կատարել: …
…Հիշեք, Փրկիչը նախատեց նրանց, ովքեր չէին գրառել կարևոր իրադարձությունները» (“The Angels May Quote from It,” New Era, Feb. 2003, 32, 34–35):
3 Նեփի 23-ի մնացած մասը պարունակում է Նախագահ Քիմբալի նկարագրած պատմությունը, երբ Փրկիչը նախատում էր Նեփիացիներին որոշ կարևոր իրադարձություններ իրենց հիշատակարաններում չընդգրկելու համար: Կարդացեք 3 Նեփի 23.6–11 և պարզեք, թե Նեփիացիներն ինչ չէին ընդգրկել: Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր Նեփիացիների համար գրառելՍամուել Լամանացու կողմից կատարված մարգարեության իրականացման մասին: Այդ սուրբ գրությունը Մորմոնի Գրքում ունենալն ինչպե՞ս է օգնում մեզ մեր օրերում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ ձեզ համար կարևոր կլիներ գրել ձեր կյանքում տեղի ունեցող հոգևոր իրադարձությունների և մղումների մասին:
Եթե վերջին ժամանակներում ձեր կյանքում եղել են հոգևոր իրադարձություններ, որոնք դուք գրի չեք առել, այժմ կարող եք գրել ձեր անձնական օրագրում: Մի հասարակ տետր կամ բլոկնոտ բավարար է անձնական օրագիր վարելու համար: Կարդացեք 3 Նեփի 23.12–14 և ուշադրություն դարձրեք, թե Փրկիչն ինչ արեց, երբ Նեփիացիները հնազանդվեցին պատվիրանին և գրի առան Սամուել Լամանացու մարգարեության իրականացման մասին:
Փրկիչը «մեկնաբանեց բոլոր սուրբ գրությունները», որը նշանակում է, որ Նա բացատրեց սուրբ գրությունների նշանակությունը:
Կարդացեք 3 Նեփի 24.1 և ուշադրություն դարձրեք այս հատվածի սկզբի մասի և 3 Նեփի 23.12–14-ում տեղի ունեցածի միջև եղած նմանություններին: Ուշադրություն դարձրեք, որ երբ Նեփիացիները գրի առան այն, ինչ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց նրանց, Նա նրանց ավելի շատ գիտելիք ու հայտնություն տվեց, մեկնաբանելով այդ բաների մասին:
Համաձայն այն ամենի, ինչ սովորեցիք 3 Նեփի 23.6–14-ից, լրացրեք հետևյալ սկզբունքը. Երբ ես գրի եմ առնում սրբազան հուշումները և իրադարձությունները, ես հրավիրում եմ:
Այլ հնարավորությունների հետ մեկտեղ կարող եք ավարտել վերևում նշված սկզբունքը հետևյալ կերպ. Երբ ես գրի եմ առնում սրբազան հուշումները և իրադարձությունները, ես հրավիրում եմ Տիրոջն ինձ ավելի շատ հայտնություններ տալու:
Ձեր սովորած ճշմարտությունն ավելի լիարժեք հասկանալու համար կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ երկու մեջբերումները.
«Խնամքով գրի առնված գիտելիքը գիտելիք է` մատչելի անհրաժեշտության պահին: Հոգեպես զգայուն տեղեկությունը պետք է պահել սուրբ վայրում, որը հաղորդում է Տիրոջը, թե ինչպես եք դուք գնահատում այն: Այդ սովորությունը խթանում է լույս ստանալու ձեր հետագա հավանականությունը» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 88):
«Ապահով տեղում գրի առեք կարևոր բաները, որ դուք սովորում եք Հոգուց: Դուք կտեսնեք, որ երբ գրի եք առնում թանկագին տպավորությունները, հաճախ ստանում եք ավելին: Նաև գիտելիքը, որը դուք ձեռք եք բերում, մատչելի կլինի ձեր կյանքի ընթացքում» (“To Acquire Knowledge and the Strength to Use It Wisely,” Ensign, June 2002, 32):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տիրոջից ստացած մեր հայտնությունները գրի առնելը կարող է օգնել մեզ ավելի շատ հայտնություն ստանալ:
-
Ինչպե՞ս կարող է մեր կյանքում Տիրոջ ազդեցության մասին գրելու համար ժամանակ հատկացնելն օգնել մեզ երախտապարտ զգալ մեր օրհնությունների համար և արտահայտել մեր գոհունակությունը Նրան:
-
Դուք կարող եք մտահոգվել, որ չեք ունեցել հատուկ կամ սրբազան փորձառություններ, որոնք բավականին արժեքավոր կլինեին գրառելու համար: Յոթանասունի պատվավոր անդամ՝ Երեց Ջոն Հ. Գրոբերգը հղել է այս խոսքը. «Որոշ մարդիկ ասում են` գրի առնելու բան չունեմ: Հոգևոր ոչ մի բան տեղի չի ունենում ինձ հետ: Ես ասում եմ`սկսեք գրի առնել, և հոգևոր բաները տեղի կունենան: Դրանք կան միշտ, բայց մենք ավելի զգայուն ենք դառնում դրանց նկատմամբ, երբ գրում ենք» (“Writing Your Personal and Family History,” Ensign, May 1980, 48):
Դուք կարող եք սկսել կիրառել այն, ինչ սովորեցիք հոգևոր փորձառությունները գրի առնելու մասին, հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ձեզ հետ ունենալով թուղթ, տետր կամ օրագիր: Գրի առեք ցանկացած մղում, տպավորություն, փորձառություն կամ զգացում, որ ունեցել եք շաբաթվա ընթացքում: Նաև գրի առեք, թե ինչպես եք զգում ձեր ստացած մղումների համաձայն գործելիս: Այս գործողություններն ամբողջովին կատարելուց հետո գրեք ձեր փորձառությունների մասին:
Պատմեք ինչ-որ մեկին (ընտանիքի անդամին, ընկերոջը կամ Եկեղեցու առաջնորդին) հոգևոր փորձառությունները գրառելու ձեր ծրագրի մասին: Կարող եք այդ անձնավորությանը հրավիրել միանալ ձեզ` գրի առնելով իր սեփական հոգևոր փորձառությունները: Հրավիրելով մեկ ուրիշ անձնավորության ձեզ հետ անել այս ծրագիրը` դուք կարող եք խրախուսել և միմյանց հաղորդել ձեր առաջընթացը: Այնուամենայնիվ, դուք պետք է հիշեք, որ անհրաժեշտ չէ և կարող է հարմար չլինել ձեր սրբազան փորձառություններով կիսվելը միմյանց հետ:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 23 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.