Սեմինարիա
Մաս 13. Օր 4, Մոսիա 25


Մաս 13. Օր 4

Մոսիա 25

Նախաբան

Ինչպես գրված է Մոսիա 25-ում, Լիմքիի ժողովուրդը և Ալմայի հետևորդները ճամփորդեցին Զարահեմլա` ապահովությամբ միավորվելով Մոսիայի թագավորության ներքո: Երբ նեփիացիների այս խմբերը միացան իրար, նրանք զգացին Աստծո բարությունը և Նրա զորությունը նրանց ազատելիս: Նրանք նաև հաստատեցին միացյալ Եկեղեցի: Երբ դուք ուսումնասիրեք այս դասը, կարող է օգտակար լինել մտածելը, թե ինչպես եք դուք տեսել Աստծո բարությունը ձեր կյանքում և Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցուն պատկանելու օրհնությունները:

Մոսիա 25.1–13

Զարահեմլայում հավաքվածները միավորվում են և հայտնի են դառնում որպես նեփիացիներ

Կարդացեք հետևյալ պատմությունը երիտասարդ կնոջ մասին, ով պաշտպանվեց՝ լսելով Հոգուն, երբ Երիտասարդ Կանանց խմբի հետ արշավի էր գնացել.

«Ետդարձի ճանապարհին ես ավելի դանդաղ գնացողների խմբում էի, որը բաղկացած էր հինգ աղջիկներից և մեր ղեկավարից: Նրանք զբաղված էին նկարվելով, ուստի, ես որոշեցի առաջ անցնել: Երբ ես ցած իջա բլուրն ի վար, լսեցի մի կովի ձայն [որ կարծես, թե սատկում էր]: Մի նախազգուշացնող ձայն` հաստատուն, սակայն մեղմ, ասաց «Ետ դարձիր»: Ես գրեթե անտեսեցի այն, սակայն այն կրկին եկավ: Այս անգամ ես լսեցի և վերադարձա խմբի մոտ: Երբ մենք սկսեցինք ցած իջնել, տեսանք երկու վիթխարի կատաղած սև ցուլ, որոնք արագ քայլում էին բլուրն ի վեր: Ամենամեծը սկսեց ոտքով հարվածել գետնին` հառելով հայացքը մեզ վրա: … Մենք անչափ վախեցել էինք, սակայն մեր քահանայության ղեկավարը շեղեց ուշադրությունը և մենք կարողացանք անցնել ցանկապատի վրայով դեպի ապահով վայր:

Երբ մենք կրկին մտանք վրանը, ես գիտակցեցի, որ եթե ես ուշադրություն չդարձնեի Հոգու նախազգուշացմանը, ես կարող էի մահացու վնաս ստանալ կամ նույնիսկ մահանալ: Ես գիտեի, որ Երկնային Հայրն անձնապես հոգում էր ինձ համար և ինձ ապահովության մեջ պահեց: Ես շատ շնորհակալ եմ Տիրոջը այդ նախազգուշացման համար: Այս փորձառությունը ամրացրեց իմ վկայությունը և տվեց ինձ ավելի մեծ սեր առ Տերը» (Marissa W., “Turn Back,” New Era, Nov. 2010, 47):

Ինչպե՞ս է ուրիշ մարդկանց փորձառությունների մասին լսելը կամ կարդալը, որոնք լուսաբանում են նրանց կյանքում Աստծո բարությունը և զորությունը, օգնում ամրացնել ձեզ:

Նկար
ճամփորդությունների գծապատկերը

Երբ Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը միացան Զարահեմլայի ժողովրդին, Մոսիա թագավորը կարդաց նրանց արձանագրությունները ողջ ժողովրդին (տես Մոսիա 25.1–6): Մոսիա 25.7-ում փնտրեք, թե ինչպես արձագանքեց Մոսիա թագավորի ժողովուրդը, մինչ նրանք լսեցին այս ժողովրդի հետ Աստծո գործերի պատմությունները:

  1. Մոսիա 25.8–11-ի չորս հատվածներից յուրաքանչյուրի համար ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մարդկանց արձագանքները, երբ նրանք լսեցին իրենց եղբայրների պատմությունը: Օրինակ Մոսիա 25.8-ում, երբ նրանք տեսան նրանց, ովքեր ազատվել էին լամանացիների ճորտությունից, մարդիկ «լցվեցին անչափ մեծ ուրախությամբ»:

    1. Մոսիա 25.8

    2. Մոսիա 25.9

    3. Մոսիա 25.10

    4. Մոսիա 25.11

Կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում Մոսիա 25.8–11-ի կողքի լուսանցքում. Ուսումնասիրելով ուրիշների հետ Աստծո գործերի հիշատակարանները` մենք կարող ենք ուրախություն և երախտագիտություն զգալ Աստծո բարության համար:

Խորհեք հնարավոր աղբյուրների մասին, որոնցից դուք կարող եք սովորել ուրիշների մասին, ովքեր զգացել են Աստծո բարությունը: Դրանք կարող են լինել սուրբ գրությունները, Եկեղեցու պատմությունը, Եկեղեցու ամսագրերը, գերագույն համաժողովի ելույթները, ձեր իսկ ընտանիքի պատմության հիշատակարանները, վկայության ժողովները և Կիրակնօրյա Դպրոցն ու քահանայության կամ Երիտասարդ Կանանց դասերը: Խորհեք այնպիսի պահերի մասին, երբ դուք սովորել եք Աստծո բարության մասին այս աղբյուրներից: Ապա խորհեք հետևյալ հարցերի շուրջ ձեր պատասխանների մասին.

  • Ունեցե՞լ եմ ես փորձառություն, երբ ուրիշների հանդեպ Աստծո բարության մասին իմանալն օգնել է ինձ զգալ ուրախություն կամ երախտագիտություն:

  • Ինչպիսի՞ երկարաժամկետ ազդեցություններ կարող են լինել, եթե ես մշտապես ուսումնասիրեմ մարդկանց հետ Իր գործերում Աստծո բարության դրսևորումների մասին՝, լինի դա սուրբ գրություններում կամ այլ աղբյուրներում:

Հաջորդ շաբաթվա ընթացքում խորհեք ձեր մտածած աղբյուրներից մեկում Աստծո բարության վերաբերյալ պատմություն ուսումնասիրելու մասին, որը լցնում է ձեզ հիացմունքով, զարմանքով, ուրախությամբ կամ երախտագիտությամբ: Դուք կարող եք ձեր անձնական օրագրում գրել այն մասին, թե ինչ եք սովորել և ինչպիսի ազդեցություն է այն ունեցել ձեզ վրա: Դուք կարող եք նաև օգտագործել այս պատմությունը ընտանեկան երեկոյի ժամանակ` ուսուցանելով ձեր ընտանիքին Աստծո բարության մասին, կամ դուք կարող եք կիսվել այդ պատմությամբ ձեր սեմինարիայի դասարանի կամ ընկերներից մեկի հետ:

Մոսիա 25.14–24

Ալման հաստատում է Աստծո եկեղեցիները նեփիացիների ողջ երկրով մեկ

Երբ Մոսիան ավարտեց մարդկանց համար խոսելը և հիշատակարանները կարդալը, Ալման խոսեց նրանց հետ: Կարդացեք Մոսիա 25.14–16 և ներկայացրեք, թե ինչ ուսուցանեց Ալման: Գրեք ձեռնարկի հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչպե՞ս է Ալմայի ուսուցանածը հանդիսանում Լիմքիի ժողովրդի, ինչպես նաև Ալմայի հետևորդների փորձառությունների համապատասխան ամփոփումը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Ալմայի խոսքերը լսելը կարևոր ժողովրդի համար նրանից հետո, երբ նրանք լսեցին Զենիֆի ժողովրդի պատմությունը:

Մինչև Մոսիա 25-ի ընթերցանությունը շարունակելը մտածեք մի ժամանակաշրջանի մասին, երբ դուք այցելել եք Վերջին Օրերի Սրբերի մեկ այլ ծուխ կամ ճյուղ ձեր ծխի կամ ճյուղի փոխարեն: Մտածեք նմանությունների մասին, որոնք դուք նկատել եք ձեր իսկ ծխի կամ ճյուղի և այն մեկի միջև, որը դուք այցելել եք:

Կարդացեք Մոսիա 25.17–22 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Եկեղեցին ղեկավարվել նեփիացիների մեջ Ալմայի օրերում: Մոսիա 25.21-ում «եկեղեցիները» ծխեր և ճյուղերն են այսօրվա Եկեղեցում: Ճիշտ ինչպես Ալմայի օրերում, Աստված կանչում է ղեկավարներ` Իր Եկեղեցին այսօր առաջնորդելու համար:

Նկար
հաղորդության ժողով

Մոսիա 23.16-ում դուք սովորեցիք, որ Ալման «նրանց քահանայապետն էր» և «իրենց Եկեղեցու հիմնադիրը» (Մոսիա 23.16): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է. «Նեփիացիների մեծ մասը երկրորդ Մոսիա թագավորի իշխանության ներքո դեռևս անվնաս ապրում էին Զարահեմլայի երկրում: Հղումը, որը հայտարարում է, որ Ալման նրանց եկեղեցու հիմնադիրն էր, վերաբերվում էր միայն գաղթականներին, ովքեր փախուստի էին դիմել նեփիացիների առաջին ժառանգության երկրից: Ժամանակի ընթացքում նրանք վերադարձան և միացան հիմնական Եկեղեցուն և Ալման օծվեց որպես Եկեղեցու քահանայապետ այն բոլո տարածքներում, որոնք բնակեցվել էին նեփիացիների կողմից» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 3:39–40):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք կարճ պատասխաններ հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞վ է նեփիացիների Եկեղեցին նման մեր օրերի Եկեղեցուն:

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որպեսզի ղեկավարները կանչվեին Ալմայի կողմից, ով ուներ Աստծո կողմից տրված իշխանություն:

    3. Ինչո՞ւ է կարևոր, որպեսզի ղեկավարները ուսուցանեն նույն ճշմարտությունները Եկեղեցու բոլոր անդամներին ողջ աշխարհով մեկ:

Երբ դուք կարդաք Մոսիա 25.23–24, փնտրեք արտահայտություններ, որոնք նկարագրում են նրանց, ովքեր միացել էին Քրիստոսի Եկեղեցուն, որ նաև նկարագրում է Տիրոջ Եկեղեցու անդամներին այսօր: Այս հատվածներից սովորած սկզբունքներից մեկը հետևյալն է. Եթե մենք մեզ վրա վերցնենք Հիսուս Քրիստոսի անունը և ապրենք համապատասխան ձևով, Տերը մեզ վրա կթափի Իր Հոգին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ինչպե՞ս են Մոսիա 25.23–24ում այն արտահայտությունները, որոնք նկարագրում են Եկեղեցու նեփիացի անդամներին, վերաբերվում Եկեղեցու անդամներին այսօր:

    2. Ինչպե՞ս կարող է հիշելը, որ դուք վերցրել եք ձեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը, փոխել ձեր մտքերը և ամեն օր ձեր կատարած ընտրությունները:

Մոսիա 25.24-ում ուշադրություն դարձրեք, որ «Տերը դուրս թափեց Իր Հոգին» Իր ժողովրդի վրա: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը շեշտել է Սուրբ Հոգու պարգևի արժեքը Եկեղեցու անդամների համար.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին

«Սուրբ Հոգու պարգևը, որը Սուրբ Հոգին որպես մշտական զուգընկեր ունենալու իրավունքն է, ձեռք է բերվում միայն առ Քրիստոս հավատքի, ապաշխարության, ընկղմամբ մկրտության և Մելքիսեդեկյան Քահանայությամբ օժտված իշխանություն ունեցող ծառայի ձեռքերը գլխին դնելու պայմանով: Այն Տիրոջ Եկեղեցու արժանի անդամին հասանելի ամենաթանկագին պարգևն է:

… Այն վկայության և հոգևոր պարգևների աղբյուրն է: Այն լուսավորում է մտքերը, լցնում մեր հոգիներն ուրախությամբ, սովորեցնում է մեզ բոլոր բաները և մեզ հիշեցնում մոռացված գիտելիքները: Սուրբ Հոգին նաև մեզ «ցույց կտա բոլոր բաները, որ [մենք] պետք է անենք» [2 Նեփի 32.5]» (“The Unspeakable Gift,” Ensign կամ Liahona, May 2003, 26):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ձեր մասնակցությունը օգնում ձեզ զգալ Հոգին:

    2. Ի՞նչ կարող եք դուք անել, որ մեծացնեք ձեր հավատարմությունը և արդար գործերը, որպեսզի կարողանաք ձեզ ավելի մոտ զգալ Հոգուն:

Աշխատեք որևէ մեկի հետ կիսվել ձեր գիտելիքով այն մասին, թե ինչպես է Սուրբ Հոգու պարգևն օրհնել ձեր կյանքը: Սուրբբ Հոգու միջոցով ունեցած օրհնությունները կարող են շատանալ, եթե դուք ձգտեք արժանի լինել Նրա ընկերակցությանը:

  1. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 25 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ).

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.