Մաս 22. Օր 1
Հելաման 1–2
Նախաբան
Պաորանի մահից հետո վտանգավոր հակառակություն է բարձրանում Նեփիացիների միջև այն հարցի վերաբերյալ, թե նրա որդիներից (Պաորան, Պաանքի, Պակումենի) ով է լինելու նոր գլխավոր դատավորը: Պաորանն ընտրվում է ժողովրդի կողմից որպես նոր գլխավոր դատավոր: Պաանքիի հետևորդներից մեկը, Կիսկումեն անունով մի մարդ, ով գաղտնի խմբակցության անդամ էր, սպանում է Պաորանին, և այնուհետև Պակումենին է նշանակվում որպես գլխավոր դատավոր: Օգտվելով այս հակառակությունից և մասնատվածությունից` Լամանացիները կարողանում են նվաճել Նեփիացիների մայրաքաղաք Զարահեմլան և սպանել Պակումենիին: Նեփիացի զորավար Մորոնիան ետ է վերցնում Զարահեմլա քաղաքը, և Հելամանը նշանակվում է որպես գլխավոր դատավոր: Կիսկումենը սպանվում է Հելամանին սպանել փորձելիս, իսկ Գադիանթոնը դառնում է գաղտնի խմբակցության առաջնորդը:
Հելաման 1
Հակառակությունը այն հարցի շուրջ, թե ով է լինելու գլխավոր դատավոր, թույլ է տալիս Լամանացիներին ներխուժել Զարահեմլա` Նեփիացիների մայրաքաղաք
Հիշեք վերջին անգամ ինչ-որ մեկի հետ ունեցած ձեր վիճաբանության կամ ուրիշների վիճաբանությանը ականատես լինելու մասին: Ինչպիսի՞ խնդիրներ է առաջացնում նման հակառակությունը: Մինչ կուսումնասիրեք Հելաման 1-ը, ուշադրություն դարձրեք Նեփիացիների մեջ հակառակության կողմից պատճառած խնդիրներին, և խորհեք, թե ինչ կարող եք սովորել նրանց փորձառությունից:
Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և բաց թողնված տեղերում գրեք հարցերի ձեր պատասխանները.
-
Հելաման 1.1–4: Ի՞նչը դարձավ հակառակության և երկպառակության պատճառ Նեփիացի ժողովրդի մեջ:
-
Հելաման 1.5–8: Ո՞վ նշանակվեց որպես գլխավոր դատավոր: Ինչպե՞ս արձանգանքեցին դրան գլխավոր դատավորի երկու եղբայրները:
-
Հելաման 1.9–12: Ի՞նչ արեց Կիսկումենը, և ի՞նչ ուխտ կապեցին նա և իր գաղտնի խմբակցության անդամները միմյանց հետ:
Նեփիացիների մեջ հակառակության ժամանակահատվածում Կորիանթումր անունով մի մարդ առաջնորդեց Լամանացիներին արշավել դեպի Զարահեմլա: Կարդացեք Հելաման 1.18–22 և պարզեք, թե ինչ կարողացան անել Լամանացիները Նեփիացիների հակառակության պատճառով:
Ճշմարտություններից մեկը, որ մենք կարող ենք սովորել այս պատմությունից, հետևյալն է. հակառակությունը պառակտիչ է, և այն մեզ դարձնում է խոցելի հակառակորդի ազդեցության նկատմամբ: Դուք կարող եք գրի առնել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում`Հելաման 1.18-ի կողքին:
-
Որպեսզի ավելի լավ հասկանաք այս սկզբունքը, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Մի երիտասարդ աղջիկ վիճում է ծնողների հետ իր ընկերների համար: Ինչպե՞ս կարող է այս հակառակությունն ազդել իր վերաբերմունքի վրա` իր կյանքի այլ ոլորտների մասին ծնողների խորհուրդը լսելու հարցում:
-
Մի երիտասարդ տղա զայրացած է ինչ-որ մեկի վրա իր քահանայության քվորումում: Ինչպե՞ս կարող է այս հակառակությունն ազդել իր պահվածքի վրա եկեղեցում:
-
Խորհեք ձեր կյանքի մի ոլորտի մասին, որտեղ դուք զգացել եք հակառակության առկայություն ձեր և այլ մարդկանց միջև: Ինչպիսի՞ մի հատուկ բան կարող եք անել, որպեսզի հեռացնեք այս հակառակությունը ձեր կյանքից: Ինչպե՞ս կարող եք իրականացնել դա:
-
Հելաման 1.22–30 –ում հիշատակվում է, որ Լամանացիները Զարահեմլան նվաճելուց հետո անմիջապես սկսեցին արշավել դեպի Լիառատ քաղաքը, որպեսզի այն նույնպես նվաճեն: Նեփիացի զորքերը կարողացան շրջափակել Լամանացիներին և պարտության մատնել նրանց: Շատ Լամանացիներ սպանվեցին, իսկ նրանց, ովքեր հանձնվեցին, թույլ տրվեց վերադառնալ իրենց սեփական երկիրը:
Հելաման 2
Հելամանը դառնում է գլխավոր դատավոր, իսկ նրա ծառան խանգարում է գաղտնի խմբակցությանը խլել նրա կյանքը
Նախքան կուսումնասիրեք Հելաման 2, խորհեք, թե ինչպես հավատարիմ երիտասարդ աղջիկը կամ երիտասարդ տղան կձգտի ուղղել սխալը կամ մեղքը: Նա կփորձի՞ այն թաքցնել, թե կփնտրի ներում Տիրոջից և նրանցից, ում վիրավորել է:
Երբ Կիսկումենը սպանեց Պաորանին, նա և իր գաղտնի խմբակցության անդամները խոստացան միմյանց, որ նրանք երբեք չեն ասի որևէ մեկին, թե ով է կատարել սպանությունը: Կարդացեք Հելամանի 2.3–4, և ուշադրություն դարձրեք հետևյալ արտահայտությանը. «մտել էին ուխտի մեջ, որ ոչ ոք չիմանար իր ամբարշտությունը»: Այնուհետև կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.43, և ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերն ուզում, որ մենք գործենք, երբ մենք ինչ-որ սխալ բան ենք անում:
-
Ըստ Հելամանի 2.3–4 ու Վարդապետություն և Ուխտերի 58.43 ձեր ուսումնասիրության` սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրի առեք տարբերությունը այն ճանապարհների միջև, թե ինչպես է Տերն ուզում, որ մենք վարվենք մեղքի հետ, և թե ինչպես վարվեցին մեղքի հետ Կիսկումենը և իր հետևորդները:
Պաորանի մահից հետո Հելամանը դառնում է հաջորդ գլխավոր դատավորը, և այնուհետև Կիսկումենը և նրա գաղտնի խմբակցությունը որոշում են Հելամանին նույնպես սպանել: Այդ ժամանակ Գադիանթոն անունով մի մարդ դառնում է գաղտնի խմբակցության առաջնորդը: Կարդացեք Հելաման 2.2–9 և ներքևի տարածքում գրեք, թե ինչպես սպանվեց Կիսկումենը.
Կարդացեք Հելաման 2.10–14 և ուշադրություն դարձրեք, թե ինչ տեղի ունեցավ Գադիանթոնի ավազակախմբի հետ: Մորմոնը զգուշացնում էր, որ գաղտնի խմբակցություններն, ինչպիսիք են Գադիանթոնի ավազակները, ովքեր կոչվում էին «գաղտնի խմբակցություններ» (տես, օրինակ, Հելաման 3.23), ի վերջո հանգեցնում են Նեփիացի ժողովրդի կործանմանը: Մորմոնի Գրքի նախորդ մարգարեները նույնպես զգուշացրել են գաղտնի խմբակցություններին հարելու վտանգի մասին (տես 2 Նեփի 26.22; Ալմա 1.12): Գաղտնի խմբակցությունները կարող են առաջացնել հասարակությունների կործանում:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը զգուշացրել է ներկայիս գաղտնի խմբակցությունների վտանգի մասին: Այս զգուշացումը կարդալիս նշեք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի պայքարենք գաղտնի խմբակցությունների դեմ:
«Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ հանցագործ գաղտնի խմբակցությունները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատների և ընտանիքների, այլ նաև ողջ քաղաքակրթությունների համար: Այսօրվա գաղտնի խմբակցություններ են` ավազակախմբերը, թմրանյութեր վաճառող խմբերը և կազմակերպված հանցավոր ընտանիքները: Մեր օրերի գաղտնի խմբակցությունների գործունեությունը շատ նման է Մորմոնի Գրքի ժամանակահատվածի Գադիանթոնի ավազակների գործունեությանը: … Նրանց նպատակներն են` «սպանել, թալանել, գողանալ, պոռնկություններ և ամեն ձևի ամբարշտություն անել, հակառակ իրենց երկրի օրենքների և նաև իրենց Աստծո օրենքների» [Հելաման 6.23]:
Եթե մենք զգույշ չլինենք, ապա այսօրվա գաղտնի խմբակցությունները կարող են ուժ և ազդեցություն ձեռք բերել այնպես արագ և լիարժեք, ինչպես Մորմոնի Գրքի ժամանակներում: …
Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ դևը «բոլոր մեղքերի հեղինակն է» և այս գաղտնի խմբակցությունների հիմնադիրը [Հելաման 6.30]:… Նրա նպատակն է կործանել մարդկանց, ընտանիքներ, համայնքներ և ազգեր [տես 2 Նեփի 9.9]: Դա նրան հաջողվում էր որոշակիորեն Մորմոնի Գրքի ժամանակահատվածում: Եվ նա շատ ավելի մեծ հաջողություն ունի այսօր: Այդ պատճառով մեզ համար կարևոր է … ամուր կառչել ճշմարտությունից ու արդարությունից` անելով այն, ինչ կարող ենք, որպեսզի ապահով պահենք մեր համայնքները:
… [Մենք կարող ենք] «կանգնել որպես Աստծո վկաներ» օրինակ ծառայելով, պահելով Եկեղեցու չափանիշները և կիսվելով մեր վկայությամբ մեզ շրջապատող մարդկանց հետ [տես Մոսիա 18.9]» (“Standing for Truth and Right,” Ensign, Nov. 1997, 38):
Խորհեք մեկ կամ մի քանի ուղիների մասին, որ կարող եք ձեր համայնքում և ձեր երկրում կիրառել Երեց Բալլարդի`հանուն ճշմարտության և արդարության կանգնելու մասին ուսմունքը:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Հելաման 1 2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.