Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 31. Օր 2, Մորոնի 1–5


Մաս 31. Օր 2

Մորոնի 1–5

Նախաբան

Եթերի թիթեղների կրճատումը ավարտելուց հետո Մորոնին բացատրել է, որ նա «չէր կարծում, որ կգրեր ավելին» (Մորոնի 1.1): Սակայն, նա պահպանվել էր «գրելու մի քանի բան ևս, որպեսզի գուցե դրանք արժեքավոր լինեն» նրանց համար վերջին օրերում (Մորոնի 1.4): Մորոնի 1–5-ը հաստատում է Մորոնիի հավատարմությունը Հիսուս Քրիստոսին: Դա նաև հակիրճ ներկայացնում է հրահանգները ավետարանի կարևոր արարողությունների համար՝ ներառելով հաղորդության սպասավորումը:

Մորոնի 1

Մորոնին թափառում է իր կյանքի համար ապահով վայր փնտրելով և շարունակում է գրել

Յոթանասունի պատվավոր անդամ Երեց Դեյվիդ Ի. Սորենսենը պատմել է մի երիտասարդ աղջկա մասին, ով իր համոզմունքները պաշտպանելու քաջություն դրսևորեց.

«Թոռնիկս՝ Ջենիֆերը մի օր հրավիրվեց իր դպրոցական ընկերների հետ ճաշի և կինոդիտման: Բոլոր աղջիկները համաձայնեցին գնալ ֆիլմ դիտելու, Ջենիֆերն էլ ցանկություն հայտնեց գնալու: Սակայն այն աղջիկը, ով գնաց խմբի համար ֆիլմի տոմսերը գնելու, վերադարձավ չնախատեսված մեկ այլ ֆիլմի տոմսերով: Նա ասաց. «Հրաշալի ֆիլմ է, բացի այդ 16 տարեկանից բարձր տարիքի համար է»:

Ջենիֆերն անակնկալի գալով չհավատաց, որ իրավիճակն այդքան կտրուկ կարող էր փոխվել: Բայց բարեբախտաբար նախքան այդ վիճակում կհայտնվեր նա փոխեց կինոդիտման գնալու իր միտքը: Նա կարողացավ հաստատուն մնալ և ասել իր ընկերներին. «Ես չեմ կարող գնալ նման ֆիլմ դիտելու: Ծնողներիս դա դուր չէր գա»: Որին աղջիկները պատասխանեցին. «Դե լավ, ծնողներդ երբեք չեն իմանա»: Սակայն Ջենիֆերը շարունակեց. «Դե, իրականում կարևոր չէ ծնողներս կիմանան, թե ոչ: Ես պարզապես նման ֆիլմեր չեմ դիտում»:

Ընկերները սրտնեղեցին և փորձեցին նրան համոզել: Նրանք ասացին, որ նա «փչացնում էր ամեն բան»: Երբ նա տեղի չտվեց, նրանք տոմսն ու մանրը շպրտեցին նրա երեսին և գնացին ֆիլմը դիտելու: Ցավալի էր այդ երեկո միայնակ մնալ և մերժվել ընկերների կողմից: Բայց դա կարևոր պահ էր Ջենիֆերի և մեր ընտանիքի համար: Նա ձեռք բերեց վստահություն, արժանապատվություն և հոգևոր ուժ» (“You Can’t Pet a Rattlesnake,” Ensign, May 2001, 42):

Կարդացեք Մորոնի 1.1–3, և գտեք, թե ինչպես Մորոնին միայնակ կանգնեց իր հավատքի համար: Մորոնին և Երեց Սորենսենի թոռնիկը երկուսն էլ ծառայում են օրինակ, թե ինչպես կարող են անհատները պաշտպանել այն, ինչը համարում են ճշմարիտ: Դուք նույնպես կարող եք ամեն օր կատարել թվացյալ փոքր որոշումներ, որոնք կդրսևորեն ձեր հավատքը, հնազանդությունը և Քրիստոսին հետևելու ցանկությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն պահի մասին, երբ ընտրել եք պաշտպանել ձեր համոզմունքները կամ հնազանդորեն դրսևորել ձեր հավատքը:

Մտածեք, թե ինչպես կարող եք ավելի լավ պաշտպանել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Կարդացեք Մորոնի 1.4-ը բացահայտելու համար, թե ինչու Մորոնին որոշեց գրել մի քանի բան ևս: Մենք ի՞նչ կարող ենք սովորել Մորոնիի օրինակից և շարժառիթից ավելին գրելու նրանց հետնորդներին, ովքեր փնտրում էին զրկել նրան կյանքից: Դուք ի՞նչ կգրեիք ձեր իսկ հետնորդներին, որը օրհնություն կլիներ նրանց համար: Ուսումնասիրելով Մորոնի 2–5-ը խորհեք, թե ինչ առումով են Մորոնիի գրվածքներն «արժեքավոր» ձեզ համար (Մորոնի 1.4):

Մորոն 2

Մորոնին գրում է հրահանգներ Սուրբ Հոգու պարգևները շնորհելու վերաբերյալ

Մտածեք որպես Եկեղեցու անդամ հաստատվելու և ձեռնադրությամբ Սուրբ Հոգու պարգևը ստանալու ձեր փորձառնության մասին: Դուք ինչ եք հիշում այդ արարողությունից: Կարդացեք Մորոնի 2.1–3, և խորհեք, թե ինչպես է Սուրբ Հոգու պարգևն օրհնություն եղել ձեր կյանքում:

Այս հատվածներում ուսուցանվող ավետարանական սկզբունքը հետևյալն է. Պատշաճ քահանայական իշխանություն կրող արժանի անդամները կարող են ձեռնադրման միջոցով Սուրբ Հոգու պարգևը շնորհել մկրտված անդամներին:

Մորոնի 3

Մորոնին գրի է առնում հրահանգները անհատներին քահանայության պաշտոններին կարգելու համար

Դուք երբևէ տեսե՞լ եք ինչ-որ մեկի քահանայության իշխանության գծի գրառումը: Այդ գրառումը ցույց է տալիս, թե ով է այդ մարդուն կարգել որպես քահանա և ով է իր հերթին կարգել այդ մարդուն և այդպես շարունակ մինչև Հիսուս Քրիստոս: Միգուցե դուք ունեք ձեր քահանյության իշխանության գծի գրանցումը կամ տեսել եք ձեր եղբորինը կամ հորինը: Խորհեք իշխանության գիծը ուղիղ մինչև Հիսուս Քրիստոս հասնելու հնարավորության կարևորության մասին, երբ կարդում եք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Աստվածային իշխանությամբ գործելը պահանջում է ավելին, քան պարզապես հասարակական համաձայնագիրն է: Այն չի կարող առաջանալ կրոնական ուսուցմամբ կամ մի խումբ մարդկանց լիազորությամբ: Ոչ, Աստծո լիազորված աշխատանքում պետք է լինի ավելի մեծ զորություն, քան այն, ինչ մարդիկ արդեն ունեն համայնքներում, փողոցներում կամ ճեմարաններում՝ մի փաստ, որը բազմաթիվ ազնիվ կրոնասեր հետազոտողներ իմացել և բացահայտ խոստովանել են սերունդներ շարունակ՝ հանգեցնելով Վերականգման: …

…Մենք Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցում կարող ենք հետևել իշխանության քահանայության գծին, որը գործադրվում է ծխի նորագույն սարկավագի կողմից մինչև եպիսկոպոսը, որը նախագահում է նրան և մարգարեն, որը նախագահում է մեզ բոլորիս: Այդ գիծը չընդհատվող շղթայով ետ է գնում մինչև սպասավորող հրեշտակներ, ովքեր եկել էին անձամբ Աստծո Որդու կողմից՝ կրելով այս անզուգական պարգևը երկնքից» (“Our Most Distinguishing Feature,” Ensign or Liahona, May 2005, 44):

Ամեն ոք, ով ստանում է Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան քահանայություն, կարգվում է նաև քահանության պաշտոնի, որն իր մեջ ներառում է որոշակի պարտականություններ: Կարդացեք Մորոնի 3.1–4, և գտեք, թե ինչպես են անհատները կարգվում քահանայության պաշտոնի, ներառյալ քահանայի կամ ուսուցչի պաշտոնը:

Կարող եք հետևյալ ճշմարտությունները գրել ձեր սուրբ գրություններում՝ այս հատվածների կողքին. Անհատները կարգվում են քահանայության պաշտոնի համապատասխան իշխանություն ունեցողների կողմից ձեռնադրմամբ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր անհատի համար քահանայության պաշտոնին կարգվել արդեն իսկ քահանայություն կրողի կողմից:

    2. Ինչպե՞ս է քահանայության իշխանություն ունենալը Եկեղեցում կամ ընտանիքում արժեքավոր ձեզ համար:

Մորոնի 4–5

Մորոնին բացատրում է՝ ինչպես պետք է սպասավորել հաղորդությունը

հաց և ջուր հաղորդության սեղանի վրա
  1. journal iconՄտածեք հաղորդության խորհրդանիշների մասին և հաղորդությունը ճաշակելու ձեր փորձառության մասին: Այնուհետև կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Լավագույնս հիշելով գրի առեք հաղորդության աղոթքներից մեկը՝ հացի կամ ջրի համար:

    2. Վերանայելով այդ սուրբ աղոթքները (տես Մորոնի 4.3; 5.2) և ստուգելով, թե դուք ինչ եք գրել այս առաջադրանքի առաջին մասում, գրեք հաղորդության աղոթքներից մեկի այն մասի մասին, որն առանձնանում է ձեզ համար և բացատրեք, թե ինչու է աղոթքի այդ մասն իմաստալից ձեզ համար:

Մորոնին իր հիշատակարանում ընդգրկել է աղոթքներ հաղորդության սպասավորման համար, որովհետև նա զգում էր, որ դրանք կարող էին «արժեքավոր լինել» մարդկանց համար «ինչ որ մի օր՝ ապագայում» (Մորոնի 1.4): Կարդացեք Մորոնի 4.1–3 և 5.1–2, և գտեք այն արտահայտությունները, որոնք բացատրում են, թե ինչն են ներկայացնում հաղորդության հացը և ջուրը: Կարդալիս օգտակար կլինի հիշել, որ այժմ Եկեղեցին, Ջոզեֆ Սմիթին տրված վկայության արդյունքում, գինու փոխարեն հաղորդության ժամանակ օգտագործում է ջուր (տես ՎևՈւ 27.2):

Ամփոփեք հաղորդության նպատակը լրացնելով այս արտահայտությունը. Հաղորդության խորհրդանիշներն օգնում են մեզ հիշել .

Մտածեք, թե ինչու է Փրկչի մարմինը և արյունը կարևոր մեզ համար:

Փրկչի կրած ֆիզիկական տառապանքը, մահը և Հարությունը և Նրա կեղեքող հոգևոր տառապանքը, որը դրսևորվեց Նրա արյան հեղումով, հնարավոր դարձրեց մեղքերի թողությունը բոլոր նրանց, ովքեր հավատք են գործադրում առ Նա և աղոթում են: Հաղորդության խորհրդանիշներն օգնում են մեզ հիշել Հիսուս Քրիստոսի Քավությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին կամ երկուսին.

    1. Հաղորդության ժամանակ Փրկչի Քավության մասին անկեղծորեն խորհելն ինչպե՞ս է ձեզ օգնել կամ հոգեպես ամրացրել:

    2. Ի՞նչ կարող եք անել հաղորդության ժամանակ Փրկչի Քավությունը հիշելու վրա ավելի լավ կենտրոնանալու համար:

Օգնելու համար հասկանալ, թե ինչ եք խոստանում կատարել հաղորդությունը ճաշակելիս, վերանայեք Մորոնի 4.3 և լրացրեք հետևյալ աղյուսակը.

Ինչ եմ ուխտում կատարել

Իմ կարծիքով, ինչ է նշանակում պահել ուխտի այս մասը

Ինչ կարող եմ անել ուխտի այս մասն ավելի լավ պահելու համար

1.

2.

3.

Մենք նաև Մորոնի 4.3-ից սովորում ենք, որ հավատարմորեն պահելով հաղորդության մեր ուխտը՝ մենք միշտ կարող ենք Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերն ընթերցելիս մտածեք, ինչպես եք զգացել Սուրբ Հոգու պարգևը իր նշած եղանակներով. «Մեր մահկանացու ճամփորդության ընթացքում Տիրոջ Հոգին կարող է լինել մեր ուղեկիցը և կօրհնի մեզ՝ առաջնորդելով, հրահանգելով և հոգևոր պաշտպանություն ապահովելով» (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign or Liahona, May 2006, 31):

Խորհեք Փրկչի Քավության մասին, երբ ընդունում եք հաղորդությունը Կիրակի օրը: Փորձեք պահել աղյուսակում ներկայացված ուխտի մասերը, որպեսզի Տիրոջ Հոգին միշտ լինի ձեզ հետ:

  1. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մորոնի 1–5 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.