Սեմինարիա
Մաս 28. Օր 3, Մորմոն 3–6


Մաս 28. Օր 3

Մորմոն 3–6

Նախաբան

Լամանացիներից իրենց հողերը կրկին վերցնելուց հետո, Նեփիացիները պատրաստվեցին ճակատամարտի: Մորմոնը աղերսեց Նեփիացիներին ապաշխարել, փոխարենը` նրանք պարծենում էին իրենց ուժով և երդվում վրեժխնդիր լինել իրենց զոհված եղբայրների համար: Քանի որ Տերը արգելել էր Իր ժողովրդին վրեժխնդրություն փնտրել, Մորմոնը հրաժարվեց առաջնորդել նրանց զորքը, և նրանք պարտվեցին: Քանի որ Նեփիացիները շարունակում էին մնալ ամբարիշտ, Աստված Իր դատաստանները թափեց նրանց վրա և Լամանացիները սկսեցին նրանց բնաջնջել երկրի երեսից: Ի վերջո, Մորմոնը վերադարձավ և առաջնորդեց Նեփիացիներին ճակատամարտում, բայց քանի որ նրանք հրաժարվեցին ապաշխարել, կոտորվեցին Լամանացիների կողմից: Մորմոնը ողբաց, որ նրանք կործանվեցին և չկամեցան վերադառնալ Հիսուս Քրիստոսի մոտ: Նա մարգարեացավ, որ այդ ժողովրդի հիշատակարանը ի հայտ կգա վերջին օրերին, և նա խրախուսեց նրանց, ովքեր կարդալու էին այն` ապաշխարել և պատրաստվել իրենց անձնական դատաստանին` Աստծո առաջ:

Մորմոն 3–4

Քանի որ Նեփիացիները դառնում են ավելի ու ավելի ամբարիշտ, Մորմոնը հրաժարվում է առաջնորդել նրանց բանակները, և Լամանացիները սկսում են բնաջնջել նեփիացիներին երկրի երեսից

Երբևէ զգացել եք, որ Տերը ցանկացել է, որ դուք ինչ-որ բան փոխեք ձեր կյանքում: Արդյո՞ք Նա քաջալերել կամ օգնել է ձեզ ինչ-որ բան փոխել ձեր կյանքում առանց դա գիտակցելու:

Մորմոնի ժամանակներում Նեփիացիները հաճախ չէին գիտակցում կամ գնահատում, թե ինչպես էր Տերն ազդում Լամանացիների դեմ մղած իրենց ճակատամարտերի վրա: Այն բանից հետո, երբ Նեփիացիները դաշինք կնքեցին Լամանացիների և Գադիանթոնի ավազակների հետ, Տերը թույլ տվեց, որ նրանք 10 տարի ապրեին առանց հակասությունների: Այդ տարիների ընթացքում նրանք ֆիզիկապես պատրաստվում էին գալիք հարձակումներին (տես Մորմոն 2.28; 3.1):

Կարդացեք Մորմոն 3.2–3, և գտեք այն կարևոր պատճառը, թե ինչու էր Տերը ցանկանում, որ Նեփիացիները նախապատրաստվեին Լամանացիների հարձակումներին: Ինչպե՞ս Նեփիացիները արձագանքեցին: Ըստ Մորմոն 3.3-ի, ինչո՞ւ Տերը խնայեց Նեփիացիներին իրենց վերջին ճակատամարտերում, չնայած նրանց ամբարշտությանը:

Ինչպես հիշատակված է Մորմոն 3.4–8 -ում, ճակատամարտում Տերը երկու անգամ ևս պաշտպանեց Նեփիացիներին: Ամբարիշտ Նեփիացի ազգի հետ Տիրոջ գործերից մենք կարող ենք սովորել այն վարդապետական ճշմարտությունը, որ Իր ողորմածությամբ Տերը մեզ տալիս է բավարար հնարավորություններ մեր մեղքերից ապաշխարելու համար: Այդ հնարավորությունները վկայում են Աստծո համբերության, բարության և Նրա փափագի մասին, որ Նրա բոլոր զավակները ապրում են այնպես, որ արժանանան Քավության բոլոր օրհնություններին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին (կարող եք պատասխանները գրել ձեր անձնական օրագրում, եթե դրանք սուրբ կամ գաղտնի բնույթ են կրում).

    1. Ինչպե՞ս է Տերը խրախուսում ձեզ, որպեսզի ապաշխարեք, և հնարավորություններ ընձեռում դրա համար: Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Նրա բնավորության մասին:

    2. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի այդ քաջալերանքը չանտեսեք և ձեր սրտերը չկարծրացնեք, ինչպես Նեփիացիները Մորմոն 3.3-ում:

Ձեր կյանքում փոփոխություններ կատարելու նպատակով Տիրոջ կողմից տրված հնարավորությունները և հրավերները կարող են առավել հաճախ գալ, քան դուք կարող եք գիտակցել: Օրինակ, նրանք կարող են գալ, երբ դուք ճաշակում եք հաղորդությունից կամ Սուրբ Հոգուց հուշում եք ստանում ինքներդ ձեզ բարելավելու կամ մյուսներին ծառայելու համար: Փնտրելով մնան հնարավորություններ և արձագանքելով դրանց` արագ փոփոխություններ կատարելով, դուք ձեր կյանք կուղղեք Տիրոջ փրկագնող զորությունը: Որպեսզի հասկանաք, թե ինչու էին Նեփիացիներն ընդդիմանում իրենց հասնելու Տիրոջ փորձերին, կարդացեք Մորմոն 3.9–10 և գտեք, թե ինչպես էին նրանք գործում ի պատասխան Լամանացիների հանդեպ տարած իրենց հաղթանակների: (Կարդալիս, օգտակար կլինի իմանալ, որ վրեժխնդիր բառը հատված 9-ում նշանակում է վրեժխնդիր լինել պատճառված վնասի համար:)

Ինչպե՞ս Նեփիացիներն արձագանքեցին Լամանացիների հանդեպ տարած իրենց հաղթանակներից հետո: Կարդացեք Մորմոն 3.11–13, և գտեք ինչպես Մորմոնը վարվեց՝ ի պատասխան վրեժխնդրություն փնտրելու բանակի երդմանը:

Մորմոնը ավելի քան 30 տարի առաջնորդել էր Նեփիացի զորքին, չնայած նրանց ակնհայտ ամբարշտությանը: Այդ ժամանակ բանակն առաջնորդելուց Մորմոնի հրաժարվելը ի՞նչ է ուսուցանում մեզ վրեժխնդրություն փնտրելու լրջության մասին:

Կարդացեք Մորմոն 3.14–16, նշեք այն հատվածները, որոնք ներկայացնում են, թե ինչ է Տերն ուսուցանել Մորմոնին վրեժխնդրության (կամ վրեժխնդրություն փնտրելու) մասին: Այս հատվածներից մենք սովորում ենք այն ճշմարտությունը, որ Տերն արգելում է մեզ վրեժխնդրություն փնտրել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Երբևէ ցանկացե՞լ եք վրեժխնդիր լինել` կատարելով տվյալ անձնավորության հանդեպ այն, ինչ նա է արել ձեզ: Ինչո՞ւ եք կարծում, որ դա վտանգավոր կամ սխալ պատասխան է: Ձեր կարծիքով, ո՞վ կտուժի ձեր վրեժխնդրությունից:

    2. Ինչո՞ւ պետք է թողնենք դատաստանը և վրեժխնդրությունը Տիրոջ ձեռքում, և ինքներս չկատարենք դա:

Թեպետ գուցե գիտենք, որ պետք է զերծ մնանք վրեժխնդրությունից, հաճախ դժվար կլինի հաղթահարել այդ զգացմունքները, երբ դրանք ի հայտ գան: Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի խորհուրդը կարդալիս ընդգծեք այն հատվածները, որոնք կօգնեն ձեզ իմանալ, ինչ կարող եք անել վրեժխնդրության զգացումը հաղթահարելու համար.

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Մենք պետք է գիտակցենք և ճանաչենք զայրույթը: Դրա համար խոնարհություն է պահանջվում, սակայն եթե մենք ծնկի իջնենք և խնդրենք Երկնային Հորը ներման զգացումն ունենալու համար, Նա կօգնի մեզ: Տերը պահանջում է մեզանից «ներել բոլոր մարդկանց» [ՎևՈւ 64:.10] մեր բարիքի համար, որովհետև «ատելությունը կասեցնում է հոգևոր աճը» [Orson F. Whitney, Gospel Themes (1914), 144]: Միայն ատելությունից և դառնությունից ձերբազատվելու դեպքում Տերը սփոփանք կպարգևի մեր սրտերին: …

… Երբ ողբերգություն է տեղի ունենում, մենք ոչ թե պետք է անձնական վրեժխնդրություն փնտրենք, այլ պետք է թույլ տանք, որ արդարադատությունն իր գործը կատարի և մոռանանք դրա մասին: Հեշտ չէ մոռանալ դա և մեր սրտերը կեղեքող զայրույթից ազատվել: Փրկիչը մեզ բոլորիս անգին խաղաղություն է առաջարկել Իր Քավությամբ, բայց դա կգա միայն այն ժամանակ, երբ թոթափենք բարկության, ոխի կամ վրեժխնդրության բացասական զգամունքները: Ներելով նրանց, ովքեր «մեր հանդեպ մեղանչել են» [Ջոզեֆ Սմիթ թարգմանություն, Մատթեոս 6.13], անգամ նրանց, ովքեր լուրջ հանցանք են կատարել, Քավությունը կբերի մեծ խաղաղություն և սփոփանք» (“The Healing Power of Forgiveness,” Ensign or Liahona, May 2007, 69):

Խորհեք, թե ինչպես կարող եք կիրառել այս խորհուրդը, որպեսզի թոթափեք մյուսների հանդեպ տածած ձեր վիրավորանքը, զայրույթը կամ չարակամությունը:

Հրաժարվելով առաջնորդել Նեփիացիների բանակները, Մորմոնն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրեց գրելով նրանց համար, ովքեր կկարդային իր խոսքերը վերջին օրերում: Նա ցանկացավ, որ մեզանից յուրաքանչյուրն ապաշխարի և պատրաստվի` «կանգնելու Քրիստոսի դատաստանի առաջ» (տես Մորմոն 3.18–22):

Կարդացեք Մորմոն 4.1–2, և գտեք, թե ինչ կատարվեց Նեփիացիների բանակի հետ, երբ նրանք փորձեցին վրեժխնդիր լինել Լամանացիներից: Կարդացեք Մորմոն 4.4, և գտեք, թե ինչու Նեփիացիների բանակները չհաղթեցին: Կարդացեք Մորմոն 4.5, և բացահայտեք ճշմարտություններ ամբարշտության մեջ մնալու հետևանքների մասին: Ի՞նչ գտաք:

Այդ ճշմարտություններից մեկն այն է, որ Աստծո դատաստանները վրա կհասնեն ամբարիշտներին: Հաճախ «ամբարիշտների միջոցով է, որ ամբարիշտները պատժվում են» (Մորմոն 4.5): Ամբարիշտները մերժում են Աստծո օգնությունը և հրաժարվում խնդրել Նրա աստվածային պաշտպանությունը: Կարդացեք Մորմոն 4.11–14, 18, և գտեք, թե ինչպես են Աստծո դատաստանները թափվում Նեփիացիների վրա:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ո՞րն է Նեփիացիների իրավիճակի ամենատխուր մասը Մորմոն 3–4-ում:

    2. Ինչպե՞ս են միմյանց կապված այսօր ձեր ուսումնասիրած վարդապետությունները կամ ճշմարտությունները: (Հաշվի առեք ապաշխարության, վրեժխնդրության և Աստծո դատաստանների միջև կապը:)

Խորհեք, թե ինչ Տերը կկամենար, որ դուք անեիք, այս ճշմարտությունները կիրառելու համար:

Մորմոն 5–6

Մորմոնը որոշում է կրկին ղեկավարել Նեփիացիների բանակը, սակայն Լամանացիները հաղթում են, Մորմոնը սգում է իր ժողովրդի կործանումը

Կա՞ արդյոք տարբերություն վշտերի մեջ, որոնք պայմանավորված են արդարակյաց կյանքով ապրած մարդու մահով և ամբարիտ կյանքով ապրած մարդու մահով: Ձեր կարծիքով, ո՞րն է այդ տարբերությունը:

Նեփիացիների բանակներն առաջնորդել հրաժարվելուց ավելի քան 13 տարի անց Մորմոնը կրկին ստանձնեց ղեկավարությունը: Ինչևէ, նա առաջնորդեց նրանց առանց հույսի նշույլի, քանի որ մարդիկ հրաժարվում էին ապաշխարել և Տիրոջ օգնությունն աղերսել: Լամանացիների մի քանի հարձակումները ետ մղելուց հետո Նեփիացիները փախուստի դիմեցին: Ովքեր չկարողացան արագ նահանջել, սպանվեցին: Մորմոնը նամակ ուղարկեց Լամանացիների թագավորին, խնդրելով, որ ժամանակ տա Նեփիացիներին հավաքվել մի վերջին ճակատամարտի համար (տես Մորմոն 5.1–7; 6.1–6):

Կարդացեք Մորմոն 6.7–11, և փորձեք հասկանալ Մորմոնի վիշտը, երբ նա իր ժողովրդի կործանման ականատեսը եղավ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մահը սասկալի նրանց համար, ովքեր ամբարիշտ կյանքով են ապրում:

  1. Կարդացեք Մորմոն 6.16–22, և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ են մարգարեները, ղեկավարները և ծնողները ջանասիրաբար քաջալերում՝ մեզ ապաշխարել:

    2. Ինչպե՞ս է ապաշխարության գործում ձեզ օգնում այն հույսը, որ Տերը պատրաստ է գրկաբաց ընդունել ձեզ (տես Մորմոն 6.17):

Խորհեք, թե ինչի համար Տերը կցանկանար, որ դուք ապաշխարեիք այժմ ձեր կյանքում: Կարող եք գրել այս մասին ձեր անձնական օրագրում և նպատակներ դնել դա իրականացնելու ուղղությամբ:

  1. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մորմոն 3–4 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.