Մաս 15. Օր 2
Ալմա 5.37–62
Նախաբան
Երբ Ալման շարունակում էր քարոզել Զարահեմլայում, նա զգուշացնում էր մարդկանց, որ իր խոսքերին հետևելը կամ մերժելը կարող են բերել որոշակի օրհնություններ կամ հետևանքներ: Նա հորդորում էր նրանց արձագանքել բարի հովվին`Տեր Հիսուս Քրիստոսին, ով կանչում է նրանց ետևից և ցանկանում նրանց հետ բերել իր փարախ: Այս դասը ուսումնասիրելիս մտածեք, թե բարի հավվի ձայնին հետևելը ինչպես կօգնի ձեզ հեռու մնալ աշխարհի անմաքուր բաներից և վերադառնալ Աստծո մոտ:
Ալմա 5.37–42, 53–62
Ալման կոչ է անում բոլորին հետևել բարի հովվին, ով Փրկիչն է
Սուրբ գրություններում Քրիստոսին հաճախ կոչում են «բարի հովիվ» (տես Հովհաննես Ժ.11–15): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հովիվ բառը Փրկչին նկարագրում դրական: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը տալիս է վաղ ժամանակների հովիվների հետևյալ նկարագրությունը.
«Հիսուսի ժամանակ պաղեստինյան հովիվը հայտնի էր իր ոչխարների պաշտպանությամբ: Ի տարբերություն ժամանակակից հովիվների, հովիվը միշտ քայլում էր իր հոտի առջևից: Նա առաջնորդում էր նրանց: Հովիվը գիտեր յուրաքանչյուր ոչխարին և սովորաբար ուներ անուն նրանց համար: Ոչխարները ճանաչում էին նրա ձայնը ու վստահում էին նրան և չէին հետևի անծանոթին: Այնպես որ, երբ կանչեր, ոչխարները կմոտենային նրան: (Տես Հովհաննես Ժ.14, 16:)
Գիշերը հովիվները իրենց ոչխարներին բերում են մի գոմ, որը կոչվում էր փարախ: Բարձր պատերը շրջափակում էին փարախը և փշեր էին տեղադրվում այդ պատերի վերևում, որոնք խանգարում էին գիշատիչ կենդանիների և գողերի մուտքը:
Բայց երբեմն գիշատիչ կենդանիները սովից դրդված կարող էին մագլցել պատը և հայտնվել ոչխարների հոտի մեջ` վախեցնելով նրանց: Այդպիսի իրավիճակներում իսկական հովիվը—, ով սիրում էր իր ոչխարներին,— առանձնանում էր վարձկանից,— ով միայն աշխատում էր վճարի և պարտականության համար:
Իսկական հովիվը պատրաստ էր զոհելու իր կյանքը ոչխարների համար: Նա կգնար ոչխարների մեջ և կպաշտպաներ նրանց: Վարձկան հովիվը, մյուս կողմից, գնահատում էր իր անձնական ապահովությունը ոչխարներից առավել և սովորաբար վտանգից հեռու կփախչեր:
«Հիսուսն իր օրերում օգտվում է այս օրինակից ու հայտարարում, որ Նա է բարի հովիվը, իսկական հովիվը: Իր քույրերի ու եղբայրների հանդեպ Նրա սիրո պատճառով, Նա պատրաստակամորեն և կամավոր տվեց Իր կյանքը նրանց համար: (Տես Հովհաննես Ժ.17–18:)» (“A Call to the Priesthood: ‘Feed My Sheep,’” Ensign, May 1983, 43):
Գրեք այս ձեռնարկի հետևյալ հարցերի կարճ պատասխանները.
-
Ի՞նչ կպատահեր ոչխարների հետ, եթե նրանք չլսեին հովվին:
-
Ինչպե՞ս ենք մենք նման ոչխարների, և ինչպե՞ս է Փրկիչը նման մեր հովվին:
-
Ի՞նչ է նշանակում բերվել Նրա փարախը: (Sես Ալմա 5.60):
Ալմա 5.37-ում Ալման Զարահեմլայի ժողովրդին նկարագրում է որպես ոչխարների, ովքեր «մոլորվել են»: Կարդացեք Ալմա 5.37–42 և ուշադրություն դարձրեք, թե ինչ է Ալման ուսուցանում Փրկչի ձայնը լսելու վերաբերյալ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ուսումնասիրեք Ալմա 5.37–38 և ձեր իսկ բառերով բացատրեք, թե ինչ էր Ալման ուսուցանում Իրեն հետևելու Փրկչի ջանքերի մասին:
-
Ալմա 5.41-ում ի՞նչ ուսուցանեց Ալման այն մասին, թե ինչպես կարող ենք ասել, թե արդյոք մենք լսում ենք բարի հովվի ձայնը: Որո՞նք են այն մի քանի «բարի գործերը», որոնք կարող են ցույց տալ, որ Վերջին Օրերի Սրբերի երիտասարդները հետևում են բարի հովվին:
-
Փրկչի ձայնին հետևելը և ճանաչելը միշտ չէ, որ հեշտ է: Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ մեջբերման մասին. «Մահկանացու կյանքում մեր լսած երգերի մեջ, մենք պետք է ճանաչենք Բարի հովվի ձայնը, ով մեզ կանչում է հետևելու իրեն դեպի մեր երկնային տուն» (“Alternate Voices,” Ensign, May 1989, 27):
Կարդացեք Ալմա 5.53–56 և նշեք այն վերաբերմունքն ու գործողությունները, որոնք ինչ-որ մեկի համար կդժվարացնեն լսելու Փրկչի ձայնը:
Մտածեք այսօր աշխարհում եղած այլ վերաբերմունքների կամ գործողությունների մասին, որոնք խրթին են դարձնում մարդկանց համար լսելու Փրկչի ձայնը: Հակիրճ բացատրեք, թե, ձեր կարծիքով, ինչու են այդ վերաբերմունքը և գործողությունները դժվարին դարձնում ինչ-որ մեկի համար` լսելու Փրկչի ձայնը.
Ալմա 5.57 նշեք «բոլորիդ, որ ցանկանում եք հետևել բարի հովվի ձայնին» արտահայտությունը: Այնուհետև նշեք մնացած երեք արտահայտությունները 57 հատվածում, որոնք ցույց են տալիս, թե ինչ կարող եք անել Փրկչի ձայնին հետևելու համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք հետևյալ երեք նախադասությունների օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ձեր դպրոցի կամ համայնքի Վերջին Օրերի Սրբերի երիտասարդները ինչ կարող են անել. (ա) դուրս գալ ամբարիշտների միջից, (բ) զատ լինել և (գ) չդիպչել անմաքուր բաներին: Այնուհետև մտածեք երկու արդար գործողությունների կամ սովորույթների մասին, որոնք կօգնեն երիտասարդներին ավելի լավ լսել բարի հովվի ձայնը: Եթե այդ գործողություններից կամ սովորույթներից մեկը օգնել է ձեզ լսել Փրկչի ձայնը, գրեք այդ մասին ձեր սուրբ գրությունների ուսումնասիման օրագրում, որպեսզի հետագայում կիսվեք ուսուցչի կամ դասարանի հետ:
Ինչպես գրված է Ալմա 5.58–60, Ալման ուսուցանել է հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք հետևում ենք Տիրոջ (բարի հովվի) ձայնին, մենք կհավաքվենք Նրա արքայությունում: Նշեք Ալմա 5.58–60 խոստումները կամ օրհնությունները, որոնք կստանան նրանք, ովքեր կստանան Աստծո աջ կողմում նստելու ժառանգությունը:
-
Մտածեք, թե ձեր նշած խոստումներից և օրհնություններից յուրաքանչյուրն ինչ է նշանակում ձեր համար: Այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք, թե, ձեր կարծիքով, ամբարիշտ բաներից հեռանալը ինչու արժե այդ օրհնությունների ստացմանը:
Եթե դուք հետևեք Փրկչի ձայնին, դուք կստանաք օրհնությունները և վերջապես կստանաք վեհացման օրհնությունները:
Ալմա 5.43–52
Ալման պատմում է, թե ինչպես է նա վկայություն ստացել և սովորեցնում է ապաշխարության մասին
Մտածեք այն մասին, թե ինչ դուք գիտեք ձեր հինգ ֆիզիկական զգայարանների միջոցով. տեսողություն, լսողություն, շոշափում, հոտառություն ու համ: Կա՞ արդյոք որևէ եղանակ սովորելու ինչ-որ բան առանց օգտագործելու ձեր ֆիզիկական զգայարաններից որևէ մեկը: Կարդացեք Ալմա 5.45–48 և ուշադրություն դարձրեք, թե, Ալմայի խոսքերի համաձայն, ինչ գիտեր ինքը, և թե ինչպես նա իմացավ դա:
Ալմա 5.48 –ում նշեք, թե Ալման ինչ իմացավ Հիսուս Քրիստոսի մասին: Ալմա 5.45–48-ի ուղերձը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. Մենք Սուրբ Հոգու միջոցով կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսը մարդկության Քավիչն է:
Յուրաքանչյուր ոք իր հավատքի և վկայության մեջ հանդիպում է փորձությունների: Սուրբ Հոգու միջոցով ավետարանի ճշմարտության մասին ձեր անձնական վկայությունը ունենալը կարող է զորացնել ձեզ այդ դժվար պահերին: Սուրբ Հոգու մասին ձեր անձնական վկայությունը հիշելը, ինչպես Ալման է անում, կարող է ձեզ օգնել ամուր կանգնելու փորձությունների հորձանուտում: Ալմայի օրինակից մենք նաև սովորում ենք, որ ծոմապահությունը և աղոթքը կարող են մեզ օգնել զգալու Հոգին, որը կվերահաստատի ճշմարտությունները և կհաստատի մեր վկայությունները, երբ նրանք ամրացման կարիք ունենան:
Մտածեք ձեր անձնական վկայության մասին, երբ դուք կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումի Անդամ Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ մեջբերումը, ով հորդորում է մեզ փնտրել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր անձնական վկայությունը. «Ավետարանի ճշմարտությունների անհատական, անձնական վկայությունը, մասնավորապես, Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային կյանքը ու միսիան, շատ կարևոր է մեր հավերժական կյանքի համար: «Եվ սա է հավերժական կյանքը», ասաց Փրկիչը, «որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր»: [Հովհաննես ԺԷ.3]: Այլ կերպ ասած, հավերժական կյանքը պայմանավորված է մեր Երկնային Հոր և Նրա Սուրբ Որդու մասին մեր անհատական, անձնական գիտելիքով: Նրանց պարզապես ճանաչելը բավական չէ: Մենք պետք է ունենանք անձնական, հոգևոր փորձառություն, որպեսզի ամրապնդենք մեզ» (“Feasting at the Lord’s Table,” Ensign, May 1996, 80):
-
Հետևյալ գործողություններից մեկը կամ ավելին լրացրեք սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում.
-
Գրեք այն մասին, երբ Սուրբ Հոգու շնորհիվ դուք լսել եք ինչ-որ մեկի զորեղ վկայությունն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը մարդկության Քավիչն է: Գրեք այդ վկայության վերաբերյալ ձեր զգացմունքները:
-
Կարդացեք Ալմա 5.46, իսկ հետո ձեր իսկ բառերով գրեք, թե ինչպես Ալման ստացավ Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությունը: Մտածեք այն մասին, թե ինչպես դուք կարող եք հետևել Ալմայի օրինակին` ամրապնդելու Փրկչի մասին ձեր վկայությունը և գրելու ձեր կարծիքը:
-
Գրեք այն պահի մասին, երբ դուք զգացել եք, որ Սուրբ Հոգին վկայել է, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Քավիչն է: Գրեք հատուկ նպատակի մասին, որը կօգնի ձեզ ստանալու կամ ամրապնդելու Փրկչի հանդեպ ձեր վկայությունը, ինչպես օրինակ ավելի ջերմեռանդ աղոթել ու ծոմ պահել կամ ավելի խորապես ուսումնասիրել սուրբ գրությունները: Աշխատեք իրագործել այդ նպատակը, նույնիսկ եթե պահանջվում են «շատ օրեր» (Ալմա 5.46): (Այդ գործողության կատարումը կօգնի ձեզ իրագործել Անձնական առաջընթացի կամ Պարտականություն Աստծո առաջ ծրագրերի պահանջները:)
-
Կարդացեք Ալմա 5.49–52 և ուշադրություն դարձրեք, թե ինչ է Ալման ուսուցանել մարդկանց ապաշխարության մասին: Նշված տողերում բացատրեք, թե ինչու բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն, որպեսզի հավերժորեն ապրեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ.
Երեց Դալլին Հ. Օուքսը հորդորել է մեզ մտածել մի քանի հարցերի շուրջ, որոնք կօգնեն մեզ կիրառել այն, ինչ Ալման ուսուցանել է ապաշխարության և Աստծո արքայություն մտնելու վերաբերյալ.
«Իսկ ի՞նչ կլիներ, եթե Նրա գալստյան օրը լիներ վաղը: Եթե մենք իմանայինք, որ մենք վաղը կհանդիպենք Տիրոջը՝ —մեր վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի հայնտնվելու ժամանակ, —ի՞նչ մենք կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ մենք կանեինք: Ի՞նչ արարքներ մենք կդադարեցնեինք անել: Ո՞ւմ մենք կներեինք: Ինչպիսի՞ վկայություններ մենք կբերեինք:
Եթե մենք այս բաները այն ժամանկ անեինք, ապա ինչո՞ւ ոչ հիմա: Ինչո՞ւ չունենալ խաղաղություն, քանի դեռ այն հասանելի է» (“Preparation for the Second Coming,” Ensign or Liahona, May 2004, 9):
-
Մտածեք Երեց Օուքսի հարցերից մեկի մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք այն մասին, թե ինչու է կարևոր ապրել յուրաքանչյուր օրը կարծես դուք պատրաստվում եք հադիպելու Տիրոջը:
Աղոթքով խորհեք, թե ինչպես դուք կարող եք կիարառել այսօրվա սովորածը, որպեսզի դուք պատրաստ լինեք հանդիպելու Փրկչին և մտնելու Նրա արքայությունը:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ալմա 5.37–62 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.