Մաս 6. Օր 4
2 Նեփի 9–10
Նախաբան
Նախորդ դասի ընթացքում դուք ուսումնասիրեցիք Հակոբի վկայությունը, թե ինչ էր անելու Հիսուս Քրիստոսը մեզ համար Քավության միջոցով: Այս դասի ընթացքում դուք կավարտեք 2 Նեփի 9–ի և Հակոբի քարոզի առաջին օրվա ձեր ուսումնասիրությունը և կսովորեք, թե ինչ պետք է մենք անենք Քավության օրհնությունները ստանալու համար: Հակոբը նախազգուշացրեց զգուշանալ այնպիսի որոշումներ կայացնելուց, որոնք հեռացնում են մեզ Աստծուց, և նա հրավիրեց բոլորին գալ դեպի Քրիստոսը և փրկվել: Դուք նաև կկարդաք 2 Նեփի 10 և կսովորեք, թե ինչ ասաց Հակոբը մարդկանց հաջորդ օրը: Հակոբը կրկին ուսուցանեց, որ չնայած Իսրայելը կցրվի մեղքի պատճառով, Տերը կհիշի նրանց հետ կապած Իր ուխտերը, և Նա կհավաքի նրանց, երբ նրանք ապաշխարեն և վերադառնան Նրա մոտ: Հակոբն ասաց, որ «չկա ոչ մի ուրիշ ազգ երկրագնդի վրա, որը կխաչեր իր Աստծուն» (2 Նեփի 10.3): Նա կանխագուշակեց, որ Ամերիկան կլիներ ազատության երկիր, պաշտպանված կլիներ բոլոր ազգերից և թագավորներ չէին լինի այդտեղ: Հակոբը վկայեց, որ մարդը պետք է ենթարկվեր Աստծո կամքին և հիշեր, որ միայն Աստծո ողորմության միջոցով նա կարող էր փրկվել:
2 Նեփի 9.28–54
Հակոբը նախազգուշացնում է արարքների և վերաբերմունքի մասին, որ հեռացնում են մեզ Աստծուց և հրավիրում է բոլորին գալ Քրիստոսի մոտ
Անկման և մեր անձնական մեղքերի պատճառով մեզանից յուրաքանչյուրը Փրկչի կարիքն ունի: Հակոբը վկայել է, որ Քավության միջոցով մենք ազատված ենք անկման ազդեցություններից և կարող ենք հաղթահարել մեր մեղքերը և ստանալ հավերժական կյանք: Սա լուսաբանելու համար Հակոբն օգտագործեց դուռ և շավիղ հասկացությունները: Կարդացեք 2 Նեփի 9.41 և փնտրեք, թե ինչպես է Հակոբը նկարագրել շավիղը, որով մենք պետք է քայլենք հավերժական կյանքին հասնելու համար: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «եկեք դեպի Տերը»: (Խորհեք, թե արդյոք դուք գտնվում եք այն ուղու վրա, որը ավելի կմոտեցնի ձեզ Փրկչին:) Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ «ճանապարհը [դեպի Փրկիչը] նեղ է, բայց այն ձգվում է ուղիղ հունով»:
Հակոբը նաև նկարագրեց Փրկչին որպես «դռան պահապան»: Սա Փրկչի դերի խորհրդանիշն է որպես մեր դատավոր: Դա Նա է, ով մեզ տալիս է Իր Քավության օրհնությունները` հիմնված մեր վերաբերմունքի և գործերի վրա: Հակոբը նաև ավելի մանրամասնորեն ուսուցանեց մեզ, թե ինչպես են մեր վերաբերմունքը և գործերը ազդում Փրկչի մոտ գալու մեր հնարավորության վրա:
-
Որպեսզի կարողանաք ներկայացնել վերաբերմունքը, մտքերը և գործողությունները, որ կարող են տանել մեզ Փրկչի մոտ, ձեր սուրբ գրությունների օրագրում կատարեք հետևյալը.
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում ողջ էջի երկայնքով գծեք մի գիծ կենտրոնում և մի կողմում գրեք` Հեռացնում ենք մեր անձերը Քրիստոսից և մյուս կողմում` Գալիս ենք Քրիստոսի մոտ:
-
Կարդացեք 2 Նեփի 9.27–39 և ներկայացրեք ցանկացած արարք կամ վերաբերմունք, որ ըստ Հակոբի նախազգուշացման, կարող է հեռացնել մեզ Փրկչից: Ձեր սուրբ գրությունների օրագրում կազմեք ձեր գտածների ցանկը, որ վերաբերվում են «Հեռացնում ենք մեր անձերը Քրիստոսից» սյունակին: Դուք կարող եք նաև ձեր սուրբ գրություններում նշել այն, ինչ գտնում եք: (Ուշադրություն դարձրեք, որ 2 Նեփի 9.28–29-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնակի ձևով, որպեսզի դուք կարողանաք գտնել այն հետագայում:)
-
Ընտրեք ձեր ներկայացրած արարքներից կամ վերաբերմունքից մեկը և պատասխանեք հետևյալ հարցին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի մի առանձին էջում. Ինչպե՞ս կարող է այս արարքը կամ վերաբերմունքը հեռու պահել մեզ Քրիստոսի մոտ գալուց և Նրա Քավության բոլոր օրհնությունները ստանալուց:
-
Ի լրացում այն արարքների և վերաբերմունքի վերաբերյալ նախազգուշացման, որոնք հեռացնում են մեզ Տիրոջից, Հակոբն ուսուցանեց արարքների և վերաբերմունքի մասին, որոնք կօգնեն մեզ գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Կարդացեք 2 Նեփի 9.23, 42, 45–46, 49–52 և գտեք այն, ինչ Հակոբն ուսուցանեց, որ կբերեր մեզ Տիրոջ մոտ: Ձեր գտածը գրեք ձեր աղյուսակի «Գալիս ենք Քրիստոսի մոտ» սյունակում:
-
Ուսումնասիրելով 2 Նեփի 9.28–54` դուք սովորեցիք սկզբունք. Ընտրելով գալ Տիրոջ մոտ և ապրել համաձայն Նրա կամքի` մենք կարող ենք ստանալ Քավության բոլոր օրհնությունները:
-
Որպեսզի օգնենք ձեզ կիրառել այն, ինչ դուք սովորեցիք, ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք ստորև տրված երկու կամ ավելի հանձնարարությունների հարցերի պատասխանները.
-
2 Նեփի 9.23-ում դուք կարդացիք, որ Տերը պատվիրել է մեզ ապաշխարել և մկրտվել: Չնայած դուք կարող է արդեն իսկ մկրտվել եք, ինչպե՞ս է հաղորդության միջոցով մկրտության ուխտերը վերանորոգելը օգնում ձեզ գալ Տիրոջ մոտ և ստանալ Նրա Քավության օրհնությունները:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ունենալ «կատարյալ հավատք առ Իսրայելի Սուրբը» (2 Նեփի 9.23): Որո՞նք են այն ուղիները, որոնցով դուք այժմ ցույց եք տալիս ձեր հավատքն առ Տերը:
-
Ի՞նչ է նշանակում «ետ դարձեք ձեր մեղքերից» (2 Նեփի 9.45): Ի՞նչը կարող է օգնել ձեզ ետ դառնալ ձեր մեղքերից:
-
Ի՞նչ օրինակներ կարող եք բերել, երբ փողը ծախսում եք այն բանի վրա, «ինչն արժեք չունի» կամ աշխատում եք «այն բանի համար, որ չի կարող բավարարել» (2 Նեփի 9.51): Ինչպե՞ս դուք կարող եք ավելի լավ հավասարակշռել, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը դպրոցի, սովորելու, Եկեղեցու, ստեղծագործական և հասարակական զանազան միջոցառումներում:
-
Ինչպե՞ս դուք կարող եք «ճաշակել այն, ինչը չի ոչնչանում» (2 Նեփի 9.51):
-
Հակոբը հորդորեց մարդկանց, ասելով. «գոհություն հայտնեք» և «թող ձեր սրտերը հրճվեն» (2 Նեփի 9.52): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հետևել այս խորհրդին, մինչ դուք ձգտում եք գալ Փրկչի մոտ:
-
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչպես են ձեր ուսումնասիրած արարքներից կամ վերաբերմունքից մեկը կամ շատերը ձեզ ավելի մոտեցրել Փրկչին:
Սուրբ գրությունների սերտում— 2 Նեփի 9. 28–29
Ի՞նչ եք դուք անում ձեր ներկայիս կրթական հնարավորություններից օգտվելու համար: Որո՞նք են ձեր հետագա կրթության ապագա ծրագրերը:
Կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը և ընդգծեք օրհնությունները, որոնք կարող են առաջ գալ սովորելուց. «Դուք կանգնած եք մեծ մարտահրավերների առաջ, որոնք գտնվում են առաջիկայում: Դուք մուտք եք գործում անողոք մրցակցության աշխարհ: Դուք պետք է ձեռք բերեք այն ամբողջ կրթությունը, որ կարող եք: Տերը հրահանգել է մեզ կրթության կարևորության վերաբերյալ: Այն ձեզ կորակավորի ավելի մեծ հնարավորությունների համար: Այն կպատրաստի ձեզ անել կարևոր բան հնարավորությունների այս մեծ աշխարհում, որ փռված է ձեր առջև: Եթե դուք կարող եք քոլեջ գնալ և դա ձեր ցանկությունն է, ապա արեք դա: Եթե դուք չունեք քոլեջ գնալու ցանկություն, ապա գնացեք մասնագիտական կամ բիզնես դպրոց, որպեսզի զարգացնեք ձեր հմտությունները և մեծացնեք ձեր հնարավորությունները» (“Converts and Young Men,” Ensign, May 1997, 49–50):
Կարդացեք 2 Նեփի 9.28 և նշեք, թե ինչ ասաց Հակոբը ծուղակների մասին, երբ ուսյալ լինելու վերաբերյալ սխալ վերաբերմունք է ձևավորվում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «Երբ նրանք ուսյալ են, նրանք կարծում են, թե իմաստուն են» արտահայտությունը:
-
Ի՞նչ վտանգներ կան, երբ մենք մտածում ենք, որ ավելի իմաստուն ենք, քան ծնողը, մեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը, մարգարեն կամ մեր Երկնային Հայրը:
-
Կարդացեք 2 Նեփի 9.29 և նշեք, թե ինչ պետք է դուք հիշեք, երբ դուք կրթություն եք փնտրում:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս է ջանասիրաբար սուրբ գրություններն ուսումնասիրելն օգնում ձեզ ապրել համաձայն 2 Նեփի 9.29–ի սկզբունքի:
2 Նեփի 10
Հակոբը քաջալերում է մարդկանց ուրախանալ և գալ դեպի Տերը
Իր ուսուցանելու երկրորդ օրը Հակոբը կրկին վկայեց մեղքի հետևանքներից ազատելու Տիրոջ զորության մասին: Հակոբը նաև ուսուցանեց իր ժողովրդին, թե ինչպես նրանք պետք է արձագանքեն Քավության ողորմած պարգևին: Կարդացեք 2 Նեփի 10.20, 23–25 և նշեք արտահայտությունները, որոնք մատնանշում են, թե ինչ ուսուցանեց Հակոբը, որ մենք պետք է անենք ի պատասխան մեր համար կատարած Փրկչի զոհաբերությանը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.
-
Խորհելով այն ամենի մասին, ինչ դուք սովորել եք Փրկչի մասին, ինչո՞ւ եք դուք ուզում միշտ «հիշել նրան» (2 Նեփի 10.20):
-
Ինչո՞ւ եք կարծում, որ ձեր որևէ սխալ արարքից հետ կանգնելը կամ ապաշխարելը ցույց կտա ձեր երախտագիտությունը և սերը Փրկչի հանդեպ:
-
Ի՞նչ եք դուք սովորել Փրկչի մասին, որ օգնում է ձեզ հույս ունենալ, և ոչ թե «կախել» ձեր գլուխը հուսահատությունից:
-
Այս գլխի կարևոր արտահայտությունն է «հաշտվեք Աստծո կամքի հետ» (2 Նեփի 10.24): Դա նշանակում է, որ մենք պետք է վերահաստատենք մտերիմ հարաբերություններ Տիրոջ հետ` լինելով հնազանդ և ներդաշնակ Նրա կամքին: Վերանայեք բոլոր սուրբ գրությունները, որոնք նշել եք 2 Նեփի 9–10-ում: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ դուք որոշում եք մի բան, որը կարող եք անել, որպեսզի հաշտվեք Աստծո կամքի հետ:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 9–10 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.