Սեմինարիա
Մաս 11. Օր 4, Մոսիա 5–6


Մաս 11. Օր 4

Մոսիա 5–6

Նախաբան

Մոսիա 5-ում ավարտվում է իր ժողովրդին ուղղված Բենիամին թագավորի ուղերձը, որը սկսվել էր Մոսիա 2–ում: Որպես Բենիամին թագավորի խոսքերին հավատալու արդյունք, մարդիկ ունեցան սրտի մեծ փոփոխություն: Նրանք ուխտի մեջ մտան Աստծո հետ և իրենց վրա վերցրեցին Հիսուս Քրիստոսի անունը: Ինչպես գրված է Մոսիա 6–ում, Բենիամին թագավորը փոխանցեց իր թագավորությունում կառավարելու իշխանությունը իր որդի Մոսիային, և Մոսիան կառավարեց արդարությամբ` հետևելով իր հոր օրինակին:

Մոսիա 5.1–4

Բենիամին թագավորի ժողովրդի մեջ մեծ փոփոխություն է առաջանում

Մտածեք հետևյալ հարցերի մասին. Դուք երբևէ ցանկացե՞լ եք որևէ բան փոխել ձեր մեջ: Ի՞նչ եք դուք արել դրա համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկարագրել է մեզանից յուրաքանչյուրի կյանքում մեծ փոփոխության անհրաժեշտությունը. «Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը պահանջում է հիմնավոր և մշտական փոփոխություն մեր իսկ էության մեջ, որը հնարավոր է, եթե մենք վստահում ենք «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին» (2 Նեփի 2.8): Երբ մենք որոշում ենք հետևել Վարդապետին, մենք որոշում ենք փոխվել` հոգեպես վերածնվել» («Դուք պետք է վերստին ծնվեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 20):

Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում գրել հետևյալ արտահայտությունը Մոսիա 5.2–ի կողքին. «Երբ մենք ընտրում ենք հետևել Վարդապետին, մենք ընտրում ենք փոխվել»:

Ձեր կարծիքով, ի՞նչ եղանակներով ենք մենք ընտրում փոխվել, երբ որոշում ենք հետևել Հիսուս Քրիստոսին:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Կարդացեք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը. «Հիսուս Քրիստոսի ավետարանը պարփակում է ավելին, քան մեղքերից և մեր կյանքի վատ ազդեցություններից խուսափելը, դրանք հաղթահարելը և դրանցից մաքրվելը: Այն հիմնականում պահանջում է անել լավը, լինել լավը և դառնալ ավելի լավը:… Որպեսզի մեր սրտերը փոխվեն Սուրբ Հոգու միջոցով և «մենք այլևս հակված չլինենք գործելու չարիք, այլ շարունակ գործենք բարիք» (Մոսիա 5.2), ինչպես արեցին Բենիամին թագավորի ժողովուրդը, մենք պետք է վերցնենք ուխտի պատասխանատվություն: Այս զորեղ փոփոխությունը պարզապես ավելի շատ աշխատելու կամ անձնական ավելի խիստ կարգապահություն ձևավորելու արդյունք չէ: Դա մեր ցանկությունների, մեր միտումների և մեր էության հիմնովին փոխվելու հետևանք է, որը հնարավոր է դառնում Տեր Քրիստոսի Քավության շնորհիվ: Մեր հոգևոր նպատակն է՝ հաղթահարել և մեղքը, և մեղքի ցանկությունը» («Սուրբ ձեռքեր և անարատ սիրտ», Լիահոնա, նոյեմբեր 2007, 81–82):

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ունենալ «զորեղ փոփոխություն» ձեր սրտում (Մոսիա 5.2):

    2. Երբ մենք ընտրում ենք հետևել Հիսուս Քրիստոսին, ինչո՞ւ մենք պետք է փոխենք մեր հակվածությունները, և ոչ միայն մեր վարքագիծը:

    3. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Քավությունն անհրաժեշտ, որպեսզի մեր մեջ փոփոխություն առաջ գա:

Ուսումնասիրք Մոսիա 5.2, 4, փնտրելով, թե ինչ արեցին մարդիկ, որը թույլ տվեց, որ սրտի մեծ փոփոխություն առաջ գար նրանց մեջ: Դուք կարող եք նշել այս բաները ձեր սուրբ գրություններում: Հիշեք, որ Բենիամին թագավորի խոսքերը Հիսուս Քրիստոսի Քավության զորության մասին էին, և մարդիկ մեծ հավատք ունեին առ այս խոսքերը:

Սկզբունքներից մեկը, որ մենք սովորում ենք այս հատվածներից, սա է. Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք սրտի մեծ փոփոխություն ունենալ:

  1. journal iconՀիմնվելով Մոսիա 5.1–4–ի ձեր ուսումնասիրության և վերևում տրված սկզբունքի վրա` ձեր սուրբ գրություններում գրեք, թե ինչ կարող եք դուք անել Փրկչի հանդեպ ավելի մեծ հավատք գործադրելու համար: Ի՞նչ յուրահատուկ բաներ դուք կարող եք անել այսօրվանից սկսած, որ գործադրեք ավելի մեծ հավատք, որպեսզի կարողանաք ձեր կյանքում խրախուսել և պահպանել սրտի մեծ փոփոխությունը:

Մոսիա 5.5–15

Բենիամին թագավորի ժողովուրդը ուխտի մեջ է մտնում Աստծո հետ և նրանց նոր անուն է տրվում:

Այն բանից հետո, երբ Բենիամին թագավորի մարդիկ սրտի մեծ փոփոխություն ունեցան, նրանք ցանկացան ուխտի մեջ մտնել Տիրոջ հետ: Ներկայացրեք բառեր կամ արտահայտություններ Մոսիա 5.5–ում, որոնք ցուց են տալիս պարտավորվածության աստիճանը, որը Բենիամին թագավորի ժողովուրդը զգում էին ուխտեր կապելու և պահելու առնչությամբ:

Երբ մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ, Նա է որոշում ուխտերի պայմանները, և մենք համաձայնվում ենք պայմանների հետ: Ապա Աստված մեզ խոստանում է որոշակի օրհնություններ մեր հնազանդության համար (տես ՎևՈՒ 82.10): Ուխտեր կապելը ուղիներից մեկն է, որով մենք Տիրոջը ցույց ենք տալիս, որ նրան ծառայելու մեր ցանկություններն անկեղծ են:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Մոսիա 5.5-ի ո՞ր արտահայտություններն են ձեզ հիշեցնում այն խոստումների մասին, որոնք մենք նորոգում ենք ամեն անգամ հաղորդությունից ճաշակելիս:

    2. Ձեր կարծիքով, ուխտեր կապելը և պահելը ինչպե՞ս են ձեզ օգնում պահպանել «սրտի մեծ փոփոխություն»:

Կրկին անդրադարձեք Մոսիա 1.11–12-ին: Իր ժողովրդին հավաքելու Բենիամին թագավորի նպատակներից մեկն էր նրանց անուն տալը: Կարդացեք Մոսիա 5.6–7 և նշեք անունը, որը Բենիամին թագավորը տվեց իր ժողովրդին այն բանից հետո, երբ նրանք ուխտ կապեցին Տիրոջ հետ:

Այս հատվածները ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Մենք վերցնում ենք մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը սրբազան ուխտերի միջոցով: Կարդացեք Մոսիա 5.8–14 և փնտրեք, թե ինչու է կարևոր մեզ համար վերցնել Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա:

Որո՞նք են մեր սրտի վրա Հիսուս Քրիստոսի անունը գրված ունենալու օրհնությունները:

Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ անունը «ջնջվի» ձեր կամ ինչ-որ մեկի սրտից:

Կարդացեք Մոսիա 5.15 և փնտրեք խոստումները, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչպես եք ձեզ զգում, երբ մտածում եք այն մասին, որ Հիսուս Քրիստոսի անունն ունեք գրված ձեր սրտում: Գրեք մեկ կամ ավելի պատճառներ, թե ինչու եք դուք ուզում պահել այդ անունը և երբեք չկորցնել այն:

Մոսիա 6.1–7

Մոսիան սկսում է իր կառավարումը որպես թագավոր

Կարդացեք Մոսիա 6.3 և գտեք, թե ինչ արեց Բենիամին թագավորը նախքան նա ազատ արձակեց բազմությանը:

Ի՞նչ արեց Բենիամին թագավորը, որ օգներ իր ժողովրդին հիշել իրենց կապած ուխտերը:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչպես են քահանայության ղեկավարները և ուսուցիչները օգնում ձեզ պահել ձեր ուխտերը:

Բենիամին թագավորը մահացավ իր ելույթից երեք տարի անց: Կարդացեք Մոսիա 6.6–7 և փնտրեք, թե ինչպես Մոսիա թագավորը որպես արդար մարդ հետևեց իր հոր օրինակին:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 5-6 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.