Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 18. Օր 4, Ալմա 32


Մաս 18. Օր 4

Ալմա 32

Նախաբան

Զորամացիների ուրացող երկրպագությունը տեսնելուց հետո Ալման և նրա ուղեկիցները քարոզեցին նրանց Աստծո խոսքը: Նրանք հաջողություն ունեցան այն աղքատների մոտ, ովքեր դուրս էին գցվել զորամացիների ժողովարաններից: Կիրառելով սերմը սերմանելու և խնամելու ալյաբանությունը, Ալման նրանց ուսուցանեց, թե ինչ պետք է անեին, որպեսզի ստանային և սնուցեին Աստծո խոսքը հավատքով: Ալման հրավիրել է նրանց (և մեզ) փորձելու խոսքից և սնուցելու իրենց հավատքն ու վկայությունն ամեն օր:

Ալմա 32.1–16

Ալման ուսուցանում է այն զորամացիներին, ովքեր խոնարհեցվել էին իրենց աղքատության պատճառով

  1. journal iconՊատկերացրեք, որ ձեր ընկերը ձեզ հարցնում է, թե ինչպես կարող է մարդն իմանալ, որ Եկեղեցին ճշմարիտ է: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր պատասխանն այն մասին, թե ինչպես ձեռք բերել վկայություն: Այնուհետև գրեք Ինչպես ստանալ և ամրապնդել վկայությունը ձեր օրագրի հաջորդ տողում: Ալմա 32 ուսումնասիրելիս ցուցակ կազմեք այս վերնագրի տակ այն մասին, թե ինչ եք բացահայտել վկայություն ստանալու և ամրապնդելու վերաբերյալ: Դասի ընթացքում դուք կշարունակեք ավելացնել այդ ցուցակին, այդ պատճառով լավ կլինի լրացուցիչ տողեր բաց թողնել սուրբ գրությունների ուսումնասիրության առաջին հանձնարարության և 2-րդ հանձնարարության միջև:

Նախորդ դասին (Ալմա 31) դուք կարդացիք այն մասին, թե ինչպես Ալման և նրա եղբայրները ականատես եղան զորամացիների` մի խումբ նեփիացիների կեղծ երկրպագությանը, ովքեր հեռացել էին ճշմարտությունից: Հավատքի մասին Ալմայի աղոթքից հետո նա և նրա եղբայրները սկսեցին քարոզել ավետարանը այդ մարդկանց մեջ: Կարդացեք Ալմա 32.1–3 և ուշադրություն դարձրեք, թե զորամացիների որ խումբն էր հետաքրքրություն ցուցաբերում միսիոներների ուղերձի նկատմամբ:

Կարդացեք Ալմա 32.4–6 և բացահայտեք, թե ինչպես էր աղքատությունը հանդիսանում օրհնություն:

Այս հատվածներում նկարագրվող մեկ սկզբունքն այն է, որ. Խոնարհությունը նախապատրաստում է մեզ ստանալու Աստծո խոսքը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք լինել խոնարհ բառակապակցությունը «Ինչպես ստանալ և ամրապնդել վկայությունը» վերնագրի տակ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու է վկայությունը ստանալու և ամրապնդելու համար խոնարհությունը կարևոր:

Կարդացեք Ալմա 32.13–16, փնտրելով տարբեր եղանակներ, որոնցով մարդիկ կարող են դառնալ խոնարհ: Ալմայի ուսուցանածի համաձայն, արդյո՞ք դուք կցանկանայիք լինել խոնարհ, թե հարկադրված լինել խոնարհ: Ինչո՞ւ:

Մտածեք, թե ինչ է նշանակում խոնարհեցնել ինքդ քեզ «խոսքի պատճառով» (Ալմա 32.14): Ինչպե՞ս կարող է այն վերաբերվել Եկեղեցում միջոցառման, սեմինարիայի կամ ընտանեկան երեկոյի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Ընտրեք լինել խոնարհ, կիրառելով այն բոլոր հուշումները, որոնք դուք կստանաք ձեր անձնական խոնարհության վերաբերյալ:

Ալմա 32.17–43

Ալման Զորամացիներին սովորեցնում է, թե ինչպես մեծացնել իրենց հավատքը

Զորամացիներին ուսուցանելու ընթացքում Ալման բացահայտում է մի սխալ կարծիք, որը մարդիկ ունեին վկայություն ձեռք բերելու վերաբերյալ: Կարդացեք Ալմա 32.17–18 և բացահայտեք այդ սխալ կարծիքը:

Մի պահ մտածեք, թե ինչպես կարող է նշան տեսնելու ակնկալիքը խոչընդոտ հանդիսանալ հավատք և վկայություն կառուցելու համար: (Կարող եք ՎևՈՒ 63.9–11 գրել Ալմա 32.17–18 հատվածների կողքին և կարդալ այն ավելին իմանալու համար:)

Կարդացեք Ալմա 32.21 սուրբ գրությունների սերտման հատվածը և ուշադրություն դարձրեք Ալմայի այն մեկնաբանությանը, թե հավատքն ինչ է և ինչ չէ: (Կարող եք այն նշել տարբերակիչ ձևով հետագայում հեշտ գտնելու համար:)

Կարդացեք Ալմա 32.22: Մտածեք, թե ինչ դուք կարող եք անել, որպեսզի զարգացնեք մեծ հավատք և անձնական վկայություն:

Ավելացրեք հիշել Աստծո ողորմածությունը և ընտրել հավատալ արտահայտությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում` «Ինչպես ստանալ և ամրապնդել վկայությունը» վերնագրի ներքո:

Ալման զորամացիներին սվորեցրել է, թե ինչպես նրանք կարող են սկսել հավատալ Աստծո խոսքին` փորձարկման միջոցով: Հիշեք որոշ փորձարկումներ, որոնք դուք անց եք կացրել գիտության կամ այլ դասերին և այն քայլերը, որոնց դուք հետևել եք: Նկատի ունեցեք, որ փորձարկումները պահանջում են որոշ գործողություններ փորձարկողի կողմից: Նմանապես, վկայություն ստանալու ու ամրապնդելու գործընթացը նույնպես պահանջում է գործողություն ձեր կողմից: Կարդացեք Ալմա 32.27 և ուշադրություն դարձրեք այն փորձարկմանը, որը Ալման առաջարկեց զորամացիներին փորձելու:

Օգտակար կլինի իմանալ, որ ունակություններ բառը նշանակում է կարողություններ կամ զորություն, որոնցով մենք օրհնված ենք ընկալելու և հասկանալու մեզ շրջապատող աշխարհը: Դրանք ներառում են մեր լսողության, տեսողության, զգացողության զգայարանները, ռացիոնալ մտքերը և հիշողությունը:

Ավելացրեք փորձարկում (կամ գործողություն) խոսքերի վրա արտահայտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում` «Ինչպես ստանալ և ամրապնդել վկայությունը» վերնագրի ներքո:

Երբ կարդաք Ալմա 32.28, ձեր սուրբ գրություներում կարող եք նշել` «կսկսի ուռչել», «մեծացնել իմ հոգին», «լուսավորել իմ հասկացողությունը» և «հրաշալի լինել ինձ համար» արտահայտությունները: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է, թե ինչպես է մեծանում մեր հավատքը.

Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Մենք աճում ենք հավատքում, մենք քայլ առ քայլ ցածր աստիճանից գնում ենք ավելի բարձր աստիճան: Մենք շնորհ ենք ավելացնում շնորհին, մինչև, ի վերջո, մենք այն վիճակին ենք հասնում, երբ մենք կատարելագործում ենք մեր հավատքը, առնվազն գերագույն արդարության, այնքանով, որքան մահկանացու մարդը կարող է և այնուհետև այդտեղից շարունակել դեպի հավերժություն` հավերժական առաջընթացի համար …

Աշխատեք առաջիկա ծրագրերի վրա և երբ դուք մեկ քայլ անեք հավատքի ձեռք բերման համար, այն ձեր հոգուն կտա հավաստիացում, որ դուք կարող եք առաջ գնալ և անել հաջորդ քայլը և աստիճանաբար ձեր զորությունն ու ազդեցությունը կմեծանան» (Lord, Increase Our Faith, Brigham Young University Speeches of the Year [Oct. 31, 1967], 9, 11):

  1. journal iconԱլմա 32.28 կարդալուց հետո, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք այս առաջադրանքներից երկուսը կամ ավելին.

    1. Ի՞նչ գործողություններ մենք պետք է անենք կամ չանենք, երբ մենք անում ենք խոսքի այս փորձարկումը: (Որոշ հնարավոր պատասխանների ցուցակը կարող եք գտնել դասի վերջում:)

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «տեղ տաք, որ [Աստծո խոսքը] սերմանվի ձեր սրտում» արտահայտությունը:

    3. Ե՞րբ եք զգացել, որ Աստծո խոսքը մեծացնի ձեր հոգին և լուսավորի ձեր հասկացողությունը: Ձեր իսկ բառերով նկարագրեք, թե ինչի էր դա նման:

Կարդացեք Ալմա 32.29–34 և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ կսովորի Աստծո խոսքի մասին անձը, եթե կատարի փորձարկումը: Սնուցել բառը նշանակում է կերակրել, պահպանել կամ հոգ տանել:

սերմը հողի վրա

Մի պահ մտածեք, թե ինչպես է ծառի աճման գործընթացը նման ձեր վկայության աճին: Նաև մտածեք, թե ինչու ոմանց հավատքը և վկայությունը կատարյալ չեն այն բանից հետո, երբ նրանք ավարտել են Աստծո խոսքի փորձարկումը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է ավելին արվի, որպեսզի ավետարանի հանդեպ կայուն վկայություն ձեռք բերվի:

Կարդացեք Ալմա 32.35–40, ուշադիր հետևելով, թե ինչ ասեց Ալման, որ մենք պետք է անենք, որպեսզի ավարտենք փորձարկումը: Մտածեք, թե ինչ դուք պետք է անեք ծառի կամ ձեր վկայության համար, որ այն աճի: Ի՞նչ կպատահի, եթե դուք չանեք այդ բաները:

Tree Small

Փակեք ձեր սուրբ գրությունները և տեսեք, թե հետևյալ հարցերից քանիսին կարող եք պատասխանել.

  • Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Աստծո խոսքի հանդեպ մեր հավատքն աճի և դառնա պտղատու ծառ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է խորհրդանշում պտուղը:

  • Ի՞նչ է պատահում, երբ մենք անուշադրության ենք մատնում ծառին կամ չենք սնուցում այն:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է պատահում, երբ մենք անուշադրության ենք մատնում վկայությունը կամ չենք սնուցում այն:

Անհրաժեշտության դեպքում բացեք ձեր սուրբ գրությունները և վերանայեք Ալմա 32.35–40, որպեսզի պատասխանեք հարցերին: Ավելացրեք ջանասիրաբար սնուցել արտահայտությունը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի «Ինչպես ստանալ և ամրապնդել վկայությունը» ցուցակի մեջ:

Մեկ նախադասությամբ ամփոփեք, թե ինչ եք սովորել Ալմա 32 այն մասին, թե ինչ է անհրաժեշտ վկայություն ստանալու և ամրապնդելու համար, և այդ սկզբունքը գրեք ձեր սուրբ գրությունների Ալմա 32.37–43 հատվածների կողքին:

Դուք կարող եք գրել նման մի բան. Եթե մենք ջնասիրաբար մեր սրտերում սնուցենք Աստծո խոսքի հանդեպ մեր հավատքը, Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ մեր հավատքն ու վկայությունը կաճեն:

Կարդացեք Ալմա 32.41–43, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես Ալման նկարագրեց այն պտուղը, որը ստանում են նրանք, ովքեր հավատրմորեն սնուցում են իրենց վկայությունները: Ալմա 32.42 հատվածում նշվում են ջանասիրություն և համբերություն բառերը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ ջանասիրություն և համբերություն, որպեսզի ծառը—կամ ձեր վկայությունն—աճի:

Large Small
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ արդյունքներ եք տեսել ձեր կյանքում` Ալմա 32 գլխում Ալմայի նկարագրած փորձարկումներին հետևելիս:

    2. Ինչպե՞ս կկիրառեք ձեր կյանքում այն փորձարկումը, որն Ալման նկարագրեց Ալմա 32գլխում:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն—Ալմա 32.21

  1. journal iconԿրկին կարդացեք Ալմա 32.21: Փորձեք անգիր սովորել այդ հատվածը, իսկ հետո անգիր ասել այն ընկերոջը կամ ընտանիքի անդամին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություններ,բացատրելով, թե ինչ են ուսուցանում այդ հատվածները հավատքի մասին:

3-րդ հանձնարարության հնարավոր պատասխանները. (ա) ձեր սրտում տեղ տալ խոսքին (կամ սերմին) սերմանվելու, (բ) ձեր անհավատության պատճառով դուրս մի գցեք սերմը, և (գ) զգացեք սերմի աճը:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 32 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.