Մաս 32. Օր 4
Մորոնի 10.8–26, 30–34
Նախաբան
Սուրբ Հոգու միջոցով բոլոր բաների ճշմարտացիության վերաբերյալ վկայություն ձեռք բերելու մասին ուսուցանելուց հետո, Մորոնին հորդորում է այս տողերն ընթերցողներին ճանաչել և ստանալ հոգևոր պարգևներ: Մորոնին Մորմոնի Գրքի հիշատակարանն ավարտում է հորդորելով բոլոր մարդկանց՝ գալ դեպի Հիսուս Քրիստոսը, կառչած մնալ Նրա առաջարկած ամեն բարի պարգևից և կատարելագործվել Նրա միջոցով:
Մորոնի 10.8–26
Մորոնին ուսուցանում է Հոգու պարգևների և Տիրոջ աշխատանքում նրանց նպատակի մասին
Մտածեք այն ժամանակի մասին, երբ Երկնային Հայրն օրհնեց ձեզ անելու այն, ինչը դուք անձամբ չէիք կարողանա անել: Իր եզրափակիչ գլխում Մորոնին վկայել է այն օգնության և զորության մասին, որը Տերը կարող է շնորհել մեզ: Կարդացեք Մորոնի 10.8, և գտեք այն արտահայտությունը, որը նկարագրում է այն հոգևոր ունակությունները կամ օրհնությունները, որոնք Երկնային Հայրը տալիս է Իր հավատարիմ զավակներին:
«Աստծո պարգևները», որոնց մասին խոսել է Մորոնին Մորոնի 10.8 – ում, նաև վերաբերում են «Հոգու պարգևներին» կամ «հոգևոր պարգևներին»: Դուք կուզենաք նշել «Աստծո պարգևները» արտահայտությունը ձեր սուրբ գրություններում: Գրեք հետևյալ ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում Մորոնի 10.8կողքին. Աստված շնորհում է Հոգու պարգևները ի օգուտ Իր զավակների: «Ի օգուտ Իր զավակների» արտահայտությունը նշանակում է ծառայել կամ օգուտ բերել Իր զավակներին:
Կարդացեք Մորոնի 10.9–16, և նշեք Մորոնիի հիշատակած բոլոր հոգևոր պարգևները: Կարևոր է գիտենալ, որ Մորոնիի քննարկած հոգևոր պարգևները գոյություն ունեցող հոգևոր պարգևներից ընդամենը մի քանի օրինակներ են: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Էշթոնը ուսուցանել է, որ «Աստված մեզանից յուրաքանչյուրին մեկ կամ ավելի հատուկ տաղանդներ է պարգևել».
«Իմ կարծիքով, կյանքի մեծագույն ողբերգություններից մեկն այն է, երբ մարդն իրեն համարում է անտաղանդ կամ պարգև չունեցող մեկը: … Մեզ համար եզրակացնել, որ մենք չունենք պարգևներ, երբ գնահատում ենք ինքներս մեզ ըստ հասակի, ինտելեկտի, միջին թվանշանի, հարստության, իշխանության, պաշտոնի կամ արտաքին տեսքի, ոչ միայն անարդար, այլև անհիմն է: …
… Պատահական վերցնելով, թույլ տվեք մի քանի պարգևներ հիշատակել, որոնք ոչ միշտ են ակնհայտ կամ ուշադրության արժանի, սակայն շատ կարևոր են: Դրանց թվում կարող եք գտնել ձեր պարգևները, պարգևներ, որոնք այդքան էլ ակնհայտ չեն, բայցև իրական և արժեքավոր են:
Եկեք դիտարկենք այդ ոչ այնքան տեսանելի պարգևներից մի քանիսը՝ խնդրելու պարգևը, լսելու պարգևը, մեղմ ու հանդարտ ձայնին ականջ դնելու և դրան հետևելու պարգևը, արտասվելու պարգևը, տարաձայնություններից խույս տալու պարգևը, համաձայնելու պարգևը, զուր կրկնողություններից խուսափելու պարգևը, արդար բաներ փնտրելու պարգևը, չքննադատելու պարգևը, Աստծուց ուղղորդություն ակնկալելու պարգևը, աշակերտ լինելու պարգևը, մյուսների համար հոգ տանելու պարգևը, խորհելու պարգևը, աղոթելու պարգևը, ազդեցիկ վկայություն բերելու պարգևը և Սուրբ Հոգին ստանալու պարգևը:
Մենք պետք է հիշենք, որ յուրաքանչյուր մարդու պարգև է տրվում Աստծո Հոգուց [տես ՎևՈւ 46.11–12]: Դա մեր իրավունքն ու պարտականությունն է՝ ընդունել մեր պարգևները և կիսվել դրանցով: Աստծո պարգևները և զորությունները հասու են մեզ բոլորիս» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20):
Կարդացեք Մորոնի 10.17, և նշեք Մորոնիի ուսմունքը, որ Եկեղեցու ամեն մի հավատքով անդամ ունի ամենաքիչը մեկ հոգևոր պարգև (տես նաև ՎևՈւ 46.11): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը ուսուցանել է, որ «Հոգու պարգևները … կօգնեն մեզանից յուրաքանչյուրին հասնել հավերժական կյանքի նպատակին»:
Հոգու այդ պարգևները ընդգրկված են Սուրբ Հոգու պարգևների թվում: Սուրբ Հոգին հավերժական Աստվածագլխի երրորդ անդամն է: Այս Սուրբ Հոգին պարգև է Աստծուց, որը պետք է օգնի մեզ որոշումներ կայացնելիս, որը մեզ հնարավորություն կտա գտնել և իրագործել մեր առաքելությունը: …
Այս վերջին օրերին Հոգու պարգևները հասկանալը տրվել է մեզ հայտնությամբ, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտերի 46 բաժնում: Բաժին 46-ը այսպես է բնորոշում Հոգու հատուկ պարգևները.
«Բոլորին տրված չէ ամեն պարգև. քանզի կան շատ պարգևներ, և ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց» (հ. 11):
Մեզ հստակորեն ասվել է, որ մեզանից յուրաքանչյուրին տրվել է պարգև կամ պարգևներ: Գիտե՞նք արդյոք ինչ պարգև է մեզ շնորհվել: Փորձո՞ւմ ենք արդյոք գտնել մեր պարգևները» (“Gifts of the Spirit,” Ensign, Feb. 2002, 12):
-
Մտածեք հոգևոր պարգևների մասին, որոնք դուք ստացել եք Աստծուց, և այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ բոլորին.
-
Ինչպե՞ս եք դուք շահել Հոգուց ստացած ձեր պարգևներից:
-
Հոգևոր պարգևների ինչպիսի՞ օրինակներ եք դուք տեսնում Եկեղեցում այսօր:
-
Ինչպե՞ս կարող եք դուք օգտագործել ձեր հոգևոր պարգևները ուրիշների կյանքն օրհնելու համար: Ինչպե՞ս է ձեր կյանքն օրհնվել ուրիշների պարգևների շնորհիվ:
-
Խորհեք, թե ինչպես էին հոգևոր պարգևներն ակնհայտ Մորմոնի Գրքի առաջ գալու մեջ: Դատարկ տեղերում գրեք Ջոզեֆ Սմիթի կյանքում նկատելի հոգևոր պարգևները, ինչպես ցուցադրված է յուրաքանչյուր նկարում.
Մորոնին վկայել է, որ հոգևոր պարգևներ ստանալու համար մենք պետք է հավատք ունենանք: Նա ուսուցանել է, որ Աստված «գործում է զորությամբ, համաձայն մարդկանց զավակների հավատքի, նույնը՝ այսօր և վաղը, և հավիտյանս» (Մորոնի 10.7): Կարդացեք Մորոնի 10.19, 24, և գտեք, թե ինչն է խանգարում, որպեսզի մարդիկ ստանան հոգևոր պարգևներ և ճանաչեն դրանք:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կարծիքով ինչո՞ւ անհավատության մեջ գտնվող մարդիկ չեն կարող ստանալ Աստծո պարգևները և զորությունը:
Կարդացեք Մորոնի 10.20–23: Գտեք, թե ինչ է ուսուցանել Մորոնին հավատքի, հույսի և գթության հոգևոր պարգևների կարևորության մասին: Նա վկայել է, որ հավատքի հոգևոր պարգևը տանում է դեպի հրաշալի օրհնության: Կարդացեք հատված 23-ը՝ այդ օրհնությունը գտնելու համար: Նկատեք, որ նպատակահարմար բառը նշանակում է «ցանկալի» և «բոլոր բաները, որոնք նպատակահարմար են ինձ» կարող է նշանակել «բոլոր բաները, որոնք ես կցանկանայի, որ դուք անեիք»: Կարող եք նշել Մորոնի 10.23 -ում այն նախադասությունը, որը սովորեցնում է այս սկզբունքը. Եթե մենք ունենք հավատք, մենք կկարողանաք անել այն ամենը, ինչը մեր Երկնային Հայրն ուզում է, որ անենք:
-
Ձեզ օգնելու համար որպեսզի հասկանաք, թե ինչպես է այս սկզբունքը իրագործվել կամ կարող է իրագործվել ձեր կյանքում, մի քանի նախադասություն գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ ի պատասխան հետևյալ մեկ կամ երկու արտահայտությունների.
-
Ես փորձարկել եմ Մորոնի 10.23 –ում գրված խոստումը, երբ …
-
Մորոնի 10.23 – ում գրված խոստումը ինձ կարող է օգնել …
-
-
Մտածեք այն երկու սկզբունքների մասին, որոնք սովորել եք Մորոնի 10.8–26-ում: Աստված Հոգու պարգևներ է շնորհում Իր զավակների օգտի համար: Եթե մենք հավատք ունենք, ապա կկարողանանք անել այն, ինչը մեր Երկնային Հայրն է ակնկալում մեզանից: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող են այս երկու սկզբունքներն այժմ օգնել ձեզ կյանքում:
-
Ինչպե՞ս կարող են այս սկզբունքներն օգնել ձեզ այն հնարավորություններում, որոնք կարող են գալ ապագայում:
-
Մորոնի 10.30–34
Մորոնին ավարտում է Իր հիշատակարանը՝ հրավիրելով բոլորին գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել Նրանում
Կարծում եք հնարավո՞ր է լինել կատարյալ այս կյանքում: Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը բացատրել է կատարյալ դառնալու պատվիրանը. «Կատարելությունը հավերժական նպատակ է: Չնայած չենք կարող կատարյալ լինել մահկանացու կյանքում, դրան ձգտելը պատվիրան է, որն ի վերջո կարող ենք պահել Քավության միջոցով» (“This Is Our Day,” Ensign, May 1999, 19):
Ինչպես Նախագահ Ֆաուստն է սովորեցնում, կատարելությունը նպատակ է, որի վրա մենք կարող ենք աշխատել այժմ և Փրկչի օգնությամբ հասնել դրան գալիք կյանքում: Մորոնին եզրափակել է իր վկայությունն ուսուցանելով, թե ինչպես կարող ենք Փրկչի մաքրագործող զորությունը մեր կյանք բերել այժմ և ի վերջո կատարելագործվել Նրա Քավությամբ:
-
Գծեք հետևյալ աղյուսակը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Ինչ կարող եմ ես անել
Ինչ է Աստված խոստանում
Փնտրեք Մորոնի 10.30–33, փնտրելով (ա) ինչ պետք է մենք անենք, որպեսզի դառնանք մաքուր և ի վերջո կատարյալ, և (բ) ինչ է Աստված խոստանում անել մեզ օգնելու համար: Այն ինչ գտնում եք, գրի առեք ձեր աղյուսակի համապատասխան սյունակում:
Գրեք հետևյալ հայտարարությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում աղյուսակի տակ կամ ձեր սուրբ գրություններում Մորոնի 10.32–33-ի կողքին: Երբ մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք մաքրվել և կատարելագործվել Նրա Քավությամբ:
Դեպի Քրիստոս գալը կյանքի տևողությամբ գործընթաց է, որը սկսվում է Նրան հավատալով և այնուհետև խոնարհաբար փնտրելով Նրա ազդեցությունը մեր կյանքում: Այդ գործընթացը շարունակվում է՝ ընդունելով Նրա ավետարանը, ընդունելով Նրան որպես մեր Փրկիչ, ապաշխարելով, ուխտ կապելով Նրա հետ ավետարանի արարողություններով և ի հնազանդություն Նրա պատվիրանների հավատարմորեն տոկալով մեր ողջ կյանքի ընթացքում: Ի վերջո, մենք կմոտենանք Քրիստոսին, երբ դառնանք Նրա նման. այդ ժամանակ մենք կարող ենք ապրել Նրա հետ հավերժություններ:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ամփոփել է դեպի Քրիստոսը գալու Մորոնիի վերջին հրավերը, որը տրված է Մորոնի 10.30–33-ում.
Մորոնիի [վերջին վկայությունը շեշտում է] հավատքն առ Քրիստոս, հույսն առ Քրիստոս, Քրիստոսի գթությունը, աղոթքով, որ այդ երեք մեծ քրիստոնեական արժանիքները, այդ երեք կատարյալ Քրիստոնեական սկզբունքները մեզ կտանեն դեպի մաքրություն: …
Մեր կրոնի պորտաքարի և երբևէ գրված ամենաճշգրիտ գրքի այդ եզրափակիչ, վերջին, միակ կոչը պետք է դիպչի ոչ թե անմաքուր բանին. այլ այն պետք է լինի սուրբ և անբիծ. այն պետք է լինի մաքուր: Իսկ այդ մաքրությունը պետք է գա միայն Գառի արյան միջոցով, ով իր վրա վերցրեց մեր վշտերը և կրեց մեր տառապանքները, Գառ, որը վիրավորվեց մեր զանցանքների համար և հարվածվեց մեր անիրավությունների համար, Գառ, ով արհամարվեց և չարչարվեց, սակայն որին մենք չգնահատեցինք (տես Մոսիա 14): …
Մաքրություն՝ Գառի արյան շնորհիվ: Դա է կոչ անում [Մորմոնի Գիրքը]» (“A Standard unto My People” [CES symposium on the Book of Mormon, Aug. 9, 1994], 15, si.lds.org):
Վերանայեք Մորոնի 10.32–33-ը և նշեք այն արտահայտությունները, որոնք շեշտում են, որ կատարյալ լինելու միակ ճանապարհը դա կատարյալ լինելն է «Քրիստոսում»: Դա նշանակում է, որ չենք կարող մենք մեզանով հասնել կատարելության. մենք պետք է ապավինենք Փրկչի Քավության զորությանը և շնորհին: Խորհեք, թե մաքուր և կատարյալ լինելու համար ինչի համար է մեզ անհրաժեշտ Հիսուս Քրիստոսի Քավությունը: Կարող եք նշել արտահայտություններ Մորոնի 10.32–33-ում, որոնք համարում եք խրախուսող դեր են կատարում մաքրության և կատարելության հավերժական նպատակին ձգտելու գործում:
Հետ նայեք և տեսեք, թե սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ինչ եք գրել՝ «Ինչ կարող եմ ես անել» սյունակում: Ընտրեք այնտեղ գրված մեկ կետ և խորհեք, թե ինպես կարող եք ավելի ջանասեր լինել ձեր կյանքի այդ ոլորտում:
Կարդացեք Մորոնի 10.34-ը և փնտրեք ապացույցներ առ Հիսուս Քրիստոս Մորոնիի հավատքի և հավերժական կյանք ստանալու հույսի մասին: Մենք ևս կարող ենք ունենալ հավատք և հույս Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը դարձնելով ողջ կյանքի գործ և կիրառել դրա էջերում գրված ճշմարտությունները:
-
Ավարտելով Մորմոնի Գրքի այս դասընթացը, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին և պատրաստվեք ձեր ուսուցչի հետ կիսվել ձեր պատասխաններով.
-
Այս տարի Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ի՞նչ ազդեցություն թողեց ձեր կյանքի վրա:
-
Ո՞ր դասերը կամ սկզբունքներն օգնեցին ձեզ «գալ դեպի Քրիստոսը» և զորացնել առ Փրկիչ ձեր հավատքը:
-
Ո՞րն է ձեր վկայությունը Մորմոնի Գրքի մասին:
-
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մորոնի 10.8–26, 30–34 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.