Սեմինարիա
Մաս 19․ Օր 2, Ալմա 36


Մաս 19. Օր 2

Ալմա 36

Նախաբան

Երբ զորամացիների մոտ իր միսիան ավարտելուց հետո Ալման վերադարձավ, նա հավաքեց իր երեք որդիներին և նրանցից յուրաքանչյուրին անհատական խորհուրդ տվեց (տես Ալմա 35․16)։ Հելամանին տված իր խորհուրդը ընդգրկում է Ալմա 36–37 գլուխները, Սիբլոնին տված իր խորհուրդը գրված է Ալմա 38, և Կորիանթոնին տված իր խորհուրդը գրված է Ալմա 39–42 գլուխներում։ Ալման Հելամանին վկայում է, որ Աստված կազատի նրանց, ովքեր իրենց վստահությունը կդնեն Նրա վրա։ Դրա ճշմարտացիությունը ցույց տալու համար Ալման նկարագրում է, թե ինչպես է շատ տարիներ առաջ նա ազատվել իր մեղքերի ցավից։ Հիսուս Քրիստոսի անունը կանչելուց հետո նա ծնվել է Աստծուց և լցվել ուրախությամբ։ Այնուհետև, նա աշխատել է ուրիշներին բերելու դեպի Հիսոս Քրիստոսը։

Ալմա 36․1–5

Ալման իր որդի Հելամանին ուսուցանում է մեր փորձություններում մեզ աջակցելու Աստծո զորության մասին

Մտածեք այն մասին, թե ինչպես են ընտանիքի անդամի, ընկերոջ կամ Եկեղեցու ղեկավարի վկայությունը կամ հատուկ ուսմունքները օրհնել ձեր կյանքը։

Կարդացեք Ալմա 36․1–5 և ինքներդ ձեզ պատկերացրեք Հելամանի դերում, երբ նա լսում էր իր հոր վկայությունը։ Ի՞նչ էր Ալման ցանկանում, որ Հելամանը հիշեր։ (Տես հատված 2։) Ի՞նչ էր Ալման ցանկանում, որ Հելամանը սովորեր իրենից։ (Տես հատված 3։)

Հետևյալ սկզբունքը գրեք ձեր սուրբ գրություններում Ալմա 36․3 հատվածի կողքին։ Երբ մենք մեր վստահությունը դնում ենք Աստծո վրա, Նա օգնում է մեզ մեր բոլոր փորձություններում և չարչարանքներում։ Մտածեք այն մասին, երբ կյանքում փորձություններ եք ունեցել։ Բաց թողնված տեղերում գրեք այն մի քանի եղանակների մասին, որոնցով Աստված օգնել և աջակցել է ձեզ այդ ժամանակ։

Ալմա 36․6–22

Ալման նկարագրում է իր ապստամբությունը և բացատրում, թե ինչպես նա ստացավ ներում

Նկար
Ալմայի դարձի գալը

Ալման իր որդի Հելամանին նկարագրում է, թե ինչպես է Աստված ազատել իրեն իր մեղքերի ցավից։ Կարդացեք Ալմա 36․6–10 և վերանայեք, թե ինչ պատահեց Ալմային իր երիտասարդության տարիներին, երբ նա Մոսիայի որդիների հետ ձգտում էր կործանել Եկեղեցին։

Մորմոնի Գրքում կա Ալմային և Մոսիայի որդիներին հրեշտակների այցելության երեք պատմություն։ Ալմա 36 պարունակում է ամենամանրամասն պատմությունն այն մասին, թե ինչ էր Ալման զգում այն երեք օր ու գիշերվա ժամանակ, երբ նա ընդունակ չէր շարժվելու կամ խոսելու։ (Պատմությունները կարդալու համար, տես Մոսիա 27 և Ալմա 38։) Կարդացեք Ալմա 36․11–16 և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք Ալման օգտագործել է նկարագրելու համար այն վախն ու ցավը, որոնք նա զգաց հրեշտակի հայտնվելու ժամանակ։

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք․ Փաքերը օգնել է մեզ հասկանալ, թե ինչ են նշանակում պրկված և տակնուվրա եղած բառերը․

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Պրկված նշանակում է «խոշտանգված»։ Հնում պարկը մի կանգնակ էր, որի վրա պառկեցնում էին զոհին և յուրաքանչյուր կոճն ու դաստակը ամրացվում էր սռնուն, որը շրջելով կարող էր առաջանալ անտանելի ցավ։

Տափանը(տակնուվրա) մի համակարգ է, որի վրա սեպեր կան։ Երբ գետնի վրայով այն հրվում է, այն պատռում և քերում է հողը։ Սուրբ գրություններում հաճախ խոսվում է հոգին ու միտքը մեղքի զգացումից «տակնուվրա եղած»-ի մասին» (“The Touch of the Master’s Hand,” Ensign, May 2001, 23)։

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու է Ալման օգտագործել այդպիսի բարդ բառեր, նկարագրելու համար այն, ինչ նա զգում էր։ Նաև գրեք, թե ինչպես են այդ բառերը նկարագրում այն մեղք գործած մարդու մեղքի զգացումն ու ցավը, ով չի ապաշխարել։

Հետևյալ ճշմարտությունը կարող եք գրել ձեր սուրբ գրություններում Ալմա 36․11–16 հատվածների կողքին․ Մեղքը կարող է առաջացնել ցավ և զղջում։

Կարդացեք Ալմա 36․17–18 և հիշեք, թե Ալման ինչ մարգարեություն հիշեց իր հորից։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Ալման, երբ հիշեց, թե ինչ էր ուսուցանել իրեն իր հայրը։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը հետևյալ միտքն է արտահայտել Ալմայի փորձառության մասին․ «Ալման զգացվեց իր հոր ուսմունքները հիշելիս, սակայն շատ կարևոր է, որ նրա հիշած մարգարեությունը «մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ է՝ քավելու համար աշխարհի մեղքերը»։ (Ալմա 36․17։) Դա այն անունն է և այն ուղերձն է, որ յուրաքանչյուր ոք պետք է լսի։ Ալման հիշեց դա և նա աղաղակեց դժողքի տվայտանքի միջից, որը շարունակում էր այրել և տանջել խիղճը, որը չէր բժշկվում։ «Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ» (Ալմա 36․18։) … Ինչպիսին էլ լինեն մեր աղոթքները, ինչպիսի կարիքներ էլ որ ունենանք, բոլորն էլ ինչ-որ կերպ կախված են այդ խնդրանքից․ «Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ»։ Նա պատրաստ է տալու այդ ողորմությունը։ Նա վճարեց իր իսկ կյանքը, որպեսզի տրամադրեր այդ ողորմությունը» (However Long and Hard the Road [1985], 85)։

  1. Հիշեք անցյալի այն պահը, երբ դուք աղոթել էիք ստանալու Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները, այդ թվում՝ մեղքերից թողության օրհնությունները։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե, ձեր կարծիքով, ինչու է կարևոր ձեր կյանքում Տիրոջից խնդրել Քավության օրհնությունները։

  2. Կարդացեք Ալմա 36․19–22 և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպես փոխվեց Ալման ողորմություն ստանալու իր աղոթքից հետո։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ բառերից և արտահայտություններից մի քանիսը և բացատրեք, թե ինչ են դրանք ուսուցանում ձեզ Փրկչի Քավության զորության մասին։

Նկար
Հիսուս Քրիստոս

Այդ հատվածներից մենք սովորում ենք հետևյալը․ Եթե մենք գործադրենք հավատք Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ, ապա Նա կազատի մեր մեղքերի ցավից և կտա մեզ ուրախություն։ Խորհեք այն մասին, թե ինչ կարող եք անել, որպեսզի դուք ավելի շատ կարողանաք հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի Ալմայի նման կարողանաք ազատվել ձեր մեղքերի ցավի ու զղջումի զգացումներից։

Կարդացեք հետևյալ իրավիճակը և մտածեք, թե ինչպես դուք կարձագանքեիք․ Ձեր ընկերը, ով կարդում է Մորմոնի Գիրքը, խնդրում է ձեզ օգնել իրեն հասկանալու Ալմա 36․19 հատվածի Ալմայի խոսքերը։ Ձեր ընկերը հարցնում է. «Եթե ես հիշում եմ իմ մեղքերը և դեռ զղջում դրանց համար, արդյո՞ք նշանակում է, որ ես չեմ ներվել»։

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ բացատրությունը և ընդգծեք ցանկացած արտահայտություն, որը, ձեր կածիքով, կարող է օգտակար լինել ձեր ընկերոջը․

«Սատանան կփորձի մեզ համոզել, որ մեր մեղքերը չեն ներվում, որովհետև մենք հիշում ենք դրանք: Սատանան ստում է, նա փորձում է աղավաղել մեր տեսադաշտը և հեռացնել մեզ ապաշխարության ու ներման ուղուց: Աստված չի խոստացել, որ մենք չենք հիշի մեր մեղքերը: Հիշելը կօգնի մեզ խուսափել նույն սխալը կրկնելուց: Սակայն, եթե մենք հավատարիմ ու նվիրված մնանք, ժամանակի հետ մեր մեղքերի հիշողությունը կթուլանա: Սա կլինի անհրաժեշտ ապաքինման և սրբագործման գործընթացի մի մասը: Ալման վկայել է, որ երբ նա աղաղակեց Հիսուսին ողորմածության համար, նա դեռևս հիշում էր իր մեղքերը, սակայն իր մեղքերի հիշողությունը այլևս չէր ճնշում ու կեղեքում իրեն, որովհետև նա գիտեր, որ ներվել էր (տես Ալմա 36․17–19

Մեր պարտականությունն է` խուսափել այն ամենից, ինչը մեզ հին մեղսավոր մտքերին է ետ բերում: Երբ շարունակում ենք ունենալ «կոտրված սիրտ ու փշրված հոգի» (3 Նեփի 12․19), ենք կարող ենք վստահել, որ Աստված այլևս «չի հիշի մեր մեղքերը» [ՎևՈՒ 58․42]» («Ապահով վերադարձի կեը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 101)։

Կարևոր է նաև նշել, որ Ալման չի ասել, որ նա այլևս չի հիշում իր մեղքերը, այլ որ նա այլևս չի հիշում իր մեղքերի ցավերը և որ նա այլևս «տակնուվրա» չէր լինում նրանց հիշողությունից (Ալմա 36․19)։ Ճշմարիտ ապաշխարությունը մեղքի զգացողությունն ու ցավը սրբվում է (տես Ենովս 1․6–8

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք վերևում նշված ձեր ընկերոջ պատասխանը և կիրառեք Նախագահ Ուխդորֆից սովորած բացատրությունը։ Ձեր պատասխանի մեջ ներառեք, թե, ձեր կածիքով, ինչու է օրհնություն, որ մենք դեռևս հիշում ենք մեր մեղքերը, նույնիսկ եթե մենք «տակնուվրա [չենք] լինում [մեր] մեղքերի հիշողությունից» (Ալմա 36․19) մեր ապաշխարությունից հետո։

Ալմա 36․23–30

Ալման բացատրում է, թե ինչու է ինքը շարունակաբար աշխատել ուրիշներին ապաշխարության բերելու համար

Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ համեղ ուտելիքով կիսվում եք ընկերոջ հետ: Երբ ուրախալի նորություն եք լսում, ի՞նչ եք ցանկանում անել առաջին հերթին: Ձեր կարծիքով ինչո՞ւ մարդկանց մեծամասնությունը ցանկություն ունի ուրիշի հետ կիսվելու իր նորությամբ: Կարդացեք Ալմա 36.23–24 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այս հարցի մեջ նկարագրված զգացմունքները կապվում Ալմայի դարձի գալուց հետո նրա հետ կատարվածի հետ: Ի՞նչ էր Ալման ցանկանում, որ ուրիշները զգային:

Կարդացեք Ալմա 36.25–26 և բացահայտեք, թե ավետարանը ուսուցանելու Ալմայի ջանքերը ինչպիսի ազդեցություն ունեցան նրա և ուրիշների վրա: Շարունակեք հետևյալ սկզբունքը` հիմնվելով այս հատվածներից ավետարանով կիսվելու ձեր սովորածի վրա. Ավետարանով կիսվելով ուրիշների հետ` մենք ստանում ենք :

  1. Գրեք այդ սկզբունքի լրացված նախադասությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում և բացատրեք, թե ինչու եք մտածում, որ այդ սկզբունքը ճշմարիտ է: Որպես ձեր բացատրության մի մաս կարող եք նաև ընդգրկել ավետարանով ուրիշների հետ կիսվելիս առաջացած ուրախության զգացմունքը:

Մտածեք ձեր ծանոթի,ընկերոջ, ընտանիքի անդամի, ծխի կամ ճյուղի անդամի մասին, —ում համար կարող է օգտակար լինել Փրկչի և վերականգնված ավետարանի մասին ձեր վկայությունը: Մտածեք, թե այդ մարդու հետ ինչպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսը կարողացավ ազատել մեզ ցավից և լցնել մեզ ուրախությամբ: Կարող եք գրել մի նամակ կամ է-փոստ այդ մարդուն, կամ կարող եք մի քանի տող գրել, պատրաստվելով մի առանձնահատուկ պահի, երբ կխոսեք այդ մարդու հետ:

Նկար
երիտասարդ աղջիկը գրում է
  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 36 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.