Սեմինարիա
Մաս 20. Օր 2, Ալմա 40–41


Մաս 20. Օր 2

Ալմա 40–41

Նախաբան

Ինչպես գրված է Ալմա 40–41 գլուխներում, Ալման իր որդի Կորիանթոնին ուսուցանեց կարևոր վարդապետություններ մահից հետո կյանքի վերաբերյալ: Ալման բացատրեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով բոլոր մարդիկ հարություն կառնեն: Ալման նաև Կորիանթոնին ուսուցանեց հոգևոր աշխարհի մասին, որտեղ մահացածները` մահկանացու կյանքում իրենց կատարած ընտրություններից կախված, դրախտում կամ հոգևոր բանտում սպասում էին իրենց հարությանը: Կորիանթոնը Ալմայից սովորում է, որ վերականգնման ծրագիրը ներառում է իր մեջ ոչ միայն մարմնի հարությունը, այլ նաև հոգևոր վերականգնումը, որի ժամանակ մենք ստանում ենք մեր արարքների ու ցանկությունների հետևանքները: Ի վերջո, Ալման շեշտում է, որ այս վերականգնման ծրագրի կենտրոնում ընկած է այն ճշմարտությունը, որ ամբարշտությունը երբեք իրական երջանկություն չի բերում:

Ալմա 40

Ալման Կորիանթոնին ուսուցանում է հոգևոր աշխարհի և հարության մասին

մայրը երեխաների հետ տապանաքարի մոտ

Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, ում սիրելի անձնավորությունը վերջերս մահացել է: Իմանալով, որ դուք հավտացյալ եք, ձեր ընկերը ձեզ մոտ է գալիս հետևյալ հարցերով.

  • Ի՞նչն է մեզ համար հնարավոր դարձնում ապրելու կրկին: Ո՞վ հարություն կառնի:

  • Որտե՞ղ ենք մենք գնում մահից հետո և ինչի է դա նման:

  • Ի՞նչ է հարությունը: Ո՞րն է մեր մահկանացու մարմինների և հարություն առած մարմինների տարբերությունը: Ի՞նչ է պատահում այն բանից հետո, երբ մենք հարություն ենք առնում:

Ալմա 40 գլխում գտնվող տեղեկությունները կարող են օգտակար լինել այդ հարցերին պատասխանելու համար: Այս գլխում Ալման շարունակում է ուսուցանել իր որդի Կորիանթոնին: Կորիանթոնը մտահոգվում է մահացածների հարության վերաբերյալ:

  1. journal iconԿարդացեք այդ երեք հատվածները: Ընտրեք հատվածներից մեկն ու մեկը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես է Ալմայի ուսուցանածը պատասխանում տրված հարցին: (Եթե դասի վերջում ժամանակ ունենաք, կարող եք հետ վերադառնալ և վերանայել, թե ինչ ուսուցանեց Ալման հաջորդ հատվածներում:)

    1. Ուսումնասիրեք Ալմա 40․1–5։ Ի՞նչն է հնարավոր դարձնում մեզ համար ապրել կրկին։ Ովքե՞ր հարություն կառնեն։

    2. Ուսումնասիրեք Ալմա 40․6–7, 11–14։ Որտե՞ղ ենք մենք գնում մահից հետո, և ինչպե՞ս է դա լինում։ (Երբ Ալման ուսուցանեց, որ բոլոր մարդկանց հոգիները «տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել» (Ալմա 40․11), նա ուսուցանում էր, որ մեր մահից հետո և նախքան մեր հարություն առնելը, մեր հոգիները կգնան հոգևոր աշխարհ, այլ ոչ թե վերջնական հանգրվանը՝ Տիրոջ դատից հետո։ Օգտակար կլինի քննարկել հատված 13 տողատակի ծանոթագրությունները, որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ուներ Ալման` ասելով «դրսի խավար»։ Ալմա 40․14 հատվածը նույնպես մեզ օգնում է հասկանալ, որ այդ դրսի խավար արտահայտությունը վերաբերվում է նախքան հարությունը վիճակին, որին մենք սովորաբար ասում ենք հոգևոր բանտ և ոչ թե նզովվածների վերջնական մշտական հանգրվանը։

    3. Ուսումնասիրեք Ալմա 40․21–26։ Ի՞նչ է հարությունը։ Ո՞րն է մեր մահկանացու մարմինների և հարություն առած մարմինների տարբերությունը: Ի՞նչ կպատահի մեր հարություն առնելուց հետո։

Անդրադառնալով Ալմա 40․11–12` Առաջին Նախագահությունից Նախագահ Ջորջ Ք․ Քանոնը բացատրել է, որ Ալման «մտադիր չէր փոխանցել այն միտքը, որ նրանք անմիջապես գնում էին Աստծո ներկայություն։ Ըստ ամենայնի, նա այդ արտահայտությունն օգտագործում է որակավորման իմաստով» (Gospel Truth: Discourses and Writings of President George Q. Cannon, sel. Jerreld L. Newquist, 2 vols. [1957–74], 1:73)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելը նկարագրել է որոշ բաներ, որոնք մենք կզգանք հարություն առնելուց հետո․

«Դատաստանի օրը … կլինի ընդգրկուն օբյեկտիվություն։ Ոչ միայն մենք կունենանք այն, ինչ Մորմոնի Գրքում ասվում է «վառ վերհուշ» և «կատարյալ հիշողություն» մեր մեղավորության, այլ նաև ուրախալի բաներ կհիշվեն և կվերականգնվեն։ Մենք կիմանանք «ճիշտ ինչպես մենք հիմա ենք այս պահին»։ (Ալմա 5․18, 11․43, տես նաև ՎևՈՒ 93․33։) Մենք կտեսնենք «դեմ հանդիման» (Մոսիա 12․22, 15․29) համընդհանուր բազայի շնորհիվ։

«Բոլոր բաների մեջ, [որոնք] պիտի վերականգնվեն» (Ալմա 40.23) կլինի հիշողությունը, այդ թվում նաև մեր նախաերկրային հիշողությունները։ Մտածեք այն ուրախության մասին, որը կլինի այն համապատասխան հիշողությունների մտքի և սրտի միավորումից, որոնք վերաբերվում են առաջին և երկրորդ վիճակներին։

Ինչպիսի զգացմունքներ կպատեն մեզ, երբ սիրասուն Երկնային Հայրը խելացի կհամարի վերականգնելու բոլոր հիշողությունները։ Այս փաստի թարմեցնող հոսքը կմեծացնի մեր երախտագիտությունն այն մասին, թե որքան խորն են գնում Աստծո երկայնամտությունը և Հիսուսի կամավոր Քավության սիրառատ բարությունը» (Lord Increase Our Faith [1994], 103)։

Հարությունը հոգու և մարմնի վերամիավորումն է՝ վերականգնելով բոլոր բաներն իրենց ճիշտ և կատարյալ տեսքով։ Հարությունից հետո բոլորը կկանգնեն Աստծո առաջ դատվելու համար։ Կարդացեք Ալմա 40․25–26 և գտեք Ալմայի նկարագրությունը բոլոր նրանց վերջնական վիճակի մասին, ովքեր արդար են եղել այս կյանքում, համեմատելով այն մարդկանց վերջնական վիճակի հետ, ովքեր ընտրել են ամբարշտություն։ Մտածեք, թե ինչպես կարող է այս հատվածը մեծացնել Աստծո առաջ մաքուր լինելու ձեր ցանկությունը։

Ինչպես գրված է Ալմա 40․16–22, այն հարությունը, որի մասին Ալման խոսել էր, կապված էր երկրի ժամանակի հետ։ Հիսուս Քրիստոսը առաջինն էր, ով հարություն առավ, որին հետևեցին արդարները, ովքեր Ադամի ժամանակներից ապրեցին մինչև Հիսուս Քրիստոսի հարության ժամանակները (տես Ալմա 40․16, 20, ՎևՈՒ 133․54–55)։ Ըստ Ալմայի, այդ հարությունը կոչվում էր «առաջին հարություն»։

Ալմա 41

Ալման Կորիանթոնին ուսուցանում է վերականգնման ծրագրի մասին

Հաշվի առնելով հարության, հոգևոր աշխարհի և դատաստանի վերաբերյալ Ալմայի ուսուցանած ճշմարտությունները` մտածեք, թե ինչպես կփոխվեին մարդու արարքները, եթե նա հավատար հետևյալին․

  • Մահից հետո կյանք չկա։

  • Մահից հետո մենք բոլորս ել կատարյալ կդառնանք, անկախ այն բանից` երկրի վրա մեր գործերը բարի էին, թե չար։

  • Դատաստանի ժամանակ մենք կպարգևատրվենք մեր բարի գործերի և կպատժվենք մեր վատ գործերի համար։

Նա ապրում է

Ալմա 41 մենք իմանում ենք, որ Կորիանթոնը շփոթված էր այն պատճառով, թե որոշ մարդիկ ինչպես էին ուսուցանում հարությունը։ Նշեք «մոլորվել» բառը Ալմա 41․1, իսկ հետո կարդացեք այդ հատվածը, որպեսզի տեսնեք, թե ինչու էին որոշ մարդիկ մոլորվել։ Այս հատվածն ավելի լավ հասկանալու համար օգտակար կլինի իմանալ, որ աղավաղել սուրբ գրությունը, նշանակում է շրջել, խեղաթյուրել կամ փոխել սուրբ գրությունների իմաստը։

Ալմայի խոսքերով` ի՞նչ գաղափար էր նա ցանկանում պարզաբանել Կորիանթոնի համար։

Վերականգնել նշանակում է կրկին ետ բերել։ Ալման ցանկանում էր, որպեսզի Կորիանթոնը հասկանար, որ իր ասած «վերականգնման ծրագրում» (Ալմա 41․2) գոյություն ունեին և ֆիզիկական, և հոգևոր տեսակետեր։ Ուսումնասիրեք Ալմա 41․2–5 և նշեք, թե մահից հետո, ինչը ֆիզիկապես և ինչը հոգեպես կվերականգնվի մեզ համար։ (Այս հատվածներում հարկավոր է նշանակում է՝ պահանջվում է կամ անհրաժեշտ է։)

Ո՞րն է Ալմա 41․2 հատվածում նշված վերականգնման ծրագրի ֆիզիկական տեսակետը։

Ալմա 40․3–5 հատվածում նկարագրված հոգևոր տեսակետն է. Մենք կվերականգնվենք կամ դեպի երջանկություն, կամ էլ դեպի դժբախտություն` համաձայն մահկանացու կյանքում մեր գործերի և ցանկությունների։

  1. journal iconԵնթադրեք, որ ձեզ հանձնարարված է Երեխաների խմբում ուսուցանել Ալմա 40․3–5։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես կբացատրեք հոգևոր վերականգնման վարդապետությունը պարզ ձևով, որպեսզի երեխաները հասկանան այն, ինչ Ալման ուսուցանել է։

Խորհեք, թե վերականգնման վարդապետության հասկանալը, ինչպես կարող է և պետք է ազդի ձեր արարքների և ցանկությունների վրա։

Երբ մենք սկսում ենք հասկանալ վերականգնման վարդապետությունը, մենք բնականոն կերպով սկսում ենք անհանգստանալ մեր մեղքերի և սխալ արարքներին հաջորդող հետևանքների մասին։ Կա՞ արդյոք որևէ եղանակ` փոխելու մեր սխալ ցանկությունների և արարքների բացասական ազդեցությունը։ Ալման Կորիանթոնին առաջարկեց ունենալ հույս։ Կարդացեք Ալմա 41․6–9 և ուշադրություն դարձրեք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի բարություն ու երջանկություն վերականգնվի մեզ, նույնիսկ եթե մենք լուրջ մեղք ենք գործել։ Ալմա 41․6–7 հատվածներում կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ ստանում ենք հարության ժամանակ։ Մտածեք հետևյալ հարցի շուրջ․ Այս հատվածներից ելնելով, ինչպե՞ս ենք մենք հանդիսանում մեր անձնական դատավորը։

Կան այնպիսի մարդիկ, ովքեր մտածում են, որ կարող են Աստծո մոտ վերադառնալ` առանց անձնական պատասխանատվություն կրելու իրենց արարքների համար։ Նրանք հաճախ պնդում են, որ իրենց մեղսավոր որոշումները զվարճալի են։ Երբեմն նրանք, ովքեր մեղք են գործել, կարող են նույնիսկ երջանիկ ձևանալ։ Սակայն, կարդացեք Ալմա 41․10 և ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ ուսուցանեց Ալման ամբարշտության մասին։ (Ալմա 41.10 հատվածը սուրբ գրությունների սերտման հատված է։ Կարող եք այն նկատելի ձևով նշել, որպեսզի հետագայում հեշտ գտնեք։)

  1. journal iconԱլմա 41․10-ում Ալման իր որդուն վկայում է, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունը․

    1. Գրեք, թե ինչու էք կարծում, որ Ալմայի մեջբերումը ճշմարիտ է։

    2. Գրեք մի օրինակ, թե ինչպես կարող է Սատանան փորձել համոզել մեզ, որպեսզի հավատանք, որ մենք կարող ենք խախտել Աստծո պատվիրանները և միաժամանակ լինել երջանիկ։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ արտահայտությունը գրեք ձեր սուրբ գրություններում՝Ալմա 41․10 հատվածի կողքին․ «Դուք չեք կարող սխալ բան անել ու լավ զգալ։ Դա անհնար է»։ (“A Message to the Rising Generation,” Ensign, Nov. 1977, 30)։

Ալմա 41․11 հատվածը բացատրում է, թե ինչու է անհնար սխալ գործելիս իսկապես երջանիկ լինել։ Այդ հատվածը հասկանալու համար լրացրեք ներքոնշյալ աղյուսակը՝ յուրաքանչյուր սուրբ գրության հատված համապատասխանեցնելով իր նշանակության հետ։ (Երբ ավարտեք, ստուգեք ձեր պատասխանները դասի վերջում գտնվող պատասխանների հետ։)

Ալմա 41․11 այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են «բնական վիճակը»

Նշանակություն

  1. «Մարմնական վիճակում»

  1. Սահմանափակ և ծանրաբեռնված մեր մեղքերից

  1. «Դառը մաղձի և անօրինության կապանքների մեջ»

  1. Սուրբ Հոգու զուգընկերության պակաս

  1. «Առանց Աստծո են աշխարհում»

  1. Ղեկավարվում մարմնական կամքով

Այժմ, երբ դուք սահմանեցիք այդ պայմանները, կրկին անգամ կարդացեք Ալմա 41․11, որպեսզի պարզեք, թե ինչու է անհնար սխալ գործելիս լինել երջանիկ։ Նրանք, ովքեր ամբարշտություն են գործում, ժամանակավորապես կարող են կարծել, որ նրանք երջանիկ են, սակայն նրանց ընտրությունն ի վերջո բերում է տխրություն ու դժբախտություն։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է « բնական վիճակում» կամ մեղավոր կամ «մարմնական վիճակում» գտնվելը հակասում երջանկության բնույթին։

    2. Որո՞նք են այն մի քանի օրինակները, ըստ որի երիտասարդներն ունենում են Սուրբ Հոգու զուգընկերության պակաս, լինում են սահմանափակված և ծանրաբեռնված իրենց մեղքերից կամ ղեկավարվում են իրենց մարմանական կամքով։

Կարդացեք Ալմա 41․12 և ուշադրություն դարձրեք այն հարցին, որը Ալման հարցրեց Կորիանթոնին վերականգնման վերաբերյալ։ Այժմ կարդացեք Ալմա 41․13 և նշեք, թե ինչպես Ալման պատասխանեց այդ հարցին։

  1. journal iconՊատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, ով ցանկանում է երջանիկ լինել, սակայն գործում է Տիրոջ պատվիրաններին հակառակ։ Օգտվելով այսօրվա սովորած վերականգնման վարդապետությունից` սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչու նա երջանկություն չի զգում և ինչ պետք է արվի իսկապես երջանիկ լինելու համար։

բումերանգ

Բումերանգը գործիք է, որը ստեղծվել է որսորդության համար։ Իր կառուցվածքի շնորհիվ, ճիշտ նետման դեպքում այն վերադառնում է այն մարդու մոտ, ով նետել էր դա։ Կարդացեք Ալմա 41․14–15, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես կարող է բումերանգը խորհրդանշել այս հատվածներում ուսուցանված ճշմարտությունները։ Կարող եք նշել «դուրս ես ուղարկում» բառակապակցությունը հատված 15-ի մեջ։ Մտածեք, թե երբ եք դուրս ուղարկել լավություն, ողորմություն կամ բարություն և ստացել այն հետ։

Ի՞նչ արդարամիտ արարք եք ցանկանում դուրս ուղարկել ուրիշներին, կամ արդարամիտ վերաբերմունք եք ցանկանում, որ ուրիշները տեսնեն ձեր մեջ, որը դուք կցանկանայիք ստանալ ուրիշներից։ Ինչպիսի՞ նպատակ կարող եք դնել «դուրս ուղարկելու» համար այդ արարքներից կամ վերաբերմունքից որևէ մեկը։

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված—Ալմա 41․10

  1. journal iconԿարդացեք Ալմա 41․10 և հետևյալը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում․ Եթե ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել, ապա միշտ կբերի երջանկություն։ Բաց թողնված տեղում գրեք մի բառ, որը լավագույնս կլրացնի նախադասությունը։ Այժմ թվեք մի քանի արդարամիտ արարքներ, որոնք, ձեր կածիքով, նույնպես կարող են լրացնել բաց թողնված բառը (օրինակ, ծառայել ուրիշներին)։ Ձեր վկայությունը գրեք այն մասին, թե ինչպես են այդ արդարամիտ արարքները բերել երջանկություն։

Կարևոր է հասկանալ, որ արդարակեցությունից եկող երջանկությունը պարտադիր չէ, որ անմիջապես, հաստատուն կամ շարունակական ձևով լինի այստեղ՝ մահկանացու կյանքում։ Այնուամենայնիվ, խաղաղությունն ու երջանկությունը միշտ կգան Տիրոջ ձևով և Տիրոջ ժամանակին այն մարդուն, ով համահունչ է ապրում Նրա ուսմունքներին ու պատվիրաններին։

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 40–41 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

  • Համընկնող վարժության պատասխանները․ (1) գ, (2) ա, (3) բ։