Սեմինարիա
Մաս 7. Օր 2, 2 Նեփի 17–20


Մաս 7. Օր 2

2 Նեփի 17–20

Նախաբան

2 Նեփի 17–20 Նեփին գրել է, որ Եսայիան փորձել էր համոզել Հուդայի թագավորին և նրա մարդկանց վստահել Տիրոջը, այլ ոչ թե աշխարհիկ դաշինքներին: Օգտագործելով տիպական օրինակներ և այլաբանություններ ` խորհրդնիշներ կամ նշաններ, որ սովորեցնում և վկայում են մեծ ճշմարտությունների մասին, Եսայիան մարգարեացավ իր իսկ օրերի իրադարձությունների, Հիսուս Քրիստոսի ծննդյան և Տիրոջ Երկրորդ Գալստյան ժամանակ ամբարիշտների կործանման մասին:

2 Նեփի 17–18

Հուդայի թագավորությունը օրհնված է, երբ նրանք դնում են իրենց հույսը Հիսուս Քրիստոսի վրա

Այսօրվա դասին նախապատրաստվելու համար մտածեք մի ժամանակաշրջանի մասին, երբ գտնվել եք վախեցնող իրավիճակում: Դուք հիշո՞ւմ եք ձեր առաջին արձագանքը: Երբ դուք ուսումնասիրեք 2 Նեփի 17–18, փորձեք ներկայացնել Եսայիայի խորհուրդը նրանց, ովքեր գտնում են իրենց դժվարին կամ վախեցնող իրավիճակում:

2 Նեփի 17–18 ուսումնասիրելու համար դուք պետք է իմանաք Սիրիայի, Իսրայելի և Հուդայի երեք փոքր ազգերի մասին, ինչպես նաև շատ ավելի մեծ Ասորական Կայսրության մասին, որ ձգտում էր հաղթել այս ավելի փոքր ազգերին: Դիտեք հետևյալ քարտեզը և դրան կից աղյուսակը:

Իսրայելի և Հուդայի քարտեզը

Ազգ

Ասորիք

Իսրայել (Եփրեմ)

Հուդա

Թագավոր

Ոզիա

Փակեե

Աքազ

Մայրաքաղաք

Դամասկոս

Սամարիա

Երուսաղեմ

Կարդացեք 2 Նեփի 17.1–2 և անդրադարձեք քարտեզին: «Ասորիքը դաշնակից է Եփրեմի հետ» նշանակում է, որ այս երկու երկրները դաշինք են կնքել կամ պայմանագիր: Փորձեք որոշել, թե ով ում վրա էր հարձակվում: Տեղեկացեք, որ «Դավիթի տուն» արտահայտությունը հատված 2-ում վերաբերվում է Աքազին և Հուդայի ժողովրդին:

Իսրայելի և Ասորիքի թագավորությունները ցանկանում էին նվաճել Հուդայի թագավորությունը և ստիպում էին Հուդային դաշինքի մեջ մտնել նրանց հետ Ասորեստանի զորեղ կայսրության դեմ: Ասորեստանը պատրաստվում էր նվաճել այդ ժամանակ ողջ աշխարհը: Իսրայելը և Ասորիքը կարծում էին, որ Հուդան նվաճելով նրանք կարող էին ունենալ ավելի շատ մարդիկ և ավելի շատ միջոցներ` մոտեցող ասորեստանցիների դեմ կռվելու համար (տես 2 Նեփի 17.5–6): Աքազ թագավորը խորհում էր կնքել այս դաշինքը Իսրայելի և Ասորիքի հետ:

Խորհեք, թե ինչ կանեիք դուք, եթե դուք լինեիք Աքազ թագավորը: Մի կողմից, Ասորեստանը պատրաստվում է հարձակվել ձեր ժողովրդի վրա: Մյուս կողմից, Ասորիքը և Իսրայելը պատրաստվում են հարձակվել, եթե դուք չմիանաք նրանց դաշինքին` կռվելու Ասորեստանի դեմ: Եսայիան ապրում էր Հուդայի թագավորությունում, և Տերը ուղարկեց նրան Աքազի մոտ` ուղերձով: Ձեր կարծիքով, դուք ի՞նչ կզգայիք, երբ ուղերձ ստանայիք մարգարեից, եթե դուք լինեիք Աքազ թագավորը:

  1. journal iconԿարդացեք 2 Նեփի 17.3–8 և ընդգծեք Աքազին և իր ժողովրդին տրված Տիրոջ ուղերձը, որը տրվել էր Եսայիա մարգարեի միջոցով: (Հատված 4-ի «ծխացող խանձողներից» տերմինը վերաբերվում է ջահի, որի կրակը մարել է, խորհրդանշելով, որ այս երկու թագավորությունները պառակտվել են և նվաճվել:) Պատկերացրեք, որ դուք լսել եք, թե ինչպես է Եսայիան ասում սա Աքազին: Հետո մի ընկեր հարցնում է ձեզ, թե ինչ ասաց Եսայիան: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք երկու կամ երեք նախադասություն, նկարագրելով, թե ինչպես դուք կպատասխանեիք ձեր ընկերոջը:

Եսայիան փորձում էր օգնել թագավորին և նրա ժողովրդին վստահել Տիրոջ օգնությանը, և ոչ թե անկայուն քաղաքական դաշինքներին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է կարևոր մեզ համար, որ դառնանք դեպի Տերը, երբ մենք օգնության կարիք ունենք, և ոչ թե մեր հույսը դնենք միայն ուրիշների օգնության վրա:

    2. Ինչպե՞ս կարող են երիտասարդները գայթակղվել, ուրիշների հետ իրենց հարաբերւոթյուններն ավելի կարևորելով, քան Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունը:

Տերն ասաց, որ նա Աքազին և Հուդայի թագավորությանը կտա մի նշան, որ Նա կպաշտպաներ նրանց և որ նրանք կարիք չէին ունենա հուսալու աշխարհիկ դաշինքների վրա: Նշանը պարզելու համար կարդացեք 2 Նեփի 17.14: Այս հատվածում շրջանի մեջ առեք Էմմանուել բառը: Այս հատվածի կողքին գրեք «Մատթեոս Ա.22–23»: Կարդացեք Մատթեոս Ա.22–23, որպեսզի բացահայտեք Էմմանուել կոչման նշանակությունը:

Ինչպե՞ս կարող էր նշանը, որը նշանակում էր «Աստված մեզ հետ», օգնել Աքազին այդ ժամանակ: Ինչպե՞ս կարող էր Եսայիայի նման մարգարեությունը նաև տեղեկություններ տալ Հիսուս Քրիստոսի ծննդյան վերաբերյալ դարեր անց:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Երեխայի ծննդյան վերաբերյալ նշանը ավելի լավ հասկանալու համար խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ բացատրության շուրջ. «Այս մարգարեությունը ունի հոգնակի կամ զուգահեռ տարրեր, ինչպես Եսայիայի շատ գրություններն ունեն: Ամենամոտալուտ նշանակությունը երևի թե կենտրոնացած էր Եսայիայի կնոջ վրա, մի ազնիվ ու լավ կնոջ, ով որդի լույս աշխարհ բերեց մոտավորապես այդ ժամանակներում [տես 2 Նեփի 18.3], երեխան դառնալով նշան և խորհրդանիշ Ամենազորի կողմից, մարգարեության իրականացում, որը կգիտակցվեր Հիսուս Քրիստոսի ծննդով» (Christ and the New Covenant [1997], 79):

Եսայիան գրում է Քրիստոսի ծննդի մասին

Եսայիան մարգարեացավ, որ նախքան երեխայի մեծանալը Ասորեստանը կհաղթեր Իսրայելի (Եփրեմ) և Ասորիքի զորքերին (տես 2 Նեփի 17.15–25): «Աստված մեզ հետ» իմաստն ունեցող նշանի նպատակն էր վստահեցնել Աքազ թագավորին, որ Աստված մեզ հետ կլինի, երբ մենք վստահենք Նրան, նույնիսկ դժվարին և անհանգստացնող պահերին: Խորհեք այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում գրելու մասին:

Կարդացեք 2 Նեփի 18.6–8 և ընդգծեք «Սիլովայի ջրերը» արտահայտությունը: Սիլովայի ջրերը Եսայիայի համար խորհրդանշում էին Աստծո հանդարտ, հաստատուն, աջակցող ազդեցությունը և զորությունը, որը պետք է լիներ ազգերի քաղաքական կյանքի մի մասը (տես 2 Նեփի 18.6): Եսայիան օգտագործել է Սիլովայի ջրերը որպես հակադրություն, քանի որ Իսրայելի ժողովուրդը և Հուդայի ժողովուրդը մերժել էին Մեսիային` «Սիլովայի ջրերին» կամ Աստծո հանդարտ, մեղմ, հաստատուն, աջակցող զորությունը: Ուստի, ինչպես մարգարեացել էր Եսայիան, Ասորեստանի թագավորը և նրա զավթող զորքի նողկալի ազդեցությունը և տեղատարափ զորությունը, ներկայացվելով որպես «ուժեղ ու առատ ջրերի գետ», նվաճեցին Ասորիքը և Իսրայելը:

Եսայիան որպես պոետ, օգտագործել է երկու հոսող, սակայն դրամատիկորեն տարբեր ջրերի հոսանքներ, որպեսզի բացատրի, թե ինչ կպատահեր Հուդային: Ասորեստանի զորքն այնուհետև եկավ Հուդայի վրա, որը ներկայացված է երկիր բառով: Սակայն զորքը չնվաճեց Երուսաղեմը, որը ներկայացված է «կհեղեղի և կողողի, նա կհասնի նույնիսկ մինչև պարանոցը» արտահայտությամբ:

Կարդացեք 2 Նեփի 18.9–12 և ուշադրություն դարձրեք, թե քանի անգամ Տերը խորհուրդ տվեց Հուդային չմիանալ Ասորիքի և Իսրայելի հետ: Համաձայն 2 Նեփի 18.13, դրա փոխարեն Եսայիայի միջոցով ո՞ւր էր Տերը խորհուրդ տալիս Հուդային գնալ օգնության համար:

Երբ ասորեստանցիները հեղեղեցին Հուդան և սպառնում էին Երուսաղեմին, Հուդայի թագավորությունը նոր թագավոր ուներ: Նրա անունը Եզեկիա էր: Նա վստահեց Տիրոջը և Եսայիա մարգարեին: Ի վերջո, 185000 ասորեստանցի զինվորներ զարկվեցին իրենց ճամբարում Տիրոջ հրեշտակի կողմից (տես Դ Թագավորաց ԺԹ.35, Եսայիա ԼԷ.36):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.

    1. Ի՞նչ վտանգներ կան, երբ ձեր վստահությունը աշխարհիկ բաների և ազդեցությունների վրա եք դնում, և ոչ թե Տիրոջ: (Դուք կարող եք մտածել իրավիճակների մասին, որոնք կարող են գայթակղել ձեզ որոշումներ կայացնել, որոնց հիմքում ընկած է վախը:)

    2. Ե՞րբ եք դուք ուժ ստանալու համար դարձել դեպի Տերը, երբ դուք սկզբում գայթակղվել էիք դառնալու դեպի այլ միջոցները: Ի՞նչ եք դուք սովորել այդ փորձառությունից:

    3. Եզեկիա թագավորի գլխավորությամբ Հուդայի ժողովուրդը ազատվեց կործանումից, քանի որ նրանք հետևեցին Եսայիային տրված Տիրոջ խորհրդին: Ինչպե՞ս կարող է ժամանակակից մարգարեներին հետևելը պաշտպանել ձեզ հոգևոր վտանգից:

2 Նեփի 19.1–7

Եսայիան խոսում է մարգարեանալով

Երբևէ պատահե՞լ է, որ դուք երկար ժամանակ չտեսնեք արևը կամ չզգաք դրա ջերմությունը: Եթե ոչ, ապա պատկերացրեք, որ դուք մշտապես ստվերում եք` չունենալով արևի լույսի ու ջերմության որևէ մուտք (ինչպես ամբողջ ժամանակ մութ սենյակում լինելը): Եսայիան օգտագործել է նմանատիպ մի պատկեր, որպեսզի լուսաբանի այն մարդկանց հոգևոր վիճակը, ովքեր ապրում են առանց Հիսուս Քրիստոսի լույսի:

2 Նեփի 19.1–2-ում նշվում է երկու երկրների մասին: Կարդացեք այս հատվածները և նշեք երկու երկրների անունները:

Նախքան Եսայիան կգրեր այս հատվածները, դարեր շարունակ բազմաթիվ պատերազմներ են մղվել այս տարածքին իշխելու համար, որն այժմ հայտնի է որպես Սուրբ Երկիր: Ոմանք հիշատակել են այս տարածքը որպես «մահվան ստվերների երկիր», քանի որ շատերն էին կորցրել իրենց կյանքն այնտեղ պատերազմում: Նոր Կտակարանի ժամանակաշրջանում Նազարեթը, Կափառնայումը, Նայինը և Կանան գտնվում էին այն տարածքներում, որոնք պաշտոնապես հայտնի էին որպես Զաբուղոնի և Նեփթաղիմի երկրներ: Սրանք այն քաղաքներն են, որտեղ Հիսուս Քրիստոսն անց է կացրել Իր ժամանակի մեծ մասը` ծառայելով ժողովրդին ավելի քան 500 տարի անց: Այսօր այն հայտնի է որպես Գալիլեայի տարածք:

2 Նեփի 19.2-ում նշեք, թե ըստ Եսայիայի ասածի, ի վերջո, ինչ կտեսնեին այս երկրի մարդիկ:

Եսայիայի խոսքերը, որ նրանք, ովքեր «քայլում [էին] խավարում» և բնակվում էին «մահվան ստվերների երկրում» «տեսել [են] մի մեծ լույս», մարգարեություն էր Հիսուս Քրիստոսի մահկանացու առաքելության մասին աշխարհի այս մասում: Մարդիկ, ովքեր ապրում էին Գալիլեայի տարածքում, քայլում էին հոգևոր խավարում, բայց երբ Հիսուս Քրիստոսը ապրեց և ծառայեց նրանց մեջ, նրանք տեսան «մի մեծ լույս»:

  1. journal iconԿարդացեք 2 Նեփի 19.6–7 և խորհեք, թե հատված 6-ում Փրկչին տրված որ տիտղոսը կարող էր յուրահատուկ նշանակություն ունենալ Հուդայի ժողովրդի համար` ելնելով նրանց պայմաններից: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչպես է այս տիտղոսներից մեկը կամ մի քանիսը նկարագրում ձեր զգացմունքները Տիրոջ հանդեպ:

2 Նեփի 19–20

Եսայիան նկարագրում է ամբարիշտների կործանումը Երկրորդ Գալստի ժամանակ

2 Նեփի 20-ում գրված Եսայիայի մարգարեությունը Ասորեստանի կործանման մասին նաև մարգարեություն է ամբարիշտների կործանման մասին Երկրորդ Գալստյան ժամանակ: Երբ դուք կարդաք այս գլուխը, հիշեք, որ ճիշտ ինչպես Եզեկիան վստահեց Եսայիայի խորհրդին, տրված Տիրոջ կողմից, և օրհնվեց, եթե դուք դնեք ձեր վստահությունը Տիրոջ վրա, դուք կարիք չունեք վախենալու դատաստաններից, որոնք կգան երկրի բնակիչների վրա Երկրորդ Գալստյանը նախորդող ժամանակներում:

Ո՞ր նախադասությունն է կրկնվում 2 Նեփի 19.12, 17, 21 և 2 Նեփի 20.4: Դուք կարող եք նշել այն ձեր սուրբ գրություններում: Գրեք այդ նախադասությունը ձեր ուսումնասիրության օրագրում և ընդգծեք բարկությունը բառը և ձեռքը բառը: Բարկությունը բառի տակ գրեք դատաստանը և ձեռքը բառի տակ գրեք գթությունը: Բարձրաձայն կարդացեք նախադասությունը` օգտագործելով դատաստանը և գթությունը բառերը: («Այս բոլորի պատճառով նրա դատաստանը չի անցել, բայց նրա գթությունը դեռ մեկնված է»:)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է վերևում գտնվող վարժության նախադասությունը նկարագրում, թե ինչպես է Տերը արձագանքում ազգերին, ընտանիքներին կամ անհատներին, ովքեր մերժում են իրեն:

    2. Ինչպե՞ս դուք կարող եք կիրառել հետևյալ ճշմարտությունները ձեր կյանքում: Հիսուս Քրիստոսը դատաստանի և գթության Աստված է: Նրա գթությունը տարածվում է նրանց վրա, ովքեր ապաշխարում են և պահում Նրա պատվիրանները:

  2. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք ժամանակների մասին, երբ դուք հնազանդվել եք որոշակի պատվիրանի և զգացել եք Աստծո գթությունը:

  3. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 17 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.