Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 21․ Օր 2, Ալմա 50–52, 54–55


Մաս 21. Օր 2

Ալմա 50–52, 54–55

Նախաբան

Զորապետ Մորոնին շարունակեց օգնել իր ժողովրդին պաշտպանել իրենց՝ ամրացնելով նրանց քաղաքները։ Նեփիացիները հաջողության էին հասնում լամանացիների դեմ այնքան ժամանակ, մինչև որ ապստամբությունն ու ամբարշտությունը սկսեցին թուլացնել նրանց։ Անկախ ժողովրդին միավորելու և պաշտպանելու Մորոնիի ջանքերին, նեփիացիները կորցրեցին շատ քաղաքներ իրենց միջև եղած հակառակությունների պատճառով։

Ալմա 50–51

Նեփիացիները ուժեղանում և բարգավաճում են, երբ նրանք հնազանդ են Տիրոջը և միասնական իրար հետ

Մտածեք այն մասին, թե ձեր կյանում երբ եք պայքարել հաղթահարելու դժվարությունները, ինչպես օրինակ գայթակղությունները, առողջական խնդիրները, խնդիրներ դպրոցում կամ ընտանիքի անդամների ու ընկերների հետ փոխհարաբերություններում խնդիրների դեպքում։ Արդյո՞ք այդ պահին մտածել եք ավելի շատ հոգևոր ուժ ունենալու մասին։

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ասել է․ «Երբ [մեղքի] ուժերը մեր շուրջն ավելի են մեծանում, որքան էլ որ հոգևոր ուժ ունենանք, բավական չի լինի։ Եվ որքան էլ որ հոգևոր ուժի աճ հնարավոր լինի, ավելի մեծ աճ կունենանք։ Թե՛ հոգևոր ամրապնդման անհրաժեշտությունը, և թե՛ հնարավորությունը այն ստանալու կաճեն ուժեղ տեմպերով, որը մենք թերագնահատում ենք մեր վախի ու ռիսկի պատճառով» (“Always,” Ensign, Oct. 1999, 9)։

Նեփիացիների պատրաստություններն իրենց ճակատամարտերի համար ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը․ Եթե մենք հոգևոր կերպով նախապատրաստվենք, մենք կկարողանանք հաղթահարել կյանքի դժվարությունները։

Վերանայեք Ալմա 50․1–6։ Ի՞նչ արեցին նեփիացիները, որպեսզի պատնեշներ կառուցեն իրենց քաղաքների շուրջը։ Կարդացեք Ալմա 50․7։ Ուրիշ ի՞նչ արեցին նեփիացիները, որպես ճակատամարտի նախապատրաստություն։

Նեփիացիները պատնեշներ կառուցեցին, որոնք դժվարին իրավիճակներում իրենց ամրապնդեցին։ Մենք կարող ենք հետևել նրանց օրինակին, ամրացնելով մեր հոգևոր ուժն այժմ, որպեսզի դժվարության պահին մենք ուժ ունենանք։ Հոգևոր ուժը ամենաարդյունավետ կերպով ամրապնդվում է մշտական, ամենօրյա ջանքերի միջոցով։ Մենք հոգեպես ուժեղ ենք դառնում՝ սուրբ գրությունների ուսումնասիրության, աղոթքի, Եկեղեցու հավաքներին հաճախելու, մեր կոչումները կատարելու, Աստծուն գոհունակություն հայտնելու և Եկեղեցու ղեկավարների խորհուրդներին լսելու և ականջ դնելու շնորհիվ։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում շարունակեք հետևյալ նախադասությունները․

    1. Ես հոգևոր մեծ ուժ կարող եմ կառուցել (թվեք մի քանի բան, որ կարող եք անել)։

    2. Ես ավելի հետևողական կանեմ (ձեր գրած ցուցակից ընտրեք մեկ բան) ամեն օր իմ հոգևոր ուժը կառուցելու համար։

Կարդացեք Ալմա 50․19–23 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Տերը օրհնեց այն նեփիացիներին, ովքեր հավատարիմ էին Իրեն, անկախ իրենց ունեցած դժվարին իրավիճակներին։ Այս սկզբունքը կարող եք գրել հետևյալ հատվածների կողքին․Աստծո հանդեպ հավատարմությունը օրհնություններ է բերում, նույնիսկ խառնաշփոթի պայմաններում։ Նայեք Ալմա 50․21, որպեսզի տեսնեք, թե, ըստ Մորմոնի, ինչը նեփիացիներին ստիպես կորցնելու այդ օրհնությունները։

Լամանացիների դեմ պատերազմելու դուրս եկած նեփիացիների բանակի զորապետ Մորոնիի առաջնորդության ժամանակ, Պաորանը զբաղեցնում է նեփիացիների գլխավոր դատավորի աթոռը։ Նա արդարակյաց մարդ էր և ցանկանում էր խաղաղություն հաստատել երկրում։ Սակայն, նեփիացիների մի խումբ ցանկանում էր փոխել նեփիացիների օրենքները, որպեսզի նրանք ղեկավարվեին թագավորի կողմից, այլ ոչ թե դատավորների համակարգի կողմից։ Հարց առաջացավ քվեարկել, և ժողովուրդը քվեարկեց պահպանել դատավորների համակարգը։ Այնուամենայնիվ, «թագավորասերները» չէին ընդունում ժողովրդի ձայնը և մերժեցին պատերազմել այլ նեփիացիների հետ, երբ լամանացիները եկան ճակատամարտելու։ Մորոնին ստիպված էր իր բանակը առաջնորդել թագավորասերների դեմ, ստիպելով նրանց միանալու նեփիացիներին։ Դա մեծապես թուլացրեց նեփիացիներին՝ լամանացիների դեմ մղված պատերազմի ժամանակ (տես Ալմա 51.1–21

Կարդացեք Ալմա 51․22–27 և փնտրեք ապացույցն այն բանի, որ լամանացիները դարձան ուժեղ նեփիացիների հանդեպ թագավորասերների հակառակությունների պատճառով։ Մտածեք հետևյալ սկզբունքի մասին. Բաժանումն ու հակառակությունը կործանում են խաղաղությունը։

  1. journal iconԿարդացեք Ալմա 50․39–40 և Ալմա 51․22, և ուշադրություն դարձրեք, թե որքան ջանասիրությամբ էին Պաորանը և զորապետ Մորոնին ձգտում հաստատել խաղաղություն իրենց ժողովրդի մեջ։ Մտածեք այն մասին, թե երբ եք ձեր կյանքում տեսել հակառակություն ընկերների, ընտանիքի անդամների, դպրոցի ընկերների կամ ուրիշների մեջ։ Նաև մտածեք այն մարդու հատկանիշների մասին, ով ձգտում է խաղաղություն հաստատել։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն հատկանիշների մասին, որոնք խաղաղասերը պետք է ունենա։

Ալմա 52

Մորոնին և Թեանկումը միասին հետ են մղում լամանացիներին

Զորապետ Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը

Ինչպես գրված է Ալմա 51․33–34, Ամաղիկիան սպանվում է Թեանկումի կողմից, ով նեփիացիների ամենամեծ ռազմական ղեկավարներից էր։ Ամաղիկիայի մահից հետո նրա եղբայր Ամմորոնը նշանակվեց որպես լամանացիների բանակի հրամանատար։ Մորոնին Թեանկումին հրահանգեց շարունակելու ամրացնել և պաշտպանել Լիառատ երկրի հյուսիսային կողմը և հնարավորության դեպքում նորից հետ վերցնել նեփիացիների այն քաղաքները, որոնք գրավված էին լամանացիների կողմից (տես Ալմա 52․1–10)։ Կարդացեք Ալմա 52․15–17 և ուշադրություն դարձրեք, թե ինչու Թեանկումը որոշեց չհարձակվել Մուղեկի քաղաքի վրա։

Թեանկումը գիտեր, որ երբ թշնամին գտնվում էր հենակետում, ավելի դժվար կլիներ հաղթել նրան։ Այս փորձառությունից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը․ Եթե մենք խուսափում ենք հակառակորդի հենակետերից, մենք ավելի հեշտ ենք խուսափում և դիմադրում գայթակղությանը։

  1. journal iconՈրո՞նք են այն մի քանի վայրերը, որոնք կարելի է դիտարկել որպես հակառակորդի հենակետեր։ (Դրանք այն վայրերն ու իրավիճակներն են, որտեղ դուք կարող եք մեղք գործել, եթե դուք գնաք այնտեղ—օրինակ, մի խնջույք, որտեղ մարդիկ խմում են ալկոհոլ և դիտում ոչ պատշաճ ֆիլմեր։) Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդպիսի վայրերից մի քանիսը։ Նաև գրեք, թե, ձեր կածիքով, ինչու պետք է խուսափեք նման տեղերից։

Դա դժվարին ժամանակ էր նեփիացիների համար, քանի որ լամանացիները գերի էին վերցրել շատ նեփիացիների քաղաքներ, մինչդեռ նեփիացիները կռվում էին թագավորասերների հետ։ Լամանացիներն այդ վայրերը օգտագործում էին որպես հենակետեր և նեփիացիների համար դժվար էր դրանք հետ գրավել։ Մորոնին ծրագիր մշակեց լամանացիներին դուրս մղել Մուղեկի քաղաքից, որպեսզի նեփիացիները կրկին տիրապետեին քաղաքին։ Կարդացեք Ալմա 52․21–26, տեսնելու համար, թե ինչ արեցին Մորոնին ու Թեանկումը։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ արեցին Մորոնին ու Թեանկումը Մուղեկի քաղաքը գրավելու համար (տես Ալմա 52․21–26)։ Նաև գրեք, թե ինչ եք մտածում Մորոնիի մասին, որպես զորապետ։ Ինչպ՞ս էր նա լավ զորավար հանդիսանում նեփիացիների համար։

Ալմա 54–55

Մորոնին հրաժարվում է փոխանակել գերիներին Ամմորոնի հետ և հետ է գրավում Գեդ քաղաքը

Լամանացիների և նեփիացիների միջև պատերազմների ժամանակ երկու կողմն էլ գերի էին վերցրել մեծ թվով գերիներ։ Լամանացիների ղեկավար Ամմորոնը նամակ է ուղարկում Մորոնիին` առաջարկելով փոխանակել երկու կողմերի գերիներին։ Մորոնին ուրախ էր գերիներին փոխանակելու համար, որպեսզի գերի ընկած նեփիացիները վերադառնային և որպեսզի նրա բանակը ստիպված չլիներ կերակրել և հոգ տանել իրենց լամանացի գերիների համար։ (Տես Ալմա 54․1–2։)

Այնուամենայնիվ, Ամմորոնի հետ նամակներ փոխանակելու ժամանակ Ամմորոնը պահանջեց, որ նեփիացիները հանձնվեն և թողնեն, որ լամանացիները կառավարեն իրենց։ Նա ասաց, որ Նեփիացիները մարդասպաններ են և որ լամանացիների կռիվն իրենց հետ արդարացված է։ Նա նաև ասաց, որ չկա Աստված։ (Տես Ալմա 54․16–24։)

Երբ Մորոնին ստացավ այդ նամակը, նա գիտեր, որ Ամմորոնը սուտ էր խոսում։ Ամմորոնը գիտեր, որ լամանացիները արդար պատճառ չունեին կռվելու նեփիացիների դեմ։ Մորոնին ասաց, որ նա չի փոխանակի գերիներին՝ լամանացիներին ավելի շատ ուժ տալու համար։ Նա ուղի կգտնի փրկելու նեփիացի գերիներին` առանց նրանց փոխանակելու։ (Տես Ալմա 55․1–2։)

Կարդացեք Ալմա 55․3–24, որպեսզի իմանաք, թե ինչ արեց Մորոնին նեփիացի գերիներին փրկելու համար։

Երբ Մորոնին հրաժարվեց տեղի տալ Ամմորոնի պահանջներին և ելք գտավ փրկելու նեփիացի գերիներին, նա խոչընդոտեց լամանացիներին ձեռք բերելու մեծ առավելություն նեփիացիների հանդեպ և փոխարենը մեծ առավելություն ձեռք բերեց նեփիացիների համար։ Մորոնիի օրինակից կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը․Եթե մենք ապավինում ենք Տիրոջը և ճշգրտորեն հնազանդվում Նրան, ապա Նա կօգնի մեզ մեր տառապանքներում։

Ալմա 55․3–24 հատվածներում պատմվող փրկության պատմությունը շատ ոգևորիչ պատմություն է։ Մտածեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ մասին, ովքեր կցանկանային լսել այդ պատմությունը և ժամանակ գտեք այդ պատմությունը նրան պատմելու համար։ Այդ մարդու հետ կարող եք նաև կիսվել վերը նշված պարբերության համարձակ սկզբունքով և բացատրեք, թե ինչպես է Մորոնին հանդիսանում օրինակը այդ սկզբունքի։

  1. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 50–52, 54–55 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.