ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ Ալմա
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Ուսումնասիրելով Ալմայի գիրքը` դուք կսովորեք Հիսուս Քրիստոսի մասին և Երկնային Հոր երջանկության ծրագրում՝ Նրա քավության ու հարության անհրաժեշտության մասին: Դուք նաև կսովորեք Աստծո խոսքի զորության մասին, հաղթահարելու քահանանենգությունը, կեղծ վարդապետությունը, մեղքը, ատելությունը և ուրացությունը, որը անհատներին կբերի սրտի մի մեծ փոփոխություն և նրանք կծնվեն կրկին: Դուք կշենանաք, կարդալով Մոսիայի որդիների միսիոներական ջանքերի մասին, ինչպես նաև Ամմոնի կամ Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդի դարձը և հետագա հավատարմությունը: Այնուհետև, ուսումնասիրելով նեփիացիների և լամանացիների պատերազմները մեկնաբանող գլուխները, դուք կսովորեք սկզբունքներ, որոնք կառաջնորդեն ձեզ ձեր կյանքի խառը պահերին և կօգնեն ձեզ հաղթահարել չարի դեմ ձեր անձնական ճակատամարտերը:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Մորմոնը Նեփիի մեծ թիթեղներից կազմել և կրճատել է գրառումները՝ ստեղծելով Ալմայի գիրքը: Գիրքը կոչվել է Ալմայի անունով, ով Ալմայի որդին էր, ով հաճախ կոչվում էր Ալմա կրտսեր անունով: Երբ թագավոր Մոսիան Նեփիացիների մեջ հաստատեց դատավորների պաշտոնը, Ալման դարձավ առաջին գլխավոր դատավորը և իր հոր կողմից նշանակվեց Եկեղեցու քահանայապետը (տե՛ս Մոսիա 29.42): Նա վերջնականապես հանձնեց գլխավոր դատավորի իր պաշտոնը և նվիրեց իրեն «ամբողջությամբ բարձրագույն քահանայությանը» և «հաղորդեց Աստծո խոսքը ժողովրդին» Նեփիացիների ողջ երկրով մեկ (Ալմա 4.20, 5.1): Մորմոնը օգտագործել է Ալմայի կառավարման արձանագրությունները (Ալմա 1–44) և նրա որդիներ Հելամանի (Ալմա 45–62) և Սիբլոնի (Ալմա 63) գրառումները, որպեսզի կազմի Ալմայի գիրքը:
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Որպես Ալմայի գրքի համար օգտագործվող աղբյուրներ, բնօրինակ արձանագրությունները հավանաբար գրվել են մ.թ.ա. 91 և մ.թ.ա. 52թթ. միջև: Մորմոնը կրճատել է այս գրառումները մ.թ. 345 և մ.թ. 385թթ. միջև: Մորմոնը չէր նշել այն փաստը, թե այս գիրքը գրելու ժամանակ որտեղ էր նա գտնվում: