Մաս 22. Օր 4
Հելաման 6–9
Նախաբան
Նեփիի ու Լեքիի միսիոներական ջանքերին հետևեց այն, որ Լամանացիներն աճեցին իրենց արդարակեցության մեջ: Դժբախտաբար, միևնույն ժամանակաշրջանում Նեփիացիներն ամբարիշտ դարձան և աջակցում էին Գադիանթոնի ավազակներին, որն էլ հանգեցրեց նրան, որ Տիրոջ Հոգին հեռացավ նրանցից: Մարգարե Նեփին մարգարեացավ, որ եթե Նեփիացիները շարունակեն ապրել ամբարշտության մեջ, նրանք կկորչեն: Ի պատասխան դրա` ապականված դատավորները Նեփիի դեմ զայրույթ ներշնչեցին շատ մարդկանց մեջ, մինչ որոշ մարդիկ խիզախորեն պաշտպանում էին մարգարեին: Որպես վկայություն, որ իր խոսքերն իրականանալու էին, Նեփին բացահայտեց, որ գլխավոր դատավորը սպանվել է իր եղբոր կողմից: Երբ Նեփիի խոսքերը հաստատվեցին, որոշ մարդիկ ընդունեցին նրան որպես մարգարե:
Հելաման 6
Լամանացիները դառնում են արդար և պայքարում են Գադիանթոնի ավազակների դեմ, մինչ Նեփիացիներն աջակցում են գաղտնի խմբակցություններին
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք հետևյալը` սխեմայի վերևում և ներքևում գրելու համար տեղ թողնելով.
Մինչ դուք ուսումնասիրում էիք Հելամանի գիրքը, դուք տեսաք, որ Նեփիացիների կատարած ընտրությունների պատճառով Տիրոջ Հոգին հեռացավ նրանց կյանքից, մինչ Լամանացիների կատարած ընտրությունների հետևանքով Հոգու ներկայությունը մեծացավ նրանց կյանքում: Կարդացեք Հելաման 6.1–5, 16–17, 34–36; ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին Լամանացիները, որի պատճառով Տիրոջ Հոգու ներկայությունը մեծացավ; և գրեք դրանք վերընթաց սլաքի վերևում: Նույն հատվածներում ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին Նեփիացիները, որի պատճառով Տիրոջ Հոգու ներկայությունը նվազեց, և գրեք դրանք վայընթաց սլաքի ներքևում:
Մի կարևոր սկզբունք, որ կարող ենք սովորել Նեփիացիներից ու Լամանացիներից, հետևյալն է. երբ մենք հավատում ու հնազանդվում ենք Տիրոջ խոսքերին, Նա կթափի Իր Հոգին մեզ վրա: Այս սկզբունքի հակադրությունը նույնպես ճիշտ է. եթե մենք չենք ցանկանում հավատալ և հնազանդվել Տիրոջ խոսքերին, Տիրոջ Հոգին հեռանում է մեզանից:
Նայեք սխեմայի վրա ձեր գրածին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Մտածեք, թե ինչպես վերին մասում գրված այս գործողությունները հանդիսանում են Տիրոջ խոսքերին հավատալ ցանկանալու և հնազանդվելու օրինակներ, մինչ ներքևում գրվածները հանդիսանում են Տիրոջ խոսքը լսելու համար կարծրասիրտ և չցանկացող լինելու օրինակներ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ընտրեք դրական գործողություններից մեկը (ձեր սխեմայի վերին հատվածից), որ դուք կատարում եք կամ կատարել եք ձեր կյանքում: Ինչպե՞ս է այս գործողությունը հրավիրել Սուրբ Հոգին դեպի ձեր կյանք:
-
Նայեք ձեր սխեմայի ներքևի հատվածի գործողություններին: Ինչո՞ւ եք ուզում խուսափել այս բաներից:
-
Ընտրեք մի բան, որ կարող եք անել, որպեսզի Տիրոջ Հոգու ազդեցությունը մեծանա ձեր կյանքում, և փորձեք աշխատել դրա վրա հաջորդող շաբաթվա ընթացքում:
Հելաման 7
Նեփին քարոզում է ամբարիշտ Նեփիացիներին և հորդորում է նրանց ապաշխարել
Մարգարե Նեփին վեց տարի սպասավորեց որպես միսիոներ երկրի հյուսիսում: Նա վերադարձավ իր սեփական տուն Նեփիացիներին ուսուցանել փորձելուց հետո, ովքեր չընդունեցին նրա խոսքերը և մնացին իրենց ամբարիշտ վիճակում: Նա շատ հուսահատված էր: Կարդացեք Հելաման 7.6–11, որպեսզի իմանաք, թե ինչ արեց Նեփին:
Երբ մարդիկ հավաքվեցին, որպեսզի լսեն Նեփիին աղոթելիս իր պարտեզում` աշտարակի վրա, Նեփին սկսեց ուսուցանել նրանց (տես Հելաման 7.12–29): Նա զգուշացրեց նրանց իրենց որոշումների հետևանքների մասին և ընդգծեց այս սկզբունքը. եթե մենք չապաշխարենք մեր մեղքերից, մենք կկորցնենք Տիրոջ պաշտպանությունը և հավերժական կյանքի օրհնությունները:
Հելաման 8.1–26
Ապականված դատավորները մարդկանց մեջ զայրույթ են առաջացնում Նեփիի նկատմամբ
Որոնք են այն ազդեցությունները, որ շեղում են ձեզ մարգարեների խոսքերը լսելուց: Հելաման 8 ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այն մտքերին, թե ինչ պետք է անեք, երբ բախվեք նման ազդեցությունների հետ:
Կարդացեք Հելաման 8.1–6` ուշադրություն դարձնելով, թե ինչպես Նեփիացի դատավորները (ովքեր նաև Գադիանթոնի ավազակներն էին), արձագանքեցին Նեփիի ուսմունքներին: Կարդալիս ուշադրություն դարձրեք հետևյալ հարցերին. ո՞րն էր դատավորների հիմնական ուղերձը ժողովրդին: Համաձայն Հելաման 8.4-ի` դատավորներն ինչո՞ւ չէին բռնում Նեփիին:
Մտածեք, թե ինչ կանեիք, եթե ինչ-որ մեկը փորձեր համոզել ձեզ արհամարհել այն, ինչ ուսուցանել են մարգարեները: Հելաման 8-ում որոշ մարդիկ հակառակ էին խոսում այն ամենին, ինչ դատավորներն էին ասում Նեփիի մասին: Կարդացեք Հելաման 8.7–9 և ընդգծեք, թե ինչ էին ասում մարդիկ Նեփիին աջակցելու համար:
Կարդացեք Հելաման 8.10 և ուշադրություն դարձրեք այն ազդեցությանը, որ իրենց բառերն ունեին այդ իրավիճակի վրա: Դուք կարող եք գրել հետևյալ սկզբունքը Հելաման 8.7–10 հատվածների կողքին. եթե մենք դեմ կանգնենք չարին, մենք կկարողանանք կանխել դրա ընթացքը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կարճ հատված` բացատրելով, թե, ձեր կարծիքով, ինչու վերևում նշված սկզբունքը կարևոր է մեր օրերում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Ինչպե՞ս կարող եք դիմակայել ազդեցությունները, որոնք փորձում են համոզել ձեզ անտեսել կամ մերժել մարգարեի ուսմունքները:
-
Որո՞նք են այն համապատասխան եղանակները նման ազդեցություններին ընդդեմ խոսելու և Տիրոջ մարգարեներին աջակցելու համար:
-
Ե՞րբ եք դուք կամ որևէ մեկը, ում դուք ճանաչում եք, դեմ կանգնել նման ազդեցություններին: Ինչպիսի՞ն էին արդյունքները:
-
Ինչպես հիշատակված է Հելաման 8.11–23-ում, Նեփին ժողովրդին հիշեցնում էր մարգարեների մասին, ովքեր վկայել են Հիսուս Քրիստոսի մասին: Նա Նեփիացիներին ուսուցանեց այս սկզբունքը. երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և հնազանդ ենք, մենք կստանանք հավերժական կյանք: Չնայած բազմաթիվ մարգարեների, ում ուսմունքները հաստատում էին Նեփիի խոսքերը, մարդիկ չէին ընդունում Նեփիին ու նրա ուղերձը: Կարդացեք Հելաման 8.24–26 և նշեք այն հետևանքները, որոնց առջև կանգնելու էին Նեփիացիները, եթե նրանք շարունակեին մերժել մարգարեների վկայությունները: Այնուհետև խորհեք հետևյալ հարցի շուրջ. ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք, ովքեր շարունակաբար ժխտում են ճշմարտությունը և ապստամբում են Աստծո դեմ, կանգնում են նման վտանգավոր հետևանքների առջև:
Հելաման 8.27–9.41
Նեփին բացահայտում է, որ գլխավոր դատավորը սպանվել է իր եղբոր կողմից
Որպես ապացույց, որ մարդիկ մեղսավոր վիճակում էին, և որ այն, ինչ նա ասում էր նրանց իրենց կործանման մասին, իրականանալու էր, Նեփին բացահայտեց, որ Նեփիացիների գլխավոր դատավորը սպանվել է: Նեփին նաև հայտարարեց, որ և՛ սպանված մարդը, և՛ նրա եղբայրը Գադիանթոնի ավազակախմբի անդամներ էին: (Տես Հելաման 8.27–28):
-
Սուրբ Գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ սկզբունքը. մարգարեների խոսքերն իրականանում են: Պատկերացրեք, որ դուք խուզարկու եք և պետք է հետաքննեք գլխավոր դատավորի սպանությունը: Գտեք հետևյալ հարցերի պատասխանները` կարդալով փակագծերում գրված հատվածները: Գրեք ձեր պատասխանները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
Հետաքննման առաջին օր.
-
Երբ հինգ մարդ հետազոտեցին Նեփիի հայցը, ի՞նչ պարզեցին նրանք: Ինչու՞ նրանք ընկան գետնին: (Հելաման 9.1–5)
-
Մարդկանց կարծիքով ովքե՞ր էին սպանողները: (Հելաման 9.7–8)
Հետաքննման երկրորդ օր.
-
Ո՞ւմ անմեղությունն ապացուցվեց: (Հելաման 9.10–14, 18)
-
Ովքե՞ր մեղադրվեցին: (Հելաման 9.16, 19)
-
Իր անմեղության համար ի՞նչ ապացույց տվեց Նեփին: (Հելաման 9.25–36)
-
Ո՞վ էր մարդասպանը: (Հելաման 9.37–38)
-
Հետևյալ հարցերի պատասխանները կարող եք նշել ձեր սուրբ գրություններում.
-
Համաձայն Հելաման 9.5-ի` այն հինգ մարդիկ, ովքեր հայտնաբերեցին սպանված գլխավոր դատավորին, ինչի՞ն էին հավատում և ինչի՞ց էին վախենում:
-
Համաձայն Հելաման 9.36-ի` ի՞նչի մասին էր վկայելու Սեանթումը ըստ Նեփիի, երբ նա խոստովաներ իր եղբորը սպանելու մասին:
-
Համաձայն Հելաման 9.39–41-ի` ինչու՞ որոշ մարդիկ հավատացին Նեփիին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Հելաման 6–9 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.