Մաս 24. Օր 1
3 Նեփի 1
Նախաբան
Երկրից դուրս գալուց առաջ մարգարե Նեփին (Հելամանի որդին) հանձնեց հիշատակարաններն իր ավագ որդուն` Նեփիին: Անհավատները ծրագրում էին սպանել հավատարիմներին, եթե Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին մարգարեությունները չիրականանային մինչև որոշակի օր: Երբ Նեփին աղերսում էր Տիրոջը հավատացյալների անունից, Տիրոջ ձայնը եկավ նրան ու հայտնեց, որ Նրա ծնունդի նշանը կտրվի այդ գիշեր: Ի կատարումն Սամուել Լամանացու մարգարեության, երբ արևը մայր մտավ, օրը չմթնեց, և նոր աստղ հայտնվեց: Չնայած Սատանայի` մարդկանց հավատքը կոտրելու շարունակական փորձերին` «ժողովրդի մեծ մասը հավատաց և դարձի եկավ առ Տերը» (3 Նեփի 1.22):
3 Նեփի 1.1–26
Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին մարգարեությունները կատարվում են, և շատ Նեփիացիներ դարձի են գալիս
Մտածեք որոշ մարդկանց մասին սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի համար: Ձեր կարծիքով ինչո՞ւ էին նրանք պատրաստ կատարել այդ զոհաբերությունը:
Ինչպես հիշատակված է 3 Նեփի 1-ում` հավատարիմ Նեփիացիների մի խումբ պետք է որոշեին, արդյոք ցանկանում են վերջ դնել իրենց կյանքին իրենց հավատքին հավատարիմ մնալու համար: Գլուխը սկսվում է` բացատրելով, որ Նեփին տալիս է սուրբ հիշատակարանները իր որդուն, ում անունը նույնպես Նեփի էր, և այնուհետև հեռանում է երկրից (տես 3 Նեփի 1.1–3): Այնուհետև այն պատմում է հավատքի փորձության մասին, որ շատ Նեփիացիներ ունեցան:
Կարդացեք 3 Նեփի 1.4–9 և ուշադրություն դարձրեք այն դժվար իրավիճակներին, որտեղ հավատարիմ Նեփիացիները հայտնվել էին: Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե լինեիք Նեփիի փոխարեն, և ժամանակը եկած լիներ, երբ հավատացյալները կործանվելու շեմին լինեին: Մի պահ խորհեք, թե ինչու որոշ մարդիկ կարող էին պայքարել այս իրավիճակում հավատարիմ մնալու համար:
Կարդացեք 3 Նեփի 1.10–12 և ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Նեփին այդ վճռական պահին: Կարդացեք Տիրոջ պատասխանը Նեփիին 3 Նեփի 1.13–14-ում: Դուք կարող եք ընդգծել 3 Նեփի 1.13-ի արտահայտությունը, որը ցույց է տալիս հետևյալ սկզբունքը. Տերը կիրականացնի բոլոր խոսքերը, որ Նա հաղորդել է Իր մարգարեների միջոցով:
-
Փորձեք պատկերացնել, թե ինչ էր կատարվում Նեփիի հետ, երբ Փրկչի ծնունդի նշանը տրվեց: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կարծիքով ինչպես կարձագանքեիք, եթե այդ պահին այնտեղ լինեիք: Ձեր կարծիքով ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե լինեիք Նեփիի փոխարեն, և նշանը հայտնվեր:
Կարդացեք 3 Նեփի 1.4, 14–15, 19–21 և ուշադրություն դարձրեք լրացուցիչ արտահայտություններին, որոնք ընդգծում են Տիրոջ հետևողականությունը Իր մարգարեների խոսքերն իրագործելիս: Դուք կարող եք ընդգծել այս արտահայտությունները ձեր սուրբ գրություններում: Եթե կարդաք 3 Նեփի 1.14, այն կօգնի հասկանալ, որ այն Էակը, ով խոսում էր, կատարում էր երկու դեր, և խոսում էր երկու տեսանկյունից. որպես Եհովա (ով Հայրն է աստվածային իշխանության լիազորմամբ) և որպես Հիսուս Քրիստոս` Աստծո շուտով մահկանացու դարձող Որդի:
Որպեսզի տեսնեք, թե ինչպես էին Փրկչի ծննդի մասին մարգարեություններն իրականանում, գրեք Սամուել Լամանացու մարգարեությունները հետևյալ սխեմայի ձախ սյունակում: Այնուհետև 3 Նեփի 1-ի հատվածը և դրա իրականացման մասին համառոտ նկարագրությունը գրեք սխեմայի աջ սյունակում:
|
Սամուել Լամանացու մարգարեությունները |
Իրականացում |
|---|---|
|
1-ին մարգարեությունը (Հելաման 14.3–4): | |
|
2-րդ մարգարեություն (Հելաման 14.5): | |
|
3-րդ մարգարեություն (Հելաման 14.6): | |
|
4-րդ մարգարեություն (Հելաման 14.7): |
Երբ կարդաք 3 Նեփի 1.16–18-ը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես արձագանքեցին ամբարիշտները, երբ նշանները հայտնվեցին: Դուք կարող եք ընդգծել նրանց արձագանքներից մի քանիսը: 3 Նեփի 1.18-ում մենք սովորում ենք, որ որոշ մարդիկ «սկսեցին վախենալ, իրենց անօրինության պատճառով, և իրենց անհավատության»: Խորհեք հետևյալ հարցի մասին. ինչպե՞ս են մեղքն ու անհավատությունը տանում դեպի վախը:
Կարդացեք 3 Նեփի 1.22–23 և ուշադրություն դարձրեք, թե ինչ էր փորձում անել դևը Տիրոջ ծննդյան մասին նշանները տրվելուց հետո: Ավարտեք հետևյալ արտահայտությունը` արտահայտելով այն սկզբունքը, որը դուք տեսնում եք 22-րդ հատվածում. երբ մենք կանգնում ենք Սատանայի ստերի առջև, մենք կարող ենք ընտրել .
Եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էդգլին, ով ծառայում էր Նախագահող Եպիսկոպոսությունում, խորհուրդ տվեց, թե ինչպես կարող ենք արձագանքել մեր սեփական հավատքի փորձությունների ժամանակ: Ընդգծեք նրա այն խոսքերը կամ արտահայտությունները, որոնք խրախուսում են ձեզ ընտրել հավատալ` անկախ այն կասկածների, որոնցով Սատանան կարող է գայթակղել ձեզ.
«Ներկայիս աշխարհում մեր հանդիպած հակասությունների ու դժվարությունների պատճառով, ես կցանկանայի առաջարկել մեկ ընտրություն` խաղաղության ու պաշտպանության ընտրություն, որը հարմար է բոլորի համար: Այդ ընտրությունը հավատքն է: Իմացեք, որ հավատքն անվճար նվեր չէ, որը տրվում է առանց մտածողության, ցանկության կամ ջանքի: … Փրկիչն ասել է. «Ինձ մօտ եկէք» (Մատթէոս 11.28) և «Դուռը թակեցէք և [կտրուի] ձեզ» (Մատթէոս 7.7): Սրանք գործողություն ցույց տվող բայեր են` եկեք, թակեք: Դրանք ընտրություններ են: Այսպիսով ես ասում եմ` ընտրեք հավատքը: Ընտրեք հավատքը կասկածի փոխարեն, ընտրեք հավատքը վախի փոխարեն, ընտրեք հավատքը չիմացածի ու չտեսածի փոխարեն, ընտրեք հավատքը վատատեսության փոխարեն: …
… Երբ տրամաբանությունը, բանականությունը կամ անհատական ինտելեկտը հակադրության մեջ են մտնում սրբազան ուսմունքների և վարդապետության հետ, կամ երբ հակադրություն առաջացնող ուղերձները գրոհում են ձեր հավատքի դեմ … ընտրեք [հավատքի] սերմը անհավատությամբ դուրս չնետել ձեր սրտից: Հիշեք, նախքան մեր հավատքի փորձությունը մենք վկայություն չենք ստանում (տես Եթեր 12.6)” (“Faith—the Choice Is Yours,” Ensign or Liahona, Nov. 2010, 31–33):
-
Ինչպիսի՞ ստեր և խաբեություններ է այսօր դևն առաջ քաշում, որպեսզի փորձի կարծրացնել մարդկանց սրտերը ճշմարտության դեմ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի պահպանեք ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա վերականգնված ավետարանը, նույնիսկ երբ դևը փորձում է ձեր մեջ կասկած առաջացնել ձեր հավատքի մասին:
Կարդացեք 3 Նեփի 1.24–25 և բացահայտեք ևս մեկ դժվարություն, որի առջև կանգնել էին որոշ հավատացյալներ: Խորհեք, թե ինչ կարող եք սովորել այս մարդկանց արձագանքներից, երբ նրանք իմացան, որ սխալվել են:
3 Նեփի 1.27–30
Նեփիացի պառակտիչները և որոշ Լամանացի երիտասարդներ միանում են Գադիանթոնի ավազակախմբին
Հիսուս Քրիստոսի ծննդյան նշանները տրվելուց մի քանի տարի անց որոշ պառակտիչ Նեփիացիներ սկսեցին ազդեցություն ունենալ հավատարիմների` ավետարանում ամուր լինելու կարողության վրա: Ինչպե՞ս կարող եք ամուր լինել ավետարանում, նույնիսկ մեր օրերում Եկեղեցու դեմ ուղղված հարձակումների պայմանում: Կարդացեք3 Նեփի 1.27–30 և հետևեք, արդյոք Լամանացիների «աճող սերունդն» ուներ դրական, թե բացասական ազդեցություն ուրիշների հավատքի վրա:
Ուշադրություն դարձրեք, որ շատ Լամանացի երիտասարդներ «դարձել էին ինքնուրույն» (3 Նեփի 1.29) և հեռացան ավետարանից: Քույր Քեթլին Հ. Հյուջը, ով ծառայում էր Սփոփող Միության գերագույն նախագահությունում, առաջարկեց «դարձել էին ինքնուրույն» արտահայտության նշանակությունը. «[Սա] ինձ հուշում է, որ նրանք առաջին հերթին հույսները դրել էին իրենց վրա և տարվել էին իրենց ցանկություններով, ինչից մարգարեները զգուշացրել էին խուսափել: Նրանք տեղի էին տվել Սատանայի գայթակղություններին ու հրապուրանքներին» (“Grow Up unto the Lord,” Ensign, Feb. 2010, 18):
Դուք կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում` 3 Նեփի 1.29–30-ի կողքին կամ սուրբ գրությունների ձեր օրագրում. եթե մենք տեղի տանք գայթակղությանը, մեր օրինակը կարող է ունենալ բացասական ազդեցություն ուրիշների հավատքի և արդարակեցության վրա:
-
Որպեսզի հասկանաք, թե ինչպես է այս սկզբունքը ձեզ վերաբերում, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ե՞րբ եք ականատես եղել վերևում նշված սկզբունքի օրինակին: Ինչպե՞ս կարող եք մնալ հավատարիմ, նույնիսկ երբ ձեզ շրջապատող մարդիկ չեն ընտրում հավատարիմ մնալ:
-
Մինչ կարևոր է իմանալ, որ մեր օրինակը կարող է ունենալ բացասական ազդեցություն ուրիշների վրա, կարևոր է նաև հիշել, որ մեր օրինակը կարող է օգնել ինչ-որ մեկին ամրանալ: Երբ եք նկատել, որ «աճող սերունդը» կամ Եկեղեցու երիտասարդությունն այսօր ունի դրական ազդեցություն ուրիշների հավատքի վրա:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կազմեք որոշ եղանակների մի ցուցակ, որի միջոցով դուք կարող եք ձեր սեփական ընտանիքի անդամների, ձեր ծխի կամ ճյուղի, ձեր ընկերների հավատքի վրա ունենալ դրական ազդեցություն: Ձեր ցուցակից ընտրեք երկու միտք և գրեք, թե հատկապես ինչ եք անելու, որպեսզի իրականացնեք այն:
-
Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 1 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.