Մաս 29. Օր 1
Մորմոն 8.12–41
Նախաբան
Իր ժողովրդի կործանման և իր հոր մահվան մասին գրելուց հետո Մորոնին մարգարեացավ Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին և զգուշացրեց նրանց, ովքեր կդատապարտեին այն: Մորոնին տեսավ, որ Նեփիի հիշատակարանը ի հայտ կգա մեծ ամբարշտության մի ժամանակահատվածում, երբ շատերը Աստծուց առավել կսիրեն աշխարհիկ ունեցվածքը: Նա վկայեց, որ Մորմոնի Գիրքը կլինի «մեծ արժեքի» (Մորմոն 8.14) վերջին օրերի հոգևոր վտագավոր պայմաններում:
Մորմոն 8.12–32
Մորոնին վկայում է Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին
Գրեք, թե ձեր կարծիքով որոնք են երբևէ ձեզ տրված մեծագույն պարգևները.
Մի պահ մտածեք, թե ինչու են այդ պարգևներն օրհնություն եղել ձեզ համար:
Կարդացեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ խոսքերը. «Ես ուզում եմ խոսել մեր օրերում աշխարհին տրված առավել կարևոր մի պարգևի մասին: Այդ պարգևն ավելի կարևոր է, քան արդյունաբերության և տեխնոլոգիական հեղափոխությունների ժամանակ կատարված որևէ հայտնագործություն: Դա իրենից առավել մեծ արժեք է ներկայացնում մարդկության համար, քան ժամանակակից բժշկության ոլորտում տեղ գտած շատ հրաշալի նվաճումներ: Դա առավել մեծ արժեք է իրենից ներկայացնում մարդկության համար, քան օդանավերի կամ տիեզերանավերի թռիչքների իրականացումը: Ես խոսում եմ պարգևի մասին»:
Ձեր կարծիքով, ի՞նչ պարգևի մասին է խոսել Նախագահ Բենսոնը:
Մորոնին ուսուցանել է այդ պարգևի մասին Մորմոն 8-ում: Կարդացեք Մորմոն 8.12–14, և գտեք թե որն է այդ պարգևը: «Այս հիշատակարանը» արտահայտությունը վերաբերում է Մորմոնի Գրքին: Մորմոնի Գիրքն է այն պարգևը, որի մասին խոսել է Նախագահ Բենսոնը (տես “The Book of Mormon—Keystone of our Religion,” Ensign, Nov. 1986, 4): Նախագահ Բենսոնի խոսքի վերջում բաց թողնված դատարկ մասում գրեք՝ Մորմոնի Գիրքը:
Կրկին անցեք Մորմոն 8.12–14 հատվածներով և գտեք, թե ինչ էր Մորոնին ուսուցանում Մորմոնի Գրքի արժեքի մասին: Ի՞նչ էր նա ուսուցանում թիթեղների ֆինանսական արժեքի մասին: Մորոնին բացատրեց` քանի որ Տերը թույլ չէր տալու, որ թիթեղները օգտագործվեին ֆինանսական շահ ստանալու նպատակով, թիթեղների վրա գրված հիշատակարանն իրենից մեծ արժեք է ներկայացնում:
Մորմոնի Գրքի ի հայտ գալու եղանակը կարող է օգնել մեզ հասկանալ այս գրքի կարևորությունը: Կարդացեք Մորմոն 8.15–16, և գտեք, ինչ էր սովորեցնում Մորոնին Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ Մորմոնի Գիրքը կարող էր առաջ բերվել միայն նրա կողմից, ով «պարզ աչքով ուղղված էր միայն [Աստծո] փառքին» (Մորմոն 8.15):
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ Մորմոնի Գիրքը կարող էր առաջ բերվել «Աստծո զորությամբ» (Մորմոն 8.16): Ի՞նչ եք զգում Մորմոնի Գրքի հանդեպ, երբ կարդում եք Մորոնիի խոսքերը Մորմոն 8.16-ում:
-
Մորոնին զգուշացրեց նրանց, ովքեր մեղադրելու կամ հակառակվելու էին Մորմոնի Գրքին: Կարդացեք նրա զգուշացումները Մորմոն 8.17–22-ում: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ «Տիրոջ հավերժական նպատակները պիտի շարունակվեն, մինչև որ բոլոր նրա խոստումները կատարվեն» (Մորմոն 8.22):
Մորոնին բացատրել է, որ Տերը ուխտ է կապել «սրբերի հետ, ովքեր գնացել են ինձանից առաջ» (Մորմոն 8.23)—ներառյալ այնպիսի մարգարեները, ինչպիսիք են` Նեփին, Հակոբը, Ենովսը և Ալման: Տերը ուխտել էր, որ Նա առաջ կբերեր այդ մարգարեների խոսքերը վերջին օրերում: Մորմոն 8.23–25 ուսումնասիրելիս գտեք, թե ում համար էին այդ մարգարեներն աղոթում:
Այդ մարգարեները աղոթեցին «իրենց եղբայրների համար» (Մորմոն 8.24), այսինքն՝ Լամանացիների և նրանց հետնորդների համար: Նրանք նաև աղոթեցին այն մարդու համար, ով վերջին օրերում «ի հայտ էր բերելու այդ բաները» (Մորմոն 8.25; տես նաև Մորմոն 8.16), այսինքն՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար, ով ընտրվեց վերջջին օրերում ի հայտ բերելու Մորմոնի Գիրքը (տես ՎևՈւ 3.5–10): Հնագույն մարգարեներից շատերը քաջատեղյակ էին Ջոզեֆ Սմիթի մասին և աղոթում էին, որ նա հաջողությամբ թարգմաներ և հրատարակեր Մորմոնի Գիրքը, այդպիսով՝ իրագործելով Աստծո նպատակները (տես Մորմոն 8.22, 24–25; ՎևՈւ 10.46):
Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերը նշել է, թե ինչ դեր է խաղացել Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքն ի հայտ բերելու գործում.
«Անմտություն է ենթադրել, թե [Ջոզեֆ Սմիթը] գրել է Մորմոնի Գիրքն առանց օգնության և առանց ոգեշնչման:
Պարզապես ճշմարտությունը կայանում է նրանում, որ նա ոչ ավել և ոչ պակաս Աստծո մարգարե էր:
Սուրբ գրությունները գալիս էին ոչ թե Ջոզեֆ Սմիթից, այլ նրա միջոցով: Նա խողովակ էր, որի միջոցով տրվում էին հայտնությունները: Միևնույն ժամանակ հին օրերի և մեր օրերի մարգարեների պես նա սովորական մարդ էր: …
Մարգարե Ջոզեֆ Սմիթն անուսում գյուղացի տղա էր: Կարդալով նրա բնագիր նամակները, տեսնում ենք, որ ինչ-որ առումով հղկված չէր նրա ուղղագրությունը, քերականությունը և շարահյուսությունը:
Այն, որ նրա միջոցով հայտնությունները գալիս էին ինչ-որ կերպ մաքուր գրական խոսքով, ոչ այլ ինչ է, քան հրաշք» (“We Believe All That God Has Revealed,” Ensign, May 1974, 94):
Պատկերացրեք, որ դուք Մորոնին եք, ով ապրել է մոտ 1600 տարի առաջ և Աստծո զորությամբ կարողացել է տեսնել այսօրվա օրը: Կարդացեք Մորմոն 8.35 և խորհեք այսօրվա հոգևոր պայմանների մասին: Այնուհետև կարդացեք Մորմոն 8.26–32, որը պարունակում է Մորմոնի Գիրքն ի հայտ գալու ժամանակահատվածի, այսինքն` մեր օրերի Մորոնիի մարգարեական նկարագրությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք մեր օրերի Մորոնիի նկարագրություններից երկուսը կամ ավելին: Նաև գրեք, թե ձեր կարծիքով ինչու են հատկապես այդ նկարագրությունները հետաքրքիր և համապատասխան մեր օրերին:
Մորմոնի Գրքի վերաբերյալ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է.
«Մենք պետք է Մորմոնի Գիրքը պահենք մեր ուսումնասիրության կիզակետում, [որովհետև] այն գրվել է մեր օրերի համար: Նեփիացիները երբեք չեն ունեցել այս գիրքը. ոչ էլ հին ժամանակներում Լամանացիներն են ունեցել: Այն նախատեսված էր մեզ համար: …
Մորմոնի Գրքի գլխավոր հեղինակներից յուրաքանչուրը վկայել է, որ ինքը գրել է ապագա սերունդների համար: …
«Եթե նրանք տեսել են մեր օրը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս մենք պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ընդգրկել այս կամ այն հատվածն իր հիշատակարանում: Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրերում և այս դարաշրջանում» («Մորմոնի Գիրք` մեր կրոնի պորտաքարը», 6):
-
Որպեսզի խորհեք, թե Մորմոնի Գիրքն ինչ արժեք է ձեզ համար ներկայացնում, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Մտածեք, թե որքան ճշգրիտ էին ներկայացնում մեր օրերը Մորոնիի մարգարեությունները (տես Մորմոն 8.26–32): Ի՞նչ են այդ մարգարեություններն ուսուցանում ձեզ մեր օրերում Մորմոնի Գրքի ունեցած արժեքի մասին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը, ինչպես Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն է ուսուցանել, «մեր օրերում աշխարհին տրված առավել կարևոր մի պարգև» («Մորմոնի Գիրք` մեր կրոնի պորտաքարը», 4):
-
Ինչպե՞ս կպատասխանեք, եթե ձեր ընկերը հարցնի ձեզ, թե ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը կարևոր ձեզ համար:
-
Մորմոն 8.33–41
Մորոնին տեսնում է վերջին օրերը և դատապարտում է մեր օրերի հոգևոր ամբարշտությունը
Հիշեք այն ժամանակը, երբ նկատել եք կարիքավոր ինչ-որ մեկի, ով նյութական, էմոցիոնալ կամ հոգևոր կարիքի մեջ է եղել: Քննարկեք, ինչ արեցիք կամ ինչ կարող էիք անել այդ անձնավորությանն օգնելու համար: Մտածեք, ինչու ընտրեցիք օգնել կամ չօգնել այդ անձնավորությանը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ երբեմն մարդիկ չեն օգնում կարիքավորներին:
Կարդացեք Մորմոն 8.36–41, և գտեք Մորոնիի կողմից ներկայացրած պատճառները, թե ինչու վերջին օրերին մարդիկ չեն օգնելու կարիքավորներին: Ձեր սուրբ գրություններում ընդգծեք այդ հատվածները: Օգտակար կլինի հասկանալ, որ զարդարել նշանակում է «գեղեցկացնել» կամ «հարդարել»:
Բերեք մի քանի օրինակներ, թե ինչպես են երիտասարդներն այսօր սիրում իրեր, որոնք գումարով կարելի է գնել, և ձգտում ավելի շատ աշխարհիկին, քան Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ լինելուն: Ուսումնասիրեք Մորմոն 8.38, 41 հատվածները և գտեք ինչպիսի հետևանքներ կունենան մարդիկ իրենց հպարտության, ամբարշտության և աղքատներին ու կարիքավորներին անտեսելու համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի սկզբունք, որը կամփոփի Մորմոն 8.36–41-ից ձեր սովորածը:
Այդ հատվածներում ուսուցանված սկզբունքի օրինակ է հետևյալը` Աստված մեզ պատասխանատվության կենթարկի աղքատի և կարիքավորի հանդեպ մեր վերաբերմունքի համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Որո՞նք են դպրոցում կամ համայնքում երիտասարդների շրջանում առավել տարածված կարիքները` նյութական, սոցիալական, էմոցիոնալ, թե հոգևոր: Այնուհետև մտածեք, թե ինչ կարող եք անել հաջորդ շաբաթ որևէ կարիքավորի մասին հոգ տանելու համար: Գրեք այս նպատակը սուրբ գրությունների ձեր օրագրում:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մորմոն 8.12–41 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.