Սեմինարիա
Մաս 24. Օր 4, 3 Նեփի 11.1–17


Մաս 24. Օր 4

3 Նեփի 11.1–17

Նախաբան

Մեծ ավերածությունից ու երեքօրյա խավարից հետո մոտ 2,500 տղամարդիկ, կանայք ու երեխաներ հավաքվեցին Լիառատ երկրի տաճարի մոտ (տես 3 Նեփի 17.25): Նրանք ձայն լսեցին, որը սկզբում նրանք չհասկացան: Երբ նրանք փորձեցին լսել, նրանք հասկացան, որ դա Երկնային Հոր ձայնն էր, որ ներկայացնում էր Իր Որդուն` Հիսուս Քրիստոսին: Աշխարհի Փրկիչը հայտնվեց: Հիսուս Քրիստոսը մարդկանց մեկ առ մեկ հրավիրեց, որպեսզի շոշափելով իր կողի վերքն ու իր ձեռքերի ու ոտքերի գամերի հետքերը անհատապես ականատես լինեն, որ Նա սպանվել է աշխարհի մեղքերի համար:

3 Նեփի 11.1–7

Մարդիկ լսում են Հոր ձայնը` Իր Որդու հայտնվելը հայտարարելիս

Դուրս եկեք` ձեզ հետ վերցնելով ուսումնասիրության այս ուղեցույցը և լսեք 60 վայրկյան: Գրի առեք այնքան ձայն, որքան կարող եք լսել այդ ընթացքում:

Հիմա աստղ դրեք յուրաքանչյուր ձայնի կողքին, որը, ձեր կարծիքով, դժվար կլիներ ընկալել, կամ որը լսելու համար առանց ջանքեր գործադրելու չէիք լսի: Այնուհետև ներս եկեք:

Հիսուս Քրիստոսի մահվանը հետևող մեծ ավերածությունից ու խավարից կարճ ժամանակ անց մարդիկ հավաքվեցին Լիառատ քաղաքի տաճարի մոտ: Մինչ նրանք քննարկում էին տեղի ունեցածը, հրաշալի բան տեղի ունեցավ, որը նրանք սկզբում չէին կարողանում հասկանալ: Կարդացեք 3 Նեփի 11.1–3 և ուշադրություն դարձրեք, թե մարդիկ ի՞նչն էին դժվարանում հասկանալ: Դուք կարող եք ընդգծել, թե ինչպես է նկարագրված Աստծո ձայնը, և այն ազդեցությունը, որ ձայնն ուներ նրանց վրա, ովքեր լսում էին այն:

Մի պահ մտածեք այն մասին, թե ինչպես են մարդկանց լսած ձայնի առանձնահատկությունները նման այն հուշումներին, որոնք մենք ստանում ենք Սուրբ Հոգուց: 3 Նեփի 11.1–3հատվածներից ինչպիսի՞ ճշմարտություններ կարող եք սովորել այն մասին, թե ինչպես են Տերն ու Սուրբ Հոգին հաճախ խոսում մեզ հետ: Մեկ վարդապետություն, որ կարող ենք տեսնել այս հատվածում, հետևյալն է. Սուրբ Հոգին հաճախ խոսում է մեզ հետ հանդարտ, մեղմ ձայնով, որը մենք զգում ենք մեր սրտում:

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է, թե ինչպես է Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու միջոցով գործում մեր մտքում ու սրտում.

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հավանաբար, միակ մեծագույն բանը, որ ես սովորեցի Մորմոնի Գիրքը կարդալով, այն էր, որ Հոգու ձայնը գալիս է ավելի շուտ որպես զգացում, քան հնչյուն: Դուք կսովորեք, ինչպես ես եմ սովորել «լսել» այդ ձայնին, որն ավելի շուտ զգացվում է, քան լսվում: …

Սուրբ Հոգու պարգևը … կառաջնորդի և կպաշտպանի և նույնիսկ կուղղի ձեր գործողությունները: Դա հոգևոր ձայն է, որը գալիս է բանականության մեջ որպես միտք կամ զգացում, որը դրվում է ձեր սրտում» («Խորհուրդ երիտասարդությանը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 17–18):

  1. journal iconԽորհեք մի ժամանակահատվածի մասին, երբ դուք զգացել եք, որ Տիրոջ ձայնը կամ Սուրբ Հոգու ազդեցությունները մտել է ձեր միտք կամ սիրտ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր փորձառության ու զգացողության մասին:

Նեփիացիները երկու անգամ լսեցին ձայնը, բայց չհասկացան այն: Կարդացեք 3 Նեփի 11.4–7 և ուշադրություն դարձրեք, թե երրորդ անգամ Նեփիացիներն ինչ արեցին այլ կերպ, որպեսզի հասկանային ձայնը: Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում այն, որ մարդիկ բացեցին «իրենց ականջները` [ձայնը] լսելու» համար (3 Նեփի 11.5):

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը տվել է հետևյալ խորհուրդը այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի լսենք ու հասկանանք Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու միջոցով: Ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգնում են ձեզ իմանալ, թե ինչ պետք է անեք, ինչից խուսափեք, որպեսզի ավելի լավ լսեք Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու միջոցով:

«Սուրբ Հոգին չի հրավիրում մեր ուշադրությունը բղավելով: Այն երբեք չի թափահարում մեզ ծանր ձեռքով: Սուրբ Հոգին շշնջում է: Այն մեզ փաղաքշում է այնքան նրբորեն, որ մենք, իսկապես, եթե մտահոգված լինենք, ամենևին էլ չենք կարողանա զգալ այն:

Երբեմն Սուրբ Հոգին մեզ բավականին ամուր կամ բավականին հաճախ կպնդի, որպեսզի ուշադրություն դարձնենք. սակայն, ըստ իմ փորձառության, շատ անգամ, եթե մենք չհետևենք մեղմ զգացումին, եթե մենք չլսենք այդ զգացումներով, Սուրբ Հոգին ետ կքաշվի և կսպասի, մինչև որ մենք չփնտրենք ու չլսենք մեր ձևով ու մեր արտահայտմամբ» (“How Does the Spirit Speak to Us?” New Era, Feb. 2010, 3):

Դուք կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում՝ 3 Նեփի 11.5–6-ի կողքին, և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. երբ մենք սովորում ենք ինչպես լսել Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու միջոցով, մենք կարողանում ենք հասկանալ այն ուղերձը, որը Նա տալիս է մեզ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչն է օգնում ձեզ նախապատրաստել ձեր միտքն ու սիրտը, որպեսզի լսեք ու հասկանաք Տիրոջ ձայնը:

    2. Ե՞րբ եք ընկալել Տիրոջ կողմից ուղարկված ուղերձը, որը հնարավոր է չնկատեիք, եթե չձգտեիք լսել այն:

    3. Ե՞րբ եք ավելի քան մեկ անգամ հուշում ստացել Սուրբ Հոգուց, նախքան հասկացել կամ հետևել եք դրան:

3 Նեփի 11.8–17

Հիսուս Քրիստոսը հայտնվում է և հրավիրում է մարդկանց մեկ առ մեկ մոտենալ ու շոշափել Իր վերքերը

Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին

Փորձեք մտովի պատկերացնել 3 Նեփի 11.8–10–ի իրադարձությունները, երբ կարդաք դրանք:

  1. journal iconԵրբ խորհեք, թե Մորմոնի Գրքի ժողովրդի համար ինչպես կլիներ ականատես լինել հարություն առած Հիսուս Քրիստոսին տեսնելը, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ինչպիսի մտքեր ու զգացողություններ կունենայիք, եթե այնտեղ լինեիք:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսել է Փրկչի` Նեփիացիներին հայտնվելու կարևորության մասին.

«Այդ հայտնությունը և այդ հայտարարությունը հանդիսանում է Մորմոնի Գրքի ողջ պատմության առանցքային կետը, գերագույն պահը: Դա այն դրսևորումն ու իրողությունն էր, որը նախորդ վեց հարյուր տարիների ընթացքում տեղեկացրել և ոգեշնչել էր յուրաքանչյուր Նեփիացի մարգարեի, խոսք չկա իրենց Իսրայելացի և Հարեդացի նախահայրերի մասին, ովքեր ապրել են դրանից հազարավոր տարիներ առաջ:

Բոլորը խոսել են նրա մասին, երգել են նրա մասին, երազել են նրա մասին ու աղոթել են նրա հայտնության համար, բայց նա իսկապես այստեղ էր: Օրերից օրը: Աստված, ով յուրաքանչյուր մութ գիշերը դարձնում է լուսավոր ցերեկ, եկել է» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 250–51):

Հիշեք, որ մնացած Նեփիացիներն ու Լամանացիները վերջին ժամանակներում անցել էին սոսկալի կործանման ու երեքօրյա խավարի միջով: Կարդացեք 3 Նեփի 11.10–12, և ուշադրություն դարձրեք, թե ինչ էր ուզում Հիսուս Քրիստոսը, որ մարդիկ իմանային Իր մասին և այն մասին, թե ինչ է արել Իր մահկանացու ծառայության ընթացքում: Ձեր կարծիքով Փրկչի ո՞ր արտահայտությունը լսելը կմխիթարեր ձեզ, եթե այնտեղ լինեիք: Խորհեք, թե ինչու այդ արտահայտությունը ձեզ համար այդքան շատ բան կնշանակեր: Ձեր սուրբ գրություններում դուք կարող եք ընդգծել այն արտահայտությունը, որն ամենաիմաստալին է ձեզ համար:

Կարդացեք 3 Նեփի 11.13–15 և ընդգծեք, թե Հիսուս Քրիստոսը մարդկանց ինչ հրավիրեց անել, որպեսզի նրանք անհատապես ստանային այն գիտելիքը, որը Նա ուզում էր, որ նրանք ունենային Իր մասին: Հետևյալ հարցերի համար մտածեք պատասխաններ. համաձայն 3 Նեփի 11.14-ի` ի՞նչ էր Փրկիչն ուզում, որ մարդիկ իմանային այս փորձառությունից: Հաշվի առնելով, որ այդ ժամանակ այնտեղ ներկա էր մոտ 2,500 մարդ (տես 3 Նեփի 17.25), որքա՞ն ժամանակ կպահանջեր դա: Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Փրկչի մասին:

Մեկ առ մեկ
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով ինչո՞ւ էր Տերն ուզում, որ մարդիկ տեսնեին ու շոշափեին Իրեն «մեկ առ մեկ» (3 Նեփի 11.7):

    2. Ինչպիսի՞ ազդեցություն կունենար ձեզ վրա այն վերքերը շոշափելը, որոնք Փրկիչը ստացել էր ձեր մեղքերը քավելիս:

Դուք կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում` 3 Նեփի 11.11–15-ի կողքին, կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ ստանալ անձնական վկայություն, որ Նա իմ Փրկիչն է:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով որքա՞ն է ձեր անձնական վկայությունն առ Փրկիչ ամուր: Ինչպե՞ս է այն աճել և ամրացել վերջին ժամանակներում:

    2. Ինչպիսի՞ փորձառություններն են առաջնորդել ձեզ ձեռք բերել Փրկչի մասին ձեր սեփական անձնական վկայությունը, կամ ի՞նչ կարող էիք անել ավելի ամուր վկայություն ստանալու համար:

    3. Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ Փրկիչը տեղյակ է ձեր մասին անհատապես:

Կարդացեք 3 Նեփի 11.16–17 և ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին մարդիկ Փրկչի հետ այս անձնական փորձառությունն ունենալուց հետո: Օգտակար է հասկանալ, որ «Ովսաննա»-ն գովասանքի բացականչություն է առ Տերը:

Ուշադիր ուսումնասիրեք 3 Նեփի 11.15և պարզեք, թե մարդիկ ինչ արեցին, երբ նրանք անհատապես զգացին Փրկչի վերքերը: Քանի որ դուք այնտեղ չէիք, որպեսզի անհատապես զգայիք Փրկչի վերքերը, ինչպես զգացին այն մարդիկ, ում մասին գրվել է 3 Նեփիում, ինչպես կարող եք իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է: (Որոշ հնարավոր պատասխանների համար տես Հովհաննես 20.30–31; Մորոնի 10.3–7; ՎևՈւ 46.13–14):

Որպեսզի ձեզ նմանեցնեք 3 Նեփի 11.15, լրացրեք հետևյալ արտահայտությունը. երբ ես ստանում եմ անձնական վկայություն Հիսուս Քրստոսի մասին, ես պատասխանատվություն ունեմ .

Խորհեք եղանակների մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունեցող մարդը կարող է վկայել Նրա մասին:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը վկայությունների մասին ուսուցանել է հետևյալը. «Հոգևոր բաները հարկադրաբար չեն լինում: Վկայությունը չի փաթաթվում ձեր վրա; այն աճում է: Վկայությունը վկայություն է, և այն պետք է հարգել` լինի այն փոքր, թե մեծ: Մենք բարձրանում ենք մեր վկայության մեջ այնպես, ինչպես աճում ենք ֆիզիկապես և հազիվ ենք հասկանում, որ այն տեղի է ունենում, քանի որ այն աստիճանաբար աճելով է գալիս» (“How Does the Spirit Speak to Us?” 3):

  1. journal iconԵզրափակեք այս դասը` սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրելով ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք ներառել այն, թե ինչ եք արել, որպեսզի ձեռք բերեք ձեր վկայությունը, կամ ինչ եք ծրագրում անել, որպեսզի ամրացնեք այն: Սուրբ Հոգու կողմից ոգեշնչվելու դեպքում այն կարդացեք ինչ-որ մեկի համար կամ հրավիրեք ինչ-որ մեկին կարդալ այն:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 11.1 17 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.