Սեմինարիա
Մաս 27. Օր 3, 3 Նեփի 27


Մաս 27. Օր 3

3 Նեփի 27

Նախաբան

Իրենց ծառայության վաղ շրջանում` երկրորդ օրից հետո, երբ հարություն առած Փրկչը հայտնվեց իրենց , տասներկու Նեփիացի առաքյալները միասին հզոր աղոթեցին ու ծոմ պահեցին: Հիսուս Քրիստոսը կրկին հայտնվեց նրանց և պատասխանեց նրանց հարցին այն մասին, թե Եկեղեցու անունը ինչ պետք է լինի: Փրկիչն ուսուցանեց նրանց, որ Քավությունն Իր ավետարանի էությունն է, և որ Քավության շնորհիվ մենք կարող ենք անբիծ կանգնել Նրա առջև, եթե ապաշխարենք, մկրտվենք ու համբերենք մինչև վերջ: Բացի այդ, Նա պատվիրեց Իր առաքյալներին լինել Իր նման:

3 Նեփի 27.1–12

Տերն ուսուցանում է տասներկու առաքյալներին, որ Իր Եկեղեցին պետք է կրի Իր անունը

Պատկերացրեք, որ դուք ուզում եք բացել նոր ակումբ կամ սպորտային թիմ: Որոշեք, թե ինչպիսի ակումբ կամ թիմ եք ստեղծելու և այնուհետև ընտրեք անուն ձեր կազմակերպության համար: Գրեք ձեր ընտրած կազմակերպության անունը և տեսակը.

Մտածեք ձեր իմացած մի քանի կազմակերպությունների և այն մասին, թե ինչ են հուշում իրենց անուններն իրենց նպատակի ու մասնակիցների մասին:

Տասներկու Նեփիացի առաքյալները շարունակեցին ուսուցանել և մկրտել մարդկանց: Մի առիթով նրանք հավաքվել էին ծոմապահությամբ ու աղոթքով, երբ Փրկիչը կրկին այցելեց նրանց (տես 3 Նեփի 27.1–2): Կարդացեք 3 Նեփի 27.3–7` ուշադրություն դարձնելով առաքյալների հարցին ու Փրկչի պատասխանին: Դուք կարող եք ընդգծել այն պատճառները, որ Հիսուս Քրիստոսը տվեց Եկեղեցին Իր անունով անվանելու համար:

Ուսումնասիրեք 3 Նեփի 27.8–10 և ընդգծեք Փրկչի ուսուցանած ցուցիչները Իր ճշմարիտ Եկեղեցու համար: Ավարտեք հետևյալ արտահայտությունը ձեր ձեռնարկում` ցույց տալով ճշմարիտ Եկեղեցու մի քանի հիմնական հատկանիշներ.

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին .

Եկեղեցու լոգոտիպը

Մտածեք, թե ինչու է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին ոչ միայն կրում է Նրա անունը, այլ նաև կառուցված է Նրա ավետարանի վրա (տես 3 Նեփի 27.8–10): Փրկիչը խոստացավ Նեփիացիներին, որ եթե Եկեղեցին կառուցված լինի Նրա ավետարանի վրա, ապա Երկնային Հայրը ցույց կտա Իր գործերը այդ Եկեղեցում (տես 3 Նեփի 27.10): Մտածեք, թե դուք անձամբ ինչպե՞ս եք տեսել, որ Երկնային Հայրը ցույց է տալիս Իր գործերը Եկեղեցում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելը կարևոր է ինձ համար, քանի որ …: Այնուհետև գրեք մի կարճ պարբերություն` նկարագրելով այդ արտահայտության վերաբերյալ ձեր մտքերը: Այն ամենից, ինչ սովորեցիք 3 Նեփի 27.1–12 ուսումնասիրելիս, փորձեք ներառել այնքան պատճառներ, որքան կարող եք:

3 Նեփի 27.13–22

Հիսուս Քրիստոսը սահմանում է Իր ավետարանը և ուսուցանում է այն, ինչ պետք է անենք, որպեսզի անբիծ կանգնենք Նրա առջև

Մտածեք մի ժամանակի մասին, երբ ձեզ նկատեցին ինչ-որ բան անելիս, որը դուք գիտեիք, որ սխալ էր: Հիշեք, թե ինչ զգացիք, երբ ձեր արածի մասին ճշմարտությունը հայտնի դարձավ: Մտածեք հետևյալ հարցերի մասին. Ի՞նչ կզգայիք, կանգնելով Տիրոջ առաջ, որպեսզի դատապարտվեիք, եթե ձեր կյանքում դեռ լինեին սխալ արարքներ, որոնց համար դուք չէք ապաշխարել: Ի՞նչ կզգայիք, կանգնելով Տիրոջ առաջ, որպեսզի դատապարտվեիք, եթե ձեր կյանքի ընթացքում գործած մեղքերից ապաշխարելու ոչ մի հնարավորություն չլիներ:

Նեփիացիներին ուսուցանելուց հետո, որ Իր Եկեղեցին պետք է կառուցված լինի Իր ավետարանի վրա, Փրկիչը շարունակեց ուսուցանել նրանց՝ ինչ է Իր ավետարանը: Ավետարան բառը բառացիորեն նշանակում է «բարի լուր» կամ «ուրախ լուր»: Եթե մենք մեղք գործենք, ավետարանի միջոցով բոլորիս համար դեռ բարի լուր կա:

  1. journal iconԿարդացեք 3 Նեփի 27.13–16, 19 և ուշադրություն դարձրեք ավետարանի հատվածներին, որոնք բարի լուր են բոլորիս համար: Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմքն այն է, որ Նա կատարեց Իր Հոր կամքը` ավարտին հասցնելով Քավությունը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերն.

    1. Փրկիչը վկայեց Իր առաքյալներին, որ եկել է աշխարհ, որպեսզի կատարի Իր Հոր կամքը: Համաձայն 3 Նեփի 27.14-ի` ո՞րն էր Երկնային Հոր կամքը Իր Սուրբ Որդու համար:

    2. Քանի որ Փրկիչը կատարեց Իր Հոր կամքը, ի՞նչ է հասանելի ողջ մարդկությանը (տես հատկապես 3 Նեփի 27.19):

  2. journal iconՈրպեսզի գնահատեք այս բարի լուրի վեհությունը, կարդացեք հետևյալ սուրբ գրությունների հատվածներից մեկը կամ մի քանիսը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք համառոտ բացատրություն այն մասին, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Քավությունը համարվում նման բարի լուր. 2 Նեփի 9.8–10; Ալմա 34.14–16; Հելաման 14.15–18:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայեց այն մասին, թե ինչու է ավետարանը բարի լուր բոլոր մարդկանց համար. ««Բարի լուրն» այն էր, որ մահից ու դժոխքից հնարավոր էր խուսափել, որ սխալներն ու մեղքերը հնարավոր էր հաղթահարել, որ կար հույս, կար օգնություն, որ անլուծելին լուծված էր, որ թշնամին հաղթված էր: Բարի լուրն այն էր, որ ամենքի գերեզմանը մի օր կարող էր դատարկ լինել, որ ամենքի հոգին կարող էր կրկին մաքուր լինել, որ Աստծո յուրաքանչյուր զավակ կարող էր կրկին վերադառնալ Հոր մոտ, ով նրանց կյանք էր տվել» (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8, 10):

Քրիստոսը Գեթսեմանում

Երբևէ լսե՞լ եք ինչ-որ մեկին ասելիս, որ մենք պետք է «ապրենք ավետարանով»: Երբ ինչ-որ մեկը հրավիրում է մեզ «ապրել ավետարանով», նա սովորաբար հրավիրում է մեզ ապրել սկզբունքներով և ստանալ այն արարողությունները, որոնք հրավիրում են Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը դեպի մեր կյանք, այնպես որ մենք կարող ենք փրկվել: Ուսումնասիրեք 3 Նեփի 27.20–21` ուշադրություն դարձնելով, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի ստանանք Քավության բոլոր օրհնությունները և պատրաստվենք դատաստանին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք. Եթե մենք , ապա մենք կկարողանանք անբիծ կանգնել Հիսուս Քրիստոսի առջև: Ավարտեք այս արտահայտությունը` լրացնելով մի սկզբունք 3 Նեփի 27.20–21-ից, որին մենք պետք է հետևենք, որպեսզի անբիծ կանգնենք Տիրոջ առաջ: (Դուք կարող եք այս սկզբունքային արտահայտության «եթե» մասի համար նշել մի քանի սկզբունք): Այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Հենց հիմա ի՞նչ կարող եմ անել իմ կյանքում ավելի լիարժեքորեն «ավետարանով ապրելու» համար, որպեսզի կարողանամ զգալ Քավության զորությունը և վերջին օրն անբիծ կանգնեմ Աստծո առջև:

Մտածեք, թե ինչպես կզգաք, երբ մի օր կանգնեք Հիսուս Քրիստոսի առջև` իմանալով որ դուք մաքրվել եք Իր Քավության միջոցով` հնազանդվելով սկզբունքներին, պատվիրաններին ու Նրա ավետարանի արարողություններին:

3 Նեփի 27.23–33

Հիսուս Քրիստոսը պատվիրում է Իր առաքյալներին լինել այնպիսին, ինչպիսին Ինքն է

Աստվածային Քավիչը

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 27-ում, Հիսուս Քրիստոսը պատվիրաններ տվեց Իր տասներկու առաքյալներին և ուսուցանեց նրանց իրենց դերի մասին` որպես առաջնորդներ ու դատավորներ իրենց ժողովրդի համար: Կարդացեք 3 Նեփի 27.27 և ուշադրություն դարձրեք պատվիրանին, որը Նա տվեց առաքյալներին, որպեսզի օգներ նրանց արդարությամբ իրականացնել իրենց դերը: Մի պահ մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչո՞ւ է կարևոր նրանց համար, ովքեր դատում են ուրիշներին, նման լինել Փրկչին:

  • Վերադառնալով 3 Նեփի 27.21-ին, Փրկիչն ի՞նչ պատվիրեց առաքյալներին անել:

  • Ինչպիսի՞ կապ կա Փրկչի աշխատանքն անելու և Նրան նմանվելու միջև:

Կրկին կարդացեք 3 Նեփի 27.21, 27 և ձեր սուրբ գրություններում ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ Տերն ակնկալում է Իր առաքյալներից հետամուտ լինել Իր աշխատանքին ու դառնալ այնպիսին, ինչպիսին Ինքն է:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին, որոնք կօգնեն ձեզ կիրառել Փրկչի` Իրեն նմանվելու մասին ուսմունքները.

    1. Ինչպիսի՞ հնարավորություններ ունեի երեկ, որպեսզի նմանվեի Փրկչին:

    2. Ինչպե՞ս կարող եմ այսօր ավելի նմանվել Փրկչին:

    3. Փրկչի ո՞ր գործերը կարող եմ անել վաղը դպրոցում կամ տանը:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է, որ նրանք, ովքեր ձգտում են նմանվել Հիսուս Քրիստոսին, հասնում են ճշմարիտ մեծության. «Ամենավեհ, երանելի և ուրախ մարդը նա է, ում կյանքն ամենից շատն է մոտենում Քրիստոսի օրինակին: Սա ոչ մի կապ չունի երկրային հարստության, իշխանության կամ հեղինակության հետ: Վեհության, երանելիության և ուրախության միակ ճշմարիտ փորձությունն այն է, թե որքան կյանքը կարող է մոտենալ Ուսուցչին` Հիսուս Քրիստոսին: Նա է ճիշտ ուղին, ամբողջական ճշմարտությունը և լիառատ կյանքը» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2):

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 27 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.