Մաս 12. Օր 3
Մոսիա 11–14
Նախաբան
Նոյ թագավորը մեծ հաճույք էր ստանում բուռն կյանքից և իր ժողովրդից շատերին ամբարշտության էր տանում: Տերն ուղարկեց Աբինադի մարգարեին, որ ապաշխարության կանչեր Նոյի ժողովրդին և նախազգուշացներ նրանց վերահաս գերության մասին: Մարդիկ ընտրեցին ուշադրություն չդարձնել նախազգուշացումներին և Աբինադին բանտարկվեց իր մարգարեությունների համար: Երբ Նոյ թագավորի քահանաները հարցաքննեցին Աբինադիին, մարգարեն հանդիմանեց նրանց պատվիրաններով չապրելու կամ դրանք չսովորեցնելու համար: Աստված պաշտպանեց Աբինադիին և զորություն տվեց նրան` ավարտելու իր ուղերձն առ Նոյ թագավորը և նրա քահանաները: Մեջբերելով Եսայիային` Աբինադին վկայեց, որ բոլոր մարդիկ պետք է ապավինեին Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը:
Մոսիա 11.1–19
Նոյ թագավորն իր ժողովրդին տանում է ամբարշտության
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր ծնողը, խնամակալը կամ ղեկավարը խորհուրդ տային, որ ձեր որոշ ընկերներ վատ ազդեցություն են ունենում ձեզ վրա:
-
Ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր ծնողներից կամ Եկեղեցու ղեկավարներից մեկը խնդրեր ձեզ ավելի պատշաճ հագնվել կիրակնօրյա երկրպագության ծառայությունների և Եկեղեցու այլ միջոցառումների ժամանակ:
-
Ի՞նչ կանեիք դուք, եթե մարգարեն ասեր, որ դուք պետք է փոխեք ձեր ուրախ ժամանցների չափանիշները:
Մարդիկ տարբեր կերպ կարող են արձագանքել վերևում տրված հարցերին: Երբ դուք ուսումնասիրեք այս դասը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերը ուզում, որ դուք արձագանքեք այն մարդկանց, ում Նա ուղարկում է ձեզ օգնելու արդար ապրել:
Այս հատվածները լուսաբանում են, թե ինչպես կարող են մեզ վրա ազդել այն մարդիկ, ում հետ շփվում ենք: Խորհեք, թե ինչպես են ձեր հասակակիցներն ազդում ձեր կատարած ընտրությունների վրա: Մի պահ խորհեք, թե ինչ են անում մարդիկ մեր ժամանակներում, որ կարելի է նմանեցնել «չափազանց [աշխատելուն`] անօրինությանն օժանդակելու համար» (Մոսիա 11.6):
Մոսիա 11.20–12.17
Աբինադին հորդորում է մարդկանց ապաշխարել և նախազգուշացնում է նրանց գերության մասին:
Չնայած Նոյ թագավորը և նրա մարդիկ ընտրում էին ամբարշտություն, Տերը շարունակում էր սիրել նրանց և ցանկանում էր օգնել նրանց: Աչքի անցկացրեք Մոսիա 11.20–ի առաջին չորս տողերը և ներկայացրեք, թե ինչ արեց Տերը Նոյի մարդկանց օգնելու համար:
Ձեր սուրբ գրություններում գրեք հետևյալ ճշմարտությունը Մոսիա 11.20–ի կողքին. Աստված ուղարկում է մարգարեներ, որ օգնի մեզ ապաշխարել և խուսափել թշվառությունից:
Տերն երկու անգամ պատվիրեց Աբինադիին նախազգուշացնել ժողովրդին:
-
Հետևյալ աղյուսակը գծեք ձեր սուրբ գրությունների օրագրում, բավականաչափ տեղ թողնելով յուրաքանչյուր սուրբ գրության հղման տակ` համառոտ շարադրանք գրելու համար: Ուսումնասիրեք նշված հատվածները, և համառոտ շարադրեք Աբինադիի նախազգուշացումները և մարդկանց արձագանքները:
Աբինադիի ուղերձը |
Մարդկանց արձագանքը | |
---|---|---|
Առաջին նախազգուշացումը | ||
Երկրորդ նախազգուշացումը |
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին, թե ինչպես արձագանքեցին մարդիկ Աբինադիի նախազգուշացումներին.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ մարդիկ զայրույթով արձագանքեցին Աբինադիին, ով փորձում էր օգնել նրանց: Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք պաշտպանեցին Նոյ թագավորին, ով առաջնորդում էր նրանց դեպի թշվառություն:
-
Մոսիա 11.29–ում ուշադրություն դարձրեք «ժողովրդի աչքերը կուրացված էին» արտահայտությանը: Որո՞նք են վարքագծի և ազդեցությունների որոշ օրինակները, որոնց վրա, ձեր կարծիքով, Սատանան ջանասիրաբար աշխատում է, որպեսզի լավ մարդիկ «կուրացված» լինեն մեր օրերում:
-
Ի՞նչ կարող եք դուք անել խոնարհություն ցուցաբերելու համար, երբ ընտանիքի անդամները, Եկեղեցու ղեկավարները և մարգարեները խրախուսում են ձեզ հետևել Աստծո խոսքին:
-
Մոսիա 12.18–13.26
Աստված պաշտպանում է Աբինադիին, երբ նա հանդիմանում է Նոյ թագավորին և նրա քահանաներին այն բանի համար, որ նրանք չեն պահում և ուսուցանում պատվիրանները:
Նախքան Մոսիա 12-ի ձեր ուսումնասիրությունը շարունակելը գնահատեք ձեզ 1-10 միավորներով (10-ը լինելով լիակատար համաձանյություն), թե որքանով են հետևյալ նախադասությունները նկարագրում ձեզ հենց այժմ.
Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար:
Ես ապրում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանին համաձայն:
Երբ դուք սովորեք Նոյ թագավորի և նրա քահանաների մասին, խորհեք, թե որքանով նրանք գիտեին և որքանով էին ապրում պատվիրաններով: Երբ Նոյը Աբինադիին դուրս բերեց բանտից, քահանաները սկսեցին հարցաքննել նրան սուրբ գրությունների մասին: Կարդացեք Մոսիա 12.26–30 և նշեք, թե ինչ է ասել Աբինադին` Նոյին և նրա քահանաներին հանդիմանելու համար:
Ձեր կարծիքով, որքանո՞վ էին Նոյը և նրա քահանաները համապատասխանում պատվիրանները իմանալու և դրանցով ապրելու 1-10 սանդղակին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեր «սրտերը [նվիրել] հասկանալուն» (տես Մոսիա 12.27): Մոսիա 12.33-ում ընդգծեք մի սկզբունք, որը շեշտում է, թե ինչու է կարևոր ապրել պատվիրաններով:
Աբինադին հայտարարեց այս ճշմարտությունը. Եթե մենք պահենք Աստծո պատվիրանները, մենք կփրկվենք: Ինչո՞ւ իմանալը բավական չէ փրկությանն արժանանալու համար:
Աբինադին Նոյ թագավորին և նրա քահանաներին ասաց, որ նրանք չէին ապրում կամ ուսուցանում պատվիրանները, և նա սկսեց թվարկել Տասը Պատվիրանները: Սա բարկացրեց թագավորին, և նա պատվիրեց, որ Աբինադին մահվան ենթարկվեր: Աստված պաշտպանեց Աբինադիին և զորություն տվեց նրան` շարունակելու Տասը Պատվիրանների մասին ուսուցանելը: Դուք կարող եք նշել և համարակալել դրանք Մոսիա 12.35–36 և Մոսիա 13.12–24-ում: Հետևյալ ցանկը կօգնի ձեզ ներկայացնել Տասը Պատվիրաններից յուրաքանչյուրը.
Աբինադին սովորեցնում է Տասը Պատվիրանները |
Աբինադին քաջաբար հանդիմանեց Նոյին և նրա քահանաներին Տասը պատվիրանները չպահելու համար, ասելով. «Ես զգում եմ, որ դրանք գրված չեն ձեր սրտերում» (Մոսիա 13.11): Որպեսզի օգնենք ձեզ մտածել այն մասին, թե որքանով եք դուք ապրում Տասը Պատվիրաններով, կատարեք հետևյալ ինքնագնահատականը.
Ստորև տրված նախադասությունները կարող են ցույց տալ, թե որքանով են Տասը Պատվիրանները գրված ձեր սրտում: Նշեք, թե որքան հաճախ են այս նախադասությունները ճիշտ ձեզ համար: |
Գրեթե երբեք |
Երբեմն |
Հիմնականում |
Գրեթե միշտ |
---|---|---|---|---|
Ես սիրում եմ իմ Երկնային Հորը: | ||||
Ես Աստծուն առաջին տեղում եմ դնում իմ կյանքում (ընկերներից, սիրած զբաղմունքից, ունեցվածքից, իմ սեփական ցանկություններից և այլ բաներից առաջ): | ||||
Ես ակնածանքով եմ տալիս Տիրոջ անունը: | ||||
Ես Հանգստյան օրը սուրբ եմ պահում այնպիսի միջոցառումների մասնակցելով, որոնք ինձ ավելի են մոտեցնում Տիրոջը. ես այն ընդունում եմ որպես Նրա օրը, ոչ թե իմ: | ||||
Ես պատվում եմ իմ ծնողներին` լինելով հնազանդ և հարգալից: | ||||
Ես կառավարում եմ իմ զայրույթը և ուրիշների հանդեպ բիրտ վերաբերմունք չեմ ցուցաբերում: | ||||
Ես պահպանում եմ սեռական մաքրությունը: Ես խուսափում եմ հեշտասեր պատկերներից, լեզվից և արաքներից: | ||||
Ես ինձ հեռու եմ պահում գողանալուց և անազնիվ վարվելակերպից: | ||||
Ես ասում եմ ճշմարտությունը: | ||||
Ես խուսափում եմ ցանկասիրությունից (որը նշանակում է անպատշաճորեն ցանկանալ մի բան, որը պատկանում է մեկ ուրիշին): |
-
Կրկին անդրադարձեք ձեր պատասխաններին և նպատակ դրեք ավելի լավ կատարել Տասը Պատվիրաններից մեկը: Ձեր նպատակը գրեք ձեր սուրբ գրությունների օրագրում:
Մոսիա 13.27–14.12
Աբինադին սովորեցնում է Հիսուս Քրիստոսի գալստյան մասին
Կարդացեք Մոսիա 13.28, 32–35 և նշեք ցանկացած բառ կամ արտահայտություն, որը կարող է լրացնել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օքսի հետևյալ մեջբերումը. «Մեր ողջ հնազանդությունից և լավ գործերից հետո մենք չենք կարող փրկվել մահից կամ մեր սեփական մեղքերից` առանց »:
Երեց Օուքսի ողջ մեջբերումը հետևյալն է. «Մեր ողջ հնազանդությունից և լավ գործերից հետո մենք չենք կարող փրկվել մահից կամ մեր սեփական մեղքերից` առանց Հիսուս Քրիստոսի քավության շնորհի» (“Another Testament of Jesus Christ,” Ensign, Mar. 1994, 67):
Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը Մոսիա 13.28–ի կողքին. Ոչ ոք չի կարող փրկվել առանց Հիսուս Քրիստոսի Քավության:
Մի քանի րոպե տրամադրեք Մոսիա 14.1–12–ի ուսումնասիրությանը և նշեք բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը մահկանացու կյանքում, որ օգներ ձեզ վերադառնալ տուն` մեր Երկնային Հոր մոտ: Մտածեք վշտի, տառապանքի և մեղքերի մասին, որոնք Հիսուս Քրիստոսը տարել է ձեր փոխարեն: Այս հատվածները համապատասխանում են Եսայիա ԾԳ.1–12-ին: Աբինադին մեջբերում էր այն, ինչ գրել էր Եսայիան (տես Մոսիա 14.1):
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչպես ձեր ընկերոջը կբացատրեիք այն, ինչ Մոսիա 14.4–5 է ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մոսիա 11–14 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.