Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 23. Օր 2, Հելաման 11–12


Մաս 23. Օր 2

Հելաման 11–12

Նախաբան

Հելաման 11 և 12 գլուխներն ընդգրկում են Նեփիացիների պատմության 14 տարի և ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ անցնում արդարակեցության ու ամբարշտության շրջանով: Իրենց հպարտության պատճառով մարդիկ հրաժարվեցին ապաշխարել իրենց ամբարշտությունից: Նեփին փակեց երկինքը, որի հետևանքով առաջացավ երաշտ ու սով: Երաշտն ու սովը խոնարհեցրեցին մարդկանց, և նրանք ապաշխարեցին ու դարձան դեպի Տերը: Խոնարհ չլինելու պատճառով մարդիկ սկսել էին արագ մոռանալ Տիրոջը` իրենց Աստծուն, մինչև նրանք եկան հասկացողության, թե որքան շատ ունեին Նրա օգնության կարիքը: Նրա ողորմությամբ Աստված խրատում է Իր ժողովրդին, որպեսզի բերի նրանց ապաշխարության ու փրկության:

Հելաման 11

Նեփիացիներն անցնում են արդարակեցության ու ամբարշտության շրջանով

  1. journal iconՍուրբ Գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք արդարակեցության ու ամբարշտության հետևյալ շրջանը: Այս շրջանին հաճախ վերագրում են որպես «հպարտության շրջան»: Ուշադրություն դարձրեք, որ շրջանի թիվ 4 տարրը բացակայում է սխեմայից: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի էր բարձրացնել մարդկանց կործանումից ու տառապանքից դեպի արդարակեցություն ու բարգավաճում: Հելաման 11-ն ուսումնասիրելիս` փնտրեք տեղեկություն, որը կօգնի ձեզ լրացնել շրջանի այս կետը:

    Rightous Cycle

Ինչպես կարդում եք Հելաման 10-ում` մարդիկ չէին լսում Աստծո խոսքը, որը նրանց ասվում էր մարգարե Նեփիի կողմից: Վերանայեք Հելաման 10.18 և պարզեք, թե հպարտության շրջանի որ կետում էին Նեփիացիներն այդ ժամանակահատվածում (դատավորների կառավարման 71-րդ տարվա ավարտ):

Սուրբ գրությունների հետևյալ վարժությունը կօգնի ձեզ տեսնել Մորմոնի Գրքի ժողովրդի մեջ եղած արդարակեցության ու ամբարշտության այս շրջանն իրենց պատմության 14 տարիների ընթացքում: Կարդացեք հետևյալ սխեմայի վրա նշված սուրբ գրության հղումները Հելաման 11-ում և գրեք համառոտ նկարագրություն Նեփիացիների վիճակի մասին ու լրացրեք թվերը` ցույց տալով, թե հպարտության շրջանի որ մասում կդնեիքնրանց: Երկու օրինակ է տրամադրված ձեզ համար: Ուշադրություն դարձրեք բառերին, որոնք կօգնեն ձեզ լրացնել շրջանում բաց թողնված չորրորդ կետը, որը դուք նկարել եք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Դատավորների կառավարման տարի

Հելաման 11

Նեփիացիների վիճակի համառոտ նկարագրություն

Շրջանի դիրքը

72–73

հատվածներ 1–2

Հակառակությունն ու պատերազմները շատացան; գաղտնի ավազակախմբերը շարունակում էին իրականացնել կործանման աշխատանքը:

2, 3

73–75

հատվածներ 3–6

75

հատվածներ 7, 9–12

76–77

հատվածներ 17–18, 20–21

Մարդիկ ուրախանում ու փառաբանում էին Աստծուն. նրանք արդարակյաց էին ու կրկին բարգավաճեցին:

4, 1

78–79

հատվածներ 22–23

80

հատվածներ 24–26

80–81

հատվածներ 27–30, 32–35

82–85

հատվածներ 36–37

Ինչպես ցույց է տրված սուրբ գրության վարժության մեջ, հպարտության շրջանի 4-րդ տարրը «խոնարհությունն ու ապաշխարությունն» է: Գրեք սա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի սխեմայում:

  1. journal iconՀպարտության շրջանը միայն հասարակության արտացոլանքը չէ: Այն նկատելի է նաև ընտանիքում կամ անհատի կյանքում: Հասկանալ, թե ինչպես է այն գործում, կարող է օգնել մեզ խուսափել դրանից: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչ է անհրաժեշտ ձեզ համար որպեսզի խուսափեք շրջանի «հպարտության ու ամբարշտության» կամ «կործանման ու տառապանքի» փուլերից:

Դուք կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում` Հելաման 11-ում: Խոնարհության ու ապաշխարության միջոցով մենք կարող ենք խուսափել հպարտությունից ու կործանումից: Դուք կարող եք նշել Հելաման 11.4-ում, թե ինչ էր ակնկալում Նեփին, որ սովը կաներ իր ժողովրդի համար:

Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների մասին.

  • Հասարակությունը, ընտանիքը կամ անհատը պե՞տք է հետևի հպարտության շրջանին:

  • Ձեր կարծիքով, հասարակությունը, ընտանիքը կամ անհատը ի՞նչ պետք է անի, որպեսզի խուսափի հպարտության շրջանի մեջ ընկնելուց:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Ջ. Սքոթը Նեփիի աղոթքի վերաբերյալ ասել է հետևյալը. «Տերը լսեց Իր ծառայի աղերսանքը [Հելաման 11.10–14-ում] և դադարեցրեց սովը, բայց ոչ ավելի շուտ, քան հաջորդող տարում: Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ Տերը լսում է մեր խնդրանքներն անմիջապես, բայց պատասխանում է, երբ, Նրա իմաստությամբ, մենք ամենից շատ օգուտ կքաղենք Նրա պատասխանից» (“Nephi, Son of Helaman,” in Heroes from the Book of Mormon [1995,] 154):

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնն ուսուցանել է այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի խուսափենք հպարտության շրջանի մեջ ընկնելուց.

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Աստված ունենալու է խոնարհ ժողովուրդ: Մենք կամ կարող ենք ընտրել լինել խոնարհ կամ կարող ենք հարկադրվել լինել խոնարհ: Ալման ասել է. «Օրհնված են նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, առանց հարկադրված լինելու` լինել խոնարհ» (Ալմա 32.16):

Եկեք ընտրենք լինել խոնարհ:

Մենք կարող ենք ընտրել խոնարհեցնել ինքներս մեզ` պայքարելով մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ ունեցած թշնամության [ատելության] դեմ, հարգելով նրանց այնպես, ինչպես ինքներս մեզ ենք հարգում, և բարձրացնելով նրանց այնտեղ, որտեղ մենք ենք կամ ավելի բարձր: …

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` ստանալով խորհուրդ կամ նախատինք: …

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` ներելով նրանց, ովքեր վիրավորել են մեզ: …

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` մատուցելով ինքնամոռաց ծառայություն: …

«Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` գնալով միսիա և քարոզելով այն խոսքը, որը կարող է հնազանդեցնել ուրիշներին …

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` ավելի հաճախ գնալով տաճար:

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` խոստովանելով և թողնելով մեր մեղքերը և Աստծուց ծնվելով: …

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` սիրելով Աստծուն, ենթարկելով մեր կամքը Նրա կամքին և դնելով Նրան առաջին տեղում մեր կյանքում: …

Եկեք ընտրենք լինել հնազանդ: Մենք կարող ենք դա անել: Ես գիտեմ, որ մենք կարող ենք» (“Beware of Pride,” Ensign, May 1989, 6–7):

Հելաման 12

Մորմոնը բացատրում է, թե ինչու է Տերը խրատում իր ժողովրդին

Պատկերացրեք դուք մարգարե Մորմոնն եք և վերջացնում եք գրել Նեփիացիների պատմության 14 տարվա մասին` հիշատակված Հելաման 11-ում: Ինչպես կավարտեիք հետևյալ խոսքը. «Եվ այսպիսով, մենք կարող ենք տեսնել .”

Կարդացեք Հելաման 12.1և նշեք, թե ինչ էր ուզում Մորմոնը, որ մենք տեսնեինք: Խորհեք, թե ինչ կարող էր Մորմոնն ի նկատի ունենալ ասելով`«անկայուն են մարդկանց զավակների սրտերը»:

Ուսումնասիրեք Հելաման 12.2–3 և նշեք այլ դասեր, որոնք Մորմոնն ուզում էր, որ մենք սովորենք: Հատուկ ուշադրություն դարձրեք «մենք կարող ենք տեսնել» (հատված 2) և «այսպիսով, մենք տեսնում ենք» արտահայտություններին (հատված 3):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանց համար, ովքեր բարգավաճում են, այդքան հեշտ է մոռանալ Տիրոջը:

    2. Մեր օրերում հեշտության ու բարգավաճման ինչպիսի՞ օրինակները կարող են մարդուն մոռացնել տալ Աստծուն:

    3. Ինչպիսի՞ իրավիճակներ գիտեք, երբ մարդը կամ մի խումբ մարդիկ մոռացել են Տիրոջը իրենց բարգավաճման ժամանակ:

Որոշ դասեր, որ Մորմոնն ուզում էր իր ընթերցողները սովորեին, հետևյալն են. եթե մենք զգույշ չլինենք, մեր բարգավաճումը կարող է մեզ մոռացնել տալ Տիրոջը, և Տերը նախատում է Իր ժողովրդին, որպեսզի արթնացնի նրանց հիշողությունն Իր մասին:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է այն մասին, թե ինչու է Տերը մեզ խրատում.

«Թեև դրան դժվար է դիմանալ, մենք իսկապես պետք է ուրախանանք, որ Աստված մեզ այնքան արժանի է համարում, որ ժամանակ է գտնում և անհանգստանում մեզ ուղղելու համար: …

«Աստվածային խրատն ունի առնվազն երեք նպատակ. (1) համոզել մեզ ապաշխարել, (2) կատարելագործել և սրբագործել մեզ, և (3) երբեմն փոխել մեր կյանքի ուղին, դարձնելով այն ավելի լավ ուղի` ըստ Աստծո իմաստության» («Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում և խրատում եմ», Ինսայն կամ Լիահոնա, Մայիս 2011, 97):

Ձեր կարծիքով, այս նպատակներից ո՞րն է արտացոլում Նեփիացիներին ու Լամանացիներին խրատելու Տիրոջ մտադրությունը Հելաման 11–12-ում: Ինչպիսի՞ նպատակների համար է Նա կիրառել խրատելը ձեր կյանքում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Կարդացեք Հելաման 12.4–6 և ուշադրություն դարձրեք այն հավելյալ նկարագրություններին, որոնք բնութագրում են նրանց, ովքեր մոռանում են Աստծուն: Որո՞նք են անձնական դիրքորոշումները, որոնք խոչընդոտում են անհատներին հիշել Աստծուն:

    2. Կարդացեք Հելաման 12.7–13: Ինչո՞ւ Մորմոնն ասաց «[մարդկանց զավակները] … ավելի չնչին են, քան հողի փոշին»: Ի՞նչ է անում փոշին, որ մարդիկ երբեմն չեն ցանկանում անել:

Եհովան արարում է Երկիրը
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է. «Այս մարգարեն` [Մորմոնը], ի նկատի չուներ ասել, որ Տերն ավելի շատ է մտահոգված կամ ավելի շատ է սիրում հողի փոշին, քան Իր զավակներին: … Իր առաջադրած դրույթն ասում է, որ հողի փոշին հնազանդ է: Այն շարժվում է այստեղ ու այնտեղ Տիրոջ հրամանով: Բոլոր բաները ներդաշնակության մեջ են Իր օրենքների հետ: Ամեն բան տիեզերքում հնազանդվում է իրեն տրված օրենքին, որքանով որ ես գիտեմ, բացի մարդուց: Ամեն տեղ, ուր նայում եք, դուք տեսնում եք օրենք և կարգ ու կանոն, իրենց տրված օրենքին հնազանդվող տարրեր` հավատարիմ իրենց կոչմանը: Բայց մարդը բողոքում է, և սրանով մարդն ավելի չնչին է, քան հողի փոշին, որովհետև նա մերժում է Տիրոջ խորհուրդները» (in Conference Report, Apr. 1929, 55):

Մորմոնը հասկանում է, որ մարդիկ, ովքեր ուզում են, որ Աստված լինի իրենց առաջնորդը, ավելին են, քան հողի փոշին: Նրա համեմատությունը նրանց ուշադրությունը հրավիրելու համար էր, ովքեր հպարտ են և մերժում են Տիրոջ ձայնը, և ովքեր ունեն անկայուն սիրտ: Ինչպես հիշատակված է Հելաման 12.9–20-ում, Մորմոնը հիշեցնում է մեզ ֆիզիկական տարրերի վրա ունեցած Տիրոջ մեծ զորության մասին`դրանք բոլորը շարժվում են Նրա հրամանով: Մի պահ խորհեք, թե որքանով եք հնազանդվում Տիրոջ պատվիրաններին: Ինչպե՞ս է Նրա պատվիրաններին հնազանդվելու ձեր ցանկությունը ցույց տալիս խոնարհություն: Ինչպե՞ս է մեր ընտրության իրավունքով ընտրել չհնազանդվել Նրա խոսքերին ցույց տալիս հպարտություն:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք և ավարտեք հետևյալ արտահայտությունները.

    1. Եվ այսպիսով, ես տեսա Հելաման11–12-ում …

    2. Հետևաբար ես …

Երբ մենք հիշում ենք Տիրոջը, լսում ենք Նրա ձայնը և ապաշխարում ենք, մենք ցույց ենք տալիս մեր խոնարհությունը և մեր հավատքն առ Նա: Փոխարենը Նա պահում է մեզ օրհնելու և բարգավաճում պարգևելու Իր խոստումը` վերջիվերջո շնորհելով մեզ հավերժական կյանք:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հելաման 11–12 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.