Սեմինարիա
Մաս 28. Օր 1, 4 Նեփի 1


Մաս 28. Օր 1

4 Նեփի 1

Նախաբան

Ամերիկաներ Հիսուս Քրիստոսի այցելությունից և ծառայությունից հետո մարդիկ կիրառեցին Նրա ուսմունքները և վայելեցին միասնության, բարգավաճման և երջանկության 200 տարիներ: Որից հետո սակայն մարդիկ սկսեցին հպարտանալ և դարձան անչափ ամբարիշտ: Շուտով նրանք կրկին բաժանվեցին նեփիացիների և լամանացիների, և 300 տարի անց թե նեփիացիները և թե լամանցիները դարձան ամբարիշտ, որոնց մեջ քիչ թվով արդարակյաց մարդիկ էին մնացել:

4 Նեփի 1.1–18

Ողջ ժողովուրդը դարձի եկավ և ապրեց խաղաղ ու երջանիկ

երեք ժպտացող երիտասարդ կանայք

Ի՞նչն է օգնում ձեզ իրոք երջանիկ լինել:

Ձեր կարծիքով, ո՞րն է ժամանակավոր երջանկություն պարգևող և հարատև երջանկություն բերող բաների մեջ տարբերությունը: Կարդացեք 4 Նեփի 1.16 և գտեք, թե ինչպես էր նկարագրում Մորմոնը մարդկանց` Փրկչի այցելությունից հետո: Կարող եք նշել` «անկասկած չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ» արտահայտությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք Չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ, ապա տակը մի շրջան գծեք, ինչպես տրված է գծապատկերում: (Դուք պետք է գրառումներ կատարեք շրջանի ներսում և դրսում:) Կարդացեք 4 Նեփի 1.1–2, և գտեք, թե ինչ էին անում մարդիկ, որը հնարավոր դարձրեց նրանց երջանկությունը: Թվարկեք ձեր գտածը շրջանի մեջ:

շրջան

Քանի որ մարդիկ կիրառում էին Փրկչի ուսմունքները, նրանք «բոլորը դարձի էին եկել դեպի Տերը» (4 Նեփի 1.2) և մեծ երջանկություն էին վայելում:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է, թե որքան փոխկապակցված են դարձը և երջանկությունը: Նրա խոսքերը կարդալիս ընդգծեք, թե ինչ է նշանակում դարձի գալ.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ձեր երջանկությունն այժմ և առհավետ պայմանավորված է ձեր դարձի աստիճանից և դրա արդյունքում ձեր կյանքում տեղ գտած վերափոխումից: Ինչպե՞ս կարող եք իսկապես դարձի գալ: Նախագահ [Մարիոն Գ.] Ռոմնին նշել է քայլերը, որոնց պետք է հետևեք.

«Պարտադիր չէ, որ Եկեղեցուն անդամակցելը և դարձը հոմանիշներ լինեն: Նմանապես` դարձի գալը և վկայություն ունենալը նույն բաները չեն: Վկայությունը գալիս է, երբ Սուրբ Հոգին անկեղծ փնտրողին ճշմարտության մասին վկայություն է տալիս: Խորը վկայությունը վառ է պահում հավատքը: Այսինքն, այն խթանում է ապաշխարություն և պատվիրաններին հնազանդություն: Դարձը ապաշխարության և հնազանդության պտուղն է կամ վարձքը» [in Conference Report, Guatemala Area Conference 1977, 8–9]:

Այլ կերպ ասած, ճշմարիտ դարձը հավատքի, ապաշխարության և հետևողական հնազանդության պտուղն է: …

Ճշմարիտ դարձը բերում է հարատև երջանկության պտուղը, որը կարելի է վայելել անգամ, երբ աշխարհը խառնաշփոթի մեջ է և մարդիկ հիմնականում երջանիկ չեն» (“Full Conversion Brings Happiness,” Ensign, May 2002, 25–26):

  1. journal iconԿարդացեք 4 Նեփի 1.2–3, 5, 7, 10–13, 15–18, և փնտրեք բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ էին մարդիկ զգում, քանի որ բոլորը դարձի էին եկել առ Տերը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ բառերից և արտահայտություններից մի քանիսը նախորդ առաջադրանքի ժամանակ նկարած շրջանակից դուրս:

Նեփիացիների աննախադեպ երջանկության և բարգավաճման այդ ժամանակաշրջանից կարող ենք սովորել, որ երբ ժողովուրդը դարձի է գալիս դեպի Տերը, դա բերում է միասնություն և երջանկություն: Կարող եք այu սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում` 4 Նեփի 1.16-ի դիմաց կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Մտածեք, թե ինչ կլիներ, եթե ձեր շրջապատում բոլորն իրոք դարձի եկած լինեին առ Տերը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչպիսի՞ օգուտ կքաղեր ձեր ընտանիքը, եթե ձեր ընտանիքում բոլորն ապրեին այնպես, ինչպես 4 Նեփիի ժողովուրդն էր ապրում:

    2. Մտածեք ձեր կյանքի այն ժամանակահատվածի մասին, երբ դուք օրհնվել եք լինելով արդարակեցությամբ միավորված խմբի մաս, որի օրինակ կարող է լինել` ձեր ընտանիքը, քվորումը կամ դասարանը, կամ ընկերների խումբը: Ձեր կարծիքով, ի՞նչն էր օգնում այդ խմբին արդարակեցությամբ միավորված լինել: Ի՞նչ օրհնություններ ստացաք դուք և ձեզ հետ միասին մյուսները:

4 Նեփի 1.19–49

Ամբարշտությունը վերադառնում և տարածվում է, մինչև որ ընդամենը մի քանի արդար մարդիկ են մնում

Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է կործանել երջանիկ հասարակությունը, ինչպիսին 4 Նեփիում նկարագրված ժողովուրդն էր:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք «Երջանիկ հասարակության կործանումը» և ներքևում մի շրջան գծեք` առաջին առաջադրանքում տրված գծապատկերի պես: Կարդացեք 4 Նեփի 1.20, 23–24, և գտեք, թե ինչը սկսեց կործանել այդ ժողովրդի երջանկությունը և խաղաղությունը: Գրեք ձեր գտածը շրջանի մեջ:

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը կարող եք գրել ձեր սուրբ գրության մեջ` 4 Նեփի 1.24-ի դիմաց կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. «Հպարտությունը միաբանության մեծ թշնամին է» (“Our Hearts Knit as One,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 70): Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հպարտությունը դառնում միաբանության թշնամին:

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը պարզաբանում են հպարտությունը: Ընդգծեք այն արտահայտությունները, որոնք բացատրում են, թե ինչու է հպարտությունն այդքան կործանարար:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Հպարտությունը մեղսագործ է … որովհետև այն ծնում է ատելություն կամ թշնամանք, և Աստծո ու մեր մերձավորների հետ շփվելիս մեր մեջ ստեղծում է ընդդիմության վիճակ: Իր էությամբ հպարտությունը համեմատվելու մեղք է, քանի որ չնայած սկսվում է` «Տես որքան հրաշալի եմ ես և որքան մեծ բաներ եմ ես արել» արտահայտությամբ, կարծես, միշտ ավարտվում է` «Հետևաբար, ես ավելի լավն եմ, քան դու» մտքով:

Երբ մեր սիրտը լցված է հպարտությամբ, մենք լուրջ մեղք ենք գործում, քանի որ խախտում ենք երկու մեծ պատվիրանները [տես Մատթեոս 22.36–40]: Աստծուն երկրպագելու և մեր մերձավորին սիրելու փոխարեն, մենք բացահայտում ենք մեր երկրպագության և սիրո իրական առարկան՝ հայելու մեջ երևացող պատկերը» («Հպարտություն և Քահանայություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 56):

  1. journal iconԿարդացեք 4 Նեփի 1.25–27, 30–35, 38–45, և փնտրեք խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են մարդկանց մեջ հպարտության թողած ազդեցությունները: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ բառերն ու արտահայտությունները շրջանից դուրս` որպես առաջադրանք 4:

Այդ իրադարձություններից մենք կարող ենք սովորել այն, որ հպարտության մեղքը բաժանում է առաջացնում և տանում է դեպի ավելի մեծ ամբարշտություն: Դուք կարող եք այս արտահայտությունը գրել ձեր սուրբ գրություններում: Ինչպե՞ս կարող է մեկ կամ երկու մարդկանց հպարտությունը ազդել ամբողջ խմբի երջանկության վրա:

Դիտարկեք, թե հետևյալ իրավիճակներում ո՞ւմ վրա է բացասական ազդեցություն թողնում անհատական հպարտությունը:

  • Երիտասարդ կանանց դասարանի անդամը չի ցանկանում լսել դասը, որը ուսուցիչը պատրաստել է Իմաստության Խոսքին հետևելու արդյունքում եկող օրհնությունների մասին: Նա այն կարծիքին է, որ ինքն Իմաստության Խոսքի մասին կրկին լսելու կարիքը չունի, հետևաբար խանգարում է մյուսներին և չի ցանկանում մասնակցել դասին:

  • Մի ընկեր մշտապես ծաղրում կամ նսեմացնում է խմբի մեկ այլ անդամին, քանի որ նրա հագուկապից երևում է, որ նա շատ գումար չունի:

  1. journal iconԽորհեք, թե արդյոք ձեր կյանքում կան հպարտության տարրեր: Այդ ընթացքում օգտակար կլինի, որ վերայանեք Նախագահ Ուխդորֆի խոսքերը: Մտածեք, թե ինչպես կարող եք դիմակայել հպարտությանը և օգնություն փնտրեք` ձեր ընտանիքում, քվորումում, դասարանում կամ ընկերական խմբում միասնությունն ու արդարակեցությունը մեծացնելու համար: Ձեր մտքերը և նպատակները գրի առեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 4 Նեփի 1 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.