Մաս 32. Օր 1
Մորոնի 7.20–48
Նախաբան
Ինչպես գրված է Մորոնի 7.20–48-ում, Մորմոնը շարունակեց իր քարոզը ժողովարանում ուսուցանելով իր ունկնդիրներին, թե ինչպես «որդեգրել այն ամենը, ինչ բարի է» (Մորոնի 7.20–21, 25): Նա բացատրեց հավատքի, հույսի և գթության կարևորությունը: Նա եզրափակեց իր քարոզը աղերսելով, որ իր ունկնդիրներն աղոթեն Հորը իրենց սրտի ողջ կորովով գթության պարգևի համար, որը Մորմոնը սահմանել է, որպես «Քրիստոսի մաքուր սեր» (Մորմոն 7.47):
Մորոնի 7.20–39
Մորմոնն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի հավատքի մասին
Վերանայեք Մորոնի 7.12–13, և խորհեք, թե դուք նախորդ դասի ընթացքում ինչ սովորեցիք բարին չարից տարբերելու մասին: Նախատեսված դաշտում թվեք բարի բաների օրինակները (որոնք գալիս են Աստծուց և համոզում են մեզ հավատալ Քրիստոսին) և չար բաները (որոնք համոզում են մեզ չհավատալ Աստծուն և չծառայել Քրիստոսին):
|
Բարի բաներ |
Չար բաներ |
|---|---|
Նկատեք, որ Մորմոնը մեզ խրախուսել է՝ «որդեգրել այն ամենը, ինչ բարի է» (Մորոնի 7.19): Խորհեք, թե ինչ է նշանակում որդեգրել այն ամենը, ինչ բարի է:
Մորմոնը իր ունկնդիրներին տալիս է կարևոր հարց, որին ինքը հետո պատասխանում է: Կարդացեք Մորոնի 7.20-ը և գտեք հարցը, որը Մորմոնը պատրաստվում էր պատասխանել: Այնուհետև փնտրեք Մորոնի 7.21–26-ը՝ այդ հարցի պատասխանը գտնելու համար:
Նայելով Մորոնի 7.21, 25, նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք սովորեցնում են այս սկզբունքը. Գործադրելով հավատք առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք որդեգրել այն ամենը, ինչ բարի է:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ըստ Մորոնի 7.22–26-ի՝ ի՞նչ ուղիներով է Երկնային Հայրն ուզում օգնել մեզ կառուցել հավատք առ Հիսուս Քրիստոսը:
-
Ե՞րբ է ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս օգնել ձեզ որդեգրել այն ամենը, ինչ բարի է կամ օգնել ձեզ վանել չարը:
-
Մորմոնը շարունակել է նկարագրել բարի բաները, որոնք գալիս են նրանց, ովքեր հավատք են գործադրում առ Հիսուս Քրիստոս: Կարդացեք Մորոնի 7.32–34, և այս հատվածներից յուրաքանչյուրում նշեք առնվազն մեկ օրհնություն, որն առ Հիսուս Քրիստոս հավատք ունենալու արդյունք է:
-
Մտածեք և աղոթեք մի բանի մասին, որով դուք կգործադրեք ավելի մեծ հավատք առ Հիսուս Քրիստոս: Երբ արդեն ունեք նպատակ ձեր մտքում, ապա գրեք այն սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Այդ նպատակը կարող է լինել մի ինչ-որ յուրահատուկ բան, որը կօգնի ձեզ հետևել մարգարեների խոսքերին (տես Մորոնի 7.23), աղոթել ավելի մեծ հավատքով (տես Մորոնի 7.26), կամ ապաշխարել մի մեղքից (տես Մորոնի 7.34): Գրելով ձեր նպատակը, ընդգրկեք որոշակի մանրամասներ, թե ինչպես եք դուք պատրաստվում այն իրականացնել: Նաև գրեք, թե ինչպես է այդ նպատակը բարին բերելու ձեր կյանք:
Մորոնի 7.40–43
Մորմոնն ուսուցանում է հույսի մասին
Քարոզում, որ գրված է Մորոնի 7-ում, Մորմոնն առանձնացնում է հավերժական կյանքի համար անհրաժեշտ երեք աստվածային սկզբունքներ: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է, որ «այդ երեք սկզբունքները ձևավորում են այն հիմքը, որի վրա մենք կարող ենք կառուցել մեր կյանքի կառույցը»: Նա ասել է, որ այդ երեք սկզբունքները «միասին մեզ համար ապահովում են եռոտանի աթոռի ոտքերի պես ամուր հենարան» (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, Nov. 1992, 33):
Հետևյալ նյութը կօգնի ձեզ գտնել Մորմոնի առանձնացրած երեք սկզբունքները: Առաջին սկզբունքը դա հավատքն է, որը դուք հենց նոր ուսումնասիրեցիք Մորմոն 7.20–39-ում: Պիտակ փակցրեք վերևում տրված աթոռի ոտքերից մեկին՝ Հավատք առ Հիսուս Քրիստոս: Գտեք, թե ինչ է ներկայացնում երկրորդ ոտքը՝ կարդալով Մորոնի 7.40: Գրեք այդ սկզբունքը աթոռի մյուս ոտքին:
Կարդացեք Մորոնի 7.41–42, և բացահայտեք, թե ինչ է մեզ ուսուցանել Մորմոնը, որի համար պետք է հույս ունենանք: (Մորոնի 7.41-ը սուրբ գրության սերտման հատված է:) Կարող եք աթոռի երկրորդ ոտքի պիտակի վրա ավելացնել «հավերժական կյանքի համար» արտահայտությունը, այնպես որ այն դառնա՝ «Հույս հավերժական կյանքի համար»:
Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը խոսել է Մորմոնի նշած հույսի մասին.
«Հույսը Հոգու պարգև է: Հույսն է, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ և Նրա Հարության զորությամբ, մենք կբարձրանանք դեպի հավերժական կյանք և դա առ Փրկիչ հավատքի շնորհիվ: …
Հույսը ոչ թե գիտելիք է, այլ կենդանի վստահություն, որ Տերը կկատարի մեզ տված Իր խոստումը: Դա վստահությունն է, որ եթե այժմ ապրենք Աստծո օրենքներով և Նրա մարգարեների խոսքերով, մենք կստանանք ցանկալի օրհնություններ ապագայում: Դա հավատալն է և ակնկալելը, որ մեր աղոթքները կպատասխանվեն: Այն դրսևորվում է վստահության, լավատեսության, խանդավառության և համբերատար հաստատակամության միջոցով» («Հույսի անսահման զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 21–22):
Մի սկզբունք, որը մենք սովորում ենք Մորոնի 7.40–42-ում այն է, որ. Եթե մենք ցուցաբերենք հավատք առ Հիսուս Քրիստոս, ապա կունենանք հույս, Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով բարձրացվելու դեպի հավերժական կյանք:
Կարդացեք Մորոնի 7.43-ը և բացահայտեք այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են մարդուն հավատք և հույս ունենալու համար, որի մասին խոսել է Մորմոնը:
Լինել «հեզ և սրտով խոնարհ» նշանակում է լինել իրոք խոնարհ, մեղմ և հնազանդ Տիրոջ կամքին: Ինչո՞ւ եք կարծում, որ հեզությունը և սրտի խոնարհությունը անհրաժեշտ են առ Հիսուս Քրիստոսի Քավությունը հավատք և հույս ունենալու համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է ձեզ հույս տվել հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա Քավությունը:
Մորոնի 7.44–48
Մորմոնն ուսուցանում է գթության մասին
Նորից անդրադարձեք դասի սկզբի աթոռի սխեմային: Կարդացեք Մորոնի 7.44-ը և բացահայտեք Մորմոնի ուսուցանած երրորդ սկզբունքը: Աթոռի վերջին ոտքի վրա գրեք այդ վերջին սկզբունքը:
Ինչպես գրված է Մորոնի 7.44–48-ում, Մորմոնը տվել է գթության հզոր բացատրություն: Կարդացեք Մորոնի 7.45–47-ը և նշեք գթությունը նկարագրելու համար Մորմոնի օգտագործած բառերը և արտահայտությունները: (Մորոնի 7.45, 47–48-ը սուրբ գրության սերտման հատված է:) Որպեսզի ավելի խորը հասկանաք, թե ինչ էր ուսուցանում Մորմոնը, կարող եք այս սահմանումներից մի քանիսը գրել ձեր սուրբ գրություններում. «երկայնամիտ» նշանակում է համբերատար տոկալ, «չի նախանձում» նշանակում է չարակամ չէ, «փքված չէ» նշանակում է խոնարհ և հեզ է, «չի որոնում իրենը» նշանակում է առաջին տեղում դնել Աստծուն և մյուսներին, «չի գրգռվում հեշտորեն» նշանակում է անմիջապես չի բարկանում, և «հավատում է ամեն բանի» նշանակում է ընդունում է ողջ ճշմարտությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Հիմնվելով Մորոնի 7.45–47-ի սահմանումի վրա, ձեր կարծիքով, ինչո՞ւ է գթությունն այն մեծագույն հոգևոր պարգևը, որ մենք կարող ենք ստանալ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ գթությունը երբեք չի խափանվում:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք մենք ոչինչ, եթե չունենք գթություն:
-
Ա Կորնթացիս 13-ում տրված գթության վերաբերյալ Պողոս Առաքյալի ուսմունքը հիշատակելուց հետո, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է. «Պատճառը, որ գթությունը երբեք չի խափանվում և գթությունը ավելի մեծ է, քան բարություն դրսևորող մեծագույն գործերը, նա մեջբերել է, որ գթությունը՝ «Քրիստոսի մաքուր սերը» (Մորո. 7.47), գործողություն չէ, այլ՝ վիճակ կամ գոյության կերպ: Գթությանը հասնում են գործերի հաջորդականությամբ, որը հանգեցնում է դարձի: Գթությունն այն է, ինչ մարդը դառնում է: Այսպիսով, ինչպես Մորոնին է հայտարարել, «եթե մարդիկ չունենան գթություն, նրանք չեն կարող ժառանգել» այն տեղը, որը պատրաստվել է նրանց համար Հոր ապարանքներում (Եթեր 12.34; շեշտադրումն ավելացված է)» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 34.):
Կարդացեք հետևյալ իրավիճակները և մտածեք, թե դուք ինչպես կարձագանքեիք, եթե չունենայիք գթության պարգևը և ինչպես կարձագանքեիք, եթե լցված լինեիք գթությամբ.
-
Դպրոցում մյուս աշալկերտները ձեզ կամ մեկ ուրիշին ծաղրում են:
-
Դուք ունեք եղբայր կամ քույր, ով ձեզ հաճախ ջղայնացնում է:
-
Դուք այնքան էլ չեք հավանում ձեր քվորումի կամ դասարանի նոր խորհրդատուներին, որքան որ դուք հավանում էիք նախկին ղեկավարին:
Բացատրելով, թե որքան կարևոր է, որ մենք զարգացնենք գթություն մեր կյանքում, Մորմոնը բացատրել է, թե ինչպես կարող ենք ձեռք բերել բնավորության այդ կարևոր գիծը: Կարդացեք Մորոնի 7.48-ը և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք սովորեցնում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք աղոթում ենք Հորը սրտի ողջ կորովով և ապրում ենք որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ, մենք կարող ենք լցվել գթությամբ: Խորհեք, թե ինչու է կարևոր գթության պարգևի համար աղոթել սրտի ողջ կորովով, և ոչ թե՝ անփութորեն կամ անհոգաբար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն պահերի մասին, երբ դուք զգացել եք, որ Տերը ձեզ օգնել է լինել գթասիրտ: Կամ գրեք այն ժամանակի մասին, երբ դուք տեսել եք մեկ ուրիշին, ով գթասիրտ է: Ինչպես նաև, դրեք որոշակի նպատակ, թե ինչպես կարող եք բարելավել գթասրտության մեկ հատկանիշը, որ թվարկված է Մորոնի 7.45-ում: Աղոթեք գթասրտության պարգևի համար՝ ձգտելով հասնել ձեր նպատակին:
Սուրբ գրությունների սերտում—Մորոնի 7.41
Գրեք ամբողջ հատվածը թղթի վրա: Մի քանի անգամ արտասանեք հատվածը: Ջնջեք (կամ խաչ քաշեք) բառերը կամ արտահայտությունները մինչև, որ դուք կկարողանաք անգիր արտասանել ամբողջ հատվածը:
Սուրբ գրությունների սերտում—Մորոնի 7.45, 47–48
Այս երեք հատվածների յուրաքանչյուր բառի առաջին տառերը գրեք թղթի վրա: Այդ հատվածներն արտասանելիս օգտվեք թղթից: Այդ հատվածները մի քանի անգամ արտասանելուց հետո ջնջեք կամ գիծ քաշեք տառերի վրա մինչև դուք կկարողանաք անգիր ասել այդ հատվածները: Այնուհետև հետևյալ մարդկանց խմբից ընտրեք մեկին, ում հանդեպ կուզենայիք ունենալ ավելի շատ գթություն. Ընտանիք, Եկեղեցու քվորում կամ դասարանի անդամներ, ընկերներ կամ հարևաններ: Մտածեք ձեր ընտրած մարդկանց մասին, երբ դուք կարդում եք Մորոնի 7.45, և մտածեք ինչպես կարող եք այդ մարդկանց հանդեպ ավելի շատ Քրիստոսանման սեր դրսևորել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ կամ երկու եղանակ՝ այդ մարդկանց հանդեպ ավելի մեծ գթություն ցույց տալու համար: Առաջիկա շաբաթվա ընթացքում աղոթեք Տիրոջը նրանց հանդեպ ավելի մեծ գթություն զարգացնելու համար: Շաբաթվա վերջում, կիսվեք ձեր փորձանությամբ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մորոնի 7.20–48 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.