Սեմինարիա
Մաս 26. Օր 2, 3 Նեփի 18


Մաս 26. Օր 2

3 Նեփի 18

Նախաբան

Երբ Հիսուս Քրիստոսը եզրափակեց Նեփիացիների մեջ Իր սպասավորման առաջին օրը, Նա հաստատեց հաղորդությունը և պատվիրեց մարդկանց միշտ աղոթել Հորը և եղբայրություն առաջարկել բոլոր մարդկանց: Փրկիչը մեծ օրհնություններ խոստացավ նրանց, ովքեր պահում են այս պատվիրանները: Այնուհետև Նա Իր տասներկու Նեփիացի առաքյալներին ուղղություն տվեց Եկեղեցում իրենց սպասավորման համար: Նախքան երկինք բարձրանալը Նա զորություն տվեց նրանց` շնորհելու Սուրբ Հոգին:

3 Նեփի 18.1–14

Հիսուս Քրիստոսը սպասավորում է հաղորդությունը Նեփիացիներին

Կարդացեք Երեց Ջերալդ Ն. Լունդի հետևյալ պատմությունը, ով ծառայել է որպես Յոթանասունի անդամ, և պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե լինեիք այս պատմության մարդու փոխարեն.

«Որոշ ժամանակ առաջ կար մի հետաքրքիր հոդված լեռնագնացության մասին, որն առաջարկում է հիանալի պատասխան հետևյալ հարցին. «Մենք, որպես անարդյունավետ ծառաներ, երբևէ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հատուցենք Քրիստոսին այն ամենի համար, ինչ Նա արել է մեզ համար»:

Հոդվածը Չենքուշ անունով մի մարդու մասին էր, ով ունի լեռնագնացության դպրոց:… Չենքուշը հարցազրույց վերցնողին նկարագրում էր լեռնագնացության անվտանգության համակարգը: Սա այն համակարգն է, որի միջոցով լեռնագնացները պաշտպանվում են ընկնելուց: Մի լեռնագնացը հասնում է անվտանգ դիրքի և ապահովում է պարանը մյուս լեռնագնացի համար, սովորաբար իրեն մոտ տեղում: «Դու անվտանգ ես» նշանակում է՝ «Ես քեզ պահում եմ: Եթե ինչ-որ բան պատահի, ես թույլ չեմ տա, որ ընկնես»: Սա կազմում է լեռնագնացության կարևոր մասը: Այժմ տեսեք, թե այնուհետև ինչ տեղի ունեցավ հոդվածում. «Անվտանգությունը Չենքուշին տվել է լեռնագնացության լավագույն ու վատագույն պահերը: Չենքուշը մի անգամ ընկել է բարձր ժայռից` պոկելով երեք մեխանիկական հենարան և եզրից դուրս գցելով իր անվտանգության պարանը: Նա կանգ է առել գլխիվայր` գետնից 10 ֆուտ (մոտ 3 մետր) բարձրության վրա, երբ նրա անվտանգությունն ապահովողը անվտանգության պարանն իր պարզած ձեռքերի զորությամբ պահել է` կանգնեցնելով նրա անկումը: «Դոնը փրկեց իմ կյանքը», -ասում է Չենքուշը: «Ի՞նչ կանեիր նման մարդու համար: Որպես Սուրբ Ծննդյան նվեր նրան լեռնագնացության օգտագործված պարա՞ն կտայիր: Ոչ, դու հիշում ես նրան: Դու միշտ հիշում ես նրան» [Eric G. Anderson, “The Vertical Wilderness,” Private Practice, Nov. 1979, 21; շեշտադրումն ավելացված է]» (“The Grace and Mercy of Jesus Christ,” in Jesus Christ: Son of God, Savior, ed. Paul H. Peterson, Gary L. Hatch, and Laura D. Card [2002], 48):

Կարդացեք 3 Նեփի 18.1–11 և ուշադրություն դարձրեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ ասաց Նեփիացիներին, որ անեին, որպեսզի հիշեին Իրեն: Դուք կարող եք ընդգծել հիշատակ և հիշել բառերը 7-րդ և 11-րդ հատվածներում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր միշտ հիշել Փրկչի քավիչ զոհաբերությունը ձեզ համար: Ինչպե՞ս եք գործում այլ կերպ, երբ հիշում եք Փրկչին:

Իր մարմինն ու արյունը հիշելու մասին Փրկչի պատվիրանը հատկապես իմաստալից էր մարդկանց համար, քանի որ նրանք կարճ ժամանակ անց շոշափել էին Նրա մարմնի վերքերը: Չնայած դուք չեք տեսել Փրկչի մարմնի վերքերը, ինչպես Մորմոնի Գրքի մարդիկ տեսան, դուք կարող եք հիշել Նրա քավիչ զոհաբերությունը, երբ ճաշակում եք հաղորդությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին՝ Հաղորդության ընթացքում Փրկչի զոհաբերությունը հիշելն ինչպե՞ս է օգնել ձեզ զգալ գոհունակություն Նրա նկատմամբ:

3 Նեփի 18.7–11-ում հիշատակված Հիսուս Քրիստոսի խոսքերն ուսուցանում են հետևյալ սկզբունքը՝ Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից, մենք վկայում ենք Հորը, որ մենք կամենում ենք անել այն ամենը, ինչ Նա մեզ պատվիրել է: Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից, մենք վկայում ենք Հորը, որ մենք միշտ կհիշենք Հիսուս Քրիստոսին: Վերանայեք 3 Նեփի 18.7–11 և ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքները: 11-րդ հատվածը կարդալիս խորհեք այն մասին, թե ինչ կզգայիք, եթե Փրկիչն ասեր այս բառերը ձեզ:

  1. journal iconԸնտրեք հետևյալ հարցերից երկուսը, որպեսզի պատասխանեք դրանց սուրբ գրությունների ուսւմնասիրության ձեր օրագրում.

    1. Ո՞րոնք են Փրկչի կյանքի ու սպասավորման որոշ ոլորտները, որ դուք կարող եք հիշել հաղորդության արարողության ժամանակ:

    2. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի միշտ հիշեք Փրկչին ողջ շաբաթվա ընթացքում:

    3. Եթե դուք անկեղծորեն ձգտեք հիշել Փրկչին հաղորդության ընթացքում, ինչպե՞ս կարող է դա ազդել ձեզ վրա հաջորդող շաբաթվա ընթացքում:

Գտեք 3 Նեփի 18.7, 11–ում ուսուցանված ևս մեկ սկզբունք` լրացնելով հետևյալ պնդումը մի արտահայտությամբ, որը բացատրում է, թե Փրկիչն ինչ է խոստացել նրանց, ովքեր ճաշակում են հաղորդությունից և հիշում են Նրան: Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից և միշտ հիշում ենք Նրան, մենք :

հաց և ջուր
  1. journal iconՀամեմատեք 3 Նեփի 18.12–14 և Հելաման 5.12: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես ամեն շաբաթ հաղորդությունից ճաշակելը կարող է օգնել ձեզ դարձնել Հիսուս Քրիստոսին այն հիմքը, որի վրա դուք կառուցում եք ձեր կյանքը:

  2. journal iconՈրպեսզի ավելի շատ հիշեք Փրկչին, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում հաջորդ շաբաթվա մեջ ամեն օր գրանցեք, թե ինչ եք արել, որպեսզի հիշեք Փրկչին այդ օրը: Կարող եք գրել, թե ինչի մասին էիք մտածում հաղորդության ընթացքում, կամ Փրկչին հիշելն ինչպես ազդեց ձեր մտքերի, բառերի և արարքների վրա:

3 Նեփի 18.15–25

Հիսուսն ուսուցանեց Նեփիացիներին միշտ աղոթել Հորը և հաճախ հավաքվել միասին

Նեփիացիներին հաղորդությունը սպասավորելուց հետո Հիսուս Քրիստոսն ուսուցանեց նրանց կարևոր սկզբունքներ աղոթքի մասին: Նրա ուսուցանած սկզբունքներից մեկը հետևյալն է. Եթե մենք արթուն լինենք ու միշտ աղոթենք Հորը, մենք կկարողանանք դիմակայել Սատանայի գայթակղություններին: Երբ մենք արթուն ենք, մենք հոգեպես ուշադիր, աչալուրջ ու զգոն ենք:

Կարդացեք 3 Նեփի 18.15–21 և ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են վերևում գրված սկզբունքը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ ուշադիր լինելն ու աղոթելն անհրաժեշտ են գայթակղությանը դիմակայելու համար:

Ուշադրություն դարձրեք, որ 3 Նեփի 18.15, 20–21-ը սերտման սուրբ գրությունների հատվածներ են: Ձեր սուրբ գրություններում կարող եք ընդգծել այս հատվածները:

  1. journal iconԿարդացեք ու խորհեք հետևյալ հարցերի շուրջ և այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք երկու կամ ավելի հարցերի.

    1. Ինչպե՞ս է աղոթելն օգնել ձեզ դիմակայել Սատանայի գայթակղություններին:

    2. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի բարելավեք ձեր անձնական աղոթքները:

    3. Ինչպիսի՞ օրհնություններ եք ստացել ձեր ընտանիքի հետ աղոթելու արդյունքում (տես 3 Նեփի 18.21):

    4. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին ունենալ հետևողական ու իմաստալից ընտանեկան աղոթք:

Երբ մենք աղոթում ենք Երկնային Հորը և մոտենում ենք մեր Փրկչին` Հիսուս Քրիստոսին, մենք հաճախ ցանկանում ենք օգնել ուրիշներին նույնպես մոտենալ Նրան: Խորհեք ինչ-որ մեկի մասին, ում կցանկանայիք օգնել մոտենալ Փրկչին: Կարդացեք 3 Նեփի 18.22–24 և այդ հատվածներում փնտրեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք կարողանում ենք օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը:

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 18.24-ում, Փրկիչն ուսուցանել է, որ յուրաքանչյուրս բարձր պահի մեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Նա նաև ասել է, որ Նա է լույսը, որը մենք պետք է բարձր պահենք: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է, որ մենք բարձր ենք պահում Փրկչի լույսը, պահելով Նրա պատվիրաններն ու հետևելով Նրա օրինակին.

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Մենք պետք է լինենք Փրկչի նման, ինչպես Նա հորդորեց մեզ «Եկ, հետևիր ինձ»: Մի՞թե հաճելի չէր լինի Հիսուսի համար, եթե մենք թույլ տայինք, որ մեր լույսն այնքան շողար, որ նրանք, ովքեր հետևում են մեզ, հետևեին Փրկչին: Կան լույսը փնտրող մարդիկ, ովքեր ուրախությամբ կանցնեին մկրտության դռներով դեպի ուղիղ ու նեղ ճանապարհը, որը տանում է դեպի հավերժական կյանք (տես 2 Նեփի 31): Դուք կլինե՞ք այդ լույսը, որը նրանց կտանի դեպի ապահով նավահանգիստ:…

Երբևէ դադարե՞լ եք մտածել, որ գուցե դուք եք Երկնային Հոր կողմից ուղարկված լույսը, որպեսզի մեկ ուրիշին ապահովությամբ առաջնորդեք տուն կամ լինեք փարոս, որպեսզի հեռվից ցույց տաք հետադարձ ուղին` նեղ ու անձուկ ճանապարհը, որը տանում է դեպի հավերժական կյանք: Ձեր լույսը փարոս է և երբեք չպետք է դադարի վառվել կամ մոլորեցնել նրանց, ովքեր փնտրում են դեպի տուն տանող ճանապարհը: …

…Հիսուս Քրիստոսն այն լույսն է, որը տրվել է մեզ, որպեսզի մենք կարողանանք հետևել ու իմանալ, թե ուր պետք է գնանք: [Ես աղոթում եմ], որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա ընտրել ճիշտը, [այնպես որ մենք կարողանանք] բարձրացնել ու ամրացնել մեզ շրջապատող մարդկանց» (“That Ye May Be Children of Light” [Church Educational System fireside for young adults, Nov. 3, 1996], 6–7):

Ուրիշների համար աղոթելը, նրանց Եկեղեցու հավաքներին մասնեկցել հրավիրելը և Քրիստոսանման օրինակ սահմանելը եղանակներ են, որոնց միջոցով մենք կարող ենք ծառայել ուրիշներին: Խորհեք, թե ինչ զգացիք, երբ դուք հետևեցիք Հիսուս Քրիստոսի օրինակին և օգնեցիք ինչ-որ մեկին ավելի մոտենալ Փրկչին: Ի՞նչ կանեք այսօր կամ այս շաբաթ, որպեսզի ձեր լույսը շողա այնպես, որ նրանք, ովքեր հետևում են ձեզ, հետևեն նաև Փրկչին:

3 Նեփի 18.26–39

Փրկիչն ուսուցանում է Իր առաքյալներին եղբայրություն առաջարկել բոլոր մարդկանց

Երբ Փրկիչը հաստատեց հաղորդությունը և ուսուցանեց Նեփիացիներին աղոթքի մասին, Նա դարձավ դեպի տասներկու առաքյալները, ում Նա ընտրել էր, և ուսուցանեց նրանց ինչպես առաջնորդել ու ղեկավարել Եկեղեցու գործերը (տես 3 Նեփի 18.26–39): Ուշադրություն դարձրեք, որ 3 Նեփի 18.26-ում Փրկիչը դադարեց խոսել բազմության հետ և դարձավ դեպի ղեկավարները, «որոնց նա ընտրել էր»: 28 և 29 հատվածներում տրված Նրա ուղերձը նախազգուշացում էր քահանայության այդ ղեկավարներին` ի դեմս ինչ-որ մեկին անարժանորեն հաղորդությունից ճաշակելու թույլտվության:

Եկեղեցու անդամները պետք է կենտրոնանան հաղորդությունից ճաշակելու իրենց սեփական արժանելիության վրա և հաղորդությունից ճաշակելու համար ուրիշների արժանելիության որոշման պատասխանատվությունը թողնեն նրանց վրա, ում Տերը կանչել է նման դատողություններ կատարելու` ինչպես օրինակ` եպիսկոպոսին կամ ցցի նախագահին: Կարդացեք 3 Նեփի 18.32` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես ուսուցանեց առաքյալներին հոգ տանել նրանց մասին, ովքեր մոլորվել էին հավատքից: Մտածեք, ինչպես կարող եք «շարունակել ծառայել» ընկերոջը, ընտանիքի անդամին կամ ձեր ծխի կամ ճյուղի անդամին, ով մոլորվել է հավատքից:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն —3 Նեփի 18.15, 20–21

Մի քանի րոպե անցկացրեք, անգիր սովորելով 3 Նեփի 18.15, 20–21: Գրեք այդ երեք հատվածները թղթի վրա և այնուհետև արտասանեք դրանք: Մի քանի անգամ կարդալուց հետո ջնջեք կամ մաքրեք այդ հատվածների տարբեր մասերը` շարունակելով արտասանել դրանք: Կարող եք կրկնել այդ եղանակով, մինչև որ բոլոր բառերը ջնջվեն կամ մաքրվեն:

Այս հատվածներն անգիր սովորելիս մտածեք այն մասին, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում: Ինչպես հիշատակված է 3 Նեփի 18.15-ում` Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Նեփիացիներին ինչպես դիմակայել դևի գայթակղություններին: Ուշադրություն դարձրեք այն զորությանը, որը գալիս է աղոթքից: Աղոթքի միջոցով մենք կարող ենք գայթակղությանը դիմակայելու ուժ ստանալ:

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 18.20–21-ում` Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որ երբ մենք աղոթում ենք հավատքով, Հայրը միշտ պատասխանում է մեր աղոթքներին, բայց Նա պատասխանում է ըստ Իր ծրագրի, որն ունի Իր զավակների համար, և ըստ այն ամենի, ինչը Նա գիտի, որ ճիշտ է մեզ համար: Բարձրաձայն կրկնեք 20-րդ հատվածը. «Եվ ինչ որ դուք խնդրեք Հորը, իմ անունով, ինչ որ ճիշտ է, հավատալով, որ դուք կստանաք, ահա այն կտրվի ձեզ»: Ձեր կարծիքով, այս հատվածում «ինչ որ ճիշտ է» արտահայտությունն ի՞նչ է նշանակում: (Դուք կարող եք նայել Յակոբոսի 4.3:)

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կիսվել է այս վկայությամբ. «Աստված` մեր Հավերժական Հայրը, ապրում է: Նա տիեզերքի Արարիչն ու Կառավարիչն է, բայց և այնպես Նա մեր Հայրն է: Նա Ամենակարողն է և ամեն ինչից վեր է: Նրան կարելի է հասնել աղոթքով:… Արդյո՞ք Նա լսում է երեխայի աղոթքը: Իհարկե, Նա լսում է: Նա պատասխանո՞ւմ է դրան: Իհարկե Նա պատասխանում է: Ոչ միշտ այնպես, ինչպես մենք կցանկանայինք, բայց Նա պատասխանում է: Նա լսում և պատասխանում է» (Teachings of Gordon B. Hinckley [1997], 468):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օքսն ուսուցանել է. «[3 Նեփի 18.20-ում] Փրկիչը հիշեցնում է մեզ, որ հավատքը, անկախ նրանից, թե որքան ամուր է, չի կարող այնպիսի արդյունք առաջացնել, որը հակառակ է նրա կամքին, ում զորությունն է դա: Առ Տեր Հիսուս Քրիստոսը հավատքի գործադրումը միշտ ենթարկվում է երկնքի կարգ ու կանոնին, Տիրոջ բարությանը, կամքին, իմաստությանը և ժամանակի ընտրությանը: Այդ պատճառով է, որ մենք չենք կարող ունենալ ճշմարիտ հավատք առ Տերը, չունենալով նաև լիովին վստահություն Տիրոջ կամքի ու ժամանակի ընտրության նկատմամբ» (“Faith in the Lord Jesus Christ,” Ensign, May 1994, 100):

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 18 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.