Մաս 5. Օր 2
2 Նեփի 1
Նախաբան
Երբ դուք ուսումնասիրեք 2 Նեփի 1, ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ այն պարունակում է սիրող ծնողի և քահանայության ղեկավարի խոսքեր, ով մոտ էր իր մահկանացուն կնքելուն: Հայր Նեփին աղերսեց իր ընտանիքին հնազանդվել Աստծո պատվիրաններին (տես 2 Նեփի 1.16): Նա մարգարեացել էր, որ եթե նրանք հնազանդվեին Աստծո պատվիրաններին, նրանք կբարգավաճեին խոստումի երկրում: Նա նաև հորդորեց իր զավակներին և նրանց, ովքեր իրենց հետ եկել էին Երուսաղեմից, հետևել Նեփիի մարգարեական ղեկավարությանը: Երբ դուք ուսումնասիրեք այս գլուխը, գնահատեք Տիրոջ պատվիրանների նկատմամբ ձեր անձնական հնազանդությունը: Որքանո՞վ եք դուք հետևում Եկեղեցու ղեկավարների խորհրդին:
2 Նեփի 1.1–23
Լեքին հորդորում է իր ժողովրդին արդար ապրել
Պատկերացրեք, որ դուք պետք է անհապաղ հեռանաք ձեր ընտանիքից և երբեք այլևս չտեսնեք նրանց: Դուք ունեք մեկ վերջին հնարավորություն նրանց հետ խոսելու համար: Ի՞նչ կարող եք դուք ասել նրանց այս իրավիճակում:
2 Նեփի 1–4-ում Նեփին գրառել է իր ընտանիքին ուղղված իր հոր վերջին խորհուրդը: Երբ դուք ուսումնասիրեք այս գլուխները, մտածեք, թե ինչպես են Լեքիի գրառված վերջին ուսմունքները վերաբերվում ձեզ:
Կարդացեք 2 Նեփի 1.1–4 և ներկայացրեք, թե ինչ «մեծ բաներ էր արել Տերը» Լեքիի ընտանիքի համար:
-
Սուրբ գրությունների ձեր օրագրում գրեք կարճ պատասխաններ հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս էր Տերը ողորմություն ցուցաբերում Լեքիի ընտանիքին:
-
Ի՞նչ «մեծ բաներ» է Տերն արել ձեր և ձեր ընտանիքի համար: Ի՞նչ զգացմունքներ եք դուք ունենում Տիրոջ հանդեպ, երբ դուք մտածում եք այն մասին, թե որքան ողորմած է Նա եղել ձեր և ձեր ընտանիքի հանդեպ:
-
Լեքին սովորեցրեց իր ընտանիքին, որ Աստծո պատվիրաններին հնազանդվելն ընտրելը կորոշի, թե արդյոք նրանք կշարունակեն ստանալ «մեծ բաներ» և «Աստծո ողորմություններ» իրենց կյանքում:
-
Որպեսզի օգնեք տեսնել, որ Տերն օրհնում է մեզ, երբ մենք պահում ենք Նրա պատվիրանները և Նա չի տալիս օրհնություններ, երբ մենք չենք պահում Նրա պատվիրանները, ձեր սուրբ գրությունների օրագրում գծեք ստորև տրվածի նման մի գծագիր: Կարդացեք 2 Նեփի 1.7–11 և ներկայացրեք գործողություններ («եթե»), որոնք Լեքին ասաց, որ առաջ կբերեն որոշակի հետևանքներ («ապա»): Ձեր ուսումնասիրության օրագրում գծագրի համապատասխան սյունակում գրեք այն, ինչ հայտնաբերում եք:
|
Եթե (գործողություններ) |
Ապա (հետևանքներ) |
|---|---|
Լեքին հատկապես մտահոգված էր Լամանի և Լեմուելի հոգևոր վիճակի համար և գիտակցում էր, որ նրանք պետք է ապաշխարեին: Երբ նա հորդորեց նրանց, նա օգտագործեց մի շարք խորհրդանիշներ, որ օգներ նրանց հասկանալ մեղքը և ապաշխարությունը: 2 Նեփի 1.13–14-ում փնտրեք խորհրդանիշներ, որոնք Լեքին օգտագործել է իր որդիներին քաջալերելու համար, որ ապաշխարեն, և գրեք ձեր պատասխանները ստորև տրված բլանկների վրա.
“ խորքից ”
“ դուրս ”
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞վ է ապաշխարությունը նման վերևում տրված վարժության արտահայտություններից յուրաքանչյուրին:
Կարդացեք 2 Նեփի 1.15 և ձեր սուրբ գրություններում նշեք երեք արտահայտությունները, որ Լեքին օգտագործեց օրհնությունները նկարագրելու համար, որոնք նա ստացել էր Աստծո պատվիրաններին հնազանդվելու համար: Հակադրեք այս օրհնությունները 2 Նեփի 1.17–18, 22-ի բացասական հետևանքների հետ, որոնք Լեքին ասաց, որ կգան նրանց վրա, ովքեր չեն պահում Աստծո պատվիրանները:
Նշեք 2 Նեփի 1.23–ի Լեքիի խորհուրդը և խորհեք, թե ինչ պետք է անեք ձեր կյանքում, որպեսզի «զարթնեք» կամ «թոթափեք» կամ «վեր ելնեք», որպեսզի դուք կարողանաք ստանալ օրհնությունները, որոնց մասին խոսել է Լեքին այս գլխում:
2 Նեփի 1.24–32
Լեքին հորդորում է իր որդիներին հետևել Նեփիի մարգարեական առաջնորդությանը
Լեքին հաջորդը հիշեցրեց իր ընտանիքին և մյուսներին առաջնորդության և ոգեշնչման մեկ այլ աղբյուրի մասին, որով նրանք օրհնված էին, որ օգներ նրանց կայացնել արդար որոշումներ իրենց կյանքում: Կարդացեք 2 Նեփի 1.24 և ներկայացրեք այս աղբյուրը:
Երբ դուք կարդաք 2 Նեփի 1.24–27, փնտրեք, թե ինչպես էր Լեքին խրախուսում իր ժողովրդին հետևել Նեփիին: Մտածեք հետևյալ հարցերին տրվող ձեր պատասխանների մասին.
-
Ի՞նչ որակներ նշեց Լեքին, որոնք կօգնեին ձեզ վստահել Նեփիին որպես առաջնորդի:
-
Ինչո՞ւ դուք կվստահեիք այսպիսի որակներով առաջնորդի:
-
Ինչպե՞ս են Եկեղեցու ղեկավարներն այսօր ցուցաբերում այս նույն որակները:
Կարդացեք 2 Նեփի 1.28–32 և ձեր սուրբ գրություններում նշեք խոստումները, որոնք Լեքին տվեց նրանց, ովքեր կհետևեին Նեփիի առաջնորդությանը: Այս խոստումները ցույց են տալիս, որ երբ մենք հետևում ենք նրանց, ում Աստված կանչել է առաջնորդելու մեզ, մենք օրհնվում ենք հոգևոր բարեկեցությամբ և ապահովությամբ: Խորհեք, թե ինչ են վերջերս Եկեղեցու ղեկավարներն ուսուցանել ձեզ այն մասին, թե ինչպես կարող է ոգեշնչված խորհրդին հնազանդվելն առաջնորդել ձեզ դեպի հոգևոր բարեկեցություն և ապահովություն:
Կարդացեք Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի հետևյալ խոսքերը և ընդգծեք նրա տված խոստումները, եթե մենք հետևենք Տիրոջ ծառաների խորհրդին. «Ես հուսով եմ, որ մենք բոլորս էլ կկարողանանք հետևել այն ուղուն, որը մեզ ցույց է տրվել Տիրոջ ծառաների կողմից, քանզի, եթե մենք անենք սա, ես գիտեմ, որ մենք ապահով կլինենք այս աշխարհում և երջանկություն և վեհացում կունենանք գալիք աշխարհում: … Եթե մենք հավատարիմ ենք, նրանք կառաջնորդեն մեզ կյանքում, և որքանով որ մենք կհավատանք նրանց ցուցումներին, նրանց միջոցով Սուրբ Հոգու ուսմունքներին, մենք միշտ կլինենք ապահով ուղու վրա և համոզված կլինենք, որ կստանանք պարգև» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 199):
-
Գրեք ձեր սուրբ գրությունների օրագրում, թե ինչու եք կարծում, որ Տիրոջ պատվիրաններին և Նրա ծառաների խորհրդին հնազանդ լինելը կարևոր է ողջ կյանքի ընթացքում:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 1 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.