Մաս 19. Օր 3
Ալմա 37
Նախաբան
Ինչպես գրված է Ալմա 37 գլխում, Ալման շարունակում էխորհուրդ տալ իր որդի Հելամանին և նրան է վստահում սուրբ հիշատակարանները: Նա Հելամանին հիշեցնում է, որ սուրբ գրություններն արդեն միջոց են եղել, բերելու հազարավոր լամանացիների դեպի Տերը, և նա մարգարեացավ, որ Տերը ապագայում ավելի մեծ նպատակներ ունի կապված հիշատակարանների հետ: Ալման հրահանգում է իր որդուն, թե ինչ պետք է ուսուցանի իր ժողովրդին, և նա ուսուցանեց Հելամանին առաջնորդության համար Հիսուս Քրիստոսի խոսքերին հետևելու կարևորության մասին` համեմատելով Փրկչի խոսքերը Լիահոնայի հետ:
Ալմա 37
Ալման Հելամանին է վստահում հիշատակարանները, խորհուրդ է տալիս նրան պահել պատվիրանները և հիշեցնում է նրան, թե ինչպես էր Լիահոնան գործում համաձայն հավատքի
Դիտարկեք հետևյալ դիագրամը.
Մտածեք երկու կամ երեք փոքր և հասարակ բաների մասին, որոնք հեղափոխել են աշխարհը, ինչպես օրինակ էլեկտրական լամպը: Մտածեք մի քանի փոքր բաների մասին, որոնք մեծ տարբերություն են մտցրել ձեր կյանքում: Այդ փոքր բաներից երկուսը կամ երեքը գրեք վերևում նշված դիագրամի ձախ կողմում: Աջ կողմում գրեք մի քանի բառ, որոնք նկարագրում են այն մեծ ազդեցությունը, որոնք այդ փոքր բաները թողել են ձեր կյանքում:
Ինչպես գրված է Ալմա 37, Ալման պատրաստում էր Հելամանին լինելու սուրբ հիշատակարանների հաջորդ պահապանը: Ալման Հելամանին ուսուցանեց Տիրոջ ծրագրում փոքր և հասարակ բաների դերը: Կարդացեք Ալմա 37.6–7, իսկ հետո շարունակեք հետևյալ սկզբունքը. Իր հավերժական նպատակներն իրագործելու համար Տերը գործում է :
Կարդացեք Ալմա 37.1–7 և ուշադրություն դարձրեք, թե ինչ փոքր և հասարակ բաների մասին էր խոսում Ալման: Նաև կարդացեք Ալմա 37.8–10, ուշադրություն դարձնելով, թե ինչպես արույրե թիթեղները (որոնք պարունակում էին սուրբ գրությունները) Մորմոնի Գրքի ժողովուրդներին առաջնորդեցին դեպի մեծ բաներ: Երբ կարդաք, ձեր սուրբ գրություններում նշեք, թե այդ օրհնություններից որոնք եք նաև ստացել սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրության ժամանակ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Որո՞նք են այն երկու կամ երեք եղանակները, որոնց ժամանակ սուրբ գրությունները մեծ բաներ են առաջ բերել ձեր կյանքում:
Ալմա 37.13–16 գրված է Ալմայի այն խորհուրդը իր որդի Հելամանին, որը նա տվեց, երբ նրան վստահեց հիշատակարանները: Ուսումնասիրեք այդ հատվածները և ուշադրություն դարձրեք Ալմայի ուսուցանած սկզբունքներին: Այդ սկզբունքներից մեկն է. Եթե մենք հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, մենք կբարգավաճենք: Մտածեք, թե ինչպես է այս սկզբունքը կապված դասի սկզբում նշված դիագրամի հետ:
Ինչպես գրված է Ալմա 37.35–47, Ալման իր որդի Հելամանին հրահանգեց սովորեցնել մարդկանց հաղթահարել ամբարշտությունը և գայթակղությունը` Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Ներքևում նշված են երկու դաս, որոնք վերաբերվում են այդ ուսմունքներին: Ուսումնասիրեք յուրաքանչյուր դասը և այն հատվածները, որոնք վերաբերվում են դասին: Այնուհետև, այդ դասերից մեկը պատրաստվեք ուսուցանել ընտանիքի անդամին, ձեր ողջ ընտանիքին (հավանաբար որպես ընտանեկան երեկոյի դասի մի մաս) կամ ընկերոջը: Կարող եք դասի մեջ փոփոխություններ անել, կախված նրանից, թե ում եք ուսուցանում և որտեղ եք ուսուցանում: Օր նշանակեք և ուսուցանեք դասը նշանակված օրը: Նաև ձեր դասի ընդհանուր նկարագիրը բերեք տնային ուսուցման դասին և պատրաստվեք` կանչվելուն պես դասարանին ուսուցանել ձեր դասը:
Դաս 1—Ալմա 37.35–37
Բացատրեք նրանց, ում դուք ուսուցանում եք, որ ընդունված է ծառ տնկողների մոտ մի ճյուղ կապել ծառին որպես ցից, իսկ հետո հեռացնել այն, երբ ծառը հասունանում է: Հարցրեք. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ծառին անհրաժեշտ օգնություն ցցի տեսքով, քանի դեռ այն երիտասարդ է և աճում է:
Կարդացեք հետևյալ պատմությունը Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կյանքից.
Իր ամուսնանալուց շատ չանցած` Նախագահ Գորդոն Բ. Հինքլին իր տան մոտ տնկեց մի ծառ: Տարիներ շարունակ նա քիչ էր ուշադրություն դարձնում դրան: Մի օր նա նկատեց, որ ծառը թեքվել էր դեպի արևմուտք, քանի որ արևելքի քամիները թեքել էին այն, քանի դեռ այն երիտասարդ էր և ճկուն: Նա գնաց և փորձեց ուղղել այն, սակայն բունը շատ ամուր էր: Նա փորձեց օգտագործել պարաններ և փոկանիվներ, շտկելու համար, սակայն այն չէր թեքվում: Ի վերջո, նա վերցրեց սղոցը և կտրեց արևմտյան կողմի ծանր ճյուղը, որը տգեղ հետք թողեց: Հետագայում նա ծառի մասին ասաց.
«Այդ ծառը տնկելուց հետո ավելի քան հիսուն տարի անցավ: Իմ դուստրն ու նրա ընտանիքն են այսօր ապրում այնտեղ: Մի օր ես նայեցի ծառին: Այն շատ մեծ է: Նրա տեսքն ավելի լավն է: Այն լավ արժեք է ներկայացնում տան համար: Սակայն որքան լուրջ էր իր երիատսարդության վնասվածքը և որքան դաժան բուժում ես կիրառեցի այն ուղղելու համար:
«Երբ այն սկզբում տնկվեց, մի փոքրիկ պարան կարող էր նրան պահել քամիների ուժի դեմ: Ես պետք է և կարող էի առանց որևէ ջանքի տեղադրել այդ պարանը: Բայց ես չարեցի, և այն թեքվեց` իր վրա հառած ուժերի ազդեցության տակ» (“Bring up a Child in the Way He Should Go,” Ensign, Nov. 1993, 59):
Թող որևէ մեկը կարդա Ալմա 37.35 հատվածները և քննարկի, թե ինչպես է այդ հատվածը վերաբերվում եղած Նախագահ Հինքլիի ծառի պատմության փորձառության հետ: (Ալմա 37.35 հատվածը սուրբ գրությունների սերտման վարժություն է։ Կարող եք այն նկատելի ձևով նշել, որպեսզի հետագայում հեշտ գտնեք:)
Հրավիրեք նրանց, ում ուսուցանում եք, նշելու այն սկզբունքը, որն ամփոփում է Ալմա 37.35: (Այն կարող է լինել այսպես. Մեր երիտասարդության տարիներին մենք պետք է սովորենք պահել Աստծո պատվիրանները:) Կարող եք նաև տալ հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ փոփոխություն կլինի մարդկանց կյանքում, եթե նրանք սովորեն պահել Աստծո պատվիրանները, քանի դեռ երիտասարդ են:
-
Ձեր երիտասարդության ժամանակ պատվիրանները պահելն ինչպե՞ս է ազդել ձեր վրա:
-
Կարո՞ղ եք մտածել ինչ-որ մեկի մասին, ով իր երիտասարդության ժամանակ պատվիրանները պահելուց օրհնվել է իր ողջ կյանքի համար: Ինչպե՞ս է այդ մարդն օրհնվել:
Որևէ մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Ալմա 37.36–37 և ուշադրություն դարձնել այն հատուկ խորհրդին, որը կարող է օգնել մարդկանց պահել պատվիրանները: Տվեք նմանատիպ հարցեր.
-
Ինչպե՞ս կարող է ամեն օր այս խորհրդին հետևելը օգնել ձեզ պահելու պատվիրանները:
-
Ի՞նչ եղանակներով եք փորձում ձեր մտքերում և արարքներում Տիրոջը դնել առաջին տեղում : Ինչպե՞ս կարող եք բարելավել:
-
Ի՞նչ օրհնություններ են խոստացված նրանց, ովքեր աղոթում են:
Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես է Տիրոջ հետ խորհուրդ անելը օգնել ձեզ պահելու պատվիրանները: Հորդորեք նրանց, ում ուսուցանում եք, հետևել Տիրոջ հետ խորհուրդ անելու Ալմայի խոսքերին:
Դաս 2—Ալմա 37.38–45
Հարցրեք ձեր աշակերտներին, թե արդյոք նրանք գիտեն այն կողմնացույցի անունը, որը Տերը տվել էր Լեքիի ընտանիքին, որը օգնեց նրանց ճամփորդել դեպի խոստումի երկիր: Այնուհետև թող որևէ մեկը կարդա Ալմա 37.38: Բացատրեք, որ Ալման անդրադարձավ Լիահոնային, որպեսզի ուսուցաներ Հելամանին մի կարևոր սկզբունքի մասին, թե ինչպես է Տերը առաջնորդում Իր զավակներին:
Թող ձեր աշակերտները պատասխանեն հետևյալ հարցերին` կարդալով նշված հատվածները և փնտրելով պատասխանները:
-
Ըստ Ալմա 37.38–40, ինչպե՞ս էր Լիահոնան աշխատում:
-
ԸստԱլմա 37.41–42, ինչո՞ւ էր ժամանակ առ ժամանակ Լիահոնան դադարում աշխատել:
-
Ըստ Ալմա 37.43–45, ինչպե՞ս է Լիահոնան նման Քրիստոսի խոսքերին:
Բացատրեք, որ նմանություն և օրինակ բառերը (Ալմա 37:43, 45) նշանակում են, որ ինչ-որ բան կիրառվում է որպես մեծ մտքի խորհրդանիշ: Օրինակ, Լեքիի ընտանիքի հնազանդությունը կամ անհնազանդությունը Լիահոնայի ցուցումներին` Քրիստոսի խոսքերին հնազանդվելու կամ չհնազանդվելու մեր ընտրության խորհրդանիշն է: Այնպես, ինչպես Լեքիի ընտանիքը հասավ խոստումի երկիր, հետևելով Լիահոնային, այնպես էլ մենք կստանանք հավերժական կյանք` հետևելով Քրիստոսի խոսքերին:
Հարցրեք որևէ մեկին, թե մեր կյանքում որտեղից կարող ենք գտնել Քրիստոսի խոսքերը: (Հնարավոր պատասխաններից կարող են լինել` սուրբ գրությունները, ժամանակակից մարգարեների խոսքերը, հատուկ օրհնությունը և Հոգու հուշումները:)
Հարցրեք. Ի՞նչ սկզբունք էր Ալման ուսուցանում Հելեմանին` օգտագործելով Լիահոնայի օրինակը: (Պատասխանները կարող են նման լինել հետևյալ սկզբունքին. Եթե մենք ականջ դնենք Հիսուս Քրիստոսի խոսքերին, նրանք կուղղորդեն մեզ ստանալու հավերժական կյանքը:) Կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ Տիրոջ խոսքերին ականջ դնելը և հնազանդվելը ձեր կյանքում կբերեն մեծ օրհնություններ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություններ, նկարագրելով այն, թե ինչ եք սվորել այս դասն ուսումնասիրելիս:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալը. Ես որոշեցի իմ դասն ուսուցանել Ալմա 37-ից. (գրեք, թե որ հատվածները կուսուցանեք): Ես կուսուցանեմ (գրեք, թե ում եք ուսուցանելու) ից (գրեք այն օրը, որ պատրաստվում եք ուսուցանել այս դասը):
Սուրբ գրությունների սերտման հատված—Ալմա 37.35
Նշեք Ալմա 37.35: Փորձեք հիշել այդ հատվածը: Այնուհետև արտասանեք կամ կարդացեք այն ձեր ծնողի կամ այլ վստահված մարդու համար: Այդ մարդուն տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս է Տիրոջ պատվիրանների հանդեպ ձեր հնազանդությունն օգնել ձեզ ձեր կյանքում:
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք ինձ, որը կօգներ ինձ ավելի իմաստուն լինել իմ երիտասարդության ժամանակ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք սովորել այն մարդուց, ում հետ զրուցել եք Ալմա 37.35-ի մասին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ալմա 37 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.