Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մոսիա


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՄոսիա

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Մոսիայի գիրքն ուսումնասիրելիս դուք կկարդաք զորեղ վկայություններ Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Դուք նաև կիմանաք մարդկանց մասին, ում Տերն ազատել է մեղքի գերությունից կամ ֆիզիկական ճնշումներից: Բացի դրանից դուք կիմանաք, թե ինչպես են արդար անձնավորությունների` ինչպես օրինակ Բենիամին թագավորի, Աբինադիի և Ալմայի ջանքերը մեծ օրհնություններ բերել ուրիշներին: Ի հակադրություն դրա, դուք կտեսնեք, թե ինչպես են անհատների, ինչպես օրինակ Զենիքի և նրա որդու` Նոյ թագավորի, վատ ընտրությունները բերել բացասական հետևանքներ իրենց և իրենց ժողովուրդների համար:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորմոնը բանաքաղել և կրճատել է մի շարք այլ գրողների հիշատակարանները, որպեսզի կազմի Մոսիայի գիրքը: Գիրքը կոչվել է Մոսիայի անունով, ով Բենիամին թագավորի որդին էր: Մոսիան մարգարե էր, տեսանող, հայտնող և թագավոր, ով թագավորում էր Զարահեմլայում մոտավորապես Ք.ա. 124-91թթ. : Նրան անվանել էին իր պապիկի` Մոսիայի անունով, ով նույնպես Զարահեմլայի թագավոր էր եղել (տես Օմնի 1.12–13, 19):

Մորմոնն օգտվել էր մի շարք հիշատակարաններից, որպեսզի կազմեր Մոսիայի գիրքը: Նա կրճատել և մեջբերումներ է կատարել Նեփիի մեծ թիթեղների վրա Մոսիայի պահած հիշատակարանից, որը մանրամասնում էր նեփիացիների պատմությունը Զարահեմլայի երկրում (տես Մոսիա 1–7, 25–29): Նա նաև օգտվել է Զենիֆի հիշատակարանից, որը պարունակում էր Զենիֆի ժողովրդի պատմությունը սկսած այն ժամանակներից, երբ նրանք հեռացան Զարահեմլայից` մինչև նրանց վերադարձը (տես Մոսիա 7–22): Բացի դրանից, Մորմոնը մեջբերել և կրճատել է Ալմայի գրածների մի մասը, ով պահպանել էր Աբինադիի խոսքերը (տես Մոսիա 17.4) և իր սեփական ժողովրդի հիշատակարանը (տես Մոսիա 18, 23–24):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մոսիայի գրքի համար սկզբնաղբյուր հանդիսացած հիշատակարանները հավանաբար գրվել են Ք.ա. 200թ.-ի և Ք.ա. 91թ.-ի միջև: Մորմոնը կրճատել է այս հիշատակարանները մոտավորապես մ. թ. 345թ.-ի և 385թ.-ի միջև: Մորմոնը չի գրել, թե որտեղ է ինքը եղել, երբ կազմել է այս գիրքը: