Մաս 5. Օր 4
2 Նեփի 3
Նախաբան
2 Նեփի 3-ում Լեքին խորհուրդներ և օրհնություններ տվեց իր կրտսեր որդուն` Հովսեփին: Այդ ժամանակ Լեքին պատմեց Եգիպտոսի Հովսեփի մարգարեության մասին, որը վերաբերվում էր Ջոզեֆ Սմիթ Կրտսեր ընտրյալ տեսանողի դերին` Մորմոնի Գիրքն առաջ բերելիս: Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել ավելի մեծ երախտագիտություն Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ և ավետարանի Վերականգնման հարցում ավելի ամուր վկայություն Աստծուց նշանակված նրա դերի հանդեպ:
2 Նեփի 3.1–25
Լեքին պատմում է Եգիպտոսի Հովսեփի մարգարեությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին
Լեքին շարունակում է իր ընտանիքին ուղղված իր վերջին խորհուրդը, ուսուցանելով իր որդի Հովսեփին երեք այլ մարդկանց մասին, ովքեր նույնպես ունեին Հովսեփ անունը: 2 Նեփի 3-ի սուրբ գրության հղումը գծիկով միացրեք Հովսեփի կամ Հովսեփների հետ, ում մասին դուք սովորում եք այդ հատվածում:
Այս դասը կկենտրոնանա Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ Եգիպտոսի Հովսեփի մարգարեության վրա` տրված Ջոզեֆ Սմիթի ծնվելուց ավելի քան 3000 տարի առաջ:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում սկսեք թվարկել իրադարձությունները և ուսմունքները, որոնք հիշում եք, երբ մտածում եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ավետարանի Վերականգնման գործում նրա դերի մասին: Դուք ավելացումներ կանեք այս ցանկում, երբ դուք ավելի շատ տեղեկություններ բացահայտեք այս դասի ընթացքում, ուստի սենյակից հեռանալուց հետո գրեք ավելին:
Կարդացեք 2 Նեփի 3.6–8 և ներկայացրեք բառեր և արտահայտություններ, որոնք օգտագործել է Եգիպտոսի Հովսեփը` Մարգարե Ջոզեֆ Սմիթին և նրա կատարած աշխատանքը նկարագրելու համար: Ձեր սուրբ գրությունների օրագրի ձեր ցանկին ավելացրեք Մարգարեի մասին այս բառերից և արտահայտություններից ցանկացածը, որոնք ձեր կարծիքով կարևոր են: Այս հատվածներում Եգիպտոսի Հովսեփը վկայել է, որ Տերը բարձրացրել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին` օգնելու առաջ բերել ավետարանի Վերականգնումը: Մինչ դուք շարունակեք ուսումնասիրել 2 Նեփի 3, փնտրեք լրացուցիչ ճշմարտություններ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին, որոնք կարող են ամրապնդել ձեր վկայությունը նրա աստվածային առաքելության վերաբերյալ և ավելացրեք դրանք ձեր ցանկում:
Որպեսզի ավելի լավ հասկանաք Եգիպտոսի Հովսեփի մարգարեությունը, ուշադրություն դարձրեք, թե որքան հաճախ է տեսանող բառը հայտնվում 2 Նեփի 3.6–7, 11 և 14 հատվածներում: Դուք կարող եք այս հատվածներից մեկի դիմաց լուսանցքում նշել, որ տեսանողը մի անձ է, ով կարող է իմանալ բաներ անցյալի, ներկայի և ապագայի մասին (տես Մոսիա 8.13–17):
2 Նեփի 3.7-ում Եգիպտոսի Հովսեփն ասում է, որ Տերն ասել է իրեն, որ Ջոզեֆ Սմիթը կանի «այն գործը … որը կլինի մեծ արժեքի» իր սերունդների համար: Ուսումնասիրեք 2 Նեփի 3.11–15, 19–21, փնտրելով, թե ինչ «մեծ արժեք» ունեցող գործ կիրագործի Տերը Մարգարե Ջոզեֆի միջոցով: Ուսումնասիրության նյութերը, որոնք մատչելի են ձեզ (գլուխների ենթատեքստերը, տողատակի հղումները, Սուրբ Գրությունների Ուղեցույցը և նմանատիպ այլ նյութերը), կարող են օգնել ձեզ հասկանալ շատ մանրամասներ, որոնց անդրադարձել է Եգիպտոսի Հովսեփը: Երբ դուք գտնեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի դերի վերաբերյալ նոր տեղեկություն, ավելացրեք այն ձեր սուրբ գրությունների օրագրի ցանկում:
Երբ սուրբ գրություններում խոսվում է «[ինչ-որ մեկի] երանքի պտղի» մասին, դրանք վերաբերվում են այդ անձնավորության հետնորդներին: Եգիպտոսի Հովսեփը մարգարեացավ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը` իր հետնորդներից մեկը, առաջ կբերեր Մորմոնի Գիրքը վերջին օրերում:
2 Նեփի 3.12-ում «քո երանքի պտուղը [Եգիպտոսի Հովսեփի հետնորդները] պիտի գրի» արտահայտությունը վերաբերվում է գրի առնված սուրբ գրքային հիշատակարանին` Մորմոնի Գրքին, որը կազմվել էր Հովսեփի հետնորդների կողմից (տես 2 Նեփի 3.4): Մարգարեացվել էր, որ Մորմոնի Գիրքը «պիտի սերտաճի» Աստվածաշնչի հետ, որը սուրբ հիշատակարան է` գրված «Հուդայի երանքի պտղի» կողմից: 2 Նեփի 3.12-ում փնտրեք արտահայտություններ, որոնք նկարագրում են ազդեցությունը, որը Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը կունենային աշխարհի վրա, երբ դրանք սերտաճեին:
Եգիպտոսի Հովսեփը նաև մարգարեացել էր, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կարևոր դեր կխաղար Երկնային Հոր ծրագրում և ասել` «կբերի իմ ժողովրդին փրկության» (2 Նեփի 3.15):
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին, որոնք կօգնեն ձեզ շարունակել մեծացնել ձեր երախտագիտությունը Երկնային Հոր փրկության ծրագրում Ջոզեֆ Սմիթի կատարած դերի համար.
-
Որո՞նք են ուխտերի, իշխանության կամ արարողությունների որոշ օրինակները, որոնք վերականգնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, որոնք կարող են օգնել բերել մարդկանց փրկություն:
-
Ձեր կյանքում ի՞նչ փոփոխություններ են մտցրել այս օրհնությունները:
-
Փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են Մարգարե Ջոզեֆ Սմիթին 2 Նեփի 3.24-ում, և ավելացրեք դրանք ձեր սուրբ գրությունների օրագրի ցանկում: Երբ դուք կարդաք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը, ձեր ցանկին ավելացրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի ցանկացած ուսմունք, որը հաստատում է, որ նա եղել է «գործիք Աստծո ձեռքում».
«Թույլ տվեք ինձ նշել բազմաթիվ վարդապետություններից և փորձառություններից մի քանիսը, որոնք մեզ առանձնացնում են մնացած բոլոր եկեղեցիներից և որոնք բոլորը որպես հայտնություն տրվել են պատանի Մարգարեին [Ջոզեֆ Սմիթին]: …
Սրանցից առաջինը, իհարկե, հենց Իր` Աստծո և Իր սիրելի Որդու` հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելն է: …
Աստվածության այս գիտելիքը, որ թաքցված էր աշխարհից դարեր շարունակ, առաջին և մեծ բանն էր, որ Աստված հայտնեց իր ընտրյալ ծառային: …
Մորմոնի Գիրքն առաջ եկավ Աստծո շնորհով և զորությամբ: …
[Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնվեց նաև] քահանայությունը: …
Մարգարեին տրված մեկ այլ հրաշալի և եզակի հայտնություն էր ընտանիքի հավերժական կյանքի ծրագիրը: …
Փոքր երեխաների անմեղությունը մեկ այլ հայտնություն է, որն Աստված տվել է Մարգարե Ջոզեֆի միջոցով: …
…Այս Եկեղեցին միակն է, որն ունի մահացածների փրկության մեծ վարդապետություն: …
Հայտնի է դարձվել մարդու հավերժական էությունը: …
Կա ևս մի բան, որը ես պետք է նշեմ: Դա ժամանակակից հայտնության սկզբունքն է: …
…Իր կյանքի 38 ու կես կարճ տարիների ընթացքում, [Մարգարե Ջոզեֆ Սմիթի] միջոցով գիտելիքների, պարգևների և վարդապետության անհամեմատելի զեղում առաջ եկավ» (“The Great Things Which God Has Revealed,” Ensign, May 2005, 80–83):
Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունից հետո Նախագահ Ջոն Թեյլորը գրեց մի բան, որը դարձավ Վարդապետություն և Ուխտեր 135–ը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 135.3 և խորհեք, թե ինչ եք դուք սովորել այս դասի ընթացքում Երկնային Հոր ավետարանի Վերականգնման ծրագրի համար Ջոզեֆ Սմիթի դերի մասին:
-
Ձեր սուրբ գրության օրագրում գրեք հետևյալ հարցերից մեկի պատասխանը.
-
Ի՞նչ եք այսօր դուք սովորել կամ զգացել 2 Նեփի 3 ուսումնասիրելիս, ինչն ամրացնում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայությունը:
-
Ի՞նչ է արել, ուսուցանել կամ վերականգնել Ջոզեֆ Սմիթը, որ «մեծ արժեք» (2 Նեփի 3.7) ունի ձեզ համար:
-
Աղոթքով փնտրեք ուղիներ ձեր ընկերների և ընտանիքի հետ Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ ձեր վկայությամբ կիսվելու համար, որպեսզի օգնեք նրանց հասկանալ մեծ արժեք ունեցող շատ բաներ, որոնք վերականգնվել են նրա միջոցով:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 3 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.