Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Օմնի


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՕմնի

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Օմնիի գրքի ձեր ուսումնասիրության միջոցով դուք կիմանաք, որ Տերը պաշտպանել է արդար նեփիացիներին և առաջնորդել է նրանց Զարահեմլայի երկիր (տես Օմնի 1.7, 12–13): Օմնիի գրքում նշվում է նաև այլ խմբերի մասին` Մուղեկացիների (կամ Զարահեմլայի ժողովրդի) և Հարեդացիների, ում Տերն առաջնորդել էր դեպի խոստումի երկիրը:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Օմնիի գիրքը գրվել է հինգ տարբեր մարդկանց կողմից` Օմնի, Ամարոն, Քեմիս, Աբինադոմ և Ամաղեկի: Օմնին Հարոմի որդին էր և Լեքիի և Սարիայի թոռան թոռը: Օմնին իրեն նկարագրել է որպես «ամբարիշտ մարդ», ով չի «պահել Տիրոջ … պատվիրանները» (Օմնի 1.2): Ամարոնը (Օմնիի որդին), Քեմիսը (Ամարոնի եղբայրը) և Աբինադոմը (Քեմիսի որդին) համառոտ գրառումներ են կատարել: Աբինադոմի որդի Ամաղեկին գրել է Օմնիի գրքի մեծ մասը և վերջին անձնավորությունն է եղել, ով գրել է Նեփիի փոքր թիթեղների վրա: Նա թիթեղները հանձնել է Բենիամին թագավորին:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Օմնիի գրքի հեղինակները գրել են մոտավորապես Ք.ա. 361թ. և Ք.ա. 130թ. միջև: Առաջին չորս հեղինակները գրել են Նեփիի երկրում: Ամաղեկին իր հիշատակարանը կազմել է Զարահեմլայի երկրում: