Մաս 3. Օր 3
1 Նեփի 10–11
Նախաբան
Լեքիի ուսմունքները կենաց ծառի մասին և նրա մարգարեությունները Հրեաների մասին մեծացրեցին Նեփիի ցանկությունը տեսնելու, լսելու և իմանալու համար բաները, որոնք հայրը տեսել էր: Մինչ Նեփին խորհում էր իր հոր ասածների շուրջ, նա «Տիրոջ հոգու կողմից տարվեց հեռու» (1 Նեփի 11.1) և նույնպես տեսավ կենաց ծառի տեսիլքը: Իր տեսիլքում նա նաև տեսավ Փրկչի կյանքը, ծառայությունը և մահը. Նեփին մեր հանդեպ Փրկչի սիրո վկան եղավ: Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե ինչ կարող եք սովորել անձնական հայտնություն փնտրելու Նեփիի օրինակից: Նաև, անդրադարձեք Փրկչի կյանքին և առաքելությանը և բոլորիս հանդեպ Նրա մեծ սիրուն:
1 Նեփի 10.1–16
Լեքիի մարգարեությունը
Կենաց ծառի մասին իր տեսիլքից, Նեփին մարգարեացավ ապագա իրադարձությունների վերաբերյալ: Նրա մարգարեությունները գրված են 1 Նեփի 10.1–16-ում: Կարդացեք 1 Նեփի 10.4–6 և ձեր օրագրում նշեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ըստ Լեքիի մարգարեության, ե՞րբ պետք է Մեսիան՝ Փրկիչը գար:
-
Լեքիի խոսքերով, ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն «ապավինում այս Քավչին»:
1 Նեփի 10.17–11.6
Նեփին ցանկանում է տեսնել, լսել և իմանալ այն նույն ճշմարտությունները, որոնք իր հայրը գիտեր
Դիտարկեք հետևյալ սցենարները և մտածեք, թե ինչպես մարդիկ, նույն իրավիճակներում հայտնվելով, կարող են տարբեր փորձառություններ ունենալ. Երեք երիտասարդներ այցելում էին միևնույն եկեղեցի: Նրանցից մեկը մտածում էր, որ ժողովը ձանձրալի էր և ժամանակի կորուստ էր: Մյուսը մտածում էր, որ ժողովը լավն էր, բայց դրանից ոչինչ չսովորեց: Երորդը զգում էր Սուրբ Հոգով վեհացած և ստացավ անձնական ոգեշնչում և առաջնորդություն, բացի նրանից, ինչ ուսուցանվեց ժողովի ժամանակ:
Երբ դուք կարդաք 1 Նեփի 10.17–11:6, ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Նեփին, որը նրան թույլ տվեց ստանալ լրացուցիչ հայտնություն , բացի այն, ինչ իր հայրն էր ուսուցանել:
Կարդացեք 1 Նեփի 10.17, և ընդգծեք այն, թե ինչ զգաց Նեփին Լեքիի տեսիլքի մասին լսելուց հետո:
Կարդացեք 1 Նեփի 10.19, և գտեք այն արտահայտությունը, որ ուսուցանում է, թե ինչպես են Աստծո հրաշքները տրվում մեզ:
Ըստ 1 Նեփի 10.19-ի, նրանք, ովքեր ջանասիրաբար փնտրում են, ստանում են Աստծո հրաշքները: Մտածեք, թե ինչ է նշանակում ջանասիրաբար փնտրելը:
Նեփին ջանասիրաբար հայտնություն փնտրելու հիանալի օրինակ էր: Կարդացեք 1 Նեփի 10.17–19 և 11.1–6 և ներքոնշյալ աղյուսակի երեք թեմաներից՝ ցանկություններ, հավատք և խորհատածում, ընտրեք երկուսը և ձեր պատասխանները համապատասխան հարցերի դիմաց գրեք աղյուսակի մեջ:
Ցանկություններ |
Ի՞նչ էր Նեփին ցանկանում իմանալ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են մեր ցանկությունները ազդում հայտնություն ստանալու մեր կարողության վրա: Ի՞նչ եք ցանկանում իմանալ Աստծուց: |
Հավատք |
Որո՞նք են այն բաները, որոնց Նեփին հավատում էր և որոնք հայտնություններ բերեցին: Ինչպե՞ս են այս համոզմունքները ազդում հայտնություններ ստանալու մեր ունակության վրա: Դուք հավատո՞ւմ եք նրան, ինչ Տերը հայտնել է ձեզ: |
Խորհատածում (ինչ-որ բանի մասին խորապես մտածել, ձեր սիրտը և միտքը բացել Սուրբ Հոգու համար) |
Ի՞նչ պատահեց, երբ Նեփին նստած խորհում էր (տես 1 Նեփի 11.1): Ձեր կարծիքով, խորհելը ինչպե՞ս կարող է բերել հայտնություն: Ինչ կարող եք անել՝ ձեր կյանքում ավետարանի մասին ավելի շատ խորհելու համար: |
Ամփոփեք Նեփիի փորձից ձեր սովորած ավետարանի սկզբունքը և ավարտեք հետևյալ նախադասությունը. Աստված հայտնում է ճշմարտությունը բոլոր նրանց, ովքեր.
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այս հարցերի պատասխաններից մեկը կամ երկուսը.
-
Ե՞րբ եք զգացել, որ Աստված պատասխանում է ձեր աղոթքներին կամ Հոգուց հուշումներ եք ունեցել՝ Աստծո կողմից օգնություն կամ առաջնորդություն փնտրելու ձեր ջանասիրության արդյունքում:
-
Ո՞րն է Աստծուց ներշնչանք ստանալու եղանակներից մեկը, երբ դուք փնտրում եք ջանասիրաբար:
-
1 Նեփի 11.7–36
Նեփին Հիսուս Քրիստոսի բարեհաճության ականատեսն է
Նեփին իր տեսիլքի ժամանակ շարունակում է խորհել և փնտրել աստվածային առաջնորդություն: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերի ուղերձը և պարզաբանեք, թե, ըստ նրա, որն էր Նեփիի տեսիլքի գլխավոր իմաստը.
«Մեսիայի մասին մարգարեությունները տեղ են գտել Հին կտակարանում: Բայց Մորմոնի Գիրքը արձանագրում է այդ իրադարձության տեսիլքը, որին հավասար նկարագրություն չկա Հին Կտակարանում:
Այն բանից հետո, երբ մարգարե Լեքին լքեց Երուսաղեմը, նա ունեցավ կենաց ծառի տեսիլքը: Նրա որդի Նեփին աղոթեց դրա իմաստը իմանալու համար: Պատասխանի ընթացքում նա ունեցավ Քրիստոսի հիշարժան տեսիքը:
Այդ տեսիլքում նա տեսավ.
-
Կույսին, մի երեխա գրկած իր ձեռքերում,
-
Նրան, ով կպատրաստեր ճանապարհը`— Հովհաննես Մկրտիչին,
-
Աստծո Որդու ծառայությունը,
-
Տասներկու ուրիշների, որոնք հետևում էին Մեսիային,
-
Երկինքները բացված և հրեշտակները սպասավորելիս նրանց,
-
Մարդկանց բազմություններ, ովքեր օրհնվեցին և բժշկվեցին,
-
Քրիստոսի խաչելությունը,
-
Աշխարհի իմաստությունը և հպարտությունը, որ ընդդիմանում էին նրա աշխատանքին: (Տես 1 Նեփի 11.14–36:)
«Այդ տեսիլքը Մորմոնի Գրքի կարևորագույն ուղերձն է» (“The Things of My Soul,” Ensign, May 1986, 60–61):
Հրեշտակը օգնեց Նեփիին մեկնաբանել կենաց ծառի իմաստը, իսկ հետո հարցրեց «Իմացա՞ր իմաստը ծառի, որ հայրդ տեսել էր» (1 Նեփի 11.21): Վերանայեք ծառի իմաստը, ընդգծելով Նեփիի և հրեշտակի ծառի մասին օգտագործած արտահայտությունները 1 Նեփի 11.21–24-ում:
Կարդացեք 1 Նեփի 11.16 և ընդգծեք Նեփիին ուղղված նախկին հարցը, որ տվել էր հրեշտակը: Դուք կարող եք գրել ձեր սուրբ գրություններում, որ բարեհաճություն բառը նշանակում է կամովին իջնել բարձր դիրքից՝ օգնելու և օրհնելու ուրիշներին:
1 Նեփի 11.17-ում գտեք հրեշտակի հարցին Նեփիի պատասխանը: Ի՞նչ գիտեր Նեփին: Ի՞նչ նա չգիտեր: Նեփիի պատասխանից հետո հրեշտակը ցույց տվեց, որ Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը դրսևորում է Աստծո սերը մեր հանդեպ:
Բարեհաճություն բառի իմաստը հասկանալուց հետո կարդացեք 1 Նեփի 11.13–21, և կարդացեք Երեց Ջերալդ Ն. Լանդի հետևյալ մեջբերումը, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Յոթանասունական, և խորհեք, թե ինչպես է Փրկչի ծնունդը ցույց տալիս իր սերը և իր ներողամտությունը մեր հանդեպ. « Ահա Հիսուսը` Աստվածագլխի անդամը, Հոր առաջնեկը, Արարիչը, Հին կտակարանի Եհովան, այժմ լքում է իր աստվածային և սուրբ կարգավիճակը, զրկելով իրեն բոլոր այդ փառքից և վեհությունից և մտնելով այդ փոքրիկ նորածնի մարմնի մեջ`անօգնական, ամբողջովին կախված իր հորից և մորից: Որ Նա չի գա երկրի հոյակապ պալատների և մանուշակագույնի [իշխանության նշան] մեջ փաթաթված և զարդերով շաղախված, բայց Նա կգա կայուն համեստ, որը կզարմացնի: Փոքրիկ հրաշք, որի մասին հրեշտակը կասի Նեփիին՝ «Նայիր և տես Աստծո բարեհաճությունը» (Jesus Christ, Key to the Plan of Salvation [1991], 16):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ է ձեզ համար նշանակում, որ Հիսուս Քրիստոսը «կիջնի իր աստվածային գահից» («I Stand All Amazed», Hymns, no. 193) և նախաերկրային կյանքում Իր փառավոր կոչումից՝ ծնվելու համար որպես փոքրիկ երեխա:
Կարդացեք 1 Նեփի 11.27, և մտածեք, թե ինչպես է Փրկչի մկրտությունը նույնպես ցույց տալիս Նրա բարեհաճությունը: Չնայած Նա մեղավոր չէր, Նա մկրտվեց և ցույց տվեց Իր հնազանդությունը Աստծո օրենքներին: Մեզ օրինակ ցույց տալով, Նա նաև ցույց տվեց մեզ Իր սերը:
Կարդացեք 1 Նեփի 11.28–31, և մտածեք, թե ինչպես է մյուսներին Հիսուս Քրիստոսի կյանքի ծառայությունը ցույց տալիս Նրա բարեհաճությունը: Ուշադրություն դարձրեք, թե ում Փրկիչը ծառայեց և բժշկեց:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է 1 Նեփի 11.28–31-ում ձեր կարդացածը ցույց տալիս Փրկչի սերը Իր ժողովրդի նկատմամբ: Ձեր կարծիքով, ինչպես է մեր օրերում այս ամենը կապված ձեր հանդեպ Նրա սիրո հետ:
Կարդացեք 1 Նեփի 11.32–33, և խորհեք, թե Հիսուս Քրիստոսի խաչելությունը ինչպես է ցույց տալիս Նրա բարեհաճությունը: Կարդացեք Երեց Ըրլ Ս. Թինջեյի հետևյալ ուղերձը, ով այդ ժամանակ ծառայում էր Յոթանասունի նախագահությունում, և տեսեք, թե, նրա խոսքերով, ինչպես է Քրիստոսի Քավությունը ցույց տալիս Նրա սերը և օրհնում ձեզ.
«Որպես այն մեկը, ով ընտրված էր Քավության պահանջները բավարարելու, Հիսուս Քրիստոսը իջավ … որպեսզի գայթակղվեր, փորձվեր, ծաղր ու ծանակի ենթարկվեր, դատվեր և խաչվեր, չնայած Նա իշխանություն ուներ խուսափելու նման ներգործություններից:
«Նախագահ Ջոն Թեյլորը նկարագրել է Քրիստոսի ներողամտությունը այս հիանալի բառերով. «Դա անհրաժեշտ էր, որ Նա իջներ բոլոր բաներից ներքև, որպեսզի Նա կարողանար բարձրացնել ուրիշներին բոլոր բաներից վեր …» [The Mediation and Atonement (1882), 144]:
Քրիստոսի տառապանքները Գեթսեմանիի պարտեզում մարմնավորում են Քրիստոսի ամենահրաշալի հատկանիշը`Նրա կատարյալ սերը: Այստեղ մենք տեսնում ենք, որ Նա իսկապես սիրում է բոլորիս: …
Քավությունը մի իրադարձություն է, որը թույլ է տալիս մեզ հաշտվել Աստծո հետ: … Ընտանիքի առումով, դա նշանակում է միավորվել իրար հետ և Աստծո հետ ու Նրա Որդի`Հիսուս Քրիստոսի հետ: Դա նշանակում է, որ բաժանումից եկող տխրությունը կդառնա ուրախություն՝ վերամիավորման միջոցով» (“The Great Plan of Happiness,” Ensign կամ Liahona, May 2006, 73–74):
Հիսուս Քրիստոսի քավությունը Նրա բարեհաճության կարևոր մասն էր և մեր հանդեպ նրա մեծ սիրո արտահայտումն էր:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը ազդել Նրա հանդեպ ձեր սիրո և զգացմունքների վրա:
Վերջացրեք այսօրվա ուսուցումը երգելով, լսելով կամ կարդալով «I Stand All Amazed» (Hymns, no. 193) օրհներգի բառերը: Ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք արտահայտում են ձեր այսօրվա սովորածը: Խորհեք, թե ինչու են Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները «ամենաբաղձալին» և «ամենահաճելին» ձեզ համար (տես 1 Նեփի 11.22–23): Նեփիի նման, եթե դուք ջանասիրաբար փնտրեք հասկանալ հայտնության միջոցով, դուք ավելի կմոտեցվեք Տիրոջը և կզգաք Նրա զոհաբերության զորությունը ձեր կյանքում և այն ուրախությունը, որը այն բերում է:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 10–11 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.