Սեմինարիա
Մաս 17․ Օր 4, Ալմա 23–24


Մաս 17. Օր 4

Ալմա 23–24

Նախաբան

Իր դարձի գալուց հետո լամանացիների թագավորը հայտարարեց կրոնական ազատություն իր ժողովրդի մեջ։ Այդ հայտարարությունը թույլ տվեց Ահարոնին և նրա եղբայրներին քարոզել ավետարանը և հաստատել եկեղեցիներ լամանացիների բազմաթիվ քաղաքներում։ Հազարավոր լամանացիներ դարձի եկան և այլևս չշեղվեցին։ Այն լամանացիները, ովքեր դարձի եկան դեպի տերը, ուխտ կապեցին վայր դնելու իրենց կռվի զենքերը։ Նրանք իրենց կոչում են Անթի-Նեփի-Լեքի։ Երբ դարձի չեկած լամանացիները հարձակվում են նրանց վրա, Անթի-Նեփի-Լեքի ժողովրդից շատերը զոհաբերում են իրենց կյանքը, այլ ոչ թե դրժում իրենց ուխտը։

Ալմա 23

Հազարավոր լամանացիներ դարձի են գալիս դեպի Տերը և փոխում իրենց անունը` անվանելով իրենց Անթի-Նեփի-Լեքիներ

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մեկ ուրախ և մեկ տխուր դեմքեր։ Ուրախ դեմքը անվանեք Հավատարիմ, իսկ տխուր դեմքը` Անկայուն։ Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ․ Սքոթի հետևյալ մեջբերումը, ուշադրություն դարձրեք այն բառերին ու արտահայտություններին, որոնք նկարագրում են մարդկային այդ երկու տեսակները։ Այդ բառերն ու արտահայտությունները գրեք համապատասխան նկարի տակ։

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Բոլորս էլ նկատել ենք, թե ինչպես են որոշ անհատներ կյանքում հետևողականորեն անում ճշմարիտ քայլեր։ Նրանք ուրախ են երևում, նույնիսկ՝ ոգևորված կյանքի հանդեպ։ Երբ դժվարին որոշումներ պետք է կայացվեն, նրանք կարծես հաստատակամորեն ընտրում են ճիշտը, նույնիսկ եթե գայթակղիչ այլընտանքներ գոյություն ունեին նրանց համար։ Մենք գիտենք, որ նրանք ենթակա են գայթակղության, սակայն թվում է նրանք մոռացել են դրա մասին։ Նմանապես, մենք տեսնում ենք, թե ինչպես մյուսները այդքան անվեհեր չեն որոշումներ կայացնելիս։ Զորեղ հոգևոր միջավայրում նրանք վճռականությամբ են լցվում անելու լավը, փոխել իրենց կյանքի ընթացքը, մի կողմ դնել թուլացնող սովորույթները։ Նրանք շատ անկեղծ են փոխվելու հարցում, այնուհանդերձ, նրանք անմիջապես հետ են գնում, անելով այն նույն բաները, որոնք վճռել էին թողնել։

Ո՞րն է տարբերությունը այս երկու խմբերի կյանքի միջև։ Ինչպե՞ս կարող եք հետևողականորեն կատարել ճիշտ քայլեր»։ (“Full Conversion Brings Happiness,” Ensign, May 2002, 24)։

Խորհեք այն մասին, թե ինչպես կպատասխանեիք Երեց Սքոթի այդ երկու հարցերին։ Երբ ուսումնասիրեք Ալմա 23–24, մտածեք, թե ինչու են Եկեղեցու շատ անդամներ իրենց կյանքի ողջ ընթացքում մնում հավատարիմ Հիսուս Քրիստոսի ավետարանին։

Երբ լամանացիների թագավորը ընդունում է Հիսուս Քրիստոսի ավետարանը, նա մի հրամանագիր է ուղարկում իր ողջ ժողովրդին և հրաշք է կատարվում։ Հազարավոր լամանացիներ նույնպես դարձի են գալիս։ Կարդացեք Ալմա 23․1–5, տեսնելու համար, թե ինչի մասին էր այդ հրամանագիրը և ինչպես հրաշք կատարվեց։

Կարդացեք Ալմա 23․6–7։ Ինչպե՞ս շատ հազարավորներ, ովքեր «դարձի եկան դեպի Տերը», մնացին հավատարիմ իրենց ողջ կյանքի ընթացքում։

Այն բանից հետո, երբ այդ լամանացիները դարձի եկան, նրանք ցանկացան կոչվել նոր անվամբ, որպեսզի նրանք այլևս չկոչվեին լամանացիներ։ Կարդացեք Ալմա 23․16–18 և բացահայտեք այն անունը, որը նրանք ընտրեցին, և այն օրհնությունը, որը նրանք ստացան իրենց հավատարմության շնորհիվ։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Հավատարիմ» բառի ներքո գրեք այն, ինչ դուք սովորել եք Անթի-Նեփի-Լեքիից` Տիրոջը ողջ կյանքում հավատարիմ մնալու համար։

Սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ ճշմարտությունը․ Դարձի գալը նշանակում է՝ փոփոխվել հոգեպես և Աստծո զորության շնորհիվ նոր մարդ դառնալ։ Ճիշտ այնպես, ինչպես Անթի-Նեփի-Լեքիները փոխվեցին, եթե դուք ցանկանում եք ձեր կյանքում ստանալ քավության զորությունը ձեր հավատքի և ապաշխարության շնորհիվ, դուք կարող եք դառնալ նոր մարդ Աստծո զորության շնորհիվ և մնալ հավատարիմ ձեր ողջ կյանքի ընթացքում։

Կրկին կարդացեք Երեց Սքոթի երկու հարցերը, իսկ հետո կարդացեք այս պատասխանը․ «Իրական դարձի գալը հավատքի, ապաշխարության և շարունակական հնազանդության պտուղն է։ … Իրական դարձի գալը կմեծացնի ձեր կարողությունը անելու այն, ինչ դուք գիտեք, որ պետք է անեք անկախ հանգամանքներից» (“Full Conversion Brings Happiness,” 25)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ըստ Ալմա 23․18, դարձի եկած լամանացիները սկսեցին հարաբերություններ հաստատել և լինել բարեկամական նեփիացիների հետ։ Երբ մարդիկ ցանկանում են ապաշխարել և փոխել իրենց կյանքը, ինչո՞ւ է նրանց համար կարևոր շփվել նրանց հետ, ովքեր նույնպես ձգտում են ապրել արդարակյաց։

  2. journal iconՍովորեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրված «Հավատարիմ» բառի տակ թվարկված տերմինները։ Մտածեք, թե որքանով են այդ տերմինները սահմանում դարձի գալու ձեր աստիճանը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կանեիք առ Տերն ավելի շատ դարձի գալու համար։

Ալմա 24

Անթի-Նեփի-Լեքիների ուխտն է երբեք այլևս զենքեր չվերցնել

Ըստ Ալմա 24․3, լամանացիների թագավորը իր թագավորությունը շնորհում է իր որդուն նախքան մահանալը և իր որդու անունը կոչում է Անթի-Նեփի-Լեքի։ Կարդացեք Ալմա 24․1–5, որպեսզի տեսնեք, թե ինչ խնդիրներ շուտով ծագեցին, որոնք ստիպեցին Ամմոնին և նրա եղբայրներին խորհուրդ անել թագավորի հետ։ Երբ հայտնի դարձավ, որ դարձի չեկած լամանացիները պատրաստվում էին ճակատամարտել Անթի-Նեփի-Լեքիների դեմ, այս արդարակյաց ժողովուրդը որոշեց, որ նրանք ոչ մի պատրաստություն չէին տեսնի իրենց պաշտպանելու համար (տես Ալմա 24․6 )։ Կարդացեք Ալմա 24․7–14 և բացահայտեք, թե ինչու Անթի-Նեփի-Լեքիները այդպիսի որոշում կայացրեցին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ սովորեցիք Անթի-Նեփի-Լեքիներից այն մասին, թե ինչ է նշանակում թողնել մեր մեղքերը, երբ մենք ապաշխարում ենք։

Անթի-Նեփի-Լեքիները թաղում են իրենց սրերը

Կարդացեք Ալմա 24․15–18, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ արեցին Անթի-Նեփի-Լեքիները, որպեսզի ցույց տան Տիրոջը, որ նրանք իսկապես ապաշխարել են։ Ինչո՞ւ մարդիկ թաղեցին իրենց սրերը և այլ զենքերը խորը հողի մեջ։ (Տես Ալմա 24․17–18։)

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

Մեր կյանքում, երբ մենք մեղքերից ապաշխարում ենք, մենք պետք է ձգտենք այդ մեղքերն այլևս չկրկնել։ Կարդացեք, թե ինչ է ասել Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը այն մասին, որ մեղքը թողնելը ապաշխարության կարևոր տեսակետն է․ «Մեղքը թողնելով մարդ չի կարող հուսալ ավելի լավ պայմանների։ Նա պետք է ստեղծի դրանք։…Նա պետք է հավատացած լինի, որ ոչ միայն թողել է մեղքը, այլ նաև փոխել է մեղքը շրջապատող իրավիճակները։ Նա պետք է խուսափի այն վայրերից, պայմաններից և իրավիճակներից, որտեղ մեղքը տեղի է ունեցել, քանի որ դրանք առավել հեշտորեն կարող են բազմանալ։ Նա պետք է լքի այն մարդկանց, որոնց հետ մեղք է գործել։ Նա չպետք է ատի ներգրավված մարդկանց, սակայն նա պետք է խուսափի նրանցից և այն ամենից, ինչ կապված է մեղքի հետ։ Նա պետք է…կառուցի նոր կյանք։ Նա պետք է վերացնի ամեն բան, ինչը կակտիվացնի հին հիշողությունները» (The Miracle of Forgiveness [1969], 171–72)։

Ալմա 24․10–12-ում նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս Անթի-Նեփի-Լեքիների ապաշխարությունը և նրանց մեղքերի Աստծո ներումը։ Հետևյալ սկզբունքը գրեք այդ հատվածների կողքին․ Եթե մենք ամեն ինչ անում ենք ապաշխարության համար, Աստված հեռու կտանի մեր մեղքի զգացումը և կօգնի մեզ մնալու անմեղ։ Հղում արեք Անթի-Նեփի-Լեքիների պատմությանը, որոնք թաղում են իրենց զենքերը հողի տակ։ Մեր օրերում մենք դեռևս պետք է «թաղենք» մեր մեղքերը, ցույց տալու համար Տիրոջը, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի ապաշխարենք և այլևս նույն մեղքերը չկրկնենք։

  1. journal iconՄտածեք, թե ինչպես մարդիկ հետևյալ իրավիճակներում կարող են հավաստիացնել, որ նրանք այլևս չեն կրկնի միևնույն մեղքը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր առաջարկները յուրաքանչյուր իրավիճակի համար.

    1. Ինչ-որ մեկը նայում է պոռնոգրաֆիկ տեսարան մի ֆիլմում, քանի որ ընկերները հորդորել են նրան դիտելու ֆիլմը իրենց հետ։

    2. Ինչ-որ մեկը գաղտնի խախտել է իմաստության խոսքը իր ընկերների հետ, երբ խումբը երեկոյան դուրս է եկել զբոսնելու:

    3. Ինչ-որ մեկը կիսել է հանձնած քննության պատասխանները իր ընկերոջ հետ, ով այդ օրը պետք է հանձներ նույն քննությունը:

Խորհեք հետևյալ հարցի շուրջ. Ի՞նչ պետք է «թաղեք» ձեր կյանքում, որպեսզի դուք չգայթակղվեք գործելու այնպիսի մեղքեր, որոնց համար դուք արդեն ապաշխարել եք:

Կարդացեք Ալմա 24.19–22, որպեսզի իմանաք, թե ինչ արեցին Անթի-Նեփի-Լեքիները, երբ Լամանացիները եկան ճակատամարտելու նրանց հետ: Այդ մարդիկ ցույց տվեցին իրենց նվիրվածությունը Տիրոջը, պատրաստվելով մահանալ, քան խախտել այն խոստումը, որը կապել են Տիրոջ հետ: Նրանք իրենց ողջ կյանքը տվել էին Տիրոջը, և նրանք մնացին կատարելապես հավատարիմ Նրան` իրենց ողջ կյանքի ընթացքում:

Կարդացեք այն մասին, թե ինչ է ուսուցանել Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը մեր կյանքը Տիրոջը տալու մասին.

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Մարդիկ, որոնք փոխվել են Քրիստոսի համար, կառաջնորդվեն Քրիստոսով: Ինչպես Պողոս Առաքյալը, նրանք կհարցնեն. «Տեր, ի՞նչ ես ցանկանում, որ անեմ»: (Գործք Առաքելոց Թ .6:) …

Նրանց կամքը կուլ է գնացած Նրա կամքին»: (Տես Հովհաննես Ե.30:)

Նրանք միշտ անում են Տիրոջը հաճելի բաներ: (Տես Հովհաննես Ը.29:)

Նրանք ոչ միայն կմեռնեն հանուն Տիրոջ, բայց որ ամենակարևորն է, նրանք կցանկանան ապրել Նրա համար:

Մուտք գործեք նրանց տները և նրանց պատերի նկարները, դարակների գրքերը, օդում ճախրող երաժտությունը և խոսքերն ու արարքները նկարագրում են նրանց որպես Քրիստոնյաներ:

Նրանք կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում: (Տես Մոսիա 18.9:)

Նրանք Քրիստոսին պահում են իրենց մտքում, երբ Նրան են նայում ամեն մտորումներում: (Տես ՎևՈՒ 6.36:)

Նրանք Քրիստոսին պահում են իրենց սրտերում, երբ սրտի գորովանքը հավիտյան դնում են Տիրոջ վրա: (Տես Ալմա 37.36:)» (“Born of God,” Ensign, Nov. 1985, 6–7):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Այս շաբաթվա ընթացքում, որոնք են այն եղանակները, որոնցով դուք կարող եք ցույց տալ, որ ձեր կյանքը ամբողջովին նվիրել եք Տիրոջը:

Կարդացեք Ալմա 24.23–27, որտեղ նկարագրվում է լամանացիների արձագանքը, երբ նրանք տեսան, որ Անթի-Նեփի-Լեքիները չեն պատրաստվում կռվել: Կարդալու ժամանակ գտեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Լինելով հավատարիմ Տիրոջը, մենք կարող ենք օգնել ուրիշներին դարձի գալ: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող է ձեր ընտանիքի անդամներից կամ ընկերներից որևէ մեկի վրա ազդել Տիրոջը հավատարիմ մնալու ձեր որոշումը:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 23–24 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.